Թիֆլիս

Jump to navigation Jump to search
Բնակավայր
Թիֆլիս
վրաց.՝ თბილისი
Դրօշ Զինանշան
Flag of Tbilisi.svg Seal of Tbilisi, Georgia.svg

Tbilisi Collage (2010).jpg
Երկիր Flag of Georgia.svg Վրաստան[1]
Մայրաքաղաքն է Վրաստան, Վրացա-Իմերեթական նահանգ, Քարթլի-Կախեթի թագավորություն, Reichskommissariat Kaukasus, Թիֆլիսի նահանգ, Թիֆլիսի գավառ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասյան ԴՖՀ եւ ԱԽՖՍՀ
Ներքին բաժանում Gldani District, Didube district, Vake District, Isani District, Krtsanisi District, Mtatsminda District, Nadzaladevi District, Saburtalo District, Samgori District եւ Chughureti District
Քաղաղապետ Կախաբեր Կալաձե
Հիմնադրուած է մոտ. 479 թ.
Առաջին հիշատակում 4. century
Մակերես 720 կմ²
ԲԾՄ 770 մետր, 491 մետր
Պաշտօնական լեզու Վրացերէն
Բնակչութիւն 1 118 035 մարդ (2014)
Ժամային գօտի UTC+04:00
Հեռախոսային կոդ +995 (32)
Փոստային ինդեքս 0100–0199
Պաշտօնական կայք tbilisi.gov.ge

Թիֆլիսի[2] (վրաց.՝ თბილისი, հին հայկական անուանումը՝ Տփղիս[2], 19-րդ դարուն և 20-րդ դարու առաջին կիսուն հայկական միջավայրին մէջ, տարածուած էր նաև Թիֆլիս[2] անուանումը (փոխառութիւն ռուսերէնէն (Тифлис), որ մինչև այսօր կը գործաուի աւանդական Սփիւռքի և արևմտահայերու կողմէ), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագոյն բնակավայրերէն մէկը։ Կը գտնուի Կուր գետի ափին։ Բնակչութիւնը՝ 1.181.700 մարդ, որմէ 82.600ը (7,63%)՝ հայեր (2002 թ. մարդահամարի տուեալներ)[3]։

Թիֆլիսի հիմնումը և անուան ծագումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աբանոթուբանի, Թիֆլիսի հնագոյն թաղամասերէն մէկը

Թիֆլիսի անուան հետ կապուած շատ լեգենդներ կան։ Լեգենդներէն մեկուն մէջ կը պատմուի, որ Թիֆլիսի տարածքը եղած է անտառապատ։ Մէկ օր թագաւորը (ըստ տարբերակներէն մեկուն՝ Վախթանգ Գորգասալ) որսորդութեան ժամանակ կեռնեխ կը վիրաւորուի։ Կեռնեխը կ'իյնայ ջուրը և բուժուած դուրս կու գայ ու կը փախչի որսորդներէն։ Այլ տարբերակով՝ թագաւորի բազեն իրեն զոհելով կը բռնէ փասիանին ու երկուքը կ'իյնան ջուր։ Տաք ջուրը բուժիչ յատկութիւն ունէր, իսկ տարածքը բարենպաստ էր։ Ատկէ ոգևորուելով՝ թագաւորը կ'որոշէ քաղաք հիմնել։

«Թիֆլիսի» բառը ծագած է «թիֆ» - «տաք» (հին վրացերէն՝ თბილი) և «սի»՝ «աղբիւրի տակ» (վրաց.՝ სი) բառերէն։ Հանքային ջուրերու առատութեան պատճառով քաղաքը կոչուեցաւ Թիֆլիս։ Աշնան այդ վայրին մէջ Գոգիրդի բաղնիքներ կառուցուեցան ու այն Թիֆլիսի համար պատմական վայր դարձաւ (վրաց.՝ აბანოთუბანი աբանոթուբանի - բաղնիքներու թաղ)։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիսը հիմնադրած է Վախթանգ Գորգասալը (վրաց.՝ ვახტანგ გორგასალი, 447-502) 5-րդ դարի վերջերուն։ Մինչև 458 թուականը Թիֆլիսիի տարածքը անբնակ էր և անտառածածկ։

