Թեմ (Բիւզանդիոն)
Թեմ կամ Բանակաթեմ․ Բիւզանդական Կայսրութեան միջին ժամանակաշրջանի զինուորական եւ վարչական բաժանում։ Հաստատուած է Է․ դարու կէսերուն, սլաւական ցեղերու Պալքանեան Թերակղզիին մէջ ներխուժումէն անմիջապէս ետք, ինչպէս նաեւ արաբական արշաւանքներէն ետք Բիւզանդիոնի տարածքներուն մէկ մասին մէջ։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Է․ դարասկիզբին, Բիւզանդական կայսրութիւնը ենթակայ եղած է յաճախակի յարձակումներու․ արեւելքէն Սասանեան կայսրութեան ճնշումները Սուրիոյ, Եգիպտոսի եւ Փոքր Ասիոյ արեւելեան տարածքներուն վրայ, իսկ արեւմուտքէն եւ հիւսիս-արեւմուտքէն սլաւներուն եւ աւարական վաչկատուն ցեղերուն արշաւանքն ու հաստաուիլը Պալքանեան Թերակղզիին հողատարածքներուն վրայ՝ Թրակիոյ, Մակեդոնիոյ, Իլիրիոյ (Իլիրիա՝ հռոմէական գաւառ․ այսօրուան Ալպանիան եւ հարաւային Խրուաթիան) եւ հարաւային Յունաստանի շրջանները։
Կայսրութիւնը այս անսպասելի տագնապին դիմաց ազդուօրէն կը վերակազմակերպէ վարչական դրութիւնը։
Պատմական զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկզբնական շրջանին թեմերը զինուորական շարժուն միաւորներ էին, որոնք կայսրութեան ամբողջ տարածքին կը տեղափոխուէին։ Այդ միաւորները երբ կ՛ունենան մնայուն հաստատման վայրեր, թեմ կը կոչուին եւ արագօրէն կը զարգանան ու վարչական շրջաններու կը բարեփոխուին։ Թեմի մը քաղաքական գերագոյն իշխանութիւնը զօրավարը կը վարէր։
Թեմերուն մէջ պետութիւնը քրիոտոնեայ ազատ հողագործներուն զինուորական տարածքներ կը զիջի։ Տրուած հողատարածքը եւ զինուորական սպասարկութեան պարտաւորութիւնը ժառանգական էր․ հօրմէն՝ անդրանիկ մանչ զաւկին։ Եկամուտներէն, զինուոր-հողագործները իրենց ընտանիքները կը հոգատարէին, սպառազինութիւնը կը գնէին եւ արշաւանքներուն ծախսերը կը հոգային։ Այդպէս, վարչական շրջանները միաժամանակ կայսրութեան զինուորական շրջաններն էին։ Թեմերու դրութիւնը կ՛օգնէ կայսրութեան տարածքին մէջ միջին-գիւղական դասակարգին վերելքին ու տիրութեան։
Թեմական բանակը կայսրութեան գլխաւոր զօրքն էր։ Իւրաքանչիւր բանակաթեմ կը ղեկավարուէր Սթրաթիղոսէն (Զօրավարէն), որ ունէր քաղաքական եւ զինուորական իշխանութիւնը։ Կոստանդին Է․ Ծիրանածի (Բորֆիրողենիս) կայսր նշած է 29 թեմեր․ 17 Ասիոյ մէջ եւ 12 Եւրոպայի մէջ։ Սակայն այս թիւը կը տարբերէր ըստ անհրաժեշտութեան եւ նաեւ կայսրութեան վարչական փոփոխութիւններուն։
Թեմերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]660 - 930
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թեմեր (յունարէն անուանում) | Թուական | Մայրաքաղաք | Բուն հողատարածք/ներ | Ուրիշ քաղաքներ |
---|---|---|---|---|
Էգէական (Θέμα τοῦ Αἰγαίου Πελάγους) |
842/843 | Միթիլինի կամ Մեթիմնա | Լեզվոս, Լիմնոս, Հիոս, Իմվրոս, Թենեդոս, Դարդանելիա (Էլիսպոնտոս), Սբորադես եւ Քիքլադես | Մեթիմնա, Միթիլինի, Հիոս, Աղեքսանտրիա (Տրոյա կամ Դրովատա), Ավիդոս, Լամսաքոս, Սեսթոս, Գալիփոլի Կելիպոլ |
Անաթոլիքոն ( Θέμα των Ἀνατολικῶν) |
669 | Ամորիոս | Փոքր Ասիա | Իգոնիօ (Գոնիա),Բոլիվոթոս, Ֆիլոմելիոն, Աքրինոն, Սինադա, Սոզոփոլիս, Թիվասա, Անտիոքիա, Դերվէ, Լարանդա, Իսավրոս, Բեսինիս |
Արմենիաքոն (Θέμα τῶν Ἀρμενιακῶν) |
667 | Ամասիա | Պոնտոս, Փոքր Հայք, Կամադովկիա | Սինոփի, Ամիսուս, Էվհաթիա, Պոնտոս |
Վուքելարիոն (Θέμα τῶν Βουκελλαρίων) |
767/768 | Անգիրա | Ղալաթիա, Բաֆլաղոնիա | Թիոս, Իրաքլիա, Պոնտոսի Իրաքլիա, Գլաուդիոփոլիս, Քրաթէա, Լուլիոփոլիս, Լականիա, Ղորդիոն |
Կապադովկիա (Θέμα Καππαδοκίας) |
830 | Գորոն բերդ (հետագային՝ Թիանա) | հարաւ-արեւմտեան Կապադովկիա | Բոդանդոս, Նիսա, Լուլոն բերդ, Թիանա, Նազիանզոս, Իրաքլիա |
Քեֆալինիաս (Θέμα Κεφαλληνίας) |
809 | Քեֆալինիա | Յոնիական կղզիներ, Աբուլիա | Քերքիրա, Զաքինթոս, Լեֆքադա |
Խալտիա (Θέμα Χαλδίας) |
840 | Տրապիզոն | Պոնտական ափեր | Ռիզա, Քերասունտա, Բոլեմոնիոն |
Խարսիանոն (Θέμα Χαρσιανοῦ) |
863–873 | Գեսարիա | հիւսիս-արեւմտեան Կապադովկիա | Խարսիանոն |
Խերսոն կամ Քլիմաթա (Θέμα Χερσῶνος/τὰ Κλίματα) |
833 | Խերսոն | հարաւային Խրիմ | Սուղդէա, Թէոդոսիա, Վոսպորոս, Ղալիթա |
Գիվարէոթոն (Θέμα τῶν Κυβυρραιωτῶν) |
(697/698) եւ կամ 720 | Սամոս, հետագային՝ Աթալիա | Բամֆիլիա, Լիքիա, Տոտեքանիսա, Էգէականի կղզիներ, Յոնիական ծովեզր | Ռոտոս, Միրա, Գիվիրա, Լիմիրա, Ֆասելիս, Սիդոն, Սելինոս, Ալիքարնասոս, Իասոս, Միլասա, Քոս․․․ |
Կրետէ (Θέμα Κρήτης) |
767 | Խանտաքս | Կրետէ | Ռեթիմնոն, Ղորթինա |
Դալմաթիա (Θέμα Δαλματίας) |
