Պելոպոնես
Մարզ | |
---|---|
Պելոպոնես | |
յուն․՝ Πελοπόννησος | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 22 200 քմ² |
ԲԾՄ | 2407 մեթր, 994 մեթր |
Կը գտնուի ափին | Միջերկրական Ծով, Ատրիաթիք Ծով եւ Էգէական Ծով |
Պելոպոնես (հին եւ արդի յունարէն՝ Πελοπόννησος Փելոփոնիսոս)․ Յունաստանի մեծագոյն թերակղզին է եւ ինը աշխարհագրական տարածքաշրջաններէն մէկը, 21439 քմ․² տարածութեամբ եւ 1 100 000 բնակչութեամբ (2011-ի մարդահամար)։ Կը գտնուի Յունաստանի ցամաքամասին հարաւը, որուն գլխաւոր մասին հետ կը միանայ Կորնթոսի Նեղուցին եւ Ռիօ-Անթիռիօ կամուրջին միջոցով։
Միջնադարին եւ Օսմանեան գերիշխանութեան ժամանակ, Պելոպոնեսի թերակղզին ծանօթ էր իբրեւ Մորէաս Μορέας (Բիւզանդական շրջանին) կամ Մորիաս Μωριάς։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսը եօթը նահանգներու բաժնուած է՝ Արղոլիտա, Արքատիա, Ախայիա, Իլիա, Քորինթիա (Կորսնթոս), Լաքոնիա եւ Մեսինիա, իսկ փոքր մաս մը ընդգրկուած է Ատիկէ նահանգին (հիւսիս արեւելեան ծայրամասը)։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսը կ՛ընդարձակուի 21․549 քմ․² տարածութեան վրայ եւ ցամաքային Յունաստանի հարաւային մասն է։ Կորսնթոսի ծոցը հիւսիսէն եւ Սարոնիքոս ծոցը՝ հիւսիս-արեւմուտքէն, զայն մայր ցամաքամասէն կը բաժնեն։ Ցամաքային Յունաստանին հետ միացած է շնորհիւ հիւսիս-արեւելեան կողմը Կորսնթոսի Նեղուցին երկայնքին բացուած Կորնթոսի ջրանցքին (1893) եւ հիւսիսէն Ռիօ-Անտիռիօ կամուրջին (2004)։
Պելոպոնեսը հսկայ լեռնային զանգուած մըն է։ Լեռները կ՛իջնեն մինչեւ ծովեզերքները։ Այդ պատճառով ունի բազմաթիւ լեռնադաշտեր։ Բարձրագոյն գագաթն է Թայիղեթոս՝ 2404 մ․։
Երկրաշարժներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրաշարժները յաճախակի են եւ կործանիչ։ Պատմութիւնը արձանագրած է ահաւոր երկրաշարժներ, որոնցմէ կործանիչ եղած են հետեւեալները՝ Ք․Ա․464 (Էվրոթաս, Լաքոնիա եւ Թայիղեթոս), Ք․Ա․373 (կը ջրասուզուի Կորնթոսի Ծոցի ափերուն Հին Էլիքի քաղաքը եւ կը քանդուի անոր հարաւը գտնուող Վուրա քաղաքը), 1817 եւ 1861 (Էղիօ), 1928 (Կորնթոս), 1947 (Փիլիա), 1986 (Քալամաթա) եւ 1995 (Էղիօ)։
Պելոպոնեսի միակ գործօն հրաբուխը Մեթանայի հրաբուխն է։
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի կլիման միջերկրականեան է, փոքր տարբերութիւններով շրջանէ շրջան՝ ըստ դիրքին։ Բարեխառն եւ տաք է ծովեզերեայ շրջաններուն, ինչպէս օրինակ՝ Փաթրա, Քալամաթա, Փիրղոս, Արղոս եւ Նաֆփլիօ, իսկ ցուրտ է թերակղզիին ներքին լեռնային շրջանները, ինչպէս օրինակ՝ Թրիփոլի։
Ծովեր ու Ծոցեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսը կը ջրեն հետեւեալ ծովերն ու ծոցերը։
- Արեւելքէն․ Էգէական ծով՝ Միրթոօ ծով, Արղոլիքոս ծոց եւ Սարոնիքոս ծոց։
- Արեւմուտքէն․ Յոնիական ծով։
- Հիւսիսէն․ հիւսիս-արեւմուտք՝ Փաթրայի ծոցը եւ հիւսիս-արեւելք՝ Կորնթոսի ծոցը։
- Հարաւէն․ Միջերկրական ծով։
Պելոպոնեսի գլխաւոր ծոցերն են՝
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեւելքէն՝ Արղոլիքոս, հարաւէն՝ Լաքոնիքոս եւ Մեսինիաքոս, արեւմուտքէն՝ Քիփարիսիաքոս եւ հիւսիսէն՝ Կորնթոսի ծոցը։
Աւելի փոքր ծոցեր են՝ Փաթրայի (հիւսիս), Քիլինիի եւ Հելոնիթիսի ծոցերը (հիւսիս-արեւմուտք)։ Հելոնիթիս ծոցին ափերուն կ՛ ապաստանին Քարեթա-քարեթա կրիաները, որպէսզի իրենց հաւկիթները ածեն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Միրթեան ծով
-
Արղոլիքոս ծոց
-
Արղոլիքոս ծոցը եւ Նաֆփլիօ քաղաքը
-
Սարոնիքոս ծոց
-
Սարոնիքոս ծոցը դիտուած Էղինա կղզիէն
-
Կարմիր պիտակին մէջ՝ ձախին Փաթրայի ծոցը եւ աջին՝ Կորնթոսին Ծոցը
-
Լաքոնիքոս ծոց
-
Մեսինիաքոս ծոց (Լաքոնիքոս ծոցին արեւմուտքը)
-
Մեսինիաքոս ծոց․ Քարտամիլի
-
Մեսինիաքոս ծոց․ արեւելեան Մանի, Թրախիլա
-
Մեսինիաքոս ծոց․ Եալովա
-
Մեսինիաքոս ծոց․ Մեթոնի
-
Քիփարիսիաքոս ծոց․ Պեղոպոնեզին արեւմուտքը
-
Յոնիական ծովը․ կարմիրով՝ ծովուն սահմանները
-
Պելոպոնեսը եւ անոր հարաւը՝ Միջերկրական ծովը․ ձախին՝ Քալիփսօ
Թերակղզիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնես ինքը թերակղզի ըլլալով, ունի բազմաթիւ թերակղզիներ։ Անոնցմէ գլխաւորներն են՝ Արղոլիտա եւ Էփիտաւրօ (արեւելք), Մեթանա (արեւելք), Էփիտաւրօ-Լիմիրա (հարաւ-արեւելք), Մանի (հարաւ) եւ Փիլիա (հարաւ-արեւմուտք)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Արղոլիտա
-
Արղոլիտա թերակղզին
-
Արղոլիտա թերակղզի․ Հինիցա, Փորթօ Խելի
-
Էփիտաւրօ թերակղզի․ հին Էփիտաւրօ
-
