Վենետիկ
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Վենետիկ | |||||
|
իտալ.՝ Venezia վեն.՝ Venesia | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Ներքին բաժանում | Վենետիկ-Մուրանո-Բուրանո?, Municipalità di Lido-Pellestrina?, Municipalità di Chirignago-Zelarino?, Municipalità di Favaro Veneto?, municipalità di Marghera? և Municipalità di Mestre-Carpenedo? | ||||
| mayor of Venice? | Luigi Brugnaro?[2] | ||||
| Օրէնսդրական մարմին | Venice City Council? | ||||
| Հիմնադրուած է՝ | 25 Մարտ 421 | ||||
| Տարածութիւն | 415,9 քմ² | ||||
| ԲԾՄ | 2 մեթր | ||||
| Բնակչութիւն | 250 369 մարդ (1 Յունուար 2023)[3] | ||||
| Ագլոմերացիա | 304 674 | ||||
| Կը գտնուի ափին | Վենետիկի ծովածոց? և Ատրիաթիք Ծով | ||||
| Ազգային կազմ | իտալացիներ, վենեսիացիներ | ||||
| Կրօնական կազմ | կաթոլիկներ | ||||
| Ժամային գօտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 041 | ||||
| Փոստային ցուցանիշ | 30121–30176 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | VE | ||||
| Պարգեւներ | Մարտական խաչ 1914-1918? | ||||
| Անուանուած է | Veneti? | ||||
| Մականուն | Bride of the Sea | ||||
| Սուրբ բարեխօս | Մարկոս Ավետարանիչ? | ||||
| Պաշտօնական կայքէջ | comune.venezia.it(իտալ.) | ||||
Վենետիկ, (իտալ.՝ Venezia), քաղաք Իտալիոյ մէջ։ Տարածքը 0,44 մ², քաղաքի բնակչութիւնը՝ 270 439 (2009 թ.) մարդ, արուարձաններու բնակչութիւնը ներառեալ՝ 1,600,000։ Նաւահանգիստ Ատրիաթիկ ծովու վրայ (ապրանքաշրջանառութիւնը տարեկան 21 մլն. թոն), Մարքօ Բոլոյի անուան միջազգային օդակայան։ Պատմական կեդրոնը տեղակայուած է Վենետիկի ծովածոցի 118 կղզեակներուն վրայ, որոնք իրարմէ կը բաժնուին150 ջրանցքներով եւ վտակներով։ Կղզիներու եւ կղզեակներու միջեւ հիմնուած է շուրջ 400 կամուրջ (որոնց կարգին են՝ Ռիալթոյի եւ Հառաչանքներու կամուրջները, որոնք կառուցուած են 16-րդ դարու վերջաւորութեան)։
Վենետիկի արդիւնաբերական-նաւահանգիստը՝ (Մեսթրէ) կը գտնուի մայր ցամաքի վրայ։ Զարգացած են նաւաշինութիւնն ու նաւերու վերանորոգման աշխատանքները, գունաւոր մետաղագործութիւն, նաւթավերամշակում, քիմիական եւ ելեկտրական՝ թեթեւ արդիւնաբերութեան ճիւղեր։ Ապակեգործութիւն (Մուրանոյի թանգարան), ժանեակագործութիւն (Պուրանօ կղզի)։ Համալսարան, երաժշտանոց (1916 թ.)։ Թանգարաններ (ինչպէս նաեւ Արուեստներու ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օփերային թատրոն (1637-1812 թթ.), «Fenice» (1792) օփերային թատրոն։
Հին ժամանակներուն Վենետիկի տարածքներուն մէջ կ'ապրէին վենետները (ցեղախումբեր)։ 9-րդ դարէն սկսեալ անիկա դարձած է կղզիաբնակ քաղաք։ Միջնադարուն եղած է Վենետիկի հանրապետութեան կեդրոնը՝ Միջերկրական ծովուն մէջ ունենալով բազմաթիւ գաղութներ[4]։
