Պոսնիա եւ Հերցեկովինա

Պոսնիա եւ Հերցեկովինա
Բոսնիայի և Հերցոգովինայի դրոշ? Զինանշանը


Կը ներառնէ Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա?, Սերբական Հանրապետություն? եւ Brčko District?
Պետական լեզու բոսնիերեն?, Խրուաթերէն եւ սերբերեն?
Մայրաքաղաք Սարայեվօ
Օրէնսդիր մարմին Parliamentary Assembly of Bosnia and Herzegovina?
Երկրի ղեկավար Željko Komšić?, Denis Bećirović? եւ Ժելկա Ցվիյանովիչ?
Կառավարութեան ղեկավար Borjana Krišto?
Ազգաբնակչութիւն 3 816 459 մարդ (2022)[1]
Կրօնք Իսլամութիւն, Յուդայականութիւն, Ուղղափառութիւն եւ Կաթոլիկութիւն
Օրհներգ Բոսնիա և Հերցեգովինայի օրհներգ?
Կարգախօս The heart shaped land
Հիմնադրուած է 1 Մարտ 1992 թ.
Արժոյթ Փոխարկելի մարք
Ազգային տօն Independence Day (Bosnia and Herzegovina)?
Ժամային համակարգ ԿԵԺ, UTC+1, UTC+2 եւ Europe/Sarajevo?
Հեռաձայնային համակարգ +387
Համացանցի յղում .ba?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,78[2]
fbihvlada.gov.ba

Անուան ծագումնաբանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պոսնա գետը

Պետութեան անուանումը կազմուած է երկու բառերէ, որոնք պատմական շրջաններ կը նշանակեն՝ Պոսնիա եւ Հերցեգկվինա[3]։ Պոսնիան «Պոսոնա» (Կաղապար:Lang-gr) անուան ներքոյ առաջին անգամ յիշատակուեր է մօտաւորապէս 950 թուականին՝ Կոստանդին Ծիրանածինի «Կայսրութեան կառավարման մասին» աշխատութեան մէջ[4]։ «Պոսնիա» տեղանունը, ենթադրաբար, ունի մինչսլավոնական ծագում[5][6], կ'առաջանայ Պոսնա գետէն[7], որու ափերուն ծնունդ առած է Պոսնիական պետութիւնը[8]: Հերցեկովինայի անուան ծագումը հունգարական էherceg՝ «վոյեվոտա» (հին Ռուսիոյ մէջ՝ օորավար, քաղաքի եւ շրջանի պետ, Լեհաստանի մէջ՝ խոշոր վարչական միաւորի պետ)[7]: Պատմականօրէն կապուած է պոսնիական աւատատեր Ստեփան Վուքչիչի հետ, որ 1448 թուականին ընդուներ է Սուրբ Սավվայի դքսութեան վոյեվոտայի կամ հերցոկի կոչումը, ինչ որ անոր տիրութիւնէն յետոյ միջնադարեան Խում մարզի բաղկացուցիչները ստացեր են Հերցեկովինայի անուանումը[9]: 1878 թուականին «Պոսնիա եւ Հերցեկովինա» անուանմամբ մարզը ընդգրկուեր է Աւստրօ-Հունգարիայի կազմին մէջ[10]։

Եուկոսլավիայի կազմալուծումէն յետոյ, 1992-1997 թուականներուն, պետութեան պաշտօնական անուանումը եղեր է «Պոսնիա եւ Հերցեկովինա Հանրապետութիւն»։ 1995 թուականին, Տեյթոնեան համաձայնագրից եւ նոր սահմանադրութեան ընդունումէն յետոյ, պետութիւնը վերանուանուեր է «Պոսնիա եւ Հերցեկովինա»։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պոսնիա եւ Հերցեկովինան մինչեւ 12-րդ դարը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իլլիրիական (Daarson) Տաորսօն քաղաքի մնացորդները Հերցեկովինայի մէջ

Պոսնիա եւ Հերցեկովինայի առաջին բնակիչները եղեր են նեանտերթալցիները, որոնք ապրեր են ստորին հնաքարի դարաշրջանին փալէօլիթիքի (Paleolithic)։ Պրոնզէ դարու ժամանակ Պոսնիա եւ Հերցեկովինայի մէջ բնակութիւն հաստատեր են իլլիրիական ցեղերը։ Ք.Ա.IV դարուն այստեղ եղեր են Քելթերը, որոնք ժամանակի ընթացքին միախառնուեր են բազմաքանակ իլլիրիացիներու հետ[11]։ Ք.Ա. 1-ին դարէն Վերին, Ստորին Փանոնիայի եւ Տալմացիայի կազմին մէջ եղեր է Հին Հռոմի տիրապետութան տակ։ 6-րդ դարէն գտնուեր է Բիւզանդիայի կազմին մէջ: 6-7 դարերու ընթացքին բնակեցուած է սերպերու կողմէն։ Պոսնիան որպէս իշխանութիւն առաջին անգամ յիշատակուեր է 10-րդ դարուն Զախումիէի, Թրավունիայի, Թրեպինիէի, Փականիայի հետ վերակարգով:

Պոսնիական պետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յայցե, միջնադարեան Պոսնիայի վերջին մայրաքաղաքը