Մանի թերակղզի
-
Մանի
-
Մանի թերակղզի, արեւմտեան մաս․ Ղիթիօ
-
Մանի թերակղզի․ համայնապատկեր
-
Մանի թերակղզի․ Իթիլօ
-
Մանի թերակղզի
-
Մանի թերակղզի․ Երոլիմենաս
-
Մանի թերակղզի, Իթիլօ
-
Մանի թերակղզի, Իթիլօ
-
Արեւելեան Մանի․ Քոթրոնաս
-
Մանի թերակղզի․ արեւմտեան մաս
-
Մանի թերակղզի․ արեւմտեան մաս
-
Փիլիա թերակղզի․ հարաւ արեւմտեան Պելոպոնես
-
Փիլիա թերակղզի․ Քորոնի
-
Փիլիա թերակղզի․ Ֆինիքունտա
-
Փիլիա թերակղզի․ Մեթոնի
-
Փիլիա թերակղզի․ Փիլոս
-
Մեթանա թերակղզի․ արեւելեան Պելոպոնես
-
Մեթանա թերակղզի․ դիտուած Էղինա կղզիէն
-
Մեթանա թերակղզին նկարուած Հին էփիտաւրոսէն
-
Մոնի կղզիակը, Մեթանա թերակղզի, Փալէա Լուդրա
-
Մեթանա թերակղզի․ Քունուփիցա
Հրուանդաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր հրուանդաններն են՝
Մալէաս կամ Քավօ Մալեաս (հարաւ-արեւելք), Թենարօ (հարաւ), Աքրիթաս (հարաւ-արեւմուտք), Սքիլէօ (Արղոլիտայի ծոց), Ռիօ (Փաթրայի արեւմուտքին), Արաքսոս (հիւսիս-արեւմուտք) եւ Քաթաքոլօ (արեւմուտք)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մալէաս կամ Քաւօ Մալեաս (հարաւ-արեւելք) հրուանդան
-
Թենարօ․ Պելոպոնեսի հարաւային հրուանդանը, Մանի թերակղզիին հարաւը՝ Լաքոնիքոս եւ Մեսինեաքոս ծոցերուն միջեւ։
-
Ռիօ հրուանդանը․ համանուն հին ամրոցը եւ Ռիօ-Անդիռիօ կամուրջը
-
Արաքսոս հրուանդանը․ Պելոպոնեսի հիւսիս արեւմուտքը
-
Քաթաքոլօ հրուանդան․ Պելոպոնեսի արեւմուտքը
Լեռներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի մակերեւոյթը լեռնային է։ Լեռները կը գրաւեն անոր կեդրոնական մասը եւ արեւելեան ու արեւմտեան շրջաններուն մեծ մասը։ Անոնք ծածկուած են անտառներով։
Արեւմտեան Պելոպոնես
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի հիւսիս-արեւմտեան կողմը կը գտնուին հետեւեալ լեռները․-
Փանախայիքօ կամ Վոտիաս՝ 1926 մ․ (Փաթրայի հարաւ-արեւելք), Էրիմանթոս կամ Օլոնոս՝ 2224 մ․ (Փանախայիքօ լերան հարաւը), Ասթրաս կամ Լամպիա 1797 մ․ (Էրիմանթոս լերան հարաւը)։ Ասթրասի արեւմուտքին կը գտնուի Սքոլիս (կամ Սանտամերի) լեռը՝ 966 մ․, իսկ հարաւ-արեւելքին կը գտնուին Ֆրակովունի`1946 մ․, Իփսուս (կամ Քլինիցա)` 1543 մ․, Աֆրոտիօ` 1456 մ․ եւ Մետարա` 1327 մ․։ Էրիմանթոսին հարաւը կը գտնուին Ֆոլոյի լեռը՝ 798 մ․ եւ Ալֆիոս գետի աւազանէն ետք յաջորդաբար՝ Մինթի 1327 մ․, Լիքէօ՝ 1419 մ․ եւ Թեթրազիօ՝ 1388 մ․ լեռները։ Թեթրազիօ լերան հարաւ-արեւելքը կը գտնուին Քիփարիսիա շրջանին լեռները՝ Էղալէօ 1224 մ․ եւ Իթոմի 798 մ․, իսկ անոնց հարաւը կը գտնուի արեւմտեան Պելոպոնեսի հարաւային լեռը՝ Լիքոտիմօ կամ Միթիա 959 մ․։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փանահայիքօ կամ Վոտիաս՝ 1926 մ․
-
Էրիմանթոս կամ Օլոնոս՝ 2224 մ․
-
Ասթրաս կամ Լամպիա 1797 մ․
-
Սքոլիս կամ Սանտամերի լեռը՝ 966 մ․
-
Ֆոլոյի լերան անտառը
-
Լիքէօ՝ 1419 մ․
-
Իթոմի լեռը եւ հին ամրոց-սրբավայրը
-
Քիփարիսիա շրջանին լեռները
Արեւելեան Պելոպոնես
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեւելեան լեռնաշղթայի հիւսիսային լեռներն են․-
Արոանիա (կամ Հելմոս)՝ 2335 մ․ (որ կը գտնուի լեռնաշղթային արեւմուտքի մասը) եւ Քիլինի (կամ Զիրիա)՝ 2376 մ․ (լեռնաշղթային արեւելքի մասը)։ Ինչպէս նաեւ Թրափեզոնա (1138 մ․), Ակելոքասթրօ (1080 մ)․, Արախնէօ (1119 մ․), Տիտիմօ (1113 մ․) եւ Ատերես (721 մ․)։ Արոանիային հարաւը կը գտնուին Փենտելիա (2112 մ․) եւ Մենալօ 1(981 մ․) լեռները։ Քիլինի եւ Արոանիա լեռներուն եւ Կորսնթոսի Ծոցին միջեւ կ՛ երկարին Ֆթերի (1779 մ․), Խելիտորէա (1757 մ․) Էվրոսթինի (1208 մ․), Փիցատէիքօ (1176 մ․), Փանայիա (732 մ․), ինչպէս նաեւ Ֆոքաս, Սքիոնի, Աքրոքորինթոս եւ Օնիա լեռները։ Քիլինի կամ Զիրիա լերան հարաւը կը բարձրանան Օլիղիրդոս (1935 մ․), Թրահի (1616 մ)․, Լիրքիօ (1756 մ․), Արթեմիսիօ (1772 մ)․, Քթենեաս (1599 մ․) եւ Փարթենիօ (1215 մ․)։ Մենալոյին հարաւը մինչեւ Երաքս հրուանդանը կ՛ երկարի Փարնոնաս լեռնաշղթան (1936 մ․) ու անոր հարաւը՝ Քրիթինա լեռնաշղթան (793 մ․) որ կ՛ երկարի մինչեւ Մալէա հրուանդանը։ Փարնոնասին արեւմուտքը կը գտնուի Պելոպոնեսին ամենաբարձր լեռը, Թայիղեթոս (2407 մ․)՝ կ՛ երկարի մինչեւ Թենարօ հրուանդանը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Թայիղեթոս, 2407մ․՝ Պելոպոնեսին ամենաբարձր լեռը
-
Թայիղեթոս
-
Մեթանա հրաբուխը
-
Աքրոքորինթոս
-
Արոանիա կամ Հելմոս՝ 2335 մ․ եւ Վուրայիքոս գետին կիրճը
-
Քիլինի կամ Զիրիա լեռ եւ Տոքսա լիճը
-
Մենալօ․ նկարուած 1 Ապրիլ, 2017
