Սփարթի
Քաղաք | |
---|---|
Սփարթի | |
յուն․՝ Σπάρτη | |
Սփարթի, դիտուած Թայիղեթոս լեռէն | |
Երկիր | Յունաստան |
Երկրամաս | Պելոպոնես |
Շրջան | Լաքոնիա |
Տարածութիւն | 84,5 քմ² |
ԲԾՄ | 210 մեթր |
Բնակչութիւն |
15 673 մարդ (2001), 14 259 մարդ (1991), 16 782 մարդ (2021), 16 239 մարդ (2011), 7900 մարդ (1951)[1] |
Հեռախօսային ցուցանիշ | 27310 |
Փոստային ցուցանիշ | 23100 |
Պաշտօնական կայքէջ | sparti.gov.gr |
Սփարթի կամ Սպարտա (յուն.՝ Σπάρτη), Լաքոնիա նահանգի քաղաք,Պելոպոնես, Յունաստան։ Կը գտնուի ծովուն մակարդակէն 210 բարձրութեան վրայ, Թայիղեթոս լերան արեւելեան լանջերուն, համանուն հին քաղաքին կեդրոնէն հարաւ, Էւրոթաս գետի աջ ափին։ Կը համարուի Եւրոթաս լեռնահովիտին գիւղատնտեսութեանառեւտրական կեդրոնը։ Սփարթիի մէջ զարգացած են սնունդի, կերպասի, ծխախոտի եւ քիմիական մանրարդիւնաբերութիւնները։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սպարթի կը գտնուի Պելոպոնես թերակղզիին հարաւային մասը՝ Աթէնքէն 153 քլ դէպիհարաւ-արեւմուտք, Քալամաթայէն 28 քլ դէպի արեւելք եւ Թրիփոլիէն 49 քլ դէպի հարաւ։
Միջավայր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սպարթիին շուրջը տարածուած կանանչապատ դաշտը լեցուն է ձիթենիներով, նարնջենիներով, լիմոնի ծառերով, թթենիներով եւ ուրիշ ծառերով։ Քաղաքին հարաւ-արեւմտեան կողմը կը բարձրանայ վայրի գեղեցկութեամբ Թայիղեթոս լեռը, իր բարձր գագաթներով։ Իսկ արեւելեան կողմը կը գտնուի Փարնոնաս եղեւնիի եւ ուրիշ ծառերով պատուած լեռնաշղթան։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան թիւը 16 239՝ ըստ 2011-ի մարդահամարին։։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շրջանը ունի դարաւոր պատմութիւն․ հնադարեան, Միջնադարեան եւ Ժամանակակից շրջան։ Սփարթի եւ Լաքոնիա անուններուն կը հանդիպինք յունական դիցաբանութեան մէջ․ Հոմեռոսի «Իլիատա» եւ «Ոդիսական»։ Եղած է Միկինեսեան քաղաքակրթութեան գլխաւոր թագաւորութիւններէն։
Ք․Ա․7-րդ դարէն մինչեւ Ք․Ա․5-րդ դար Յունաստանի տարածքին մէջ տիրապետող քաղաքներէն եղած է։ Աթէնքին հետ միշտ մրցակցութեան մէջ եղած է։
Ժամանակակից Սփարթի քաղաքը հիմնադրուած է 1834 թուականին։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պահպանուած են Ք.Ա. 7-րդ դարէն մինչեւ Ք․Ա․2-րդ դարերուն հնամեայ շինութիւններու պատառիկներ։ Աթէնքի տաճառին նման Աքրոփոլիսը (Ք.Ա․6-րդ․դար), Ք․Ա․7-րդ դարէն մինչեւ Ք․Ա․5-րդ դարու տաճարներ, Ք.Ա. 1-ին դարէն մինչեւ Բ․ դարու թատրոններ։
Քաղաքը հարուստ է իր հնաբանական վայրերով։
- Հին Աքրոփոլիս
- «Լէոնիտասին դամբան»ը․ Ք․Ա․5-րդ դար
- Օրթիաս Արթեմիտոս տաճար
- Ժամանակակից քաղաքը
- Նոր դասական ոճի շէնքեր
- Լիքուրղուին կողմը
- Օսիոս Նիքոնոս եկեղեցի
- Կ․ Փալէոլողոս պողոտայ
- Սպարթիին Քումանտարիոս Պատկերասրահը
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սփարթիին հնաբանական թանգարան․ հիմնուած է 1875-ին,
- Ձիթենիին եւ Յունական Ձէթին թանգարան․ հիմնուած է 2002-ին։
Երթեւեկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքը հարաւային Պելոպոնեսին կարեւոր խաչմերուկ է։ Անկէ կ՛անցնին Ղիթիօ-Թրիփոլի ճամբան, թիւ 39 ազգային մայրուղին, եւրոպական E961 երթուղիին մասը։ Թիւ 71 մայրուղին կը կապէ Սփարթին Մեղալոփոլիսին։Թիւ 82 ազգային ճանապարհը կը կապէ Սփարթին Փիլոսին՝ Պելոպոնեսի հարաւ-արեւմտեան քաղաք։