Կորնթոս
Քաղաք | |
---|---|
Կորնթոս | |
յուն․՝ Κόρινθος | |
Կորնթոս․ Կորնթոսի Ծոցին հարաւ արեւելքը, Կորնթոսի Նեղուցին արեւմտեան մասին։ Դիտուած Աքրօքորինթօ գագաթէն Յունիս 2007 | |
Երկիր | Յունաստան[1] |
Յունաստանի վարչական բաժանում | Պելոպոնես |
Յունաստանի վարչական բաժանում | Քորինթիա |
Տարածութիւն | 102,2 քմ² |
ԲԾՄ | 10 մեթր |
Բնակչութիւն | 30 816 մարդ (2021) |
Խտութիւն | 358 մարդ/քմ² |
Հեռախօսային ցուցանիշ | 2741 |
Փոստային ցուցանիշ | 20 131 եւ 20 132 |
Պաշտօնական կայքէջ | korinthos.gr(յունարէն) |
Կորնթոս (կամ Քորինթոս), ((յունարէն) եւ հին յուն․՝ Κόρινθος / Kórinthos)․ Պելոպոնեսի քաղաք եւ գլխաւոր նաւահանգիստ։ Կորնթոս նահանգին մայրաքաղաքը։ Պելոպոնեսի Շրջանային Միաւորի երրորդ մեծ քաղաքն է 30 177 բնակչութեամբ, ըստ 2011-ի մարդահամարին։
Կորնթոսը հին համանուն քաղաքին շարունակութիւնն է եւ աշխարհի ամենահին քաղաքներէն է․ փաստագրուած աղբիւրները կը հասնին մինչեւ Ք․ա․ 5000 թուական։ Հին Կորնթոսը, Աքրոքորինթօ ժայռին ստորոտին բնակելի վայր մըն է։
Քաղաքը ենթակայ եղած էր եւ է երկրաշարժի յաճախակի զօրաւոր ցնցումներու։
Պատմական անդրադարձ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նոր քաղաքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1858 թուականին երկրաշարժի պատճառով, Կորնթոսի հին քաղաքը ծանօթ իբրեւ՝ Հին Կորնթոս, հիմնովին կը քանդուի. Նոր քաղաքը կը կառուցուի Լեխէօ հին նաւահանգիստին հարաւ արեւելեան կողմը, Կորնթոսի Ծոցին ափերուն։
Սակայն, 1928 Ապրիլ 22-ի սարսափելի երկրաշարժը Կորնթոսը գետնի հաւասար կը դարձնէ։ 5․000 ընտանիքներ անտուն կը մնան։ Քաղաքը կը վերակառուցուի լրիւ հետեւելով հակաերկրաշարժային օրէնքներուն։
1981 Փետրուար 24-ին զօրաւոր երկրաշարժին, վնասները քիչ են շնորհիւ կառուցման հակաերկրաշարժային օրէնքներուն։
Աշխարհագրութիւն եւ Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոսը ծովեզերիայ քաղաք է, ծովու մակերեսէն 10մ․ բարձրութեամբ։ Կը գտնուի Կորնթոսի Ծոցին արեւելեան մասին, Կորնթոսի Նեղուցին ծայրամասին, ուր Պելոպոնեսը Կեդրոնական Յունաստանին կը միանայ։ Շրջապատուած է Լեխէօի ծովեղերիայ շրջանէն ու Էքսամիլիա եւ Քսիլոքերիզա գիւղական շրջաններէն։ Քաղաքը այս վայրին կը գտնուի 1858 թուականէն ետք, երբ հզօր երկրաշարժ մը Հին Կորնթոսը հիմնովին կը քանդէ։ Կորնթոսը կը գտնուի Աթէնք եւ Փաթրաս քաղաքներուն միջեւ եւ կը հանդիսանայ գլխաւոր խաչմերուկ մը։ Շնորհիւ 21-րդ դարուն կառուցուած նոր մայրուղիին եւ Քաղաքացիական Երկաթուղիին ան հասանելի է բոլորէն։ Նոր քաղաքը, կառուցուած 19-րդ դարուն երկրորդ կէսին, հիմնուեցաւ արդի քաղաքի տեսլականով ․ ուղղահայեաց ճամբաներ որոնք ծով կ՛առաջնորդեն։
Քաղաքին կլիման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին կլիման միջերկրականեան է, մեղմ ձմեռներով եւ տաք ու չոր ամառներով։ Միջին ջերմաստիճանը 18 °C։ Անձրեւները չափաւոր են։
Քաղաքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին հարաւային մասը, կոչուած Իոնիա, անկարգ կառուցում ունի, որովհետեւ յառաջատաբար եւ առանց ձեւաւորումի կը զարգանայ, մանաւանդ երբ կ՛ողողուի Փոքր Ասիոյ աղետէն փրկուած գաղթականներէն։ Քաղաքին սուրբն է՝ Պօղոս Առաքեալը։
Քաղաքին կեդրոնին մեծ մասը մայթի վերածուած է եւ հոն կը գտնուի շուկան։
Ժողովրդային հաւաքի վայր է ծովեզերիայ«Քալամիա»ն․ հոն հաւաքուած են սրճարաններ, ժամանցի վայրեր եւ ունի լաւ կազմակերպուած ծովափ։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնագիտական վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոս հարուստ հարուստ է հնագիտական վայրերով․ Հին Կորնթոսը, Աքրօքորինթօ, Տիոլքոս (Կորնթոսի Նեղուց), Էքսամիլիոն (Կորնթոսի Նեղուց), հին Լեխէօ եւ այլն։