-
Անտառապատ Մենալօ
-
Փարթենիօ, 1215մ․
-
Փարնոնաս լեռնաշղթայ
-
Մեթոհի եւ Արախնէօ
-
Ցիվլոս
Գետեր, Լիճեր եւ աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսը ունի հարուստ ջրագրական ցանց։ Սակայն հազուագիւտ են մեծ գետերը։
Մեծագոյն գետն է Ալֆիոս, որ կը բխի Ասէաս եւ Մեղալոփոլիս լեռնադաշտերէն։ Կ՛ընդունի Թայիղեթոս եւ Փարնոսաս լեռներուն ուժգին հոսանքները եւ կը թափի Լաքոնիքօ ծոցը։
Երկրորդ մեծ գետն է Էվրոթաս․ կը բխի Մեղալոթոլիս լեռնադաշտէն, կ՛ընդունի Թայիղեթոս եւ Փարնոսաս լեռներուն ուժգին հոսանքները եւ կը թափի Լաքոնիքօ ծոցը։
Ուրիշ գետեր են՝
- Ախայիա շրջան․ Ղլաւքոս, Սելինունտաս, Փիրոս, Վուրայիքոս, Քերինիթիս, Քրաթիս, եւայլն։
- Իլիա շրջան․ Փինիոս, Նետա։
- Մեսինիա շրջան․ Նետոն եւ Փամիսոս։
- Արղոլիքոս ծոցը կը թափին Թանոս, Էրասինոս եւ Ինախոս գետերը։ Իսկ Կորնթոսի Ծոցը կը թափի Էսոփոս գետը։
Հեղեղատներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր հեղեղատներն են՝ Սիթաս, Տերվենիոս, Քրիոս, Կուրաս, Ֆինիքաս, Էնիփէաս, Ալիսիոս, եւայլն։
Լիճեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսը չունի մեծ լիճեր։ Թաքա, Սթիմֆալիա եւ Ցիվլու լիճերուն կողքին կան Լատոնա եւ Տոքսա (կը գտնուին 900 մ․ բարձրութեան վրայ) եւ Փինիոս արուեստական լիճերը։ Թերակղզիին արեւմտեան մասին կան բաւական ծովալիճեր։ Գլխաւորներն են՝ Քայաֆա եւ Քոթիհիու։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ալֆիոս գետին հոսքը
-
Էրիմանթօ գետ․ Ալֆիոս գետին հարկատուներէն
-
Լատոնաս գետ․ Ալֆիոս գետին հարկատուներէն
-
Լուսիոս գետին կիրճը․Ալֆիոս գետին հարկատուներէն
-
Էվրոթաս գետին հոսքը
-
Էվրոթաս գետ
-
Ղլաւքոս գետին գետախորշը, Փաթրային մօտ
-
Փիրոս գետ
-
Քրաթիս գետ
-
Փինիոս գետի հոսքը
-
Փինիոս գետ
-
Նետա գետին ջրվէժը
-
Փամիսոս․ նկար՝ 1912
-
Թանոս գետ
-
Տերվենի;ոս հեղեղատը
-
Ֆինիքաս
-
Սթիմֆալիա լիճ․ Օլիղիրթոս եւ Քիլինի լեռներուն միջեւ
-
Սթիմֆալիա լիճ․ Օլիղիրթոս եւ Քիլինի լեռներուն միջեւ
-
Թաքա լիճ
-
Ցիվլու լիճ
-
Տոքսա արուեստական լիճը
-
Փինիօ արուեստական լիճը
-
Ասթերիու արուեստական լիճը
-
Տասքա ջրամբար
-
Քայաֆա ծովալիճ
-
Քոթիհիու լիճ
-
Քալողրիա կամ Սթրոֆիլիաս անտառը․ մաս կը կազմէ Քոթիհիու ծովալիճին
Դաշտեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի գլխաւոր դաշտերը կը գտնուին թերակղզիին արեւմտեան մասին մէջ։ Ախայիա եւ Մանոլատա դաշտերը միասնաբար կը կազմեն Իլիա դաշտը։ Քիփարիսիային արեւմուտքին կ՛երկարի ծովեզերեայ Քիփարիսիա-Ղարղալիանոն նեղ դաշտը, իսկ աւելի հարաւը՝ Մեսինիա դաշտը։
Արեւելեան Պելոպոնեսի շրջանը կը տարածուին Արղոլիտա, Քրանիտի եւ աւելի հարաւ՝ Էվրոթաս եւ ծովեզերիայ Ասոփոս ու Նէափոլի դաշտերը։
Կեդրոնական մասին կան նաեւ Մատինիա, Թեղէա եւ Ալէա լեռնադաշտերը, որոնք միասնաբար կը կազմեն Թրիփոլի լեռնադաշտը։ Անոր արեւմուտքին կը գտնուի Մեղալուփոլի լեռնադաշտը։ Հիւսիսային շրջանին Արոանիա եւ Քիլինի լեռներուն միջեւ կան Ֆենէօ եւ Սթիմֆալիա լեռնադաշտերը։
-
Ֆենէօ լիճն ու լեռնադաշտը
-
Սթիմաֆալիա լիճն ու լեռնադաշտը
-
Արղոն Փետիոն․ Արքատիա նահանգին լեռնադաշտը
Կղզիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսին կը պատկանին հետեւեալ կղզիները․ Փրոթի, Սֆաքթիրիա, Սափիենծա, Այիա Մարիանի, Սխիզա եւ Վենեթիքօ։ Կը գտնուին Մարաթոօս եւ Աքրիթա հրուանդաններուն միջեւ։
Լաքոնիքոս ծոցին մէջ կայ Էլաֆոնիսոս կղզիակը, իսկ Արղոլիքոս ծոցին մէջ՝ Ռոմվի, Փսիլի եւ Փլաթիա կղզիակները։
Պելոպոնեսը շրջապատուած է բազմաթիւ կզղիներով։ Արեւմուտքէն Յոնիական ծովուն հարաւային կղզիները, արեւելքէն Սարոնիքոս ծոցին կղզիները՝ Էղինա, Փորոս, Իտրա, Սփեցես, իսկ հարաւէն Քիթիրա եւ Անտիքիթիրա կզղիները։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փրոթի կղզի, Մեսինիա նահանգ, Յոնիական ծով, Պելոպոնեսի արեւմուտքը
-
Սֆաքթիրիա, դիտուած Փիլոսէն․ Յոնիական ծով, Պելոպոնեսի արեւմուտքը
-
Մեսինիա նահանգը եւ անոր պատկանող կղզիները․ հոս նշուած է Սափիենծա կղզին իսկ անոր հարաւ-արեւելքին կը գտնուի Սխիզա կղզին (Պելոպոնեսի հարաւ արեւմուտք)
-
Սափիենծա կղզի․ Պելոպոնեսի հարաւ-արեւմուտք
-
Աքրիթա հրուանդանը եւ Վենեթիքօ կղզին, Պելոպոնեսի հարաւ-արեւմուտք
-
Վենեթիքօ կղզին․ Պելոպոնեսի հարաւ-արեւմուտք
-
Էլաֆոնիսոս․ Պելոպոնեսի հարաւ-արեւելք
-
Մալէա հրուանդանը եւ Էլաֆոնիսոսի դիրքը․ Լաքոնիքոս ծոց
-
Խիթրա կղզիակը, դիտուած Քիթիրա կղզիին Մելիտոնի ծովափէն
-
Քիթիրա կղզի․ Պելոպոնեսի հարաւը
-