Սկսած 12-րդ դարէն մինչև Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը Թիֆլիսի թիւով 47 քաղաքապետերէն 45-ը ազգութեամբ հայեր եղած են և մինչև 1922 թ. բնակչութեան գերակշռող մասը հայեր եղած են, առաջ ըլլալով վրացիներէն, ռուսներէն և այլ ազգերէն[4]։

Թիֆլիսին Մայրաքաղաք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիսին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի հայացքով։ Գծանկար 1671 թուականի։

Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին (վրաց.՝ დაჩი უჯარმელი, 502-534), հօր կամքով մայրաքաղաքը կը տեղափոխէ Մցխեթայէն (վրաց.՝ მცხეთა) Թիֆլիս։ Ան կ'աւարտէ բերդի պարիսպներու շինարարութիւնը և հիմք կը դնէ քաղաքի զարգացման։ Թիֆլիս կը դառնայ Կովկասի խոշորագոյն քաղաքը և սերտ կապեր կը հաստատէ Մեծ Հայքի քաղաքներուն հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թիֆլիս Վրաստանի միայն արևելեան հատուածի մայրաքաղաքն էր, որովհետև Կոլխիտան չէր մտներ Վրաստանի սահմաններուն մեջ։

Թիֆլիսի առաջին բնակիչները հաստատուածեն հանքային աղբիւրներու թաղամասին մէջ (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թիֆլիսի տարածքը զբաղեցած է հարավ-արևելքում Օռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարաւ-արևմուտքին՝ Թաբորի սարալանջերը, հիւսիս-արևմուտքին մէջ՝ Ծաւկիսծղալի (Ծաւկի ջուրը)։ 4-րդ դարուն ընդարձակուեցաւ Թիֆլիսի երկրորդ թաղամասը՝ Կալա Բարդանը։ Հետագային քաղաքը կը զարգանար հին Թոֆլիսի և Կալայի շրջանակէն դուրս։ Քաղաքի զարգացման կը նպաստէր բարեխառն կլիման։ Թիֆլիսի միջոցով կ'անցնէր նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխաւոր ճանապարհներէն էր։ Թիֆլիսին դարձած էր Մերձավոր Արևելքի կենդրոններէն մէկը։ Հարևան երկրները սկսան հետևիլ քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ 6-րդ դարավերջին սկսաւ երկարատև պայքար Թիֆլիսի համար։

Թիֆլիս օտար նուաճողներու տիրապետութեան տակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վրաց քաղաքական ու մշակութային վիճակը ուղղակիոօրէն կախուած էր մայրաքաղաքի դրութիւնէն։ Թիֆլիս կը մնայ Վրացական թագաւորութեան, ապա՝ Վրաց մարզպանութեան մայրաքաղաքը մինչև 7-րդ դարը, երբ կը գրաւուի արաբներու կողմէն։ Մինչ այդ Թիֆլիսի վրայ արշաւած են տարբեր զորավարներ։ 570-580 թուականներէն Թիֆլիս կը գտնուէր պարսիկներու ձեռքին մէջ։ 627 թուականին Թիֆլիսին շրջապատեցին Բիւզանդիայի Հերակլիոս Ա կայսեր զօրքերը, սակայն քաղաքը գրաւել չյաջողեցան։ Հերակլիոսը ձգեց Թիֆլիսը և անցաւ Միջագետք։ 628 թուականին խազարները գրաւեցին Թիֆլիսը՝ Կիբուր խաքանի գլխաւորութեամբ և հուրի ու սուրի մատնեցին քաղաքը[5]։

