Jump to content

Սփորատես

Կղզեխումբ
Սփորատես
Σποράδες
Սփորատես կղզեխումբը
Երկիր Յունաստան
Շրջան Էգէական Ծով
Հիմնադրուած է՝ 2011
Տարածութիւն 275,7 քմ²
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC+2 և UTC+3։00
Սփորատես․ նկարին հարաւ-արեւելեան կողմը՝ Սքիրոս կղզին

Սփորատես (յուն․՝ Σποράδες), Էգէական Ծովուն կղզիներու համալիր՝ Էվիային հիւսիս-արեւելքը, Սփորատես Շրջանային Միաւոր,Յունաստան։ Կղզեխումբը կը բաղկանայ 24 կղզիներէն, որոնցմէ 4-ը միայն ունին մնայուն բնակիչ՝ Սքիաթոս, Սքոփելոս, Ալոնիսոս եւ Սքիրոս (Սքիրոս վարչականօրէն կը պատկանի Էվիա Շրջանային Միաւորին)։ Հին աշխարհագէտները Էգէականի մէջ ցիր ու ցան տարածուած կղզիներուն ամբողջութիւնը (բացի Քիքլատեսէն) Սփորատես կը կոչէին (Սփորատես = ցրուած վայրեր

Սփորատես կղզիներուն իւրայատկութիւնն է հարուստ բուսականութեամբ գեղեցիկ ծովափները։ Վերջին եռեսնամեակին ընթացքին, գլխաւոր կղզիներուն բնակչութեան թիւը թեթեւ աճ ունեցած է, շնորհիւ զբօսաշրջիկութեան զարգացման։

Սփորատես Շրջանային Միաւոր

Սփորատեսի հիւսիս-արեւելեան շրջանին մէջ կը գտնուի Ալոնիսոս ծովային պուրակը։

Սփորատես Շրջանային Միաւորը բաժնուած է 3 քաղաքապետութիւններու (տե՛ս նկարը)՝ Սքիաթոս (1), Սքոփելոս (2) եւ Ալոնիսոս (3)։

Կղզեխումբին ցուցակը եւ բնակիչներու թիւի հոլովումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԿղզիՏարածք (քլ²)Բնակիչ (2011)Բնակիչ (2001)Բնակիչ (1991)Բնակիչ (1981)Բնակիչ (1971)Բնակիչ (1961)
1Սքիրոս206,9262.8882.6022.9012.7572.3522.882
2Սքոփելոս95,1315.0414.6964.6584.4514.4765.154
3Ալոնիսոս64,1182.7662.6722.9801.5281.4261.308
4Սքիաթոս47,3256.6196.1605.0964.1273.9013.177
5Քիրա Փանայիա24,76210171469
6Փերիսթերա14,253053152366
7Եուրա11,052001221
8Սքանծուրա6,229000015
9Վալաքսա4,333000000
10Փիփերի4,2286200011
11Սքիրոփուլա3,827000000
12Սարաքինօ3,337000000
13Ցուկրիա1,173002035
14Ատելֆի1,0270110001
15Փրասօ (կամ Ղրամիզա)0,843000000
16Փսաթուրա0,763000256
17Լեխուսա (կամ Լիքորեմա)0,688000000
18Փլաթի Սքիրու (կամ Փլաթիա)0,619000000
19Ռինիա Սքիրու (կամ Էռինիա)0,533000000

[1] [2]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]