899 | Իդասա/Լադերա | Դալմաթիոյ ծովեզր | Ռաղուսա, Ասբալաթոս, Փոլէ, Թրաղիրիոն, Սքարդոնա |
Դիրահիոն (Θέμα Δυρραχίου) |
842 | Դիրահիոն | Իլիրիա, Ալպանիոյ ծովեզր | Աուլոն, Աբոլոնիա, Լիսոս |
Էլադիքոն (Θέμα τῆς Ἑλλάδος/Ἑλλαδικῶν) |
690 | Գորինթոս, հետագային՝ 809-էն ետք Թիվես | 690՝ Պելոպոնես եւ Ատիկէ, 809-էն ետք կեդրոնական Յունաստան եւ Թեսալիա | (809-էն ետք) , Աթէնք, Լարիսա, Ֆարսալա, Լամիա, Թերմոբիլես, Բլաթէես, Էվրիբոս, Տիմիթրիաս, Սթաղի |
Քոլոնիաս (Θέμα Κολωνείας) |
863 | Գոլոնիա | Հիւսիսային Փոքր Հայք | Սաթալա, Նիքոփոլիս, Նէոկեսարիա |
Լոկովարդիաս (Θέμα Λογγοβαρδίας) |
892 | Վարիոն | Աբուլիա, Լեւքանիա (հարաւային Իտալիա) | Թարանթաս, Պրինտեզիոն, Իդրոս, Գալիբոլիս |
Լիքանդոս (Θέμα Λυκάνδου) |
916 | Լիքանդոս բերդ | հարաւ-արեւմտեան Կապադովկիա | Արավիսոս, Գոքիսոս, Քոմանա |
Մակեդոնիա (Θέμα Μακεδονίας) |
802 | Ադրիանուպոլիս | արեւմտեան Թրակիա | Դիդիմոթիհօ, Մոսինոբոլիս, Աէնոս, Մարոնիա |
Մեսոբոթամիաս (Θέμα Μεσοποταμίας) |
899 | հաւանաբար Քամաքա | Վերին Եփրատ, Միջագետք | |
Նիքոփոլիս (Θέμα Νικοπόλεως) |
899 | Նաֆբաքթոս | Իբիրոս, Էթոլիա, Աքարնանիա (արեւմտեան Յունաստան) | Իոանինա, Վութրոթոն, Ռողի, Դրիինուբոլիս, Նիքոբոլիս, Հիմարա |
Օբսիքիոն (Θέμα τοῦ Ὀψικίου) |
680 | Նիքի | Միսիա, հիւսիսային Ֆրիղիա, արեւմտեան Վիթինիա | Պրուսա, Քիոս, Մալաղինա, Դորիլէոն, Նաքոլիա, Գրասոս, Քոթիէոն, Միդաէոմ |
Օբթիմաթոն (Θέμα τῶν Ὀπτιμάτων) |
775 | Նիքոմիդիա | Վիթինիա (Բիւթանիա)՝ Կոստանդնուպոլսոյ դիմացը | Խալքիդոնիա, Խրիսուբոլիս |
Բաֆլաղոնիա (Θέμα Παφλαγονίας) |
820/826 | Կանկրա | Բաֆլաղոնիա (Վիթինիայի եւ Պոնտոսի միջեւ) | Ամասթրիս, Իոնոբոլիս, Քասթամոնի, Փոմփիուբոլիս |
Պելոպոնես (Θέμα Πελοποννήσου) |
811 | Կորնթոս | Պելոպոնես | Փաթրա, Արղոս, Լաքեդեմոն, Կորնթոս, Իլիոս, Մեթոնի, Էլիս, Մոնեմվասիա |
Ֆասիանիս (Θέμα Φασιανῆς/Δερζηνῆς) |
935 | Արսամոսաթա | Արաքսի աղբիւրներ | |
Սամոս (Θέμα Σάμου) |
899 | Զմիւռնիա | հարաւ-արեւելեան Էգէականի կղզիներ, Յոնիական ափեր | Սամոս, Էֆեսոս, Միլիթի, Մաղնիսիա, Թրալես, Լեվեդոս, Թէոս, Գլազոմենայի, Ֆոքէա, Բերղամոն, Ադրամիթիոն |
Սեբաստիա (Θέμα Σεβαστείας) |
