Սեբաստիա

Jump to navigation Jump to search
Քաղաք
Սեբաստիա
թրք.՝ Sivas
Sivas View.jpg
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Իլ Սեբաստիայի
Մայրաքաղաքն է՝ Դանեշմանդի ամիրայություն եւ Սեբաստիոյ նահանգ
ԲԾՄ 1285 մեթր
Պաշտօնական լեզու թուրքերեն
Բնակչութիւն 377 561 մարդ (2018),
312 587 մարդ (2012)
Ժամային գօտի UTC+2
Պաշտօնական կայքէջ sivas.bel.tr

Սեբաստիա, Սվազ, թրք.՝ Sivas, լատ.՝ Sebastia, Sebastea, Sebasteia, յունարէն՝ Σεβάστεια), քաղաք Արեւմտեան Հայաստանի մէջ, պատմական Փոքր Հայքի տարածքին, ներկայիս Թուրքիա։ Մինչեւ 1915 թ. հանդիսացած է համանուն նահանգի (վիլայէթի) կեդրոնը։Սեբաստիան Թուրքիոյ Հանրապետութեան 81 քաղաքներէն մինն է: Կը գտնուի Միջին Անատօլեան մարզին: Շրջապատուած է Օրտու, Թօքաթ , Էրզինճան, Մարաշ, Կիրէսուն, Եօզկաթ, Քայսէրի և Մալաթիա քաղաքներով:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիմնադրուած է մ.թ.ա. I դարուն Փոքր հայքի թագաւորութեան ժամանակ։ Յետագային գտնուած է Պոնտոսի, Հռոէմական կայսրութեան, Բիւզանդիոյ կազմին մէջ։ 1071 թուականին Մանազկերտի ճակատամարտին՝ կրելով պարտութիւն, Բիւզանդիան կը զիջի՝ Սեբաստիան, սելճուք-թուրքերուն։ Իսկ 1408 թուականին քաղաքը կը գրաւուի Օսմանեան թուրքերու կողմէ։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցութիւնը կը թուլնայ քաղաքէն ներս։

Անթիկ և Միջին Դար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ըստ ուսումնասիրութիւններու «Թօբրաքթէբէ» հաստատութիւնը կը փաստէ Հիթիթեան ներկայութիւնը Սեբաստիոյ մէջ, բայց հակառակ ասոր այդ գիտելիքը գիտցուած միակ բանն է Հռովմէական ժամանակէն: ՔԱ 64 թուականին իր Փոքր Ասիոյ վերակառուցումի նպատակով (3-րորդ Միթրիտաթիկ Պատերազմէն վերջ) Մեծն Պոմպէյը այդ շրջանին կառուցեց ավան մը «Մեկալաբօլիս» անունով: Դրամագիտական փաստերի համաձայն ՔԱ առաջին դարին Մեկալաբօլիսը դարձաւ «Սեպասթէ» , որը իգական ձևն է Օգոստոս Կայսրի յունական վերագրուումն է: «Սիվաս»ը թրքական ձևն է, որ վերածուած է Սեբաստիայէն, որ քաղաքը կ‘անուանուէր այսպէս հռոմէական շրջանին: Սեբաստիան դարձաւ մայրաքաղաք Փոքր Հայքի մարզին Տիօքլէթեան կայսրին գերիշխանութեան տակ: Սեբաստիան ունեցած է շատ մեծ կարևորութիւն կանուխ Քրիստոնէական ժամանակի համար: 4-րդ դարին Սեբաստիոյ կ‘ապրէր Սբ. Պլէյզ և Սբ. Պետրոս Սեբաստացի որոնք եպիսկոպոսներն էին Սեբաստիոյ և Էուսթաթիուսին ով առաջին հիմնադիրներէն էր վանականութեան Փոքր Ասիոյ մէջ: Նոյն ժամանակ Սեբաստիան այն տեղն էր ,որ Քառասուն Մանկանցը կը գտնուէր: Ժուսթինեան Ա ը պատ քաշեց քաղաքի շրջապատին:

Սեբաստիան ամենէն կարևոր քաղաքներէն էր, որ 1059-ին թրքական տոհմը կողոպտեցին քաղաքը: Այդ թուականի Օգոստոս ամսուան էմիրներու շատ մը խումբեր հաւաքուեցան քաղաքը գրաւելէ առաջ: Առաջնապէս թուրքերը վարանած էին թալանել քաղաքը, կարծելով եկեղեցւոյ գմբէթները իբր զինական վրան: Վերջապէս անդրադարձան թէ քաղաքը անպաշտպան էր, քաղաքը այրեցին 8 օրուան մէջ, ջարդեցին բնակչութեան մեծամասնութիւնը և շատը գերի տարին։ Քաղաքը Թուրքմէն Տանիշմէնտներու իշխանութեան տակ մտաւ Մանազկերտ Պատերազմէն (1071) վերջ 1155-1192 թուականներու միջև: Տանիշմէնտ Կազիի մահէն ետք Սվասը անցաւ Նիզամէթթին Եաղըպասանին, որ գրաւեց քաղաքը Տանիշմէնտի յաջորդներու հետ պատերազմելով: 1174-ին քաղաքը գրաւուեց Սէլջուկ արքայի կողմէ և ժամանակի ընթացքին Սվասը Գոնիային հետ գործեց իբրև մայրաքաղաք: Սէլջուկի իշխանութեան ժամանակ Սվասը շատ կարևոր կեդրոն էր Մետաքսի Ճամբայով, Միջնաբերդ ըլլալով նաև մզկիթներով և մետրեսէներով: Վերջը Սվասը գրաւեցին Իլխանները և Էրէթնան:

Քաղաքը գրաւեց Օսմանեան կայսր Պայէզիտ Ա ը (1389-1402): 1398-ին Թիմուրլէնկը մտաւ Սվաս և 1400-ին քանդեց, որ Օսմանեան Կայսրը վերգրաեց 1408-ին: Օսմանեան իշխանութեան տակ Սվասը գործեց իբր մարզային կեդրոն Րում Վիլայէթի մինչև 19-երրորդ դարի վերջաւորութիւնը: Հայ Առաքելական Եկեղեցին հաստատեց 6 եկեղեցիներ որոնք են. Մարիամանա, Սբ. Մինաս, Սբ. Փրկիչ, Սբ. Յակոբ, Սբ. Գեւորգ; 4 վանքեր Սբ. Նշան, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Անապետ, Սբ. Հնդրակատար; որբանոց և դպրոցներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Լատինը ունէին մի եկեղեցի: Կային երկու բողոքական եկեղեցիներ և 8 դպրոցներ( որոնք մեծամասնութամբ Ամերիկեան և Գերմանական): i1915-էն սկսեալ քաղաքի Քրիստոնիայ ժողովուրդը եղող Հայերը(ցեղասպանութիւն) և Յոյները hջարդուեցան:

Սվասը համաժողովը անցկացուեց 4-11 Սեպտեմբեր 1919-ին Մուսթաֆա Գեմալի ներկայութեամբ: Այս համաժողովը դարձման կէտ մը եղաւ Թուրքիոյ Հանրապետութեան ստեղծման համար:

2 Յուլիս 1993-ին, 37 Ալէվի արուեստական մասնակից մեռան հրդեհի մէջ, աւանդապաշտ իսլամականները այրեցին Մատըմաք Հիւրանոցը:

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
2012 312 587 մարդ
2018 377 561 մարդ

Կլիման[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեբաստիան ունի չոր-ամառ ցամաքային կլիմա, ջերմ և չոր ամառներ և պաղ և ձիւնոտ ձմեռներ: Ամենաչոր ամիսներն են Յուլիս և Օգոստոս, իսկ ամենաթաց ամիսներն են Ապրիլ և Մայիս:

Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատմութեան մէջ Սեբաստիան համբաւաւոր էր արմտիքի արտադրութեամբ: 1913-ի տուեալներով Սեբաստիանարտադրած է 79 000 թոն արմտիք: Սեբաստիան ունի հարուստ մրգաստաններ, որ կ‘արտահանէ իր ապրանքները Պոլիս: Նաև քաղաքը կ‘արտադրէ ասպաստ և պղինձ: 1914-էն առաջ շերամաբծութիւնն ալ զբաղուած տնտեսական ճիւղերէն մէկն է:

Տեսարժան Վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մավի Մէտրէսէ(1271)
  • Շիֆաիյէ Մէտրէսէ(1218)
  • Չիֆթէ Մինարէ Մէտրէսէ(1271)
  • Մեծ Մզկիթ(Ուլու Ճամի) (1196)
  • Կէօք Մէտրէսէ
  • Պուրուճիյէ Մէտրէսէ
  • Քուրշունլու Բաղնիք(1576)
  • Պէրամբաշա Իջևանը(1573)
  • Կառավարութեան Հրապարակ

Կան նաև ջերմաղբիւրներ որոնք են. Տաք, Պաղ և Քանկալ Պալըքլը Ջերմուկ: Սեբաստիոյ թանգարաններն են. Աթաթիւրք Կոնգրէսը և Ազգագրական Թանգարան և Սեբաստիա Հնագիտական Թանգարան:

Սփորդ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ոտնագնդակը ամենաընտրելի սփորդն է քաղաքի համար: Սեբաստիան ունի ֆութպօլային խումբ. Սիվասսբօր, որ իր մարզադաշտն է Սիվաս 4 Սեպտեմբեր Մարզադաշտ:

Խոհանոց[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Թարխանա(ապուր, որ կ‘եփուի մածունով)
  • Քելեճօշ
  • Քաթմէր
  • Մատըմաք(շոմինի նման բանջարեղէն)
  • Սվասի քէպապը

Քոյր Քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ազգային կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայերը կը կազմէին մեծամասնութիւն մինչեւ Մեծ Եղեռնը։

Տաճարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քաղաքն ունէր մեծ քանակութեամբ եկեղեցիներ, ինչպէս՝ Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք եւ այլն։ Սուրբ Նշանի մէջ կը պահուէին մեծ քանակութեամբ հայկական հին ձեռագիրներ։

Հայոց Ցեղասպանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեբաստիոյ եւ Արեւմտեան Հայաստանի ողջ բնակչութիւնը ենթարկուեցան Համիտեան կոտորածներուն՝ 1895 թուականին եւ Ցեղասպանութեան՝ 1915 - 1923 թուականներուն։ Այդ բոլորին հետեւանքով քաղաքի ողջ հայ բնակչութիւնը ոչնչացուեցաւ, իսկ հայկական դպորցները, տուներն ու տաճարները աւերուեցան։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]