Անտիքիթիրա․ Քիթիրա կղզիին հարաւը, Կրետէ կղզիին հիւսիս-արեւմուտքը
-
Սթրոֆատես կղզեխումբ, Պելոպոնեսի արեւմուտքը, Քիփարիսիային դիմացը, Յոնիական Ծով
-
Րոմվի կղզի․ Արղոլիքոս ծոց
-
Սփեցես կղզի․ Սարոնիքոս ծոց
-
Իտրա կղզի, Սարոնիքոս ծոց
-
Փորոս կղզի, Սարոնիքոս ծոց
-
Էղինա կղզի, Սարոնիքոս ծոց
Գլխաւոր քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաք | Բնակչութիւն |
---|---|
Փաթրա | 167 446 |
Քալամաթա | 54 100 |
Թրիփոլի | 30 912 |
Կորնթոս | 30 176 |
Փիրղոս | 24 359 |
Արղոս | 22 209 |
Էղիօ | 20 422 |
Ամալիատա | 12 261 |
Սփարթի | 16 239 |
Նաֆփլիօ | 14 203 |
-
Թրիփոլի
-
Կորնթոս
-
Փիրղոս Իլիաս․ ծովափը
-
Արղոս․ կը գտնուի Նաֆփլիօ քաղաքին հիւսիսը
-
Էղիօ․ հիւսիսային Պելոպոնես, Փաթրային արեւելքը
-
Ամալիատա․ քաղաքին կեդրոնը
-
Սփարթա քաղաքը եւ Թայիղեթոս լեռը
Պատմական հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի թերակղզին նախապատմական շրջաններէն բնակուած է։ Անունը յառաջ եկած է Յունական Դիցաբանութենէն՝ Փելոփա հերոսին առասպելէն, որ ամբողջ շրջանը իր իշխանութեան տակ առած էր․ Փելոփա + նիսոս (=կղզի)։
Հին Յունաստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պղինձի Դարուն, Պելոպոնեսին մէջ կը տիրէ Միկինեան Քաղաքակրթութիւնը (Ք.Ա. 1900–1100)․ կեդրոնն է Միկինես ամրոցը Պելոպոնեսի հիւսիս-արեւելքը։ Ք․Ա․ 776-ին, Օլիմպիա (Ողիմպիա) սրբավայրի տարածքին կը կատարուին առաջին Ողիմպիական խաղերը․ այս թուականը յաճախ կը գործածուի ճշդելու համար սկիզբը Դասական շրջանին։
Դասական շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս շրջանին Պելոպոնեսի տարածքին կը բարգաւաճին Յունաստանի այդ շրջանի պատմութեան մէջ գլխաւոր դեր ունեցող քաղաք-պետութիւնները․ Սփարթի, Կորնթոս, Արղոս եւ Մեղալոբոլիս, որոնք Պելոպոնեսեան Դաշինքին կորիզը կը կազմէին, գլխաւորութեամբ Սփարթիին։ Այդ քաղաք-պետութիւնները կարեւոր դեր կը խաղան Պարսկական պատերազմներուն ընթացքին Ք.Ա. 5-րդ դար, միանալով մնացեալ յունական քաղաք-պետութիւններուն՝ Աթէնք եւ անոր դաշնակիցներուն։
Թերակղզին Պելոպոնեսեան Պատերազմին թատերաբեմ կը դառնայ Ք.Ա.431 - Ք․Ա․404։
Պելոպոնեսեան Պատերազմ․ Աթէնք եւ Սփարթի քաղաք-պետութիւններուն ու անոնց դաշնակիցներուն միջեւ 30 տարի տեւող շարունակ հակամարտութիւններ, որոնք կը պառակտեն յունական աշխարհը․ կը վերջանան՝ Ք․Ա․ 404 թուականին, Աթէնքի եւ անոր դաշնակիցներուն պարտութեամբ։ Հետեւանքը ծանր կ՛ըլլայ․ քաղաք-երկիրները կը տկարանան եւ յաջորդաբար կը հպատակին Հիւսիսային Յունաստանի Մակետոնական թագաւորութեան։
Հելլենիստական եւ Հռոմէական ժամանակաշրջաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հելլենիստական ժամանակաշրջանի ընթացքին Պելոպոնեսի գլխաւոր իշխանութիւնը Ախայիքի դաշնութիւնն է՝ Պելոպոնեսի հիւսիս-արեւմտեան շրջանի քաղաքներու դաշնակցութիւն։ Կը տկարանայ Մեծն Աղեքսանտրի կողմէն, երբ ան կը միացնէ յունական բոլոր քաղաք-պետութիւնները եւ կը լուծուի Ք․Ա․146-ին երբ Հռոմէացիները Փաթրան կը գրաւեն։ Կորնթոս կը քայքայուի եւ Ք․Ա․44-ին, հռոմէացիներէն կը վերակառուցուի ու ժամանակի մը համար Պելոպոնեսի վարչական կեդրոնը կը դառնայ։
Բիւզանդական ժամանակաշրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երբ Հռոմէական Կայսրութեան արեւելեան մասին կը հիմնուի Արեւելեան Հռոմէական Պետութիւնը 395, յետագային՝ Բիւզանդական Կայսրութիւն, Պելոպոնես կ՛ անցնի անոր իշխանութեան տակ։
408 – 450 թուականներուն Կորնթոսի Նեղուցը ամրացնելու եւ հիւսիսէն ներխուժող բարբարոս ցեղերէն պաշտպանելու համար, անոր երկայնքին էքսամիլիոն Εξαμίλιον պարսպապատը կը կառուցուի։
Զ․ դարուն Պելոպոնեսի տարածքին պատահած բազմաթիւ կործանիչ երկրաշարժները, ինչպէս նաեւ սլաւ ցեղերու յարձակումները կը տկարացնեն թերակղզիին տնտեսութիւնը։
Խաչակիրները իրենց Դ․ Արշաւանքէն ետք երբ Կոստանտնուպոլիսը կը գրաւեն եւ կը հիմնեն Լատինական կայսրութիւնը, Յունաստան կը ներխուժեն եւ Պելոպոնեսը կը գրաւեն։ Ֆրանքները Ախայիայի Իշխանութիւնը կը հիմնեն։
Ախայիայի (Աքայեան) Իշխանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԺԳ․ դարասկիզբին Պելոպոնես Ախայիայի Իշխանութեան (Լատինական Կայսրութեան հպատակ) մաս կը կազմէ (Πριγκιπάτοτης Αχαΐας - Frankish Principality of Achaea)։ Իսկ Վենետիկցիները կը գրաւեն ռազմական դիրք ունեցող նաւահանգիստներ, ինչպէս օրինակ՝ Նաւարինօ, Քորոնի։