7-րդ դարուն Վրաստանի արևելեան մասը կը մտնէ Արաբական Խալիֆայութեան, իսկ արևմտեան մասը՝ Բիւզանդիայի տիրապետութեան տակ։ Խալիֆայութեան կազմին մէջ կը ստեղծուիէ Արմինիա կուսակալութիւնը, որուն մէջ կը մտնեն Հայաստանը, Վրաստանը, Աղուանքը։ Թիֆլիսը առանձին ամիրայութեան կեդրոն կը դառնայ 737 թուականին։

735-737 թուականներուն արաբ ոստիկան Մըրվան II-ը և Իբն Մուհամէտը գրաւեցին քաղաքը։ Արաբական տիրապետութեան օրով՝ Թիֆլիսը նոր զարգացմա մէջ ապրեցաւ։ Այս տարածաշրջանին մէջ վրաց մայրաքաղաքը դարձաւ Արաբական ամիրայութեան կեդրոններէն մէկը (Դւին, Թիֆլիս, Պարտաւ764 թվուականին խազարներներու դիրքը թուլացաւ Թոֆլիսի մէջ։ 853-ին Խալիֆայութեան իշխանութիւնն ամրապնդելու նպատակով թուրք ոստիկան Բուղայի հրամանատարութեամբ արաբական զօրքերը կեդրոնացուեցան Թիֆլիսի մէջ։

Վրացական թագաւորութիւնը կը վերածնի հայ Բագրատունիներէն սերող վրաց Բագրատունիներու (Բագրատիոնի) շնորհիւ։ Վերականգնուած պետութեան սահմաններուն մէջ, կը մտնէին անոնց տոհմական տիրոյթները՝ Տայքը (վրաց.՝ ტაო՝ Տաօ), Կղարջքը (վրաց.՝ კლარჯეთი՝ Կլարջեթի), որոնք միասին կը կոչուէին Տայք-Կղարջքի կիւրոպաղատութիւն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանութիւն) և Քարթլին (վրաց.՝ ქართლი)։ Թբիլիսին մնում էր թագավորության սահմաններից դուրս։ Տայքի Բագրատ կիւրոպաղատը 963 թուականին կը հիմնադրէ Օշկվանքը (վրաց.՝ ოშკი), իսկ անոր որդին՝ Դաւիթ Կիւրոպաղատը, կը շարունակէ անոր շինարարութիւնը և աւարտին կը հասցնէ 973 թուականին։ Այդ ժամանակներէն Տայքը և Գուգարքի արևմտեան հատուածը՝ Կղարջքը և Ջավախքը (վրաց.՝ ჯავახეთი), կը դառնան Վրաստանի անբաժան մասը։ Գուգարքի արևելքին մէջ, հայ Բագրատունիներու մէկ այլ պետութիւն կար՝ Տաշիր-Ձորագետի թագաւորութիւնը։

1037-1051 թուականներուն, վրաց թագաւոր Բագրատ IV թագաւորը անընդհատ փորձեր կը կատարէր ազատագրել Թիֆլիսը, բայց երկրին մէջ տիրող երկպառակտութեան պատճառու չյաջողեցաւ։ 1045 թուականին, Թֆիլիսի կառավարումը անցաւ օտարներու ձեռքը։ 1068 թուականին, սելճուկ թուրքերու սուլթան. Ալփ-Արսլանը յարձակեցաւ և գրաւեց Թիֆլիսեը։ XI դարու 80-ական թուականներուն քաղաքը դեռ օտարականներու ձեռքին մէջէր։

Վրաստանի վերածնունդը և Թբիլիսը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դաւիթ IV Շինարար