Օսմանեան կայսրութեան վերելքը պատճառ դարձաւ Վենետիկի անկման։ Նափոլէոնի ժամանակաշրջանին քաղաքը կ'իյնայ Աւստրիոյ տիրապետութեան տակ, իսկ 1866 թուականին կը միանայ Իտալիոյ կազմին[5]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քաղաքի անունը առաջացած է վենետներ ցեղի անունէն, որոնք այստեղ բնակած են հռոմէական շրջանին։ Վենետիկեան ծովածոցին մէջ մարդիկ սկսած են բնակիլ բարբարոսներու, Աթթիլայի հոներու, վեստկոթներու եւ լանկոպարտներու ներխուժումի ժամանակ V-VI դարերուն։ Քաղաքային կարգաւորումը Վենետիկեան ծովածոցի կղզիներուն վրայ սկսած է 6-րդ դարու երկրորդ կիսուն։ Սկիզբը, Մալամոքքօ եւ Դոռչելլօ կղզիները կը համարուէին կարգաւորման կեդրոնը, սակայն VIII դարէն սկսեալ ան տեղափոխուած է դէպի իր ներկայ դիրքին։ VII դարուն Բիւզանդական կայսրութեան նախաձեռնութեամբ կղզիները միացան մէկ առաջնորդի գլխաւորութեան տակ, որ կոչուեցաւ տոժ։ Առաջին տոժը եղած էր Բաուլօ Լուչիօ Անաֆեսդոն 697 թ.։ Ան ընտրուեցաւ Բիւզանդական կայսրութեան կողմէ։ 8-րդ դարէն սկսեալ տոժը արդէն կ'ընտրուէր Վենետիկի մէջ՝ առանց Բիւզանդական կայսրութեան միջամտութեան։ Այդ կանոնէն ետք առաջին տոժի ընտրութիւնը եղած է 727 թուականին։ Քաղաքի ամբողջ պատմութեան ընթացքին ընտրուած են 120 տոժեր։ Վերջինը Լուտովիկo Մանինն էր, որ գահընկեց եղաւ 1797 թուականին։ Ռավեննայի լանկոպարտներու հետ զբաղուելէ ետք Վենետիկը մնաց վերջին տարածքը Իտալիոյ մէջ, որ կը գտնուէր Բիւզանդական կայսրութեան կառավարութեան տակ։ Իտալիոյ միւս մասերը միացան Քարլ Մեծի իշխանութեանը, որմէ ետք ան մնաց Բիւզանդական կայսրութիւնը եւ արեւմտեան աշխարհը իրար միացնող կեդրոնը։ Բետրօ Բ. Օրսելօ տոժի կառավարութեան ժամանակ Վենետիկ յաջողեցաւ խաղաղ պայմանագրեր կնքել հարեւան իշխանութիւններու հետ, ապահովելով հանգիստ կառավարութիւն, անարգելք առեւտրականութիւն, նաեւ հանրապետութեան տարածքներու ընդարձակումը՝ գրաւելով Տալմաթայի հողերը։
Արդի Դարաշրջան[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վենետիկի Հանրապետութիւնը կորսնցուց իր անկախութիւնը, երբ Նափոլէոն Պոնափարթ նուաճեց քաղաքը 12 Մայիս 1797-ին՝ Առաջին դաշնակցային պատերազմի ընթացքին։ Քաղաքի հրեայ բնակչութեան կողմէ Նափոլէոն կը դիտուէր որպէս ազատարար. ան քանդեց Կեթոյի դարպասները եւ վերջ դրաւ այն սահմանափակումներուն, թէ հրեաները ե՛րբ եւ ո՛ւր կրնային ապրիլ կամ ճամբորդել քաղաքին մէջ։
Վենետիկը դարձաւ աւստրիական տարածք, երբ Նափոլէոն 12 Հոկտեմբեր 1797-ին ստորագրեց Քամփօ Ֆորմիոյի դաշնագիրը։ Աւստրիացիները քաղաքի հսկողութիւնը ստանձնեցին 18 Յունուար 1798-ին։ 1805-ին, Փրեսպուրկի դաշնագիրով, Վենետիկը խլուեցաւ Աւստրիայէն եւ դարձաւ Նափոլէոնի Իտալիոյ թագաւորութեան մէկ մասը։ 1814-ին՝ Նափոլէոնի պարտութենէն ետք, անիկա վերադարձուեցաւ Աւստրիոյ՝ դառնալով Լոմպարտօ-Վենետիկեան թագաւորութեան մաս։ 1848-ին, ապստամբութեան մը շնորհիւ, Տանիէլ Մանինի գլխաւորութեամբ կարճ ժամանակով վերահաստատուեցաւ Վենետիկի հանրապետութիւնը, սակայն այս փորձը ճնշուեցաւ 1849-ին։ 1866-ին, Իտալիոյ անկախութեան երրորդ պատերազմէն ետք, Վենետիկը Վենեթօ շրջանի հետ միասին մաս կազմեց նորաստեղծ Իտալիոյ թագաւորութեան։
