Սլովաքիա
Սլովաքիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կը մտնէ | Շենգեն գոտի?[1] | ||||
Կը ներառնէ | Բրատիսլավայի երկրամաս?, Տրնավայի երկրամաս?, Nitra Region?, Տենչինի երկրամաս?, Ժիլինայի շրջան?, Բանսկա Բիստրիցկա շրջան?, Կոշիցկի երկրամաս? եւ Պրեշովյան շրջան? | ||||
Պետական լեզու | սլովակերեն? | ||||
Մայրաքաղաք | Բրատիսլավա? | ||||
Օրէնսդիր մարմին | National Council of the Slovak Republic? | ||||
Երկրի ղեկավար | Զուզանա Չապուտովա? | ||||
Կառավարութեան ղեկավար | Eduard Heger?[2] | ||||
Ազգաբնակչութիւն | 5 397 036 մարդ (2011)[3] | ||||
Օրհներգ | Nad Tatrou sa blýska? | ||||
Կարգախօս | Travel in Slovakia - Good idea | ||||
Հիմնադրուած է | 1 Յունուար 1993 թ. | ||||
Արժոյթ |
Եւրօ | ||||
Ազգային տօն | Ս․ Ծնունդ | ||||
Ժամային համակարգ | UTC+1 | ||||
Հեռաձայնային համակարգ | +421 | ||||
Համացանցի յղում | .sk? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,844[4] | ||||
slovakia.com |
Սլովաքիան, պետութիւն է Կեդրոնական Եւրոպայի մէջ: Առաւելապէս լեռնային երկիր է, որուն մեծ մասը կը գտնուի Արեւմտեան Քարփաթյընի մէջ: Հիւսիսի բաժինը Բարձր Տատրաներն են (առաւելագոյն բարձրութիւնը՝ 2655 մ., Գերլախովեան Շտիտ), հարաւէն՝ Ցած Տատրաները, եւ այլ լեռնաշղթաներ:
Բնական պաշարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երկրի ընդերքը ուծին երկաթի, մանգանի, ծարիրի, մագնիսաքարի բազմամետաղներու հանքավայրեր:
Բնութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Դաշտավայրերը կը կազմեն փոքր տարածութիւններ: Լեռները հիմնականով անտառապատ են: Կենդանիներէն տարածուած են արջը, գայլը, լուսանը, աղուէսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծեամը եւ սկիւռը: Վահ, Նիտրա, Հրօն, Օնդաւա գետերը հարուստ են ձուկերով:
Բնակութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սլովաքիայի տարածքը բնակչութեան յարմար եղած է հին Քարէ Դարէն ի վեր: 11-րդ դարուն Սլովաքիան ընդգրկուած է հունգարական թագաւորութեան կազմի մէջ, 13-14-րդ դարերուն այն գաղութացուցած են գերմանացիները: 16-րդ դարու կիսուն երկրի մեծ մասը տիրապետած է Օսմանեան կայսրութիւնը, մնացած մասն ալ անցած է Աւստրիային, իսկ Աւստրօ-թրքական պատերազմէն (1683–1699 թուականներուն) ետք Աւստրիոյ միացած է նաեւ Հարաւային Սլովաքիան:
Առաջին Համաշխարհային Պատերազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Առաջին Համաշխարհային Պատերազմի (1914–1918 թուականներուն) աւարտին՝ Աւստրօ-հունգարիոյ փլուզումէն ետք, 1918 թուականին Սլովաքիան ընդգրկուեցաւ Միասնական Չեխոսլովաքեան պետութեան մէջ, իսկ 1919 թուականի Յունիսին կարճատեւ ժամանակով առանձնացաւ: 1938 թուականին երկրի հարաւային մասերը միացան Հունգարիոյ, իսկ 14 Մարտ 1939 թուականի դարձաւ ինքնուրոյն պետութիւն՝ Գերմանիոյ «պահպանութեան» տակ: Սակայն երբ 1945 թուականին խորհրդային զօրքերը մտան Սլովաքիա, ան կրկին միացաւ Չեխիոյ, իսկ 1969 թուականին ՉեխոՍլովաքիան հռչակուեցաւ չեխերու եւ սլովաքներու դաշնային պետութիւն՝ ՉեխոՍլովաքիոյ Սոցիալիստական Հանրապետութիւն: Արեւելեան Եւրոպայի երկիրներուն մէջ սոցիալիստական հասարակարգի փլուզումէն ետք, 31 Դեկտեմբեր 1992 թուականին ընդունուած օրէնքով, ՉեխոՍլովաքիան բաժնուեցաւ 2 ինքնուրոյն պետութիւններու՝ Չեխիայի եւ Սլովաքիայի:
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սլովաքիայի բնակչութեան գրեթէ 90%-ը սլովաքներ են: Խոշոր քաղաքներն են Պրաթիսլաւան, Քոշիցէն, Բրեշովը, Ժիլինան: Սլովաքիան ունի զարգացած արդիւնաբերութիւն եւ գիւղատնտեսութիւն: Արդիւնաբերական գլխաւոր կեդրոններն են Պրաթիսլաւան եւ Քոշիցէն:
Հանքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հանքային լեռներու՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնիսաքարի, բազմամետաղներու հանքավայրերու հիմքի վրայ զարգացած են մետաղաձուլութիւնն ու մեքենաշինութիւնը: Կան նաեւ նաւթաւերամշակման, նաւթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանիւթերու եւ այլ ձեռնարկութիւններ: Կը մշակեն հացահատիկային բոյսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած են այգեգործութիւնը, պտղաբուծութիւնը, մսակաթնատու անասնաբուծութիւնը:
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Les pays membres de l'espace Schengen
- ↑ Ex-Finanzminister Heger ist neuer Premierminister / Hrsg.: Deutschlandfunk — 2021.
- ↑ https://slovak.statistics.sk/wps/portal/ext/themes/demography/population/news/!ut/p/z1/tVRbd6IwEP4rffEREgiX0De0LVrdVqWo8NITISorEMpF6v76DeDprr1g92E9nhOdfDPzzTczAR5YAS8hh3BLipAlJOL_XU97nukj3O9LJsT9hQxH-sNcGs9m1lhSwLIBDCxzqOgTCPHEUuHIHDpzY4YQNBHwvuMPv_iY8Hv-HQCvO_wCeMDzkyItdsBl65zsBJoIYbIRyL7oQf6DZTFX45BQIU8zcjj24CGnxZ6fKlJ1ZaMYgow0IihYVgUjWOuCJGvE0H2iyAapw6d-GACXSqqPJewLVCe-oBBCORpSQUFY2kiBJAdQel8O7E8QHN2P7Yfh4E62HLUp586eyqahWIOb-eMdHD0NZGxPNBm--XcAuvwtrbudjzfKeTs-0uvOzxNcbKfXCXH0E6ArxSWRWkDXzF6amhZgzmYze7JYQGsh8xRIsuCD43BVtAuAJw3cAy9cx2LlxyIUIUR8VrCBFKxBTVMNVC-emawR3gIvoxua0UwsM76Pu6JI8-se7EGaiFW4D1MahERk2bYHP3PasbwAq_dYYNMEuLxX-pfNlHSwPIS0Ak5Sb0AE7H8c5SE8L1LHOkS6jhVZMTQVNSWGP19ePJMvIEsK-sqJ_o8N5Cy2EVu3r1mtXyNfVVViTc5ncQ9GrCjzHswpyfwd8F5Kmh3BKmVpGTUv4bc9I-aTiIJVvj_Ju5hMT4PszBVo6vf9_lS7QY9QawVtUtnldkvzOtFtQtYRDZ7nNAloxmNwSM7KzKeDWqKkeGABPb_1WUpHwUfbmaXMQuC2JAc8Cs2u2xr5VUSOrGzi8n7wslKWFSQS7QZ81aKvptwY0eJqGSYBq5o38w-fr_0-pd8yavO7f2nMjdzQLNfr6TzJ6dbTmu8Fe1wfwI2K7K1MHi2NHceJMTqGYSjs57fz4a8JXQrWYI1_FPiIokPMb8-_1TA2fwM0eHjd/dz/d5/L2dBISEvZ0FBIS9nQSEh/
- ↑ http://hdr.undp.org/en/countries/profiles/SVK