1122 թվուականին քաղաքը օտարերկրացիներու ձեռքէն ազատագրեց Դաւիթ IV Շինարարը։ Միասին վրաց պետութեան մայրաքաղաք վերահաստատուեցաւ Թիֆլիսին՝ դառնալով թագաւորանիստ քաղաք։ XII-XIII դարերուն, Թիֆլիսի տնտեսութիւնը առաջընթացք ապրեցաւ։ Ան դարձաւ ժամանակի զարգացած քաղաքներէն մէկը, որուն բնակչութիւնը կը հասնէր 80 հազարի։ Կը զարգանային առևտուրը և արուեստը։ Ձևաւորուեցան վաճառականներու միութիւններ (համքարութիւններ), վաճառքի վարկային ընկերութիւններ (օրթաղեբի/ ორთაღები)։ Այս բոլորին արդինւքով, բարելաւուեց բնակչութեան վիճակը և քաղաքը ընդլայնեց իր տարածքը։ Թիֆլիսի կազմին մէջ, ընդգրկուեցան նաև՝ Քաշեթի եկեղեցին և Լուրջի վանքը (ლურჯი/Կապոյտ վանք)։ Անոր պարսպէն դուրս կը գտնուէր նշանակալի վայրերէն մէկը՝ Դիդուբէն։ Քաղաքը ընդարձակուցաւ նաև Կուրի ձախ ափին, ուր կառուցուեցաւ Թագաւորական ամրոցը։ Այս ժամանակաշրջանին, Թիֆլիսը բազմազգ քաղաք էր։ Վրաց թագաւորները կը վարէին տարբեր ազգութեան ու կրօնի պատկանող ժողովուրդներուն սիրաշահող և խրախուսող քաղաքականութիւն, որ կը նպաստէր քաղաքի տնտեսական և ընկերային կեանքի կայունութեան։ Այդ ժամանակաշրջանը վրաց պատմութեան մէջ, յայտնի է «Ոսկէ տարիներ» կամ «Վրաստանի վերածնունդ» անուններով։ Թամար թագուհիին (1184-1213) իշխանութեան սկզբներուն Թիֆլիսի ազնուականները ընդուզեցան՝ ցանկալով ընդլայնել իրենց իրաւունքները։ Այդ պատճառուվ պահանջեցին նոր թագաւորական խորհուրդ (սրահ) ե հիմնուէցաւ «Կարաւի» հաստատութիւնը։

Զաւթիչներու ներխուժումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1226 թուականին, խազար ոստիկան Ջալալեդին Թիֆլիսը պաշարեց, աւերեց քաղաքը և բնակչութեան դաժանաբար կոտորեց։ XIII դարի 40-ական թուականներէն մոնկոլները գրաւեցին քաղաքը։ Անոնք չվերացուցին վրաց իշխանութիւնը և Թիֆլիսը նորէն դարձաւ երկրի կեդրոն։ 1259 թուականին, վրաց թագաւոր Դաւիթ VI-ի գլխաւորութեամբ վրաց զօրքը ջախջախեց մոնկոլները՝ ազատագրելով Թիֆլիսը։ 1260 թուականին, Դաւիթ VII-ն ապստամբեց մոնկոլներու դէմ, սակայն ապստամբութիւնը ճնշուեցաւ։ XIV դարու 20-ական թուականներուն, մոնկոլներու լուծը թոթափելէն ետք, Թիֆլիսը դարձեալ միացեալ Վրաստանի մայրաքաղաքը կը դառնայ։ 1366 թ-ին, Թիֆլիսին մէջ ժանտախտի համաճարակ կը սկսի, որուն զոհ կ'երթայ բնակչութեան կէսը։ 1386 թուականին, Լենկ Թիմուրը պաշարեց Թոֆլիսը։ Ան Վրաստանի վրայ ութ անգամ յարձակած է, որոնցմէ միայն երկուքին ժամանակ ան կրցաւ ծունկի բերել վրացիները։ Այս արշաւանքներէն ետք, Թիֆլիսի միջազգային դիրքերը թուլցան։ Վրաց Ալեքսանդր I Մեծ թագաւորը (1412-1243 թթ.) սկսաւ քաղաքի վերականգման աշխատանքները, բայց չկրցաւ վերջացնել իր նախաձեռնածը։ Արտաքին զաւթիչներու մշտական գրոհները բացասաբար ազդած էին տնտեսութեան վրայ։ Քաղաքի որոշ թաղամասեր կը շարունակէին աւերակներու մէջ մնալ։ 1444 թվուականին, քաղաքը անցաւ Թաւրիզի (Իրան) ենթակայութեան տակ՝ Ջահան-Շահի օրով։ 15-րդ դարու 70-ական թուականներուն Թիֆլիս նորէն պարսիկներու ձեռքին մէջն էր (Ուզում-Հասանի զօրքերը կեդրոնացուած էր Վրաստանին մէջ)։ 1490 թուականին, Վրաստանը մաս տուաւ և անոր տարածքին մէջ ձևավորուեցան առանձին թագաւորութիւններ՝ օտար տիրակալներու իշխանութեան տակ։ Միայն Թիֆլիսը դարձաւ վրաց թագաւորներու քաղաքական և վարչական կեդրոնը։ 1522 թուականին, Թիֆլիսի մէջ, հաստատուեցան պարսիկները։ Երկու տարի անց, վրաց թագաւոր՝ Դաւիթ X-ը ազատագրեց քաղաքը։ 1524-1541 թուականներուն քաղաքը խաղաղ ապրեցաւ։

