Սլովենիա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սլովենիա | |||||
սլովեն.՝ Slovenija | |||||
| |||||
Երկիր | Սլովենիա | ||||
Ներքին բաժանում | Լիւպլիանա | ||||
Սլովենիոյ Վարչապետ | Ռոբերտ Գոլոբ? | ||||
Օրէնսդրական մարմին | Սլովենիոյ խորհրդարան? | ||||
Հիմնադրուած է՝ | 25 Յունիս 1991 | ||||
Տարածութիւն | 20 271 քմ² | ||||
Պաշտօնական լեզու | Սլովեներէն[1] | ||||
Բնակչութիւն | 2 066 880 մարդ (1 Յունուար 2018)[2] | ||||
Կը գտնուի ափին | Ատրիաթիք Ծով եւ Միջերկրական Ծով | ||||
Ժամային գօտի | UTC+1 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | SLO | ||||
Պաշտօնական կայքէջ |
gov.si gov.si/en/ gov.si/it/ | ||||
Սլովենիա (սլովեն.՝ Slovenija), պաշտօնական անուանումը՝ Սլովենիայի Հանրապետութիւն (սլովեն.՝ Republika Slovenija) պետութիւն Հարաւային Եւրոպայի մէջ։ Տարածքը 20,236 քմ² է, բնակչութիւնը՝ 2,089,310 մարդ (Յուլիս, 2019)։
Մայրաքաղաքն է Լիւպլիանան, պետական լեզուն սլովեներէնն է։ Ունիթար, հանրապետական պետութիւն է։ Վարչականօրէն բաժնուած է 210 համայնքներու, այդ թիւին մէջ՝ 11 քաղաքներու։ Սլովենիոյ խոշոր քաղաքներէն են Լիւպլիանան, Մարիպորը, Ցելիէնը։ Բնակչութեան 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերպեր, (Croatia) խրուաթներ, հունգարներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ։
Կը գտնուի Պալքանեան թերակղզիի մերձալպեան հատուածին մէջ, կ'եզերէ Ատրիաթիկ ծովի ջուրերը։ Արեւմուտքէն սահմանակից է Իտալիոյ, հիւսիսին՝ Աւստրիոյ, արեւելքէն՝ Հունգարիոյ, արեւելքէն ու հարաւէն՝ Խրուաթիոյ հետ։
Արդիւնաբերական երկիր է՝ տինամիք զարգացող տնտեսութեամբ։ 2011 թուականին ՀՆԱ-ն կազմեր է 58,979 միլիար տոլար (բնակչութեան մէկ շունչին՝ մօտ 29,179 տոլար)։ Դրամական միաւորը եւրոն է։
Երկիրը անկախութիւն ձեռք բերած է 1991 թուկանի Յունիսի 25-ին։ 2004 թուականի Մարտին Սլովենիան կ'անդամակցի ՆԱԹՕ-ի կազմին մէջ, իսկ 2004 թուականի Մայիսի 1-ին՝ Եւրամիութեան։
Անուան ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սլովենիա անունը ծագում առած է սլովենէ (սլովենացիներ) բառէն, որ սլավոններ բառի տարբերակն է․ բառացի կը նշանակէ սլովեններու երկիր։ Սլավոններու բառի ծագումը լեզուաբաններու կողմէն կը մնայ չբացայայտուած, հակառակ որ կան անոր բացատրութեան քանի մը վարկածներ[3]։
Ժամանակակից Սլովենիոյ անունը ծագում առած է Ազգային ազատագրութեան սլովենական կոմիտէի (սլովեն.՝ Slovenski narodnoosvobodilni svet) որոշումէն, որ ստեղծուեր է 1944 թուականին, երբ եուկոսլաւիոյ մէջ ձեւաւորուեր էր ազատագրական շարժում ՝ ընդդէմ գերմանական գրաւումին։ Պետութեան պաշտօնական անուանումը 1945-1946 թուականներուն եղեր է Դաշնային Սլովենիա (սլովեն.՝ Federalna Slovenija), որ այն ժամանակ եուկոսլաւիոյ ընկերվարական դաշնային հանրապետութեան մաս կը կազմէր: 1946 թուականի Փետրուարի 20-ին Դաշնային Սլովենիան անուանափոխուեր է Սլովենիոյ ժողովրդական հանրապետութիւն (սլովեն.՝ Ljudska republika Slovenija}}), որ իր կարգին 1963 թուականի Ապրիլի 9-ին վերանուանուեր է Սլովենիոյ ընկերվարական հանրապետութիւն (սլովեն.