Միկինես
Միկինես հնավայր | |
---|---|
Միկինես | |
Μυκήνες | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[հիւսիս-արեւելեան Պելոպոնես]] |
Տարածութիւն | 0,32 քմ² |
Պաշտօնական լեզու | Միկինեան յունական |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Պարգեւներ | Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան |
Միկինես (յուն․՝ Μυκήνες կամ Μυκήναι, Μυκήνη), հնաբանական վայր, Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան, Միկինեան քաղաքակրթութեան գլխաւոր կեդրոն․ Արղոլիտա, հիւսիս-արեւելեան Պելոպոնես, Աթէնքէն 90 քլ․ հարաւ-արեւմուտք։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Փաֆսանիասի, Փերսէաս Թիրինթայի շրջանը կառուցած է Միկինեսը։ Տուած անունին համար երկու տարբերակներ կան․
- Այդ վայրը, իր (Փերսէասին) սուրին պատեանը («միկիս»ը) ինկած է,
- Ծարաւ ըլլալով (Փերսէաս) գտած է սունկ մը («միքիթաս») եւ քաղելով զայն կը յայտնաբերուի աղբիւր մը, որ մինչեւ այսօր կայ եւ «Փերսէա փիղի» կը կոչուի («փիղի»՝ աղբիւր)։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ք․Ա․ 2-րդ հազարամեակին Միկինես եղած է յունական մշակոյթի գլխաւոր կեդրոններէն։ Ռազմական կարեւորութեամբ բերդը կ՛իշխէր Յունաստանի հարաւային շրջանները։ Յունաստանի պատմութեան Ք․Ա․1600-էն մինչեւ Ք․Ա․ 1100 ժամանակաշրջանը կոչուած է Միկինեան․ տեղեկագրելով Միկինես։
Առաջին անգամ Օմիրոս (Հոմերոս) կը խօսի Միկինեսի մասին զայն նկարագրելով իբրեւ «էվրիաղիան» (ευρυάγυιαν լայն ճամբաներ ունեցող) եւ «փոլիհրիսոն» (πολύχρυσον բազմա-ոսկեայ) քաղաք։ Ք․Ա․1350-ին բարգաւաճման գագաթնակէտին հասած, Միկինեսի բերդն ու վարի քաղաքը կը հաշուէին 30 000 բնակիչ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միկինեսի աքրոփոլիսը բնակուած է վաղ Նոր Քարէ Դարու շրջանէն մինչեւ յունական միջին ժամանակաշրջանը։ Ք․Ա․12-րդ դարուն Միկինեսի անկումը կը սկսի։ Հիթիթներու պետութեան կործանումը Միկինեսի անկումին պատճառներէն մէկն է․ Հիթիթները վարպետ երկաթագործեր էին եւ Միկինես այդ եւ եգիպտական շուկաները կը կորսնցէ։ Աղամեմնոնասի սպանումէն ետք (Էղիսթոս զայն կը սպաննէ), Միկինեան պետութիւնը կը դադրի ըլլալէ եւ Պելոպոնեսի նոր տէրերը՝ Դորեացիները Ք․Ա․1100-ին կը գրաւեն զայն։
Ք․Ա․468-ին Արղոսցիները Միկինես կը քանդեն եւ քաղաքին հին բնակիչները Յունաստանի շրջանները կը ցրուին եւ կը հասնին մինչեւ Մակեդոնիա։ Ք․Ա․150-ին Միկինես կ՛ ամայանայ։
Հնաբանական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հենրիխ Շլիման հետաքրքրուած «Փերսէա փիղի»ով, հնաբանական պեղումներ կը կատարէ Միկինեսի Աքրոփոլիսին վայրը։ Կը յայտնաբերէ փոսաձեւ դամբաններ, արուեստի զանազան հազուագիւտ անօթներ, բոլորն ալ Միկինեան քաղաքակրթութեան նմուշներ, որ զարգացաւ Ք․Ա․ 1600 - Ք․Ա․ 1100 կեդրոն ունենալով Միկինես։ Շլիմանին գործը կը շարունակեն յաջորդաբար ՝
