Տոտեքանիսա

Կղզեխումբ
Տոտեքանիսա
Δωδεκάνησα
Տոտեքանիսա, դիրքը
Երկիր Յունաստան
Շրջան [[Էգէական ծով]]
Տարածութիւն 2714 քմ²
ԲԾՄ 1216 մեթր
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC+2 եւ UTC+3։00

Տոտեքանիսա (յուն․՝ Δωδεκάνησα) Էգէական Ծով, ՅունաստանՍամոս, Կրետէ եւ Փոքր Ասիոյ ափերուն միջեւ գտնուող կղզիներու ամբողջութիւն՝ 51 կղզիներու խումբ առաւել կղզիակներ եւ ժայռակղզիներ, որոնցմէ 12 գլխաւորներն են եւ այդ պատճառով կղզեխումբը Տոտեքանիսա կը կոչուի (Δωδεκάνησα, δώδεκα = 12 / νησί = կղզի)։

Ռոտոս, նաւահանգիստը

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տոտեքանիսայի տարածութիւնն է 2․665,259 քլ²․ եւ բնակչութեան թիւն է 190 988։ 12 գլխաւոր կղզիներն են Ռոտոս, Քոս, Փաթմոս, Ասթիփալէա, Քալիմնոս, Քարփաթոս, Քասոս, Լերոս, Նիսիրոս, Սիմի, Թիլոս եւ Քասթելորիզօ։ Անոնց վրայ կ՛ աւելնան մնացեալ բնակուած տարածութեամբ փոքր կղզիները՝ Լիփսի, Հալքի, Աղաթոնիսի, Արքի, Թելենտոս, Փսերիմոս, Ֆարմաքոնիսի, Եալի, Լեւիթա, Մարաթոս, եւ Սարիա։ Վարչական կեդրոնը Ռոտոս կղզին է։

Ասթիփալէա
Արքի
Հալքի
Եալի
Քալիմնոս
Սթրոկիլի Մեղիսթիս

Տոտեքանիսայի մեծ կղզիները․ տարածութեան կարգով[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզի Տարածութիւն (քլ․) Բնակչութիւն (2011)[1] Մայրաքաղաք
1 Ռոտոս 1.401,46 115 490 Ռոտոս (քաղաք)
2 Քարփաթոս 300,152 6 216 Քարփաթոս կամ Փիղատիա
3 Քոս 287,611 33 388 Քոս (քաղաք)
4 Քալիմնոս 110,581 16 179 Քալիմնոս կամ Փոթիա
5 Ասթիփալէա 96,420 1 334 Ասթիփալէա (քաղաք) կամ Հորա
6 Քասոս 66,419 1 084 Ֆրի
7 Թիլոս 61,487 780 Մեղալօ Հորիօ
8 Սիմի 57,865 2 590 Սիմի (քաղաք)
9 Լերոս 54,052 7 917 Այիա Մարինա
10 Նիսիրոս 41,263 1 008 Մանտրաքի
11 Փաթմոս 34,142 3 047 Փաթմոս (քաղաք) կամ Հորա
12 Հալքի (Տոտեքանիսա) 26,988 478 Հալքի (քաղաք) կամ Էմպորիոս
13 Սարիա (Տոտեքանիսա) 20,429 45 Արղոս բնակավայր
14 Լիփսի 15,842 790 Լիփսի
15 Փսերիմոս 14,615 80 Փսերիմոս
16 Աղաթոնիսի 13,410 185 Մեղալօ Հորիօ
17 Լեւիթա 9,121 0
18 Քասթելոռիզօ 9,113 492 Քասթելորիզօ կամ Մեղիսթի
19 Սիրնա 7,868 0
20 Ալիմիա 7,427 0
21 Արքի 6,697 44 Արքի
22 Նիմոս 4,648 0
23 Թելենտոս 4,648 94 Թելեմտոս
24 Քինարոս (Տոտեքանիսա) 4,577 1
25 Եալի (Տոտեքանիսա) 4,558 21
26 Ֆարմաքոնիսի 3,866 10 Ֆարմաքոնիսի
Ընդհանուր 2.665,259 191 273

