Տանձենի

Կաղապար:Taxobox արւմտ.

Տանձենի, վարդազգիներու (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերու ցեղ։ Յայտնի է 60 տեսակ, Հայաստանի մէջ՝ 20։ Մշակութեան մէջ կայ մօտ 5000 այլատեսակ։

Կենսաբանական նկարագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տանձենի սովորական։ Բուսաբանական նկարազարդում

Ցօղունը ճեղքուածքաւոր է, մուգ մոխրագոյն, ճիւղերը՝ մոխրագոյն, կարմրաւուն կամ դեղնաւուն, հարթ՝ ոսպահատիկներով պատուած, սաղարթը՝ սեղմուած բրգաձեւ, խիտ ճիղաւորուող, բարձրութիւնը՝ 2-20 մ.։ Տերեւները երկարաձեւ են, կլորաձեւ, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնաւոր։

Ծաղկաբոյլը վահանիկ է, 1 ծաղկաբոյլին մէջ՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագոյն։

Պտուղը կլորաձեւ է կամ տանձաձեւ, տարբեր չափերու (50-800 զ.), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրաւուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրաւէտ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սեւաւուն։ Երկարակեաց է։ Իւրաքանչյուր ծառի բերքատուութիւնը 30-300 քկ. է։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տանձենին հնագոյն բոյս է։ Հնդաւորներու մէջ կը գրաւէ 2-րդ տեղը խնձորենիէն ետք։ Տանձենիի մասին յիշատակած է Ագաթանգեղոսը (5-րդ դար), աւելի ուշ (15-րդ դար) Տանձենիի Կարմրենի եւ Սինի տեսակները նկարագրած են Ամիրղովլաթ Ամասիացին։

Poirier caucase1.JPG
Birnenbaum.jpg
A nice pear - geograph.org.uk - 568074.jpg
Chojuro.jpg

Հայաստանի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Տանձենի կովկասեան (Pýarm caucasica),
  • Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
  • Տանձենի Թախտաջեանի (Pýarm takhtadzhjanii),
  • Տանձենի ուռատերեւ (Pýarm salicifolia),
  • Տանձենի սիրիական (Pýarm syriaca) եւ այլն։

Տարածումը Հայաստանի մէջ

Տարածուած է Արագածոտնի, Լոռու, Տաւուշի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզերուն մէջ։ Մեծ թիւ կը կազմեն նաեւ տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

  • Տանձենի բարձր (Pýarm elata),
  • Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
  • Տանձենի խոնարհուած (Pýarm nutans),
  • Տանձենի խառնուած (Pýarm complexa) եւ այլն. տարածուած են հիմնականում Սիւնիքի մարզի մէջ։ ՀՀ բոլոր մարզերուն՝ մշակութեան մէջ տարածուած է
  • Տանձենի սովորականը (Pýarm communis)՝

Արարատեան, նախալեռնային, հիւսիս-արեւելեան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գիւղատնտեսական գօտիներուն մէջ։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Wappen Pirna.png
Wappen Altendiez.png

Արտադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2012-ին ամէնէն շատ տանձ արտադրողներ
Տեղ Երկիր Թօն
1 Flag of the People's Republic of China.svg Չինաստան 17 325 831
2 Flag of the United States.svg ԱՄՆ 783 815
3 Flag of Argentina.svg Արժանթին 773 719
4 Flag of Italy.svg Իտալիա 694 284
5 Flag of Turkey.svg Թուրքիա 461 826
Աշխարհ 23 580 845
Աղբիւր՝ ՄԱԿ-ի Պարէնի Եւ Գիւղատնտեսութեան Կազմակերպութիւն[1]

Քիմիական կազմ

Տարբեր տեսակներու պտուղները միջին հաշուով կը պարունակեն.

  • շաքարներ՝ 8-15 %,
  • թթուներ՝ 0,1-0,3 %,
  • ազոտային նիւթեր՝ 0,4 %,
  • աղանիւթեր՝ 0,03 %,
  • A, B, C խումբերու կենսանիւթեր,
  • ճարպեր, որոնց մօտ կէսը միաչյագեցած եւ բազմաչյագեցած ճարպեր են, եւ չեն պարունակեր քոլեսթերոլ,
  • կը պարունակէ մօտաւորապէս հաւասար քանակի պղինձ եւ ցինկ (0,08 մգ եւ 0,1 մգ՝ 100 գ հումքի մէջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ ասկորբինաթթու։

Նշանակութիւն եւ կիրառում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տանձի անուշը եփած կարմիր գինիով

Պտուղներն կ'օգտագործուին թարմ եւ վերամշակուած։

Տանձեիի բնափայտը շատ արժէքաւոր է, ժամանակի ընթացքին կը ստանայ մուգ շագանակագոյն սաթի երանգ։ Փայտանիւթի, ինչպէս նաեւ տանձենիի պտուղի մէջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքէ։ Տանձենիի պտուղներէն կը պատրաստեն օշարակ, անուշ, զանազան քաղցրաւենիներ. Եւրոպայի մէջ յայտնի է Շուէտի պատրաստուող տանձի տոշապը։

Բժշկութեան մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թթու տանձը կ'ամրացնէ կազմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձէ օժտուած է չորացնող յատկութեամբ։ Տանձը կը քայքայէ երիկամներու օքսալատային եւ ուրատային քարերը։

Դասակարգ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժնուած են 2 բաժիններու Pashia եւ Pyarm[3]։

Տանձենիի Ծաղկաբոյլը
sect. Pashia sect. Pyarm
Bradford pear fall 0760.JPG
Հիպրիտներ
Հիպրիտային տեսակի ներկայացուցիչներ

Սննդային արժէք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չվերամշակուած տանձենի
(Սննդային արժեքը 100 g)

Ջուր ։ 83,71 g Անօրգանական նիւթեր ։ 0,33 g Սննդայի մանրաթելեր ։ 3,1 g Մթերքի էներգետիկ արժէք ։ 58 kcal
Մոնոսախարիդներ ։ 9,80 g Ածխաջրեր։ 15,46 g Սպիտակուցներ։ 0,38 g Ճարպեր։ 0,12 g
Միկրոտարրեր
Կալիում ։ 119 mg Ֆոսֆոր ։ 11 mg Կալցիում ։ 9 mg Մակնեզիում ։ 7 mg
Նատրիում ։ 1 mg Երկաթ ։ 170 µg Պղինձ ։ 82 µg Ցինկ ։ 100 µg
Վիտամիններ
Կենսանիւթ С ։ 4,2 mg Կենսանիւթ B1 ։ 12 µg Կենսանիւթ B2 ։ 25 µg Կենսանիւթ B3 ։ 157 µg
Կենսանիւթ B5 ։ 48 µg Կենսանիւթ B6 ։ 28 µg Կենսանիւթ B9 ։ 0 µg Կենսանիւթ B12 ։ 0 µg
Կենսանիւթ А ։ 23 UI Ռետինոլ ։ 0 µg Կենսանիւթ E ։ 0,12 µg Կենսանիւթ K ։ 4,5 µg
Ճարպաթթուներ
Ճարպաթթուներ ։ 6 mg Մոնո-ճարպաթթուներ ։ 26 mg Պոլի-ճարպաթթուներ ։ 29 mg Քոլեսթերին ։ 0 mg

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
  • Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • База данных сортов груши Всероссийского научно-исследовательского института селекции плодовых культур
  • Описание сортов груши
  • The ECP/GR Pyrus Database

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. http://faostat3.fao.org/browse/Q/QC/E
  2. The Plant List: Pyarm
  3. Согласно GRIN (см. карточку растения)