Գէորգ Սաակաձէի արձանը Թիֆլիսի նոյնանուն հրապարակին մէջ։

Վերանորոգուեցան հին շինութիւնները և կառուցուեցան նորերը, զարգացան առևտուրն ու մշակոյթը։ 1541 թուականին, քաղաքը գրաւեց Իրանի Շահ Թամազ I-ը։ 1578 թուականին Չիլդիրիի պատերազմին, օսմանցիները յաղթեցին վրացիներուն, այնուհետև Հիւսիսային Կովկասը անցաւ օսմանցիներուն տիրապետութեան տակ։ Թիֆլիսը նոր թշնամիի ձեռքին մէջ իյնկաւ։ Վրաց թագաւոր Սիմոն I-ը կը փորձէր քաղաքը ազատել նախ պարսիկներէն, ետքը օսման բռնապետներէն, բայց չյաջողեցաւ։ 1609 թուականին սպարապետ դարձաւ՝ Գէորգի Սաակաձէն։ XVII դարու առաջին կոսուն պարսիկները դաժան ասպատակութիւններ իրականացուցին Թիֆլիսի մէջ, որուն արդիւնքով ան հիմնութեան մէջ աւերուեցաւ։ 1633 թուականէն, երբ քաղաքի նահանգապետ նշանակուեցաւ Ռոստոմը, Թիֆլիս նորէն զարթօնք ապրեցաւ։ Դարձեալ աշխուժացաւ տնտեսական և մշակութային կեանքը։ Ան որոշակի գումար տրամադրեց քաղաքի բարելաւման համար։ 1700 թուականին Թիֆլիսի բնակչութիւնը կը կազմէր 20 հազար։ Քաղաքը նորրն զարթօնք կ'ապրի, կ'աճէր բնակչութեան թիւը։ Այս ընթացքով, հանքային ջուրերու տարածքին մէջ, բաղնիքներ կառուցուեցան։ 1709 թուականին, հիմնուեցաւ քաղաքի առաջին տպարանը, ուր տպագրուեցաւ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոէմը։ 1723 թուականին, քաղաքը կրկին գրաւեցին օսմանցիները, իսկ 1735 թուականին՝ Իրանի Շահ Նադիրը ետ գրաւեց այն։ 1784 թուականին՝ վրաց թագաւոր Հերակլ II-ը ազատագրեց քաղաքը։ 1755 թուականին հիմնուեցաւ իմաստասիրաց ճեմարան։ 1762 թուականին Քարթլին ու Կախեթի մարզը միաւորուեցան և անոնց մայրաքաղաք դարձաւ Թիֆլիս։ XVII դարի 70-ական թուականներուն Թիֆլիս կ'արտադրէր աղ և կաւէ անոթներ։ XVII դարու վերջին արտադրական արդիւնաբերութիւնը առաւել զարգացաւ։ 1795 թուականին, Իրանի շահ Աղա-Մահմեդ Խանը գրաւեց Թոֆլիսը, որուն հետևանքով թուլցաւ տնտեսութիւնը (Կրծանիսի պատերազմ)։

