Jump to content

Թրակիա

Թրակիոյ կիսումը Թուրքիոյ, Պուլկարիոյ եւ Յունաստանի միջեւ 1923-ին։

Թրակիա[1] (յուն․՝ Θράκη, պուլկար․՝ Тракия, թրք.՝ Trakya, լատ.՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Պալքաններու արեւելքը։ Լոզանի պայմանագիրին համաձայն Թրակիա կը բաժնուի երեք պետութիւններու միջեւ՝ Պուլկարիա (հիւսիսային Թրակիա), Յունաստան (Արեւմտեան Թրակիա) եւ Թուրքիա, որուն կ'անցնի Արեւելեան Թրակիոյ տարածաշրջանին ամէնէն մեծ քաղաքին՝ Կոստանդնուպոլսոյ հետ միասին։

Թրակիոյ կեդրոնը կը գտնուի աշխարհագրապէս շատ կարեւոր դիրք ունեցող Ատրիանապոլիս քաղաքը։ Հակառակ անոր, որ մինչեւ Ա. համաշխարհային պատերազմը Թրակիոյ մէջ կը գերակշռէին պուլկարացիները, ներկայիս տարածաշրջանին մէջ 13 միլիոն բնակիչներուն 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը պուլկարացի եւ 0,2 միլիոնը յոյն։

Անուանումը ստացած է նախապէս հոն բնակուած հնդեւրոպական տարբեր ցեղերու թրակացիներ ընդհանուր անունէն[2]։ Հին անունը՝ Արեիա[3]։:

  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 54։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս» 
  3. The People of the God-Sun Ar and Areia (modern Thrace)