՝ )Socialistična republika [4]։ 1990 թուականի Մարտի 8-ին Սլովենիան հեռացուցեր է ընկերվարական բառը՝ դառնալով Սլովենիայի Հանրապետութիւն, իսկ 1991 թուականի Յունիսի 25-ին ձեռք բերեր է անկախութիւն։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակակից սլովեններու սլավոնացի նախնիները երկրի տարածքին հաստատուեր են 6-րդ դարուն։ 7-րդ դարուն անոնք ձեւաւորեր են Քարանթանիան, որ եղեր է սլավոնական առաջին պետութիւններէն։ 745 թուականին Քարանթանիան ռազմական օգնութեան դիմաց ճանչցեր է ֆրանքներու գերիշխանութիւնը՝ պահպանելով, սակայն, իր ձեւական անկախութիւնը մինչեւ անոր անկումը 1180 թուականին։ Ֆրանքներու ազդեցութիւնը նպաստեր է սլովենացիներու քրիստոնէացմանը։
Մօտ 1,000 թուականին կը վերագրուի Brižinski spomeniki փաստաթուղթը, որ սլովեներէնով առաջին գրաւոր վկայութիւնն է։ 14-րդ դարուն ժամանակակից Սլովենիան յայտնուեր է Հապսպուրկներու իշխանութեան ներքոյ եւ հետագային մտեր Աւստրո-Հունգարիոյ մէջ[5]։ Սլովենիան բաժնուած եղեր է երեք նահանգի՝ Քրանսքա, Կորիշքա եւ Շթայերսքա։
1990 թուականի Դեկտեմբերի 23-ի հանրաքուէով սլովենացիներու 88,4 %-ն կողմնակից էր Սլովենիոյ անկախութեան։
1991 թուականի Դեկտեմբերի 23-ին ընդունուեր է Սլովենիոյ Հանրապետութեան Սահմանադրութիւնը։ 2004 թուականին ան մաս կազներ է Եւրամիութեան։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սլովենիան կը գտնուի Կեդրոնական Եւրոպայի Ալփեր-Տանուպեան շրջանի մէջ, երկրի մակերեւոյթը լեռնային է, հիւսիս-արեւմուտքին եւ հիւսիսը կ'երկարին Արեւելեան Ալփերու (առաւելագոյն բարձրութիւնը՝ 2864 մ, Թրիկլաւ լեռ), հարաւին՝ Տինարեան լեռներու ճիւղերը[6]։ Խոշոր գետերն են Սաւան (221 քմ) ու Թրաւան, որոնք Տանուպի աջ վտակներն են։ Լեռնային լիճերէն են Պլէյսքոն, Պոհինսքոն, «Karst» Քարսթային լիճ է Ցերկնիցան։
Մակերեսը 20,273 քմ² է․ ցամաքային մակերեսը՝ 20,151 քմ²։ Ջրային տարածքի մակերեսը 122 քմ² է։
Ընդերք եւ կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդերքին մէջ կան գորշ ածուխի, ծարիրի, սնդիկի, պոքսիթներու պաշարներ։
Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձ-արեւադարձային միջերկրածովային։ Տարածքի 40 %-ը սաղարթաւոր ու ասեղնատերեւ անտառներ են։
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրի ներքին շրջանները՝ մինչեւ 700–800 մ բարձրութիւնները, ծածկուած են տափաստանային բուսականութեամբ, 800–2000 մ բարձրութիւնները՝ լայնատերեւ ու ասեղնատերեւ անտառներով, աւելի բարձր շրջանները՝ մարգագետիններով։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կենդանիներէն կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս։ Կլիմային վարժեցուած արջը։ Շատ են թռչուններն ու սողունները։
Գետերն ու լիճերը հարուստ են ձուկերով (ծածան, գայլաձուկ, փերքես)։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկիրը բաժնուած է 210 համայնքներու,որոնցմէ 11-ը ունին քաղաքի կարգավիճակ։ Մայրաքաղաքը բաժնուած է շրջանային համայնքներու (Četrtna skupnost)։
Քաղաքի ներկայացուցչական մարմինը քաղաքային խորհուրդն է (mestni svet), որ կ'ընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը (Župan)։
Համայնքի ներկայացուցչական մարմինը համայնքային խորհուրդն է (občinski svet), որ կ'ընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը (Župan)։
Շրջանային համայնքի ներկայացուցչական մարմինը շրջանային համայնքի խորհուրդն է (Svet Četrtne skupnosti), որ կ'ընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ շրջանային համայնքի խորհուդի նախագահը (predsednik sveta)։