911 | Սեբաստիա | հիւսիս-արեւելեան Կապադովկիա եւ Փոքր Հայք | Դազիմոն |
Սելեւքիա (Θέμα Σελευκείας) |
934 | Սելեւքիա | արեւմտեան Կիլիկիա | Քլաուդիոբոլիս |
Սիքելիաս (Θέμα Σικελίας) |
700 | Սիրաքուսես | Սիչիլիա եւ Քալավրիա (հարաւային Իտալիա) | Գաթանիա, Քաթանէ, Թավրոմենիոն, Բանորմոս, Աքրաղասմ Լէոնթինի, Հիմերա, Մազարա, Լիլիվէոն, Դրեբանոն |
Սթրիմոնոս (Θέμα Στρυμῶνος) |
899 | Նէաբոլիս | արեւելեան Մակեդոնիա | Սերես |
Թեսալոնիքա (Θέμα Θεσσαλονίκης) |
824 | Թեսաղոնիկէ | կեդրոնական Մակեդոնիա | Վերիա, Էտեսա, Դիոն, Իերիսոս, Մողլենա, Դիոքլիթիանուբոլիս, Սերվիա |
Թրակիա (Θέμα Θράκης/Θρᾳκῷον) |
680 | Արքադիոբոլիս | Արեւելեան Թրակիա (բացի Կոստանդնուպոլիսէն) | Սելիմվրիա, Վիզիա, Բերինթոս, Ռեդեսթօ (Ռոդոսթօ կամ Թեքիրտաղ) |
Թրաքիսիոն(Θέμα Θρᾳκησίων) | 687 | Խոնեէ | Լիտիա, Յոնեա | Իերաբոլիս, Սարդիս, Թիաթիրա, Լաոդիքիա |
930 - 1060 ժամանակաշրջանին միացած նոր թեմեր, գլխաւորաբար Իտալիոյ եւ Պալքանեան շրջաններէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թեմեր (յունարէն անուանում) | Թուական | Մայրաքաղաք / շրջան |
---|---|---|
Արծէ
(Θέμα Ἄρτζε) |
970 | Արծէ |
Ասմոսաթոն( Θέμα (Ἀσμόσατον) | 938 | Ասմոսաթոն |
Վոլերոս/Նէոս Սթրիմոնոս(Θέμα Βολεροῦ/Νέου Στρυμῶνος) | 970 | Սերես |
Պուլկարիա(Θέμα Βουλγαρίας) | 1018 | Սքոբիա |
Գալավրիա
(Θέμα Καλαβρίας) |
950 | Ռիղի կամ Ռեճիօ |
Խարբեզիքիոն(Θέμα Χαρπεζίκιον) | 949 | Խարբեզիքիոն |
Խաւզիզիոն(Θέμα Χαυζίζιον) | 940 | Խաւզիզին |
Խոզանոն(Θέμα Χόζανον) | հաւանաբար 948/952 | Խոզանոն |
Կիպրոս(Θέμα Κύπρου) | 965 | Լեֆքոսիա (Նիկոսիա) |
Դերզինի(Θέμα Δερζηνῆ) | 948/952 | Խոզանոն |
Էդեսա(Θέμα Ἐδέσσης) | 1032 | Էդեսա |
Եփրատի քաղաքներ(Θέμα Παρευφρατίδαι Πόλεις) | 1032 | Լիքանդոսի եւ Մոլիթինէի միջեւ |
Էքսաքոմիա/Էքսաբոլիս(Θέμα (Ἑξακωμία/Ἑξάπολις) | 970 | Միացած է Անիին (1045) եւ Կարսին (1064) |
Իվիրիաս(Θέμα Ἰβηρίας) | 1001/1003 | Թէոդոսիոբոլիս |
Քամա(Θέμα Κάμας) | 970 | |
Լեֆքանիաս(Θέμα Λευκανίας) | 968 | Թիրսի (հարաւային Իտալիա) |
Մանազկերտ(Θέμα Ματζικέρτ) | 1000 | Մանազկերտ |
Մելիթինի(Θέμα Μελιτηνής) | 970 | Մելիթինի |
Բարիսթրիոն/Բարադունավոն(Θέμα Παριστρίου/Παραδούναβον) | 1020 | Դորոսթրթլոն (Սինիսթրա) |
