Իոանինա
| Քաղաք | |
|---|---|
| Իոանինա | |
| Γιάννενα | |
|
Իոանինա․ առաջին նկարին քաղաքը Փամվոթիտա լիճի ափին եւ լիճին մէջ համանուն կղզիակը | |
| Երկիր |
|
| Երկրամաս | [[Իփիրոս, Յունաստան]] |
| Thomas Begas? | |
| Առաջին յիշատակում | 879 |
| Տարածութիւն | 403 քմ² |
| ԲԾՄ | 490 մեթր |
| Բնակչութիւն | 65 574 մարդ |
| Կը գտնուի ափին | Իոանինայի (Փամվոթիտա) լիճ |
| Հեռախօսային ցուցանիշ | 2651 |
| Փոստային ցուցանիշ | 45221, 45332, 45333, 45444 և 45500 |
| Սուրբ բարեխօս | St. Georgios the New Martyr of Ioannina? |
| Պաշտօնական կայքէջ | ioannina.gr |
Իոանինա կամ Եանենա (յուն. ՝ Γιάννενα կամ Γιάννινα), Իփիրոս, Յունաստան։ Արեւմտեան Յունաստանի՝ Իփիրոս եւ դրացի արեւմտեան Մակեդոնիոյ շրջանային միաւորներուն ամeնամեծ քաղաքն է ։
Անուանում[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին պաշտօնական անունը՝ Իոանինա (Ioannina), հաւանաբար յառաջացած է «Այիոանինա» կամ «Այիոաննէա» (Այսինքն՝ Սուրբ Յովհաննէսի վայր) անուանումներու աղաւաղումէն։ Կը կարծուի, թէ այս մէկը կապուած է Սուրբ Յովհաննէս Մկրտիչին նուիրուած վանքի մը հիմնադրման հետ, որուն շուրջ հետագային զարգացած է բնակավայրը (ներկայիս Իոանինայի բերդի տարածքին)։
Ըստ այլ տեսութեան մը՝ քաղաքը անուանուած է ի պատիւ Յուստինիանոս կայսեր զօրավար Բելիսարիոսի դստեր՝ Իոանինայի։
Ուիլիըմ Մարթին Լիք (William Martin Leake), իր 1835-ին հրատարակուած «Ճամբորդութիւններ Հիւսիսային Յունաստանի մէջ» (Travels in Northern Greece) աշխատութեան մէջ (յուլիս 1809 թուակիր հատուածի մը մէջ) կը նշէ, թէ բիւզանդական աղբիւրներուն եւ եկեղեցական գործածութեան մէջ քաղաքին անունը կը յայտնուի որպէս Τὰ Ἰωάννινα։ Սակայն խօսակցական լեզուին մէջ այս ձեւը աղաւաղուելով վերածուած է ժողովրդական տարբերակներու, ինչպէս՝ Ίάννινα, Ίάνενα, Γιαնένα, եւ առաւելաբար՝ Γιάννιնա (Եանինա), որմէ ալ յառաջացած է իտալերէն Giannina ձեւը։ Սովորական արտասանութիւնը կը հետեւի այս ժողովրդական ուղղագրութեան. սակայն ուսեալ մարդիկ ոչ միայն կը կառչին Ιωάννης (Յովհաննէս) անունէն սերած ուղղագրութեան, այլեւ արտասանութեան մէջ կը պահպանեն «օմեկա» (ω) տառին հնչիւնը։
Յունարէնի մէջ անուան երկու ձեւ գոյութիւն ունի. Իոանինա-ն (Ioannina) պաշտօնական եւ պատմական անունն է, իսկ խօսակցական եւ շատ աւելի գործածական Եանենա-ն կամ Եանինա-ն (Yannena/Yannina) կը ներկայացնեն ժողովրդական յունարէնի (Demotic Greek) աւանդոյթը։ Այս ժողովրդական ձեւը կը համապատասխանէ նաեւ դրացի լեզուներուն (օրինակ՝ ալբաներէն՝ Janina կամ Janinë, արումաներէն՝ Ianina, Enina կամ Enãna, մակեդոներէն՝ Јанина, թրքերէն՝ Yanya)։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իոանինայի կլիման անձրեւոտ է։ Քաղաքը բոյսերով եւ լեռներով ծածկուած տեղ մըն է եւ կը գտնուի hիւսիսային Իփիրոսի շրջանը։ Իոանինայի Փամվոթիտա (յուն.՝ Παμβώτιδα) լիճը, որ կը գտնուի քաղաքին մէջ, իւրայատուկ գեղեցկութեամբ վայր մըն է։ Բնակչութեան թիւը 65 574 է։
Պատմութեան մէջ, 1821ին յունական ապստամբութեան ժամանակ, Ալի Փաշան (շրջանի օսմանցի կառավարիչը) կը բնակէր Իոանինայի լիճին մէջ եղող կղզիին վրայ։ Մինչեւ այսօր կայ իր տունը, ուր կարելի է այցելել։ Նաեւ Իոանինայի Իջ Քալէին մէջ (յուն.՝ Ίτς Καλέ) Ալի Փաշայի այլ մէկ բնակարանին մնացորդացը կայ։
Իոանինա ունի բազմաթիւ տեսարժան վայրեր, ուր կ՚արժէ այցելել, ինչպէս օրինակ՝ Իոանինայի բերդը, Տոտոնի թատրոնը եւ Վրելիի մոմէ կերպաններու թանգարանը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (անգլերեն) Ioannina, 2026-02-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ioannina&oldid=1336341365, վերցված է 2026-02-05
- ↑ buk.gr Իոանինա, Իփիրոս (յունարէն)
- ↑ ioannina Իոանինա կայքէջ (յունարէն)
- ↑ cityplaces Իոանինա (յունարէն)