1259-ին Փելագոնիայի (Փելաղոնիա) ճակատամարտին ընթացքին յունական Նիքէայի Կայսրութիւնը կը յաղթէ Լատինական Կայսրութեան հպատակ փոքր իշխանութիւններու դաշինքին, որոնց մաս կը կազմէր նաեւ Ախայիայի Իշխանութիւնը։ Յոյներուն կը վերադարձուին նորաշէն Միսթրա ամրոցն ու արքունիքը (Հին Սփարթային մօտ) եւ 1262 – 1460 Պելոպոնեսի (կամ՝ Մորիաս) շրջանին մէջ կը հիմնուի «Մորիասի Բռնապետութիւն» Despotate of the Morea կոչուած իշխանութիւնը (կիսանկախ շրջան եւ հպատակ վերակազմուած Բիւզանդական Կայսրութեան)։
Նիքէայի Կայսրութիւն․ Յոյները վտարուած Կոստանտնուպոլսէն, կը հիմնեն իրարմէ անկախ երեք պետութիւններ՝ Նիքէայի Կայսրութիւնը, Իփիրոսի (Իպիրոս) Տէրութիւնը եւ Տրապիզոնի Կայսրութիւնը։ 1261-ին Նիքէայի կայսրութիւնը կը վերագրաւէ Կոստանտնուպոլիսը ու կը վերահաստատէ Բիւզանդական Կայսրութիւնը։
ԺԴ․ դարավերջերուն, Պելոպոնես կ՛ արշաւեն օսմանեան բանակներ, որոնք կ՛օգտուին Բիւզանդիոնի եւ Ֆրանքներու միջեւ ընդհարումներէն։ 1458-ին հակառակ Աքրոքորինթոսի զօրաւոր դիմադրութեան, Կորնթոսն ու յաջորդաբար թերակղզիին մեծ մասը կ՛իյնան Օսմանեան տիրապետութեան տակ։ Վենետիկցիները կը պահեն հետեւեալ ծովափնեայ ռազմական կարեւորութիւն ունեցող ամրոցները․ Մեթոնի, Քորոնի, Նաւարինօ, Մոնեմվասիա, Արղոս եւ Նաֆփլիօ։
Օսմանեան ժամանակաշրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԺԶ․ դարասկիզբին, օսմանցիները կը տիրեն Պելոպոնեսին վրայ, կը գրաւեն վենետիկցիներուն ամրոցները։ Սակայն Մորիաս (Պելոպոնես) Բիւզանդական կայսրութեան միակ մնացորդածը, կը շարունակէ դիմադրել Օսմանեան Կայսրութեան։ 1466 եւ 1532 թուականներուն թուրքերուն դէմ ապստամբութիւններ տեղի կ՛ունենան։ Իսկ 1571-ին, Նաւբաքթոյին նաւամարտէն ետք, ապստամբութիւնները կը տարածուին Պելոպոնեսէն դուրս ալ՝ կեդրոնական Յունաստանի շրջաններուն մէջ։ Թուրքերը կը հակադարձեն կոտորածներով։
Վենետիկցիները մերթ ընդ մերթ յարձակումներով կը փորձեն վերագրաւել Պելոպոնեսը․ 1499-1503, 1537-1540, 1684-1699 եւ 1714-1718։
Մորէայի Թագաւորութիւն (1688 – 1715)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վենետիկցիները, Ֆրանչեսքօ Մորոզինիին գլխաւորութեամբ կը վերագրաւեն Պելոպոնեսը Մորէային Պատերազմին ընթացքին (1684-1699) եւ կը հիմնեն Մորէայի թագաւորութիւնը։ Նաֆփլիօ կը դառնայ անոր մայրաքաղաքը։
Մորէա․ Վենետիկցիները Պելոպոնեսին այս անունը կու տան։
Սակայն 1715-ին Օսմանցիները կը վերագրաւեն Պելոպոնեսը։ 1718-ին, Վենետիկ «Փասարովիչի Դաշինք»ով 1718-ին, կը ճանչնայ Օսմանեան իշխանութիւնը ՊԵլոպոնեսի մէջ։
Օսմանցիները Պելոպոնեսը կը բաժնեն 22 շրջաններու, Նաֆփլիօ մայրաքաղաք կը նշանակուի, իսկ 1786-ին Թրիփոլիցա (Թրիփոլի) մայրաքաղաք կը դառնայ։
Ապստամբութիւնները յաճախակի են, սակայն Օսմանցիները հազարաւոր իսլամացած Ալպանացիներ կը ղրկեն, որպէսզի ապստամբութիւնները ճնշեն։ Հետեւանքն է կոտորածներ եւ 20 000 բնակիչներ իբրեւ ստրուկ կը ծախուին։
Քիւչուկ Քայնարծիի դաշինք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին ռուս-թրքական պատերազմը (1768-1774), կ՛աւարտի ռուսերու յաղթանակով։ Կը ստորագրուի Քիւչուկ Քայնարծիի դաշինքը (1774), որմէ կ՛ օգտուին յոյները եւ կամաց կամաց Պելոպոնեսի տնտեսութիւնը կը զարգանայ։
Նորագոյն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փետրուար 1821-ին Պելոպոնեսի մէջ կը սկսին տեղական ապստամբութիւններ Օսմանեան կայսրութեան դէմ։ Յունաստանի անկախութեան կռիւները (Յունաստանի ապստամբութիւն) Պելոպոնեսէն կը սկսին երբ 21 Մարտ 1821-ին յոյն ապստամբները կը գրաւեն Քալաւրիթա լեռնային աւանը եւ ապստամբութեան կայծը կը տարածուի Յունաստանի տարածքին։ Իսկ 25 Մարտին պաշտօնապէս Փաթրայի մէջ կը յայտարարուի Յունաստանի Ապստամբութիւնը Օսմանեան տիրապետութեան դէմ․ ապստամբութեան գլուխը անցած է Փալէոն Փաթրոն Ղերմանոս Գ․ հոգեւորականը Δεσπότη ΠαλαιώνΠατρών Γερμανό (Γ΄)։ Նոյն տարուան Հոկտեմբերին, ապստամբները Թէոտորոս Քոլոքոթրոնիսի գլխաւորութեամբ Թրիփոլիցա քաղաքը կը գրաւեն։
Հոկտեմբեր 1827-ին Ֆրանսական ծովուժին եւ թուրք-եգիպտական միացեալ ուժերուն միջեւ արեւմտեան Պելոպոնեսի Փիլոս նաւահանգիստին բացերը տեղի կ՛ունենայ Նաւարինոյի նաւամարտը։ 1828 թուականին, ֆրանսական բանակին սպարապետ Նիքոլա Ժոզէֆ Մէզոն Nicolas Joseph Maison Փաթրան կը գրաւէ, քաղաքէն դուրս վռնտելով թուրք-եգիպտական պահակագունդը եւ Փաթրան կը յանձնէ Յունաստանի նորաստեղծ պետութեան։ Թուրքերը վերջնականապէս կը լքեն թերակղզին։
1828-ին Նաֆփլիօ կը հռչակուի Անկախ Յունաստանի մայրաքաղաքը։