Տոտեքանիսայի փոքր կղզիները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաքրի, Հինա, Այիա Քիրիաքի, Աւղօ, Ղլինօ, Զաֆորաս, Քունուփի, Քուցոմիթի, Մեսոնիսի, Օֆիտուսա, Փլաքիտա, Փոնտիքուսա, Սթեֆանիա, Ֆոքիոնիսիա, Հոնտրօ, Հոնտրոնիսի, Իմիա-Լիմնիա տիօ, Իմիա-Լիմնիա էնա, Քալաւրոս, Քալոլիմնոս, Մաւրոփինաքի, Ներա, Փլաթի, Սաֆոնիտի, Հթենի, Հթենիա, Արմաթիա, Մաքրոնիսի, Ֆրակոս, Արհակելոս, Վելոնա, Ղլարոս, Մաւրա, Մեղալօ Լիվատի, Փիղանուսա, Փլաքա, Թրիփիթի, Այիոս Եորղոս, Աղրիելէա, Վուցաքիա (երկու կղզիակ), Միքրօ Մաւրօ Փոինի, Մեղալօ Մաւրօ Փոինի, Փոլիֆատոս տիօ, Փոլիֆատոս էնա, Ռօ, Սաւուրա, Սթրոկիլի, Թրաղոներա, Փսոմի, Փսորատիա, Քանտելուսիա, Այիոս Անտոնիոս, Փահեա, Փերղուսա, Արղելուսա, Անիդրօ (Փաթմոս), Անիդրոս (Ամորղոս), Քալովոլոս, Քոմորոս, Մաքրոնիսի, Մարաթոս, Ներա, Թրաղոնիսի, Հիլիոմոդի, Եալեսինօ, Տիաւաթես, Քուլունտրոս, Մարմարաս, Սեսքլի, Հոնտրոս Սիմի, Ղայտարոս, Անտիթիլոս, Այիոս Թէոտորոս, Քրեւաթիա, Մաէլոնիսի, Թրաղուսա, Ղլարոս, Քունելի, Փսաթոնիսիօ, Ասթաքիտա, Ասթաքիդոփուլօ, Դիվունեա, Համիլի, Աւափթիսթօ, Փիթա։

Պատմական ակնարկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թելենտոս
Քարփաթոս, Օլիմպոս լեռ

ժամանակաշրջանէն մինչեւ Հելենիստական շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին բնակիչները Թելհինես(ները) եւ Քարես(ները) եղած են։ Աւելի ուշ Տոտեքանիսա հաստատուած են Ահէի(ները) եւ Դորեացիները։ Կղզեխումբը կը բարգաւաճի Հելենիստական տարիներուն։

Հռոմէական ժամանակաշրջանէն մինչեւ Նորագոյն շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անտիթիլոս

Ք․Ա․ 395-ին մաս կը կազմէ Արեւելեան Հռոմէական պետութեան։ 1310-ին կը գտնուի Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան տակ, իսկ 1522-ին՝ օսմանեան կայսրութեան։ Տոտեքանիսա կը մասնակցի Յունական Ապստամբութեան, իսկ 1867-ին, կրետական ապստամբութեան ընթացքին, Քասոս կղզիին բնակիչները կ՛ ապստամբին սակայն ապարդիւն․ կը շարունակեն մնալ օսմանեան գերիշխանութեան տակ մինչեւ իտալաթրքական պատերազմին ծագման (1911)։ Պատերազմի աւարտին Տոտեքանիսա կը գտնուի Իտալական իշխանութեան տակ։

Ի․ դար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1914-ի Մայիսին, Փոքր Ասիոյ ափերուն յունաբնակ շրջաններուն մէջ թրքական հալածանքները կը սաստկանան եւ բազմաթիւ յոյներ Տոտեքանիսա կ՛ ապաստանին։ Փոքր Ասիոյ Աղէտէն ետք (1922), Տոտեքանիսա (ինչպէս ամբողջ Յունաստանը) կ՛ ընդունի հազարաւոր յոյն գաղթականներ։

Իտալական գերիշխանութիւնը կը վերջանայ Բ․ Աշխարհամարտի աւարտին․ 27 Յունիս 1946-ին Յունաստանին կը միանան։

[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]