Եփրատ գետ
Եւփրատ | |
---|---|
الفرات الفرات Ալ Ֆուրաթ, թրք.՝ Fırat Ֆիրաթ, պարս․՝ فرات فرات Ֆերաթ վրաց.՝ ევფრატი Էւփրաթի | |
![]() Նաւակ մը Եւփրատ գետին վրայ | |
![]() | |
Բնութագիր | |
Երկայնք | 2 780 քմ |
Աւազանի մակերես |
765 800 քմ2 |
Ջուրի ծախս | 356 մ3/վ |
Գետաբերան | Շաթ էլ-ԱրապՊարսից Ծոց |
· Կոորդինատներ | 39°43′42″N 40°15′25″E / 39.7283°N 40.2569°E |
Տեղակայում | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Գետը Ուիքիպահեստին մէջ |
Եփրատ[1] (նաեւ՝ Եւփրատ, արաբերէն` الفرات Ալ Ֆուրաթ, քիւրտերէն եւ թրքերէն` Fırat Ֆիրաթ, պարսկերէն` فرات فرات Ֆերաթ, վրացերէն` ევფრატი Էւփրաթի)
Առաջաւոր Ասիոյ ամենաերկար գետն է՝ 2700 ք․մ․ երկարութեամբ, 673 հազար ք․մ․2 աւազանով։
Եփրատ, Ասիոյ (հարաւ-արեւմուտքէն) ամենամեծ գետերէն է, կը հոսի Թարթուսի լեռներէն՝ Թուրքիոյ մէջ։ Կը կազմուի երկու գետերու միացումով՝ Փոքր Ասիոյ մէջ, որոնք են՝ Արածանի (թրք.՝ Murat Su «Մուրաթ Սու», որ կը նշանակէ՝ Մուրաթի ջուր) (արեւելքէն), աղբիւրը կը գտնուի Վանայ Լիճի եւ Արարատ լերան մէջտեղը, իսկ միւսը՝ «Քարահ Սու», որ կը նշանակէ սեւ ջուր (արեւմուտքէն), անոր աղբիւրը Անատոլուի հիւսիս-արեւելեան է։
Սուրիական հողերը կը մտնէ «Ճարապլոս» քաղաքով եւ Սուրիական հողերուն մէջ կը միանայ իրեն Պլիխ գետը, Խապուր գետը, ապա կ'անցնի Ռաքքա նահանգէն եւ կ'ուղղուի դէպի Տէյր Զօր նահանգ։ Սուրիական հողերէն կ'ելլէ՝ Պուքամալ քաղաքէն։ Իրաքի հողերը կը մտնէ Քայէմ քաղաքին մէջ «Անպան» նահանգին մէջ եւ կը թափի Արաբական ծով։
Եփրատ գետի հասակը Թուրքիայէն (աղբիւրէն) մինչեւ լեցուած տեղը (Արաբական ծով) 2490 ք.մ. Շաթթ Ալ-Արաբ Իրաքի մէջ (1176 ք.մ. Թուրքիոյ մէջ), (610 ք.մ. Սուրիոյ մէջ), (1160 ք.մ. Իրաքի մէջ) եւ լայնութիւնը 200-էն մինչեւ 2000-էն աւելի լեցուած ժամանակ։ Իրաքը կը կոչուի Միջագետք, որով կը ներկայանայ Տիգրիս ու Եփրատ գետերը։
Մարդու Գործունէութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Թուրքիոյ մէջ կը գտնուի 22 պատնէշներ եւ 19 հիտրոելեկտրակայաններ Անատոլի հարավ - արեւելք ծրագիրը։
- Սուրիոյ մէջ կը գտնուի 5 պատնէշներ, 3 հատը (մեծ են) շինուած են 20րդ դարու 60ական թուականներու կէսերուն։
- Իրաքի մէջ կը գտնուի 7 պատնէշներ 20րդ դարու 70ական թուականներուն շինուած է եւ 80ականներու սկիզբը։
Քաղաքները, Որ Եփրատ Գետը Մէջէն Կ'անցնի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Թուրքիա՝ Երզնկա , Գիպան, Սամսադ, Ալպիրա(Ուրֆա)
- Սուրիա՝ Ճարապլոս, Ալ-Սաուրա, Տէր Ալ–Զօր, Ռաքքա, Միտան, Պուգամալ։
- Իրաք՝ Քայէմ, Հատիսէ, Հիդ, Ռամատի, Ֆլուճէ, Հնտիէ, Քուֆէ, Սամաուէ, Նասրիէ, Պուսրա, Կատա։
Եփրատ Գետը Քրիստոնէական Մշակոյթին Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Սուրբ Գիրք»ին մէջ ըսուած է, թէ Եփրատ գետը Երկինքի գետերէն մէկն է։
Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անուանումն ունի Արամէական ծագում, արամէերէն՝ ephrat, բառացի կը նշանակէր «քաղցրահամ ջուր»։ Հայկական աղբիւրներուն մէջ յիշատակուած է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ անուններով։[2]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»