Կարս
| Քաղաք | |
|---|---|
| Կարս | |
| թրք.՝ Kars | |
|
| |
| Երկիր |
|
| Նահանգ | Կարս |
| Քաղաքապետ | Նեւզաթ Պոզքուշ |
| ԲԾՄ | 1768±1 մեթր |
| Բնակչութիւն | 96 700 մարդ (2023)[1] |
| Խտութիւն | 47,05 մարդ/քմ² |
| Փոստային ցուցանիշ | 36000 |
| Շրջագայութեան պետ-համարագիր | 36 |
| Պաշտօնական կայքէջ | Lua error in Մոդուլ:Wikidata at line 1072: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value). |
Կարս[2] (նաեւ՝ Ղարս (օսման.՝ قارص (Kars)), քաղաք Թուրքիոյ արեւելեան մասին մէջ՝ պատմական Արեւմտեան Հայաստանի, Կարս նահանգին մայրաքաղաքը։
Հինէն ի վեր Վանանդի նշանաւոր նախարարական տան աթոռանիստն էր անիկա: Կարսի ապստամբ իշխանէն Բագրատունիները կը խլեն անոր տիրած շրջանները` ներառեալ աթոռանիստ Կարսը: Աշոտ Երկաթին (914-928) մահէն ետք, Աբաս թագաւորը (928-953), որ Կարսի կառավարիչն էր, չի տեղափոխուիր Շիրակաւան, այլ՝ մնալով Կարսի մէջ, զայն կը հռչակէ մայրաքաղաք: Թագաւորական պալատներն ու այլ շինութիւնները միջնաբերդին մէջ էին: Աբաս Կարսագետի ափին կը կառուցէ նաեւ Ս. Առաքելոց մայր եկեղեցին: Երբ Աշոտ Ողորմած արքան (953-977) մայրաքաղաքը 961-ին կը փոխադրէ Անի, անոր եղբայրը՝ Մուշեղ Բագրատունին, ինքզինք կը հռչակէ Կարսի թագաւոր: Թագաւորութեան անկումը նշուած է 1065-ին սելճուք-թուրքերու անընդհատ արշաւանքները Գագիկ Կարսեցի արքան կը հարկադրեն քաղաքը եւ շրջակայ տարածքները յանձնել Բիւզանդիոնին եւ տեղափոխուիլ Կապադովկիա:
Կարսը արհեստագործութեան եւ առեւտուրի մեծ կեդրոն էր, ունէր ամրակուռ բերդ, որ աւերուած է 1877-1878 թուականներուն ռուս-թրքական պատերազմի ատեն: 1828-ին ռուսերը կը գրաւեն Կարսը, սակայն 1921-ին զայն կրկին կը յանձնեն Թուրքիոյ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մօտ քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարսի մօտ քաղաքներն են[3].
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.nufusune.com/merkez-ilce-nufusu-kars
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ www.kars.bel.tr[permanent dead link] (թուրք.)
| ||||||||||||||