Քաղաքական կառուցուածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սլովենիան կը ղեկավարէ Սլովենիոյ նախագահը, որ կ'ընտրուի հինգ տարին մէկ։
Գործադիր իշխանութիւնը կը ներկայացնեն նախագահն ու խորհրդարանը։ Վերջինս կը նշանակուի խորհրդարանի կողմէն։
Սլովենիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատներէն՝ ազգային ժողով (državni zbor) եւ պետական խորհուրդ (državni svet)։ Խորհրդարան կ'անցնին 90 պատգամաւոր, որոնցմէ 88-ը՝ համամասանական, իսկ 2-ը, որոնք կը ներկայացնեն իտալական ու հունգարական փոքրամասնութիւնները՝ մեծամասնական սկզբունքով։ Պետական խորհուրդը կը կատարէ վերին պալատի գործառոյթը։ Ան ունի 40 պատգամաւոր, որոնք կ'ընտրուին հնգամեայ ժամկէտով եւ կը ներկայացնեն հասարակութեան տնտեսական, կառուցուածքային ազգային կարեւոր խմբաւորումները։ Խորհրդարանը կ'ընտրուի հինգ տարին մէկ։ Խորհրդարանի հիմնական կուսակցութիւններն են «Սլովենիայի դեմոկրատական կուսակցութիւնը» եւ «Սլովենիայի ազատական դեմոկրատիան»։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան տարեկան աճը 2012 թուականի դրութեամբ + 0,16 % է, ծնելիութեան մակարդակը՝ 10,66 %, մահացութիւնը՝ 9,35 %, արտագաղթի սալտոն՝ (+0,31)։ Կեանքի տեւողութիւնը 78,4 տարի է տղամարդկանց, եւ 83,9 կանանց համար (2018)։
Ցեղային կազմը 2002 թուականի մարդահամարի տուեալներով հետեւեալ պատկերն ունի․
- Սլովենացիներ - 1,631,363 (83,1 %)
- Սերպեր - 38,964 (2,0 %)
- Խրուաթներ - 35,642 (1,8 %)
- Պոսնիացիներ - 21,542 (1,1 %)
- Հունգարներ - 6,243 (0,3 %)
- Ալպանացիներ - 6,186 (0,3 %)
- Մակեդոնացիներ - 3,792 (0,2 %)
- Չեռնոգորցիներ - 2,667 (0,1 %)
- Իտալացիներ - 2,258 (0,1 %)
- Անյայտ ու չնշուած - 174,913 (8,9 %)
2013 թուականի Յունուարի 1-ի դրութեամբ Սլովենիոյ մէջ արձանագրուած է 2,058,821 մարդ։ Սլովենիան բնակչութեան թուաքանակով աշխարհի մէջ կը գրաւէ 145-րդ տեղը։ Բնակչութեան միջին տարիքը 41,7 է (տղամարդիկ՝ 40, կանայք՝ 43)։
Բնակչութեան միջին խտութիւնը 101,66 մարդ է մէկ քառակուսի քիլոմեթրի վրայ։ բնակչութեան մօտաւորապէս կէսը կ'ապրի քաղաքներու մէջ։
Պաշտօնական լեզուն սլովեներէնն է։ Իտալերէնը Իզոլա, Քոփեր եւ Փիրան համայնքներու որոշ բնակավայրերուն մէջ, ինչպէս նաեւ Փրեքմուրիայի հունգարական հինգ բնակավայրին մէջ ունի պաշտօնական լեզուի կարգավիճակ[7]։ Պետական, սակայն աւելի ցածր կարգավիճակ ունի նաեւ գնչուերէնը[8]։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սլովենիան ունի զարգացած տնտեսութիւն։ Սլավոնական եւ ծրագրային տնտեսության կոմունիստական բոլոր երկիրներէն Սլովենիան ունէր բնակչութեան մէկ շունչին բաժին ինկող անուանական ամենաբարձր ՀՆԱ-ն եւ Չեխիայէն յետոյ երկրորդը մէկ շունչի բաժին ինկող ՀՆԱ-ով։ Աշխատանքի վարձատրման միջին ցուցանիշը 2019 թուականին՝ 1897,90 եւրօ (պրութթօ) եւ 123,75 եւրօ (նեթթօ)[9][10][11][12][13][14][15][16][17]։
