Հռոմ

Jump to navigation Jump to search
Քաղաք
Հռոմ
իտալ.՝ Roma
Դրօշ Զինանշան
Flag of Rome.svg Insigne Romanum coronatum.svg

Roma dall'aereo.JPG
Երկիր Flag of Italy.svg Իտալիա[1]
Ենթարկում մայրաքաղաք
Մարզ Լացիո
Մայրաքաղաքն է Metropolitan City of Rome, Իտալիա[2] եւ Լացիո
Նահանգ Հռոմ
Ներքին բաժանում Municipio I, municipio II, municipio III, municipio IV, municipio V, municipio VI, municipio VII, municipio XV, municipio VIII, municipio IX, municipio X, municipio XI, municipio XII, municipio XIII եւ municipio XIV
mayor of Rome Վիրջինյա Ռաջի
Օրենսդրական մարմին Rome City Council
Հիմնադրուած է 13 Ապրիլ մ. թ. ա. 753 թ.
Մակերես 1287,36 կմ²
ԲԾՄ 21 մետր
Բնակչութիւն 2 873 494 մարդ (1 Յունուար 2017)[3]
Ագլոմերացիա 3 900 000
Գտնւում է ափին Տիբեր, Անյենե եւ Տիրենյան ծով
Ազգային կազմ իտալացիներ
Տեղաբնականուն հռոմեացի
Ժամային գօտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 06
Փոստային ինդեքս 00118–00199
Մականուն la città eterna եւ Вечный город
Հիմնադիր Հռոմուլոս[4] եւ Remus
Սուրբ բարեխոս Պետրոս առաքեալ եւ Պողոս առաքյալ
Պաշտօնական կայք comune.roma.it

Հռոմ[5] (իտալ.՝ Roma), Իտալիոյ մայրաքաղաք, Լածիօ մարզի վարչական կեդրոն։ Կը գտնուի Թիպեր գետին ափին, ունի միջազգային օդակայաններ (Լէոնարտօ տա Վինչի տի Ֆիւմինչօ եւ Չամփինօ)։ Հռոմի սահմաններուն մէջ կը գտնուի Վատիկան քաղաք-պետութիւնը։

Պատմագրական եւ աւանդական տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հռոմը աշխարհի հնագոյն քաղաքներէն է, որն ստացած է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացած է քաղաքի առասպելական հիմնադիրներէն մէկու՝ Հռոմուլոսի անունէն։ Ըստ աւանդութեան՝ Հռոմը հիմնադրուած է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի եւ անոր երկուորեակ եղբայր Հռեմոսի ծնողները եղած են լատիններու Ալպա Լոնկա քաղաքի թագաւոր Նումիտորի դուստր, Վեստա աստուածուհու քրմուհի Հռեա Սիլվիան եւ Մարս աստուածը։ Ալպա Լոնկայի գահը գաւթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկուորեակներուն հրամայած է նետել Թիպեր գետը։ Երկուորեակները փրկուած են, սնուած գայլի կաթով եւ կրթուած հովիւի մօտ։ Չափահաս դառնալով՝ պատժած են Ամուլիոսին, ապա որոշած են քաղաք հիմնել իրենց փրկուած տեղին վրայ։ Քաղաքի անուն տալու վեճին ժամանակ Հռեմոսը սպաննուած է եւ քաղաքը Հռոմուլոսի (լատիներէն՝ Romulus) անունով կոչուած է Հռոմ (լատիներէն՝ Roma)։ Հռոմը եղած է հռոմեական անտիկ պետութեան մայրաքաղաքը, 6-8-րդ դարերուն գտնուած է Բիւզանդիոյ տիրապետութեան տակ։ 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղած է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորճիմէնթոյի (իտալերէն բառացի՝ «վերածնունդ») շնորհիւ 1870-ին վերամիաւորուեցաւ Իտալիոյ հետ, 1871-էն դարձավ միաւորված Իտալական թագաւորութիւն, իսկ 1946-էն՝ Իտալական հանրապետութեան մայրաքաղաք։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
մ. թ. ա. 550 35 000 մարդ
մ. թ. ա. 509 130 000 մարդ
մ. թ. ա. 150 300 000 մարդ
1377 17 000 մարդ
1861 194 500 մարդ
1871 212 432 մարդ
Տարի Բնակչութիւն
1881 273 952 մարդ
1901 422 411 մարդ
1911 518 917 մարդ
1921 660 235 մարդ
1931 930 926 մարդ
1936 1 150 589 մարդ
Տարի Բնակչութիւն
1951 1 651 754 մարդ
1961 2 188 160 մարդ
1971 2 781 993 մարդ
1981 2 840 259 մարդ
1991 2 775 250 մարդ
2001 2 663 182 մարդ
Տարի Բնակչութիւն
2011 2 617 175 մարդ
2014 2 870 493 մարդ [6]
2015 2 864 348 մարդ
2017 2 873 494 մարդ [3]
2018 2 872 800 մարդ [7]

