Jump to content

Փարիզ

Բնակավայր
Փարիզ
ֆրանսերէն՝ Paris
Դրօշակ Զինանշան


Fluctuat nec mergitur[1]
Երկիր  Ֆրանսա[2]
Ներքին բաժանում Փարիզի քաղաքապետութեան 1 շրջան, Փարիզի 2-րդ շրջան?, Փարիզի 3-րդ շրջան?, Փարիզի 4-րդ շրջան?, Փարիզի 5-րդ շրջան?, Փարիզի 6-րդ շրջան?, Փարիզի 7-րդ շրջան?, Փարիզի 8-րդ շրջան?, Փարիզի 9-րդ շրջան?, Փարիզի 10-րդ շրջան?, Փարիզի 11-րդ շրջան?, Փարիզի 12-րդ շրջան?, Փարիզի 13-րդ շրջան?, Փարիզի 14-րդ շրջան?, Փարիզի 15-րդ շրջան?, Փարիզի 16-րդ շրջան?, Փարիզի 17-րդ շրջան?, Փարիզի 18-րդ շրջան?, Փարիզի 19-րդ շրջան? և Փարիզի 20-րդ շրջան
Փարիզի քաղաքապետ? Անն Իդալգո?
Օրէնսդրական մարմին Council of Paris?
Հիմնադրուած է՝ ՔԱ 3-րդ դար[3]
Տարածութիւն 105,4 քմ²
ԲԾՄ 48 մեթր
Պաշտօնական լեզու Ֆրանսերէն
Բնակչութիւն 2 113 705 մարդ (2022)[4]
Կը գտնուի ափին Սեն (Գետ)[5], Bassin de la Villette?, Սեն Մարտեն նեղուց? և Canal de l'Ourcq?
Ժամային գօտի UTC+1 և UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 1
Փոստային ցուցանիշ 75116, 75001, 75002, 75003, 75004, 75005, 75006, 75007, 75008, 75009, 75010, 75011, 75012, 75013, 75014, 75015, 75016, 75017, 75018, 75019, 75020 և 75000
Շրջագայութեան պետ-համարագիր 75
Պարգեւներ Մարտական խաչ 1914-1918?, Ազատության միաբանության կավալեր? և Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ,
Անուանուած է Parisii?
Մականուն Ville-Lumière, The City of Light և La Ciudad de la Luz
Սուրբ բարեխօս Genevieve?
Պաշտօնական կայքէջ paris.fr(ֆր.)

Փարիզ[6] (ֆրանսերէն՝ Paris, Փաղի), Ֆրանսայի մայրաքաղաքը եւ ամենամեծ քաղաքը։

Անիկա տեղակայուած է Սեն գետի ափին՝ Ֆրանսայի հիւսիսը՝ Իլ Տը Ֆրանս երկրամասի կեդրոնը։ Փարիզ իր վարչական սահմաններուն մէջ ունի 2.300.000 բնակչութիւն (2009)[7]։ Անիկա իր արուարձաններով Եւրոպայի ամենախիտ բնակեցուած կեդրոններէն մէկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչութեամբ։[8] Տարածք՝ 105,4 ք․մ․2։ Միջին բարձրութիւն՝ 33 մ․։ Աւելի քան երկու հազարամեակ՝ կարեւորագոյն բնակավայր մը ըլլալով, ԺԲ. դարուն Փարիզ կը դառնայ Եւրոպայի առաջատար մշակութային եւ կրթական կեդրոններէն մէկը ու մեծագոյն քաղաքը, մինչեւ ԺԸ. դար։ Այսօր Փարիզ առեւտուրի, կրթական, գիտական, մշակութային եւ քաղաքական աշխարհի մեծագոյն կեդրոններէն մէկն է[9]։

Փարիզը իր արուարձաններով հանդերձ կը ներառէ՝ Ֆրանսայի արդիւնաբերութեան մէկ քառորդը, 2010-ին € 572.4 պիլիոն արդիւնքով եւ ՀՆԱ ցուցանիշով՝ աշխարհի քաղաքներէն առաջատարը կը հանդիսանայ[10]։ Փարիզն ու տարածաշրջանը, զբօսաշրջութեան ցուցանիշով նոյնպէս աշխարհի առաջինն է։ Փարիզի մէջ տեղակայուած են ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան չորս առարկաներ եւ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ[11]։

Փարիզի 20 վարչական շրջանները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փարիզ կը բաժնուի 20 վարչական շրջաններու: Իւրաքանչիւր թաղամաս կը նմանի առանձին քաղաքի:

  • Առաջին շրջան` անիկա ոչ միայն Փարիզի կեդրոնն է, այլեւ ամենահարուստ թաղամասը: Հոս կը գտնուին Լուվրի թանգարանը, Վանտոմեան հրապարակը, շքեղ հիւրանոցներ, ինչպէս նաեւ Լէզ Ալ (Les Halles) հսկայական առեւտուրի կեդրոնը: Ընդհանուր առմամբ, առաջին թաղամասը Փարիզի զբօսաշրջութեան եւ առեւտրական կեդրոնն է:
  • Երկրորդ շրջան` շատ փոքր թաղամաս է, բայց անիկա Փարիզի տնտեսական կեդրոնն է:
  • Երրորդ շրջան` հոս չկան տեսարժան վայրեր, բայց անիկա բաւական հանգիստ եւ ապահով թաղամաս մըն է:Այս շրջանին մէջ հիւրանոցները բաւական յարմար են: Հոսկէ շատ դիւրութեամբ կարելի է քաղաքին կեդրոնը հասնիլ:
  • Չորրորդ շրջան`Փարիզի պատմական կեդրոնն է: Այս շրջանին մէջ կը գտնուին քաղաքապետարանի շէնքը, Փարիզի Աստուածամօր տաճարը, Մարէ թաղամասը (Փարիզի ամենահին հատուածը) եւ Լատինական թաղամասը, հոս է նաեւ Փոմփիտու ժամանակակից արուեստի կեդրոնը: Չորրորդ թաղամասը, զբօսաշրջութեան լաւագոյն շրջաններէն է:
  • Հինգերորդ շրջան` հոս կը գտնուի Լատինական թաղամասը, Պանթէոնը եւ Սորպոնը: Շատ մօտ է կեդրոնին եւ դիւրութեամբ կարելի է հոն հասնիլ:
  • Վեցերորդ շրջան` Փարիզի բնակիչներուն սիրելի թաղամասը: Սէն Ժէրմէն տէ փրէն (Saint-Germain-des-Prés) ամենահաճելի եւ գեղեցիկ շրջանն է: Հոս ապրած են փիլիսոփաներ ու գրողներ, իսկ հիմա Փարիզի մտաւորականները: Այս շրջանին մէջ կը գտնուի Լիւքսամպուրկեան այգին:
  • Եօթներորդ շրջան`հոս է Էյֆէլեան Աշտարակը: Հոս են նաեւ Հաշմանդամներու տունը, Օրսէյի թանգարանը, Խորհրդարանի շէնքը, նախարարութիւններ եւ դեսպանատուներ:
  • Ութերորդ շրջան` հոս է Ելիսեան Դաշտավայրը: Հոսկէ սկիզբ կ'առնեն նաեւ Փարիզի հիմնական պողոտան, Սէն Լազարը` ամենահին երկաթուղային կայարանը եւ Ֆրանսայի խորհրդանիշներէն մէկը` Յաղթանակի կամարը: Ութերորդ թաղամասին մէջ կ'ապրի Ֆրանսայի նախագահը[12]:
Տարի Բնակչութիւն
1990 2 152 423 մարդ [13]
1999 2 125 246 մարդ [13]
2008 2 211 297 մարդ [13]
Տարի Բնակչութիւն
2014 2 243 739 մարդ [14]
2017 2 187 526 մարդ [15]
2018 2 175 601 մարդ [16]
Տարի Բնակչութիւն
2019 2 165 423 մարդ [17]
2020 2 145 906 մարդ [18]
2022 2 113 705 մարդ [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. « Fluctuat nec mergitur », l’histoire de la devise de Paris / Mairie de Paris — 2025.
  2. archINFORM — 1994.
  3. Google Books — 2005.
  4. 4,0 4,1 Populations de référence 2022INSEE, 2024.
  5. https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/----0010
  6. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9 
  7. Évolution et structure de la population
  8. Historical urban community sizes and List of largest European cities in history
  9. According to : Globalization and World Cities Archived 2012-05-24 at Archive.is study by the University of Loughborough, 2010 / Global Cities Index by A.T. Kearney, 2012 / Global Power City Index by the Mori Memorial Foundation, 2011 / The Wealth Report Archived 2013-05-31 at the Wayback Machine. by Knight Frank for CitiBank, 2012
  10. Institut National de la Statistique et des Études Économiques։ «Produits Intérieurs Bruts Régionaux (PIBR) en valeur en millions d'euros» (XLS)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-29-ին։ արտագրուած է՝ 3 2012 հուլիս 
  11. Paris Region Key Figures 2012[permanent dead link], p.21 (անգլերէն) (PDF)
  12. Փարիզի շրջանները
  13. 13,0 13,1 13,2 (unspecified title)Institut National de la Statistique et des Études Économiques.
  14. https://www.insee.fr/fr/statistiques/2534314?geo=COM-75056
  15. Populations légales 2017Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.
  16. Populations légales 2018Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.
  17. Populations légales 2019Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
  18. Populations légales 2020Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։