Վարչական բաժանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիսի վարչական բաժանում

Ներկայ դրութեամբ Թիֆլիս կը բաժանուի հետևեալ շրջաններու.[6]

Ֆիզիքաշխարհագրական առանձնայատկութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխարհագրական դիրքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիս կը գտնուի Թիֆլիսեան աւազանի՝ մօտ 30ք.մ. նեղ եզրագծով կը ձգէ Կուր գետի հովիտով և լեռներու՝ 3 կողմէն կից լանջերով։ Ծովի մակերևոյթէն բարձրութիւնը 380-770 մեթր է։ Թիֆլիսի մերձակայքին մէջ կ'առանձնացուին 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքին, հարաւին և մասամբ արևմուտքին մէջ, սահմանը կ'անցնի Գարդաբանեան շրջանով, հիւսիսին և արևմուտքի մնացյալ մասին մէջ՝ Մցխեթեան շրջանով։

Քաղաքի տեսարաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիսի գարունը
Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարի համայնապատկեր

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
1989 1 263 489 մարդ
2002 1 084 087 մարդ [7]
2014 1 118 035 մարդ
2016 1 082 400 մարդ [8]

Մշակույթը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մշակութային նշանակությունը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նարիկալա բերդէն փոքրիկ հատուած մը
Կուր գետը։ Հեռուն  Ծմինդա Սամեբա մայր տաճարն է։

Թիֆլիս Վրաստանի հինաւուրց մշակութային կեդրոններէն մեկն է։ Քաղաքի հարաւ-արևմտեան մասին մէջ կը գտնուի անոր պատմական ակունքը՝ Հին քաղաք իր նեղ փողոցներով, ուր մինչև այսօր պահպանուած են միջնադարեան ճարտարապետութեան գիծերը։

Այստեղ կարելի է գտնել թուրքերու 16 - 17դդ. Կողմէն վերակառուցուած Նարիկալա միջնաբերդի փլատակները, Անչիսխատի քարէ և Մետեխի եկեղեցիները, Սիոնի և Սամեբա տաճարները։

Ժամանակէն Թիֆլիսի թաղամասերը ստացած են ևրոպական տեսք. շքեղ բազմահարկ տուներու ճակատամասերը շրջապատուած են լայն պուրակներով ու խիտ ծառերով պողոտաներով։

Թատրոնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թիֆլիսի Կ. Մարջանաշուիլիի անբւան ակադեմիական թատրոնը։
Թիֆլիսի Շոթա Ռուստավելիի անուան ակադեմիական թատրոնը։

Թիֆլիս յայտնի էր իր հարուստ թատերական աւանդութիւններով։ Յունուար 14-ին կը նշուի վրացական թատրոնի ամենամեայ տօնը։ Հենց այդ օրը, 1850 թուականին է առաջին անգամ Թիֆլիսի մէջ ցուցադրուած վրացական թատրոնի հիմնադիր Գէորգ Էրիսթաւիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանին, ան կը համարուէր առաջին ու միակ արհեստաւարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքին մէջ կը գործեն տարբեր ուղղութիւններուն ու ժանրերուն պատկանող աւելի քան մէկ տասնեակ թատրոններ։

Վրաստանի Առաջաւոր Թատրոններն են.