Պաշտօնական արժոյթը Սլովենիոյ մէջ եւրոն է (նախապէս ազգային արժոյթը կը կոչուէր տոլար)։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սլովեներէնը Եուկոսլաւիական լեզու է, որու գրութիւնը հիմնուած է լատիներէնի այբուբէնի վրայ։ Այն ընդհանրութիւններ ունի խրուաթերէնի ու սերպերէնի հետ, բայց եւ էականօրէն կը տարբերի անոնցմէ։ Այս լեզուին բնորոշ յատկանիշներն են, որոնք մօտ են արեւմտասլաւոնական լեզուներուն, ռուսերէնի հիւսիս-ռուսական բարբառին։ Սլովեներէնը սլաւոնական այն քիչ լեզուներէն է, որ ունի երկու առարկայ նշանակող թիւ։ Ներկայիս պահպանուեր են սլավոներէնի 49 բարբառ։
1919 թուականին հիմնադրուեր է առաջին համալսարանը՝ Լիուպլիանայի համալսարանը, այնուհետեւ համալսարաններ բացուեր են Մարիպորի (1978), Քոփերի մէջ (2001), Նովայա Կորիցայի մէջ(2006)։
Սլավոնական խոհանոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]MSN-ի հրապարակած տուեալներով սլովենական խոհանոցի ամենալաւ կերակրատեսակը Քրայնայի երշիկն է[18]։ Պաշտօնապէս ան ճանչցուած է «ազգային նշանակութեան գլուխ-գործոց»[19]։
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 11 // (unspecified title)
- ↑ Population, Slovenia, 1 January 2018 — Statistical Office of the Republic of Slovenia, 2018.
- ↑ Нидерле Л. Славянские древности. / Перевод с чешского Т. Ковалёвой и М. Хазанова. Предисловие проф. П. Н. Третьякова. Редакция А. Л. Монгайта. — М.: Издательство иностранной литературы, 1956. — С. 42.
- ↑ Kopač, Janez Ustava Socialistične republike Slovenije z dne 9. aprila 1963 (Slovenian) // Arhivi. — 2001. — Т. XXIV. — № 1. — С. 1. Архивировано из первоисточника 3 Մարտ 2016.
- ↑ Lenček Rado (1990)։ «Note: The Terms Wende – Winde, Wendisch – Windisch in the Historiographic Tradition of the Slovene Lands»։ Slovene Studies 12 (1): 94
- ↑ «Триглав»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-12-07-ին։ արտագրուած է՝ 2012-12-06
- ↑ Катунин Д. А. Статус языков в современном законодательстве Словении и словенский язык в законодательных актах сопредельных стран. Статья первая // Язык и культура. — 2008. — № 3. — С. 25 — 27
- ↑ Катунин Д. А. Статус языков в современном законодательстве Словении и словенский язык в законодательных актах сопредельных стран. Статья первая // Язык и культура. — 2008. — № 3. — С. 25
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ [5]
- ↑ [6]
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-08-07-ին։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-06-29-ին։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ [7]
- ↑ Лучшие блюда из 50 стран на MSN
- ↑ Постановление Премьер-министра Словении № 2012-3330-0144
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Достопримечательности Словении — 360° панорамы городов, замков, пещер, парков и т. п.
- Выход Словении из состава Югославии (1991 г.)
|
Ուիքիպահեստ նախագիծի Սլովենիա ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
Կաղապար:Եւրոպական երկրներ Կաղապար:Եվրոպական միութեան անդամ երկրներ
- Բնակավայրեր այբբենական կարգով
- ՄԱԿ-ի անդամ երկիրներ
- Միջերկրածովեան միութեան անդամներ
- Լիբերալ ժողովրդավարություններ
- ՆԱՏՕ-ի անդամ երկրներ
- 1991 հիմնադրուած պետութիւններ եւ տարածքներ
- Պալքանեան երկիրներ
- Եւրոպայի խորհուրդի անդամ երկիրներ
- Հանրապետութիւններ
- Եւրոպական Միութեան անդամ երկիրներ
- Եւրոպայի երկրներ
- Երկիրներ այբբենական կարգով