1882-ին, կը սկսի Կորնթոսի ջրանցքին շինութիւնը․ կը լրանայ 11 տարիներ ետք։
ԺԹ․ դարավերջերուն եւ Ի․ դարասկիզբին, Պելոպոնեսի տնտեսութիւնը նահանջ կ՛արձանագրէ, թերակղզին տնտեսապէս կը մեկուսանայ Յունաստանի մնացեալ շրջաններէն։ Բնակչութեան լուրջ թիւ մը կ՛ արտագաղթէ դէպի երկրին մեծ քաղաքները՝ Աթէնք, Փիրէա, ինչպէս նաեւ Ա․Մ․Ն․ եւ Աւստրալիա։
Փոքր Ասիոյ աղետէն ետք, Պելոպոնեսի զանազան քաղաքներուն մէջ յոյն գաղթականներու մեծ թիւ մը կը հաստատուի, անոնց մէջ նաեւ հայեր․ Փաթրա, Էղիօ, Կորնթոս, Քալամաթա, Նաֆփլիօ։ Գաղթականները իրենց հաստատումէն քանի մը տարի ետք, նոր թափ կու տան թերակղզիին տնտեսութեան։
Ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրորդ Համաշխարհային Պատերազմին յաջորդող տասնամեակներուն, գլխաւոր քաղաքներուն մէջ ճարտարարուեստը եւ ծովային երթեւեկութիւնը կը սկսի զարգանալ․ Փաթրայի նաւահանգիստը կը հասդիսանայ Եւրոպայի առեւտուրի դուռը։ Գլխաւոր քաղաքներուն մէջ կը բացուին պետական համալսարաններ, ներգրաւելով Յունաստանի բոլոր շրջաններէն ուսանողներ։
1981-ին, Յունաստան մաս կը կազմէ Եւրոպական Միութեան եւ շնորհիւ շարք մը զարգացման ծրագիրներու, Պելոպոնեսի բնակչութեան ապրուստի մակարդակը կը բարելաւուի եւ տնտեսութիւնը (զանազան բնագաւառներէ ներս) ԻԱ․դարուն հասած է գնահատելի մակարդակի (անասնապահութիւն, երկրագործութիւն, ձիթենիի ճարտարարուեստ, զբօսաշրջիկութիւն, եւայլն)։
7 Օգոստոս, 2004-ին, Ռիօ-Անթիռիօ կամուրջին պաշտօնական բացումը տեղի կ՛ունենայ եւ 12 Օգոստոս 2004-ին կամուրջը հանրութեան կը յանձնուի։
Ահաւոր հրդեհներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007-ին, Օգոստոս ամսուան վերջաւորութեան Պելոպոնեսի արեւմտեան մասին մէջ բռնկած հրդեհները երկու-երեք շաբթուան ընթացքին կ՛ աւերեն բազմաթիւ գիւղեր եւ կ՛ անհետացնեն անտառներու հսկայ տարածքներ։
2021 Օգոստոսին թերակղզիին հիւսիս եւ հիւսիս արեւմտեան՝ Փաթրա, Ռիօ, Փիրղոս Իլիաս, Օլիմպիա (Ողիմպիա)․․․ եւ հարաւ ու հարաւ-արեւմտեան կողմը՝ Քալամաթա, Սփարթի եւ Ղիթիօ, բռնկած հրդեհները կ՛աւերեն անտառներու եւ ձիթենիի հսկայական տարածքներ։ Մեծ վնասեր կը կրէ նաեւ գիւղատնտեսութիւնը, մեղրաբուծութիւնն ու ձիթենիի ճարտարարուեստը։
Հայերու ներկայութիւնը Պելոպոնես
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոքր Ասիոյ աղետէն ետք, Պելոպոնեսի զանազան քաղաքներուն մէջ յոյն գաղթականներու մեծ թիւ մը կը հաստատուի, անոնց մէջ նաեւ հայեր։ Յաջորդող 2-3 տարիներուն ընթացքին (1924-1925․ հետեւանք՝ Լոզանի դաշնագրին), բաւական մեծ թիւով հայեր հիւսիսային Յունաստանի Թրակիոյ եւ Մակեդոնիոյ շրջաններէն կը փոխադրուին Պելոպոնես եւ Կրետէ։
Դէպի հարաւային Յունաստան հայերու փոխադրումը տեղի կ՛ունենայ քաղաքական միտումներով՝ հիւսիսային Յունաստանի Թուրքիոյ հետ սահմանամերձ շրջաններուն հայերուն թիւը նուազի եւ յունաթրքական յարաբերութիւնները խաղաղ ընթացքի մէջ մտնեն։
Կը հաստատուին Փաթրա, Քալամաթա, Փարափիղմաթա եւ չնչին թիւով՝ Էղիօ (Փաթրայէն 32 քլ․ դէպի արեւելք), Նաֆփլիօ, Կորնթոս, Փիրղոս (Փաթրայի հարաւ արեւմուտքը) քաղաքներուն մէջ։ Այդ քաղաքներուն մէջ հաստատուած ընտանիքները կը փորձեն ներգրաւուիլ յունական հասարակութեան մէջ։
Փաթրայի հայութիւնը կը կազմակերպուի։ Կը հիմնէ զանազան միութիւններ եւ կազմակերպութիւններ։ Մինչեւ Բ․ Համաշխարհային պատերազմ, կ՛ունենայ Մանկապարտէզ մը։
Ներգաղթի (1925-1948) կարաւանները Հայաստան կը փոխադրեն 18 000-է աւելի յունահայեր։ Այս թիւին մէջն է նաեւ Պելոպոնեսի հայութեան մեծ թիւ մը։ Քալամաթա, Փիրղոս, Փարափիղմաթա, Էղիօ եւ Կորնթոս միայն քանի մը ընտանիքներ կը մնան։
Բ․ համաշխարհային պատերազմի աւարտին եւ մինչեւ 1947, Պելոպոնեսի հայութեան թիւն է՝ 1 400․ 500-ը (122 ընտանիքներ)՝ Փաթրա, Էղիօ 42 եւ Փիրղօ 9 ընտանիքներ (ըստ 1941-ի մարդահամարի արձանագրութիւններուն՝ պահուած Յունահայոց Առաջնորդարանին մէջ, Աթէնք)։
Հնաբանական վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնես հարուստ է հնաբաական վայրերով, որոնցմէ շատեր ընդգրկուած են Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկին մէջ։ Գլխաւորներն են՝
- Վասէ Βάσσαι․ Յունաստանի առաջին յուշարձանը որ Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկին մէջ ընդգրկուեցաւ
- Հին Կորնթոս
- Էբիտաւրոս․ Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկ
- Քորոնի․ միջնադարեան ամրոց
- Քալամաթա․ Միջնադարեան աքրոփոլիս եւ ամրոց
- Հին Մեսինի