  • Թիֆլիսի Կ. Մարջանաշուիլիի անուան ակադեմիական թատրոնը
  • Թիֆլիսի Շոթա Ռուստաւելիի անուան ակադեմիական թատրոնը, որ կը գտնուի Ռուսթաւելիի հրապարակին մէջ։[9]
  • Թիֆլիսի մէջ կը գործէ նաև՝ աշխարհի առաւել հին թատրոններէն մէկը՝ Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնը, որ միակ մշակութային կառոյցն է, որ կը գտնուի Հայաստանի տարածքէն դուրս։ Ան աւելի քան 150 տարեկան է։
  • Թիֆլիսի Ս.Ախմեթելիի անուան պետական թատրոնը;
  • Թիֆլիսի Վ.Աբաշիդզէի անուան երաժշտական թատրոնը, որ հիմանդրուած է Միխաիլ Չիաուրելիի և Դ. Դենիլադզեյի ջանքերով 1934 թ.՝ 1926 թուականէն գործող վրացական “Կոոպթատրոն” երաժշտական-դրամատիկական շրջիկ թատրոնի բազայի հիմքին մէջ։
  • Թիֆլիսի Հայտար Ալիևի անուան Ազրպէյճանական դրամատիկական թատրոնը, որ հիմնադրուած է դեռ ցարական ժամանակաշրջանի օրով՝ 1909 թուականին։ 1922 թ.՝ Խորհրդային ժամանակաշրջանին մէջ, ստացած է պետական թատրոնի կարգավիճակ։
  • Թիֆլիսի Ցարական թաղամասի թատրոնը։
  • Թիֆլիսի թատերական նկուղը։
  • Վրաստանի Պալաիշուիլիի անուան օփերայի և բալետի թատրոնը՝ մայրաքաղաքի խոշոր մշակութային օճախներէն մէկը, որ հիմնադրուած է 1851 թ. և կը գտնուի Ռուսթավելիի պողոտային մէջ։
  • Թիֆլիսի Ռեզօ Գաբրիադզեյի անվուան տիկնիկային թատրոնը։
  • Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնը՝ Կովկասի տարածքին մէջ առաջին մանկական թատրոններէն մէկն է, որ հիմնադրուած է 1927 թուականին՝ Նիքոլայ Մարշակի կողմէն։
  • Թիֆլիսի Ա.Գրիբոեդովի անուան ռուսական դրամատիկական թատրոնը, որ հիմնադրուած է 1932 թուականին։ Ան կը գտնուի Ռուսթաւելիի պողոտային մէջ։
  • Թիֆլիսի Վերիկո թատրոնը, որ հիմնադրուած է Կոտէ Մախարաձէի և Սոֆիկօ Չիաուրելիի կողմէն։

Յայտնի Թիֆլիսահայեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նշանաւոր թիֆլիսահայերը միասնական լուսանկարի մէջ՝ մինչև 1917 թուական

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոյր Քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճանապարհային նշան, որ կը յիշեցնէ քաղաքներու բարեկամութեան մասին։ (Սաարբրիւկկէն, Գերմանիա)

Human-user-trash.svg    Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն
Առաջարկուած է ջնջել այս յօդուածը։

Ուիքիփետիայի մէկ կամ քանի մը մասնակիցներ առաջարկած են ջնջել ։ Մանրամասնութիւններուն ծանօթանալու, ինչպէս նաեւ Ձեր կարծիքը յայտնելու համար այցելեցէք Ջնջման ներկայացուած յօդուածների քննարկման էջը։
Ուշադրութիւն, այս կաղապարը պէտք չէ հեռացնել նախքան վերոյիշեալ քննարկման էջին մէջ համաձայնութեան հասնիլը։ Եթէ համաձայն չէք առաջարկուած ջնջումին, կրնաք քննարկման ընթացքին սրբագրել եւ բարեփոխել այս յօդուածը, այսպիսով նպաստելով անոր պահպանման։


  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ Կաղապար:Lang-kk), Ղազախստան (2005)[11]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]