- Սթամաթաքիս 1877-1878 կը յայտնաբերէ Դամբաններու Շրջանակ Ա («Թաֆիքօ Քիքլօ Ա» Ταφικό Κύκλο Α), վեց հորանման դամբաններ, կաւէ անօթներով։
- Խրիստոս Ցունտաս (1888-1908)․ կը յայտնաբերէ պալատը Աքրոփոլիսի բարձրագոյն կէտին, ինչպէս նաեւ սրահի մեծութեամբ դամբաններ։
- Ալան Ուէյս (1919-1955)․ ան կ՛ուսումնասիրէ յայտնաբերուած վայրը, գտնուած նիւթերն ու իրերը։
- Ուիլեամ Թէյլոր․ ան պարսպապատ բլուրին արեւմտեան լանջին կը յայտնաբերէ Միկինեսի սրբավայրը։
- Սերաֆիմ Հարիթոնիտիս, 1951-ին կը յայտնաբերէ Դամբաններու Շրջանակ Բ («Թաֆիքօ Քիքլօ Բ» Ταφικό Κύκλο Β)։
- Եոանիս Փափատիմիթրիու (1951-1952)․ կ՛ուսումնասիրէ Դամբաններու Շրջանակ Բ («Թաֆիքօ Քիքլօ Բ» Ταφικό Κύκλο Β)։
- Եորղոս Միլոնաս 1970-ի տասնամեակին կը շարունակէ նախորդներուն գործը եւ կը վերակառուցէ Քլիթեմիսթրային (Քլիթեմիսթրա․ Աղամեմնոնաս թագաւորին կինը) դամբանը։ Վերակառուցման աշխատանքներուն ընթացքին, 1952-ին կը յայտնաբերէ թագաւորական դամբանները, ենթակառոյցները, հիւսիս-արեւմտեան եւ հարաւ-արեւմտեան թաղամասերը, պարզելով այսպէս Միկինացիներուն ընկերային կազմակերպումը պալատական համալիրին մէջ։
- Սփիրոս Իաքովիտիս եւ Է․ Ֆրենչ վերջին եռեսնամեակին կը շարունակեն ուսումնասիրել Միկինեան քաղաքակրթութիւնը, նոր տեղեկութիւններ յայտնաբերելով։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Էղիսթոսի դամբանը
-
Միկինեսի Աքրոփոլիսը վերէն դիտուած
-
Միկինեան զէնքեր
-
Միկինեսի պարիսպները
-
Միկինեան զարդեր
-
Հսկայ պարիսպները, Առիւծի Դարպաս մուտքին երեւի մաս
-
Աղամեմնոնասի (Ադրէաս) գմբէթաձեւ դամբանը
-
Ադրէասի (Աղամեմնոնաս) գմբէթաձեւ դամբանը
-
Պալատը
-
Միկինեան անօթ, Ք․Ա․ 1700-1600
-
Միկինես
-
Պալատին պատկերացումը
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ΕΡΤ- Տեսերիզ․ Յունաստանի պետական ռատիօ-հեռասփռման կայան․ Միկինես(յունարէն)
- ↑ ΕΡΤ- Տեսերիզ․ Յունաստանի պետական ռատիօ-հեռասփռման կայան․ Միկինես շրջապտոյտ(յունարէն)
- ↑ Փաֆսանիաս․ գիրք 2, 2․16․3(յունարէն)
- ↑ Միկինեսի թագաւորութիւնը,Kelder, Jorrit M. (2010)(անգլերէն)
- ↑ Միկինես եւ Միկինեան ժամանակաշրջան, Mylonas, George E. (George Emmanuel), 1898-1988(անգլերէն)
- ↑ «Dickinson պեղումներու ծրագիր եւ հնագիտական ուսումնասիրութիւն, 2007-2011(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-01-27-ին։ արտագրուած է՝ 2022-03-28
- ↑ Միկինեսի մեծ թագաւոր մը, Kelder, Jorrit
- ↑ Բառարան, Էվրիակիա ευρυάγυια
- ↑ Միկինացիները, Lord William Taylour․ George E. Mylonas(անգլերէն)
- ↑ Ոսկեգոյն Միկինես, պատմական(յունարէն)
- ↑ միկինես հնավայր(յունարէն)