ԺԸ. (18-րդ) դարու կէսերէն սկսեալ, Թրիեսթը եւ պապական Անքոնան, որոնք երկուքն ալ ազատ նաւահանգիստներ դարձած էին, տնտեսապէս աւելի ու աւելի կը մրցակցէին Վենետիկի հետ։ Յատկապէս Հապսպուրկեան Թրիեսթը մեծ վերելք ապրեցաւ՝ ծառայելով Ասիոյ եւ Կեդրոնական Եւրոպայի միջեւ առեւտուրին (յատկապէս 1869-ին Սուէզի ջրանցքի բացումէն ետք), մինչդեռ Վենետիկը արագօրէն կորսնցուց իր մրցակցային առաւելութիւնն ու առեւտրական զօրութիւնը։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին պատմական քաղաքը մեծ մասամբ զերծ մնաց յարձակումներէ։ Միակ նշանաւոր գործողութիւնը «Պոուլըր» օպերացիան էր 1945-ի Մարտին, երբ Բրիտանական թագաւորական օդուժը ճշգրիտ հարուածներ հասցուց քաղաքին մէջ գտնուող գերմանական ծովային յենակէտերուն։ Թիրախները ոչնչացուեցան առանց քաղաքի ճարտարապետութեան վնաս հասցնելու։ Սակայն Մեսթրէի եւ Մարկերայի արդիւնաբերական շրջանները, ինչպէս նաեւ դէպի Փատովա, Թրիեսթ եւ Թրենթօ տանող երկաթուղագիծերը պարբերաբար ռմբակոծուեցան։ 29 Ապրիլ 1945-ին, բրիտանական ութերորդ բանակի կազմին մէջ գտնուող բրիտանական եւ նոր զելանտական զօրքերը՝ զօրավար Ֆրայպերկի հրամանատարութեամբ, ազատագրեցին Վենետիկը, որ հակամուսոլինեան իտալական պարտիզանական շարժման կեդրոններէն մէկը դարձած էր։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոյր քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաղապար:Country data Պակիստան Իսլամապատ, Փաքիստան
Չինաստան Սուչժոու, Չինաստան- Կաղապար:Country data Էստոնիա Թալլին, Էսթոնիա
Թուրքիա Սթամպուլ, Թուրքիա- Կաղապար:Country data Պորտուգալիա Ավէրու, Փորթուկալ
Գերմանիա Նիւրնպերկ, Գերմանիա
Հունաստան Սալոնիկ, Յունաստան
Ռուսաստան Ս. Փեթերսպուրկ, Ռուսաստան
ԱՄՆ Ֆորթ Լոտըրտէյլ, ԱՄՆ
Իտալիա Թրիեսթ, Իտալիա- Կաղապար:Country data Կոլումբիա Փերէյրա, Քոլոմպիա
Հայաստան Երեւան, Հայաստան
Պատկերասրահ. Սուրբ Ղազար կղզի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ http://www.comune.venezia.it/it/content/sindaco
- 1 2 https://demo.istat.it/?l=it
- ↑ (հայերեն) Վենետիկ, 2025-08-11, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF&oldid=10426543, վերցված է 2026-02-06
- ↑ (հայերեն) Վենետիկ, 2025-08-11, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF&oldid=10426543, վերցված է 2026-02-06
- ↑ (անգլերեն) Venice, 2026-02-06, https://en.wikipedia.org/w/index.php?title=Venice&oldid=1336842399, վերցված է 2026-02-06
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2017 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ https://www.comune.venezia.it/it/content/serie-storica-dei-quartieri-anni-1982-2020
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերէն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9 -րդ Հրաշալիք, էջ 48։
| ||||||||||||||||||