Ղրիմ

(Վերայղուած է Խրիմ-էն)
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ղրիմ

45°N 34°E / 45°N 34°E / 45; 34
Ողողող ջրեր Սեւ Ծով
Ազովի Ծով
Երկիր Ռուսաստան
Ուքրանիա[Ն 1]

Ղրիմի թերակղզի
Ղրիմի Ինքնավար Հանրապետութիւն դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
Կատեգորիա:Էջեր, որոնց անհրաժեշտ է տեղորոշման քարտեզ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ[1] (ուքր.՝ Крим, Кримський півострів, ռուս.՝ Крым, Кры́мский полуо́стров, Ղրիմի թաթարերէն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы), արեւմտահայ աղբիւրներուն մէջ՝ Խրիմ, թերակղզի Ուքրանիոյ հարաւը։ Թերակղզիին մէջ կը գտնուի Ղրիմի Ինքնագար Հանրապետութիւնը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածութիւնը 25,5 հազար քմ² է։ Արեւմուտքը եւ հարաւը կ՚ողողուի Սեւ, արեւելքը՝ Ազովի ծովերով։ Արեւելաեւրոպական հարթավայրին կը միանայ Պերեկոպի նեղ (մինչեւ 8 քմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքը կը գտնուին Կերչ, արեւմուտքը՝ Թարխանկուտ թերակղզիները, հիւսիսարեւելեան ամբողջ ծովեզերքի երկայնքով կը ձգուի Սիվաշը։

Ղրիմի մէջ ծնած է հանրայայտ հայ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին։

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուանումը կը ստուգաբանուի քանի մը կերպ․ ոմանք կը գտնեն, որ այն առաջացած է խանութեան հին մայրաքաղաք Հին Ղրիմի անունէն, ոմանք ալ այն կարծիքին են, որ այն առաջացած է թրքերէն կրըմ ― «խրամ, պատնէշ» բառէն (թերակղզին անջատող նեղ պարանոցի լայնքով խրամատ փորուած է)։ Հին դարաշրջանին թերակղզին կոչուած է Տավրիկէ (տավրեր ցեղանունէն), իսկ աւելի վաղ՝ Կիմերիա (կիմերներ ցեղանունէն)։ Միջին դարերուն՝ այստեղ գոյութիւն ունեցած յունական գաղութի անունով, կոչուած է Խերսոնես (հայկական աղբիւրներուն մէջ Քէոսոնես, Քէոսոն)[2]։

Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խրիմահայ գաղութը

Նշումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. ↑ Ղրիմի թերակղզին ներկայիս իրականապէս կը հանդիսանայ Ռուսաստանի, իսկ De jure՝ Ուքրանիոյ տարածքի մէկ մասը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս» 


Մէջբերման սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found