Հայերը Հռոմին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայերի բնակութեան մասին Հռոմին մէջ յիշատակութիւններ կան դեռեւս մ.թ.ա. 1-ին դարէն։ Մ.թ. 65 թուականին հայոց թագաւոր Տրդատ Ա-ն այցելած է (շուրջ 3 հազարանոց շքախումբով մը) Հռոմ եւ թագադրուած Ներոն կայսրի կողմէն։ 4-րդ դարուն Հռոմում հռչակուած էր հռետոր Պարույր Հայկազնը, որուն Հռոմին մէջ յուշարձանը դրուած է։ 552 թ.-ին բիւզանդական զօրքերու հրամանատար եւ Ռավեննայի փոխարքայ (541-568) Նարսէս Պատրիկը քաղաքն ազատագրած է կոթերէն եւ այնուհետեւ շինարարական լայն գործունէութիւն ծաւալած է Հռոմին մէջ (աւանդութիւնը Նարսէսին կը վերագրէ «Կիլիկեան» վանքին շինարարութիւնը)։

VII դարուն Հռոմին մէջ եղած է հայկական վանք, որուն ապպա Թաղասիոսը մասնակցած է 649 թուականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարուն՝ հայկական եկեղեցի։ Հռոմին մէջ եղած է հայկական թաղամաս։[8]

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպէս նաեւ իտալահայ միւս համայնքները, ստուարացուեցան։ Հռոմ եկած են հայ մտաւորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակուած են բազմաթիւ արժեքաւոր ձեռագիրեր, առաջին հայերէն գիրքը («Տոմար Գրիգորեան») Հռոմին մէջ տպագրուած է 1584 թուականին։ 1883 թուականին հիմնադրուած է Լեւոնեան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգեւորականներու պատրաստման բարձրագոյն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախօսներ (փրոֆէսորներ՝ Գ. Ֆրանքովիչ, Փ. Քունէօ, ճարտարապետ՝ Հ. Վահրամեան) զբաղուած են հայ միջնադարեան ճարտարապետութեան ուսումնասիրութեամբ։ 1960-ական թուականներուն գրեթէ ամեն տարի կատարած են բազմաթիւ գիտարշաւներ Խորհրդային Հայաստան եւ Արեւմտեան Հայաստանի տարածքներ։ 1968 թուականին Հռոմին մէջ կայացած է հայ ճարտարապետութեան առաջին ցուցահանդէսը, հրատարակուած հայ ճարտարապետութեանը նուիրուած չորս մենագրութիւն։ Ներկայիս Հռոմի մէջ կը բնակի շուրջ 500 հայ։

Ծանoթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. archINFORM — 1994.
  2. (unspecified title) — 2016.
  3. 3,0 3,1 ISTAT — 1926.
  4. Livius T. Ab Urbe condĭta — 0010.
  5. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9 
  6. http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
  7. Popolazione Residente al 1° Gennaio 2018ISTAT.
  8. L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։