Մինսք

Մինսք (պելառուսերէն՝ Мінск, մինչեւ 1939 թուականը՝ Մենսք[1]), Պելառուսիոյ մայրաքաղաքը, Մինսքի մարզի եւ Մինսքի շրջանի վարչական կեդրոնը, սակայն իրենց կազմին մէջ չէ ներառուած։
Մեծագոյն փոխադրական հանգոյցը, երկիրին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կեդրոնը։
Մինսքի մէջ կը գտնուի ԱՊՀ-ի գլխաւոր գրասենեակը։
Քաղաքը կը գտնուի Սվիսլոչ գետի ափին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ Մինսքը կը յիշատակուի 1067-ին, իբրեւ ամրոց։
ԺԲ. դարէն սկսեալ, եղած է Մինսքի իշխանութեան կեդրոնը, ԺԴ. դարէն՝ Լիթվանիոյ մեծ իշխանութեան կազմին մէջ։
1499-ին, քաղաքին տրուած է մակտեպուրկեան իրաւունք, ԺԴ. դարէն դարձած է Մինսքի վոյվոտութեան կեդրոնը։
1793-էն մտած է Ռուսական կայսրութեան մէջ:
1796-էն Մինսքի նահանգի կեդրոնն էր։
1-3 Մարտ 1898, Մինսքի մէջ կայացած է ՌՍԴԲԿ 1-ին համագումարը։
1915-էն՝ ճակատամերձ քաղաք, ուր տեղաւորուած էր Արեւմտեան ռազմաճակատի շտապը։
25 Հոկտեմբեր 1917-ին (7 Նոյեմբեր) Խորհրդային իշխանութիւնը Մինսքի մէջ հաստատուած է:
28 Յունիս 1941-էն 9 Յուլիս 1944 գրաւած են գերմանական ֆաշիստները։
1946-1950 Մինսքը վերականգնած է։
Կլիման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չափաւոր ցամաքային կլիմայ ունի Մինսքը՝ ատլանտեան ծովային օդին հետ միատեղ։
Մինսքի ամառը տաք է, բայց կիզիչ չէ։ Յուլիսին միջին ջերմաստիճանը +18,5°C է։
Ձմեռը շատ ցուրտ չէ, միջին ջերմաստիճանը Յունուարին −4.5°C է։
- Տարեկան միջին ջերմաստիճանը +6,7°C
- Առաւելագոյն ջերմաստիճանը (+35,8°C) գրանցուած է 8 Օգոստոս-ին, իսկ նուազագոյնը՝ (−39,1°C)՝ 17 Յունուարին:
- Հովին տարեկան միջին արագութիւնը՝ 2,4 մ/վ
- Օդին տարեկան միջին խոնաւութիւնը՝ 77%
Տարածութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2012-ի դրութեամբ, քաղաքին մակերեսը կը կազմէ 34, 884,43 հեկտար (348,84 քմ²)։ Իսկ 2006-ի դրութեամբ՝ 306,68 քմ²։ Հետագային կը փոխեն Մինսք քաղաքին եւ Մինսք շրջանին սահմանները Պելառուսիոյ նախագահին հրամանով, 22 Նոյեմբեր 2007-ին (թիւ 592) «Քաղաք Մինսքի եւ Մինսքի շրջանի սահմաններու փոփոխման մասին»[2] քաղաքին սահմանին մէջ կը ներառուի Մինսքի շրջանէն 5,2715 հեկտար (0,05 քմ²)։ Նաեւ 116,95 հեկտար (1,17 քմ²) տարածք Սմոլեւիչեան շրջանէն, Մինսքի շրջանէն Պելառուսիոյ նախագահին հրամանով 21 Յուլիս 2008-ին (թիւ 397) «Քաղաք Մինսքի եւ Սմոլեւիչեան շրջանի սահմաններու փոփոխման մասին»[3]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ս. Պետրոս եւ Պօղոս եկեղեցի (Ռուս Ուղղափառ)
- Ս. Մարիամ Մագթաղենացի եկեղեցի (Ռուս Ուղղափառ)
- Խաչվերաց եկեղեցի (Յոյն կաթոլիկ)
- Ս. Երրորդութիւն (Յոյն կաթոլիկ)
- Նահատակաց եկեղեցի (Ռուս Ուղղափառ, 2010)[4]
- Ս. Եւրոսինիա Փոլոթսք եկեղեցի (Ռուս Ուղղափառ)
- Ս. Էլիզապէթ եկեղեցի (Ռուս Ուղղափառ)
- Կարմիր եկեղեցի (Յոյն կաթոլիկ)
- Ս. Յովսէփ եկեղեցի
- Ս. Աստուածածին եկեղեցի (Յոյն կաթոլիկ)
- Մինսքի Ս. Հոգի եկեղեցի (Ռուս Ուղղափառ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայք Archived 2011-07-06 at the Wayback Machine.
- ↑ Մինսք
- ↑ «Արխիւացուած պատճէնը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ մարտի 3-ին։ արտագրուած է՝ 3 Օգոստոս 2016
- ↑ «Արխիւացուած պատճէնը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 Օգոստոս 2016-ին։ արտագրուած է՝ 3 Օգոստոս 2016
- ↑ van der Vorst Փաթրիք (31 Հոկտեմբեր 2024)։ «Gospel in Art: Solemnity of All Saints»։ ICN (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 Դեկտեմբեր 2024-ին։ արտագրուած է՝ 12 Դեկտեմբեր 2024