Jump to content

Եւրոպա

Եւրոպա
Եւրոպայի քաղաքական քարտէսը (ափրիկեան եւ ասիական երկիրներ եւս տեսանելի են)

Եւրոպա, աշխարհի 6 աշխարհամասերէն մէկը, կը կազմէ Եւրասիոյ արեւմտեան մասը։

Եւրոպան եւ ցուլը պատկերուած հին յունական սկահակին վրայ, Ք.Ա. 480

«Եւրոպա» յունարէն բառը կը նշանակէ «արեւմուտք»։ Եւրոպա անունը ծագած է հին յունական դիցաբանութեան հերոս, փիւնիկեան Եւրոպա թագուհիի անունէն, որ փախցուցած էր Զեւսը։ Հին յոյները այդպէս կ'անուանէին Յունաստանէն արեւմուտք գտնուող տարածքները։

Աշխարհագրական Տուեալներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էլպրուսը Եւրոպայի ամենաբարձր լերան գագաթն է

Եւրոպան իր մեծութեամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10 180 000 քմ2, այսինքն Երկրագունդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եւրոպայէն փոքր է, Աւստրալիան է։

Բնակչութիւնը կը կազմէ 731 մլն, այսինքն՝ աշխարհի բնակչութեան 11 տոկոսը։ Եւրոպայի բնակչութեան խտութիւնը աշխարհի ամենամեծերէն է։ Եւրոպայի ճշգրիտ սահմաններու վերաբերեալ կարծիքները կը տարբերին։ Եւրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչութեամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Եւրոպայի մէջ շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլկան եւ Տանուպը), կարճ եւ սրընթաց լեռնային գետերը, անուշահամ եւ աղի լիճերը (ամենախոշոր լիճերն են Լատոկան ու Օնեկան, ամենաաղի լիճերը՝ Էլթոնը եւ Պասքունչակը)։ Եւրոպայի ափերը կ'ողողուին մեծաթիւ ծովերու եւ ծոցերու ափերուն. կան նաւերու կառանման համար յարմար շատ ծովախորշեր, ուր կառուցուած են նաւահանգիստներ։ Աշխարհի խոշորագոյն նաւահանգիստներէն մէկը Ռոթըրտամը, կը գտնուի եւրոպական փոքր երկիրներէն մէկուն մէջ՝ Նետեռլանտներ։

Եւրոպայի կլիման բազմաբնոյթ է, հիւսիսը, յատկապէս բեւեռային շրջանը, խստաշունչ է, Եւրոպայի մեծ մասը՝ չափաւոր, Միջերկրական եւ Սեւ ծովու ափերուն՝ մեղմ։

Բուսական Եւ Կենդանական Աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քարայծ, Աւստրիա

Եւրոպայի մշակուած դաշտերուն մէջ այսօր կ'աճին ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներուն մէջ՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի եւ այլն։

Եւրոպական անտառներուն մէջ կ'ապրին զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահաւ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքաւ, սոխակ, շիկահաւ եւ այլ թռչնատեսակներ։ Իսկ ամրան Հիւսիսային սառուցեալ ովկիանոսի զառիթափ ափերուն, ժայռերու վրայ, թռչունները կը ստեղծեն իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, եւ ձագ կը հանեն հոն։ Այստեղ կ'ապրին նաեւ զանազան կենդանիներ, մասնաւորապէս՝ աղուէս, սկիւռ, գայլ, արջ, նապաստակներ եւ այլն։

Հսկայական թերակղզիի պէս, Եւրոպան երեք կողմերէն շրջապատուած է ովկիանոսներով եւ ծովերով։ Արեւելքը Ասիոյ հետ անոր ցամաքային սահմանը կ'անցնի նախկին Խորհրդային Միութեան տարածքով՝ հիւսիսէն հարաւ ձգուող Ուրալեան լեռներով, Էմպա եւ Մանիչ գետերով։

Եւրոպայի լեզուներու քարտէս
ԴրօշԱնունը Տարածք
(քմ²)
ԲնակչութիւնՄայրաքաղաք
Արեւմտեան Եւրոպա
Աւստրիա 83 8588 169 929 Վիեննա
Գերմանիա 357 02183 251 851 Պերլին
Զուիցերիա 41 2907 507 000 Պեռն
Իրլանտա 70 2804 234 925 Տապլին
Լիխթընշթայն 16032 842 Վատուց
Լուքսեմպուրկ 2 586448 569 Լուքսեմպուրկ
Միացեալ Թագաւորութիւն 244 82061 100 835 Լոնտոն
Մոնաքօ 1.9531 987 Մոնաքօ
Հոլանտա 41 52616 318 199 Ամսթըրտամ
Պելճիքա 30 51010 274 595 Պրիւքսել