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատմա-Ժողովրդագրական թանգարան
- Եկեղեցական թանգարան
- Քաղաքային Պատկերասրահ
Ուրիշ տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոսի Նեղուցը, Կորնթոսի Ջրանցքը, ծովափները եւ Կորնթոսի բոլոր շրջակայքը։
Մարզական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոսի մէջ կը գործեն ոտնագնդակի, կողովագնդակի, վոլլէյի (կնոջական) եւ լողի մարզական խումբեր, իրենց ենթաբաժանումներով։
Ճարտարարուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոսը Յունաստանի ճարտարարուեստի գլխաւոր կեդրոններէն է։ Կորնթոսի զտարանը Եւրոպայի քարիւղի ամենամեծ զտարաններէն մէկն է։ Նաեւ, Կորնթոսի շրջանին շուրջ կ՛արտադրուին խեցեգործական իրեր, պղինձէ պարաններ, խէժ, բռաքար, կաշի, մարմար, բժշկական իրեր, հանքային ջուր եւ խմիչքներ, քարիւղի արտադրութիւններ եւ աղ։ Սակայն 2005 թուականէն, շարք մը ճարտարարուեստի գործարաններ նուազեցուցին իրենց գործողութիւնները․ խողովակներու հսկայ գործարանը, հիւսուածեղէնի գործարանը եւ մսեղէնիգործարկութիւն մը։
Փոխադրական միջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոս ունի փոխադրական միջոցներու խիտ ցանց մը․ -
Ազգային մայրուղին կ՛անցնի Կորնթոսէն․ Պելոպոնեսի մուտքն է։
Երկաթուղին կը գործէ 1884 թուականէն, սակայն այժմ վերանորոգուած է եւ կը հասնի մինչեւ Աթէնքին էլէֆթերիոս Վենիզելոս օդակայանը։
Ծովային փոխադրամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոսին նաւահանգիստը քաղաքին հիւսիսային մասին եւ Կորնթոսի Ջրանցքին հիւսիս արեւմտեան մուտքին կողմը կը գտնուի։ Կը ծառայէ շրջանի տեղական ճարտարարուեստի եւ գիւղատնտեսութեան կարիքներուն։ Արուեստական նաւահանգիստ մըն է, որ կը զարգանայ Ջրանցքին բացումով։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կորնթոս հաստատուած են Պելոպոնեսի Համալսարանի Ընկերաբանական եւ Քաղաքաղագիտութեան Դպրոցները իրենց բաժիններով։
Հայերու ներկայութիւնը Կորնթոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը](Տե՛ս բուն արձանագրութիւն Հայերու ներկայութիւնը Կորնթոս)
Եղբայրացած քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիրաքուսես, Սիքելիա, Իտալիա (Syracuse, Sicily)
- Ճակոտինա, Սերպիա (Jagodina, Serbia)
- Քորինթ, Միսիսիփի, ԱՄՆ (Corinth, Mississippi)
- Ապիլենէ, Թեքսաս ԱՄՆ (Abilene, Texas, United States)
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Կորնթոսի Ջրանցքը
-
Կորնթոս քաղաք․ ճամբայ մը
-
Կորնթոսի հնագիտական վայրը
-
Կորնթոսի Փիղասոս հրապարակը
-
Կորնթոս քաղաքը (նկարին վարը եւ ձախին) եւ համանուն Ջրանցքը
[2][3][4][5][6][7] [8] [9] [10]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամենուն Տարեգիրք, Կարօ Գէորգեան, 1959
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրոս․ Հայ որբերը եւ Near East Relief Որբանոցը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ Կորնթոսի ուղեցոյց (յունարէն)
- ↑ եկեղեցական Թանգարան
- ↑ Պրիթանիքա հանրագիտարան, Կորնթոս(անգլերէն)
- ↑ Կորնթոսի Ջրանցքին հակիրճ պատմութիւնը(անգլերէն)
- ↑ Եղբայրացում Իտալիոյ Սիրաքուսես քաղաքին հետ
- ↑ եղբայրացում Թեքսաասի Ապիլենէ քաղաքին հետ(անգլերէն)
- ↑ Կորնթոս քաղաքին կայքէջը(յունարէն)
- ↑ Յունահայութեան Թիւի Նօսրացումը 1922-1950 տարիներուն, Մայք Չիլինկիրեան Ազատ Օր, յունարենէ թարգմ․՝ Ք․Է․
- ↑ «Ասպարէզ - «Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի Աննախընթաց Նպաստը Հայոց Ցեղասպանութեան Գաղթականներուն Եւ Որբաշխարհին», բժ․Կարպիս Հարպոյեան, 23-4-2014»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-08-09-ին։ արտագրուած է՝ 2020-08-04
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կորնթոսի քաղաքապետութիւն(յունարէն)