- Մեթոնի․ միջնադարեան ծովեզերեայ ամրոց
- Միսթրա․ Բիւզանդական մինադարեան բերդաքաղաք, Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկ
- Մոնեմվասիա․ միջնադարեան բերդաքաղաք
- Միկինես․ Միկինեան քաղաքակրթութեան բերդաքաղաք, Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկ
- Օլիմպիա․ Հին Ողիմպիական խաղերու վայրը, Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկ
- Սփարթի
- Բիլոս․ Նեսթորային արքունիքը եւ միջնադարեան ամրոց
- Բաւլոբեթրի․ ծովուն մէջ սուզուած Պղինձէ Դարաշրջանի հին քաղաք, Ք․Ա․ 3500
- Թեղէա․ հին սրբավայր
- Թիրինթա․ հին ամրոց, Եունեսքոյի Ժառանգութեան Ցանկ
- Տիրոս քարայրներ (Ք․Ա․ 4000 – 3000)
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հին Կորնթոս․ Քեհրիես
-
Ափոլոնայի տաճարը եւ Աքրոքորինթօ
-
Էբիտաւրոսի հնագիտական վայրը
-
Էբիտաւրոսի նշանաւոր հին թատրոնը Ք․Ա․ 4-րդ դար․
-
Քորոնի․ հին բերդը
-
Քալամաթա․ Աքրոփոլիսը
-
Մեսինի․ հնագիտական վայրը
-
Մեսինի․ հին մարզադաշտը
-
Մեսինի․ հին թատրոնը
-
Մեսինի․ Ասքլիփիոն
-
Մեսինի․ Ասքլիփիոնի աւերակները
-
Մեթոնի․ հին բերդը
-
Մեթոնի․ Պուրծի ամրոցը
-
Մեթոնի
-
Միսթրա բիւզանդական քաղաքը
-
Միսթրա բերդը
-
Միսթրա՝ տեսարան մը․ Լաքոնիքօ լեռնադաշտ
-
Մոնեմվասիա բերդաքաղաք
-
Մոնեմվասիա
-
Միկինես հնագիտական վայրը
-
Միկինես․ Քլիթեմիսթրային գերեզմանը
-
Միկինես․ հսկայ պարիսպները
-
Օլիմպիա հնագիտական վայրը․ համայնապատկեր
-
Օլիմպիա․ հնագիտական վայրը, Փալեսթրա՝ ըմբշամարտի վայրը
-
Օլիմպիա․ մարզարանին մուտքը
-
Օլիմպիա․ Ֆիլիփիոնի աւերակները
-
Սփարթա․ հնագիտական վայրը
-
Փիլոս․ Նեսթորա թագաւորին արքունիքին աւերակները
-
Փիլոս․ Նեսթորա թագաւորին արքունիքին հնագիտական վայրը
-
Թեղէա․ հնագիտական վայրը
-
Թիրինթա․ հնագիտական վայրը
-
Թիրինթա․ բերդը
-
Թիրինթա․ ցած բերդին աւերակները
-
Նեմէա հնագիտական վայր․ մարզարանը
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղատնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի տնտեսութիւն աւանդականօրէն յենուած է հողագործութեան եւ անասնապահութեան վրայ։ Ճարտարարուեստը գլխաւորաբար զարգացած է Փաթրա եւ Էղիօ․ մեքենագործութիւն, բամպակի, թուղթի, գինիի, անիւներու, ձէթի, չամիչի, եւայլն գործարաններ։
Կը մշակուին որթատունկը՝ չամիչ եւ գինի, թզենի, ձիթենի, բրինձը, բամպակ, ծխախոտ, գետնախնձոր, բանջարեղէն, պտուղեղէն։ Զարգացած են մասնաւորաբար այծաբուծութիւնն ու ոչխարաբծութիւնը, ինչպէս նաեւ կովաբուծութիւնը, հաւաբուծութիւնը, մեղրաբուծութիւնը։
Ձկնաբուծութիւնը վերջին տասնամեակներուն բաւական զարգացած է եւ կարեւոր ներդրում ունի շրջանի տնտեսութեան։ Այս ուղղութեամբ կ՛օգտագործուին նաեւ ծովալիճերը։
Հանքային հարստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածուած է փայտաքարը, որ գլխաւոր հայթայթիչն է Մեղալոբոլիին ջերմելեկտրական կայանին։ Կ՛արտադրուին նաեւ հրաքարը, մանգանը, երկաթը, գաւարզը, եւայլն։
Փոխադրական Միջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայրուղիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի երկու գլխաւոր մայրուղիները զայն կը կապեն Յունաստանի մայր ցամաքասին․ Ռիօ-Անթիռիօ կամուրջին միջոցով՝ հիւսիսային եւ հիւսիս արեւմտեան Յունաստան, իսկ Կորնթոսի ջրանցքին կամուրջներուն միջոցով արեւելեան եւ հիւսիս-արեւելեան Յունաստան։
Երկաթուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկաթուղային ցանցը կը հետեւի հիւսիսային մայրուղիին․ Աթէնքը Կորնթոսին կը կապէ։ Կորնթոսէն, երկաթուղիի մայր գիծը երկու հատուածներու կը բաժնուի․ դէպի արեւմուտք՝ Փաթրան կը կապէ Փիրէային եւ դէպի հարաւ-արեւմուտք՝ Կորնթոսը կը կապէ Քալամաթային, Թրիփոլի քաղաքին միջոցով։ Պելոպոնեսի մնացեալ շրջանները, շնորհիւ երկրորդական գիծերուն, մայր գիծի երկու հատուածներուն կը կապուին։
Կայ նաեւ ճանկաւոր շղթայով բանող Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
ճանկաւոր շղթայով բանող Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին
-
ճանկաւոր շղթայով բանող Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին կ՛անցնի լեեռնային շրջանէ
-
ճանկաւոր շղթայով բանող Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին կ՛անցնի Զահլորուէն
-
ճանկաւոր շղթայով բանող Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին․ կ՛անցնի զուգահեռ Վուրայիքոս գետի կիրճին
-
Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին
-
Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին
-
Տիաքոֆթօ – Քալավրիթա երկաթուղին․ դժուարանցելի սակայն հիանալի տեսարաններով ճանապարհ
-
Փիրղոս Իլիաս․ Պելոպոնեսի երկաթուղային ցանցի գլխաւոր կայաններէն
Նաւահանգիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաթրա, Եւրոպայի առեւտուրի դուռն է, յատկապէս արեւմտեան կեդրոնական Պալքանեան երկիրներու միջեւ տեղի ունեցած բախումներու ընթացքին ու ատկէ ետք ա՛լ աւելի կ՛ամրապնդէ իր դիրքը (Պոզնիոյ պատերազմ 1992-1995 եւ Խրուաթիօ (Քրուաթիա) պատերազմ 1991-1995)։ Կորնթոսի Ջրանցքն ալ, բախտորոշ դեր կը խաղայ այս ուղղութեամբ։
Նաւային փոխադրամիջոցը 24 ժամուան հետեւողականութեամբ կը բանի։ Փաթրայի նաւահանգիստին միջոցաւ կը կատարուին ներուծումներ եւ արտադրումները դէպի Եւրոպա։ Նաւահանգիստը կապուած է արեւմտեան Իտալիոյ նաւահանգիստներուն հետ։ Նոյնպէս, ամենօրեայ է նաւային կապը Յոնիական Ծովուն կղզիներուն եւ Փաթրայի եւ Կորնթոսի Ծոցերուն ափերուն գտնուող շրջաններուն հետ եւ փոխադարձ։
Օդակայան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի երկու գլխաւոր օդակայանները կը գտնուին Փաթրա եւ Քալամաթա։
Աւանդական պարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւանդկան պարերը, մինչեւ այսօր կը պահպանուին եւ մնայուն ներկայութիւն են բնակիչներուն ամենօրեայ կեանքին մէջ՝ Սիրթոս, Քալամաթիանոս, Ցամիքոս, Ցաքոնիքոս։
Խոհանոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հաւով հիլոփիթես
-
Քալամաթային նշանաւոր ձիթապտուղները
-
Տիփլես
-
Թենտուրա․ կ՛ արտադրուի Փաթրայի շրջանը
-
Մոսխոֆիլերօ գինիին յարմար խաղողի ողկոյզներ․ Մանտինիա շրջան
-
Այիորիթիքօ գինիին յարմար խաղողի ողկոյզներ, Նեմէայի շրջան
-
Մաւրոտաֆնի գինի․ Փաթրա
-
Ախայիա Քլաուս գինիի գործարանը, ուր կ՛ արտադրուի Մաւրոտաֆնի գինին
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոպոնեսի լեռնային զանգուածի աւաններ, գիւղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Տիմիցանա, Արքատիա
-
Լակատիա, Արքատիա
-
Վիթինա, Արքատիա
-
Սթեմնիցա, Արքատիա
-
Ալոնիսթենա, Արքատիա
-
Քոզմաս, Արքատիա
-
Անօ Քութրուֆա, Արքատիա
-
Րոյինօ, Արքատիա
-
Խրիսովիցի, Արքատիա
-
Անօ Տոլիանա, Արքատիա
-
Վալթեցի, Արքատիա
-
Քարտարաս, Արքատիա
-
Տիմիթրա, Արքատիա
-
Փսարի, Արքատիա
-
Թրոփէա, Արքատիա
-
Փերտիքոների, Արքատիա
-
Ղալաթաս, Արքատիա
-
Վիզիքի, Արքատիա
-
Քեֆալարի, Արղոլիտա
-
Անտրիցա, Արղոլիտա
-
Ախլատոքամպոս, Արղոլիտա
-
Ալէա, Արղոլիտա
-
Փթերի, Ախայիա
-
Սելիանա, Ախայիա
-
Սինեվրօ, Ախայիա
-
Քալաւրիթա, Ախայիա
-
Փիղատիա, Ախայիա
-
Խալանտրիցա, Ախայիա
-
Փլաթանովրիսի, Ախայիա
-
Փիղի կամ Զումպաթա
-
Քաթարաքթիս, Ախայիա
-
Քալանիսթրա, Ախայիա
-
Սքիատաս, Ախայիա
-
Անտրիցենա, Իլիա
-
Ալիֆիրա, Իլիա
-
Ցիփիանա, Իլիա
-
Փիսիա, Քորինթիա
-
Քասթանէա, Քորինթիա
-
Կուրա, Քորինթիա
-
Սքութարի, Մանի, Լաքոնիա
-
Ղարղալիանի, Մեսինիա
Պեղոպոնեզի ծովեզերեայ աւաններ, գիւղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քոթրոնաս, Լաքոնիա
-
Ֆլոմոհորի, Մանի, Լաքոնիա
-
Լայիա, Մանի, Լաքոնիա
-
Իթիլօ․ Լաքոնիա
-
Լիմենի, Մանի, Լաքոնիա
-
Limeni Areopolis.jpg
-
Քիփարիսիա, Մեսինիա
-
Փիլոս, Մեսինիա
-
Քորոնի, Մեսինիա
-
Քարտամիլի, Մեսինիա
-
Լութրաքի, Քորինթիա
-
Փերահորա, Լութրաքի, Քորինթիա
-
Իսթմիա, Քորինթոս (Կորնթոս)
-
Տերվենի Քորինթիա
-
Քսիլոքասթրօ, Քորինթիա
-
Թիրոս, Արքատիա
-
Ասթրոս, Արքատիա
-
Լէոնիտիօ, Արքատիա
-
Քիլինի, Իլիա
-
Փեցաքի, Ախայիա
-
Էլեքիսթրա, Ախայիա
-
Արաւոնիցա, Ախայիա
-
Արաքսոս, Ախայիա
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունաստանը Թրքական բռնիշխանութեան տակ, Սաթաս Գոստանտինոս, Աթէնք 1869 (յունարէն)
- ↑ Ողիմպիական Խաղեր
- ↑ Թրիփոլի լեռնադաշտ(յունարէն)
- ↑ Պելոպոնեսի պատմութիւնը(յունարէն)
- ↑ Պելոպոնեսի շրջան․ հին անուանումներ(յունարէն)
- ↑ Պելոպոնեսի լեռները(յունարէն)
- ↑ Պելոպոնեսի աշխարհագրութիւն(յունարէն)
- ↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2021-09-26
- ↑ Պելոպոնես(յունարէն)
- ↑ Ճանչնանք Պելոպոնեսը(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պելոպոնես այցելեցէք(յունարէն)
- Հին Էլիքի(անգլերէն)
- Վուրա(անգլերէն)
- Էղիօ(անգլերէն)
- ճակատամարտ(անգլերէն)
- Միսթրա(ֆր.)
- թագաւորութիւն(անգլերէն)
- Փասարովիչի Դաշինք(ֆր.)
- պտոյտ արեւմտեան Պելոպոնես(յունարէն)
- Պելոպոնեսի գլխաւոր տեսարժան վայրերը(յունարէն)
- Natura 2000(անգլերէն)
- Տեսերիզ․ Մանի