Նապաստակ

Jump to navigation Jump to search

Կաղապար:Taxobox արւմտ. Նապաստակներ (լատիներէն՝ Leporidae), կաթնասուն կենդանիներ։ ՀՀ տարածքին կը հանդիպինք՝ 1 տեսակին, գորշ կամ եւրոպական նապաստակներու։ Տարածուած են դաշտերու, թփուտներու, տափաստաններու եւ այլ վայրերու մէջ։

Կենսաբանական Նկարագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարմինի երկարութիւնը՝ 50-60 ս․մ․ է, կը կշռեն՝ 4-5, երբեմն՝ մինչեւ 7 ք․կ․։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Կ'ըլլան մոխրագոյն կամ սպիտակ։

Մթնշաղին, մասամբ՝ գիշերը, արագաւազ են։ Կը սնին բոյսերով։ Թէ՛ գորշ, թէ՛ սպիտակ նապաստակները կ'ունենան 3–6 ձագ, որոնք կը ծնին բաց աչքերով, աղուամազով ծածկուած, շարժելու ունակ եւ քանի մը օր անց պատրաստ՝ ինքնուրոյն սնուէլու։ Նապաստակի կաթը շատ սննդարար է՝ 6 անգամ աւելի իւղոտ, քան կովու կաթը, այնպէս որ 1 անգամ կերակրուելէ ետք, 3–է 4 օր կուշտ կը պահէ (ձագերու պարագային)։ Կ'ապրին 10-12 տարի։ Միսը համեղ է։ Երբեմն կը վնասեն պտղատու այգիներն ու նորատունկ ծառերը։
Նապաստակները ուտելիք կը հանդիսանան գիշատիչներուն համար, որոնք են՝ գայլերը, աղուէսները, առիւծները, օձերը, կզաքիսները, նաեւ՝ բուերը, արծիւներն ու բազէները:

Ճագարներու Եւ Նապաստակներու Տարբերութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նապաստակները[1] ճագարներու համեմատ ունին աւելի մեծ չափսեր աւելի ծանր են: Նապաստակներու մորթին աւելի հաստ է եւ մազերը աւելի երկար են։ Ճագարներու ձագերը կը ծնուին անմազ, կոյր, խուլ եւ առաջին 10-15 օրերու ընթացքին նոր կենդանին կը նմանի է իր իրական տեսքին, իսկ նապաստակներու ձագերը կը ծնուին լայն բացած աչքերով եւ արդեն քանի մը րոպեներու ընթացքին կրնան արագ վազիլ։

Նապաստակներու ականջները աւելի լայն են եւ աւելի երկար։ Նրանք կ'ապրեն բնութեան մեջ եւ վայրենի են, իսկ ճագարները սովորած են մարդու ներկայութեանը եւ կը գտնուին անոր հսկողութեան տակ։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ֆոտոշարք

Վերարտադրութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նապաստակները կը բազմանան տարին մեկէն երեք անգամ եւ սովորաբար կը ծնին 3-7 ձագեր։ Հղիութիւնը կը տեւէ 30-50 օր։

Տեսակները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անապատի ճագար
(Sylvilagus audubonii)
Բեւեռային նապաստակ
(Lepus arcticus)
Սեւապոչ նապաստակ
(Lepus californicus)
Սարերու ճագար
(Sylvilagus nuttallii)
  • Pentalagus ցեղ
    • Ամամիի ճագար (Pentalagus furnessi)
  • Bunolagus ցեղ
    • Պուշմենեան ճագար (Bunolagus monticularis)
  • Nesolagus ցեղ
    • Սումաթրայի զօլաւոր ճագար (Nesolagus netscheri)
    • Անամիթեան զօլաւոր ճագար (Nesolagus timminsi)
  • Romerolagus ցեղ
    • Հրաբխային ճագար (Romerolagus diazi)
  • Brachylagus ցեղ
    • Փիկմի ճագար (Brachylagus idahoensis)
  • Sylvilagus ցեղ
    • Tapeti ենթացեղ
      • Ջուրի ճագար (Sylvilagus aquaticus)
      • Պրազիլական ճագար (Sylvilagus brasiliensis)
      • Փանամայի ճագար (Sylvilagus dicei)
      • Կերերոյի ճագար (Sylvilagus insonus)
      • Ճահճային ճագար (Sylvilagus palustris)
      • Վենեզուելական ճագար (Sylvilagus varynaensis)
    • Sylvilagus ենթացեղ
      • Անապատի ճագար (Sylvilagus audubonii)
      • Մանզանոյի ճագար (Sylvilagus cognatus)
      • Մեքսիքական ճագար (Sylvilagus cunicularis)
      • Արեւելեան ճագար (Sylvilagus floridanus)
      • Թրես Մարիայի ճագար (Sylvilagus graysoni)
      • Սարերու ճագար (Sylvilagus nuttallii)
      • Ափալաչներու ճագար (Sylvilagus obscurus)
      • Ամրակազմ ճագար (Sylvilagus robustus)
      • Նոր անգլիական ճագար (Sylvilagus transitionalis)
    • Microlagus ենթացեղ
      • Մացառներու ճագար (Sylvilagus bachmani)
      • Սան Խոսեի ճագար (Sylvilagus mansuetus)

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հրաչեայ Աճառեան, Հայերէնի Արմատական Բառարան, Ե.1926 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կատեգորիա:Կենդանիներ