Սերպիա 88 3617 495 742 Պելկրատ

Ֆրանսա 547 03063 182 000 Փարիզ
Հարաւային Եւրոպա
Ալպանիա 28 7483 600 523 Թիրանա
Անտորրա 46868 403 Անտորա լա Ուէլեայ
Իտալիա 301 23058 751 711 Հռոմ
Խրուաթիա 56 5424 437 460 Զակրէպ
Մալթա 316397 499 Վալեթա
Հիւսիսային Մակեդոնիա 25 7132 054 800 Սքոփիէ
Յունաստան (Յոյնք) 131 94010 645 343 Աթէնք
Մոնթէնեկրօ (Սեւալեռ) 13 812616 258 Փոտկորիցա
Սան Մարինօ 6127 730 Սան Մարինօ
Սլովէնիա 20 2731 932 917 Լիւպլեանա
Պոսնա եւ Հերցէկովինա 51 1293 843 126 Սարայէւոօ
Սպանիա 504 85145 061 274 Մատրիտ

Վատիկան 0.44900 Վատիկան
Փորթուկալ 91 56810 409 995 Լիզպոն
Արեւելեան Եւրոպա
Լեհաստան (Փոլոնիա) 312 68538 625 278 Ուարշաուա
Հունգարիա 93 03010 075 034 Պուտափեշթ
Մոլտովա (Մոլտաւիա) 33 8434 434 547 Քիշնեւ

Ուքրանիա 603 70048 396 470 Քիեւ
Չեխիա 78 86610 256 760 Բրակ
Պելառուս (Սպիտակ Ռուսիա) 207 60010 335 382 Մինսք
Պուլկարիա 110 9107 621 337 Սոֆիա
Ռումանիա 238 39121 698 181 Պուխարեսթ

Սլովաքիա 48 8455 422 366 Պրաթիսլաւա
Հիւսիսային Եւրոպա
Տանիմարքա (Դանիա) 43 0945 564 219 Քոփընհակըն
Էսթոնիա 45 2261 415 681 Թալլին
Իզլանտա 103 000307 261 Րէյքեաւիք
Լաթվիա (Լեթոնիա) 64 5892 366 515 Ռիկա
Լիթուանիա 65 2003 601 138 Վիլնիւս
Նորուէյ 324 2204 525 116 Օսլօ
Շուէտ 449 9649 090 113 Սթոքհոլմ
Ֆինլանտա 336 5935 157 537 Հելսինքի
Մասամբ Ասիոյ Մէջ Գտնուող Երկիրներ
Ռուսիա 17 098 246144 426 068‬ Մոսկուա
Ասիոյ պետութիւններ, որոնք ունին տարածքներ Եւրոպային մէջ
Թուրքիա 783 56271 517 100 Անքարա
Ղազախստան 2 724 90218 395 660 Նուր֊Սուլթան
Ասիոյ պետութիւններ, որոնց Եւրոպայի մէջ
տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի կը համարուի
Ազրպէյճան 86 600[1]9 000 000 Պաքու
Վրաստան 69 7004 661 473 Թիֆլիս
Ասիոյ պետութիւններ, որոնք կը դասուին Եւրոպային,
ոչ թէ աշխարհագրական, այլ քաղաքական եւ մշակութային սկզբունքներով
Իսրայէլ 22 0728 972 000 Երուսաղէմ
Կիպրոս[2] 9 2511 141 166 Նիքոսիա
Հայաստան[3] 29 8003 017 100 Երեւան
Չճանաչուած եւ մասամբ ճանաչուած տարածքներ
Աբխազիա 8 665243 564 Սուխում
Արցախ 11 500150 932 Ստեփանակերտ
Հարաւային Ովսիա 3 90053 532 Ցխինուալ
Հիւսիսային Կիպրոս 3 355294 906 Նիքոսիա
Մերձտնեսթրեան Մոլտովական Հանրապետութիւն 4 163475 665 Թիրասպոլ
Քոսովօ 10 8871 920 079 Փրիշթինա

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]