Սամոսաթա(Θέμα Σαμόσατας) | 958 | Սամոսաթա |
Սիրմիօ(Θέμα τοῦ Σιρμίου) | 1018 | Սիրմիօ (այժմ՝ Սրեմսկա-Միթրովիցա, Սերպիա) |
Թարանթաս(Θέμα Τάραντας) | 970 | Թարանթաս |
Թարոն(Θέμα Ταρών) | 966/7 | Տարոն (Պատմական Հայաստան) |
Թեֆրիքիս/Լէոնտոքոմիս(Θέμα Τεφρικῆς/Λεωντοκώμης) | 934/944 | Թեֆրիքի |
Թէոդոսիուբոլիս(Θέμα Θεοδοσιούπολις) | 949 եւ 1000 | Թէոդոսիուբոլիս |
Վաասբրաքանիա 971-ԺԱ․ դարավերջ անուանուած է նաեւ որպէս Քաբեթանաթօ (Θέμα Βαασπρακανίας) | 1021/2 | Վասպուրական |
ԺԲ․ - ԺԳ․ դարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թեմեր | Թուական | Շրջան |
---|---|---|
Մէանդրոս | 1204-էն ետք | Նիկիոյ կայսրութեան շրջանէն մնացած եւ միացած Թրաքիսիոնին |
Միլասա եւ Մելանուդիոն | 1143 | Փոքր Ասիոյ շրջան |
Նէոքասթրա | 1162 - 1173 | Հիմնուած հիւսիսային Թրաքիսիոնէն (Միքաէլ Քոմնիսիոս կայսրին կողմէն վերադասաւորուած Ասիական սահմաններուն համար) |
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Թեմերու դրութիւնը Բիւզանդական կայսրութեան մէջ (յունարէն)[permanent dead link]
- ↑ academic. Քոմնինոսներու հարստութեան ընթացքին Բիւզանդիոնի իշխանութիւնը, Փիթըր Ֆրանքոբան,(անգլերէն)
- ↑ Բիւզանդական կայսրութեան վարչաձեւը Թ․ դարուն, Bury, J. B. (John Bagnell), 1861-1927; Philotheus, fl. 899(անգլերէն)
- ↑ Միզոնոս Էլինիսմու Հանրագիտարան․ Փոքր Ասիոյ վարչաձեւը․ Cheynet Jean-Claude (20/8/2008)(ֆր.)
- ↑ [https://books.google.gr/books?id=5G1rV7tS79sC&redir_esc=y Պատերազմ, Պետութիւն եւ Ընկերութիւն Բիւզանդական աշխարհի, 565-1204, John F. Haldon Psychology Press, 1999(անգլերէն)]
- ↑ Բիւզանդական գաւառը փոփոխութեան ենթակայ, Ժ․ եւ ԺԱ․ դարեր - Պոժանա Քրսմանովիչ, Սերպիոյ Ակատեմիա(անգլերէն)
- ↑ Բիւզանդիոն եւ իր բանակը, 284-1081․ Warren T. Treadgold, Warren Treadgold, Stanford University Press, 1995 (անգլերէն)
- ↑ Բիւզանդիոնի պետութեան եւ ընկերութեան պատմութիւն, Warren T. Treadgold Stanford University Press, 1997(անգլերէն)
- ↑ Թեմեր․ Բիւզանդական կայսրութեան Թեմերը 950-ական թուականներուն(անգլերէն)
- ↑ Թեմերու դրութիւնը․ Բիւզանդական կայսրութեան «շունչը»(յունարէն)