Պոսնիան, որ սկզբնապէս առաջացեր է Պոսնա եւ Վրպաս գետերու աւազանի մէջ, որպէս ամբողջական պետութիւն, հաւանաբար, առաջացեր է X-XI դարերուն։ Այս պետութեան գլխուն կանգնած էր Պան տիտղոսով անձնաւորութիւնը։ 12-րդ դարու սկիզբը փլուզուեր է Տուքլիայի պետութիւնը, որմէ յետոյ Պոսնիան անկախացեր է։ 1160-ական թուականներու Բիւզանդա-հունգարական պատերազմէն յետոյ Պոսնիան 13 տարի եղեր է Բիւզանդիայի տիրապետութեան տակ, որմէ յետոյ վասալի կարգավիճակին անցեր է Հունգարիայի թագաւորութեան տիրապետութեան տակ։ Երկիրը բաժնուեր է մարզերու, որոնք սկսեր են կոչուիլ ժուփաներ։ Պոսնիայի մէջ 11-րդ դարու վերջի առաջին յայտնի եկեղեցական կազմակերպութիւնը կոչուեր է Բարի Պոսնիացի Քրիստոնեայ ("Christians") or ("Good Bosnians։

Թրքական շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թրավնիք, 1704-1850 թուականներուն Պոսնիայի գլխաւոր քաղաքը

Թրավինիքի առաջին ստոյգ յիշատակումը որպէս Պոսնիա եւ Հերցեկովինայի գլխաւոր քաղաք կը վերաբերի 1704 թուականին: 1850 թուականին Պոսնիայի վարչական կեդրոնը տեղափոխուեր է Սարայեվօ:

Պոսնիական պատերազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1992 թուականի 29 Փետրուար-ին եւ 1 Մարտ-ին պոսնիական կառավարութիւնը նշանակեր է հանրաքուէ՝ որոշելու համար Պոսնիա եւ Հերցեկովինայի անկախության հարցը։ Մեծամասնութիւն կազմող խորվաթները եւ պոսնիակները քուէարկեր էին յօգուտ անկախութեան։ Իսկ պոսնիացի սերպերը պոյքոթած էին քուէարկութիւնը՝ դէմ ըլլալով անկախութեանը եւ հանրաքուէն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայներու մեծամասնութիւնը քուէարկած էր անկախութեան համար, 1992 թուականի Ապրիլի 7-ին Պոսնիայի խորվաթ եւ պոսնիակ պատգամաւորները Պոսնիա եւ Հերցեկովինան հռչակեր են անկախ։ Որպէս պատասխան ատոր, Ապրիլի 7-ին Պոսնիայի սերպերը հռչակեցին նոր հանրապետութոիւն մը. Սերպական Հանրապետութիւնը եւ սկսան պահանջել Պոսնիա եւ Հերցեկովինայի այլ տարածքներ եւս, ուր սերպական փոքրամասնութիւն կը բնակուէր։ Պատերազմը սկիզբ առած է Եուկոսլավիայի Դաշնակից Հանրապետութեան փլուզման շրջանին՝ Պոսնիա եւ Հերցեկովինայի անկախութիւնէն յետոյ։ Հակամարտող երեք կողմերն էին երկրի բնակչութեան մեծամասնութիւնը կազմող երեք ցեղախումբերը՝ պոսնիակները, խորվաթները եւ սերպերը։

Սերպական ինքնավար մարզերը Պոսնիա եւ Հերցեկովինայի մէջ (1991)
Տարածքներ, որոնք երբեւէ կառավարած է Սերպական Հանրապետութիւնը (նշուած է կապոյտ գոյնով)

Տակաւին մինչեւ հանրաքուէն երեք ցեղախումբերը սկսեր էին կազմաւորել սեփական փոքր բանակներ։ Սերպերու բանակը օժանդակութիւն կը ստանար Եուկոսլավիական Ժողովրդական բանակի (ՀԺԲ) կողմէ: Առաջին արիւնալի բախումը տեղի ունեցեր էր 1991 թուականի Սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն աւերած է Պոսնիայի խորվաթաբնակ Ռավնօ քաղաքը։ Հանրաքուէի անցկացման շրջանին դրութիւնը աւելի լարուեր է։ Ատկից յետոյ երկրի տարբեր վայրերուն բռնկուեր էին կռիւներ՝ յատկապէս արեւելեան Պոսնիայի մէջ՝ Տրինայի կիրճը, իսկ երկրի հիւսիս-արեւմուտքին 1992 թուականի Ապրիլէն սկսեր էին կատարուիլ արիւնահեղութիւններ եւ ցեղային զտումներ։ Պիելինա, Վիշեկրատ, Ֆոչա, Պրաթունաք, Սանսքի Մոսթ, Փրիետոր, Կոզարաք եւ այլ բնակավայրերու պոսնիական բնակչութիւնը դարձած էր թիրախ[12][13]։

Պոսնիա եւ Հերցեկովինայի Հանրապետութեան բանակի զինանշանը
Տարածքներ, որոնք երբեւէ կառավարեր է Խորվաթիան (նշուած է կարմիր գոյնով)

Ըստ Նախկին Եուկոսլավիայի հարցով միջազգային դատարանի` ռազմական ընդհարումը տեղի ունեցեր է Պոսնիայի, Եուկոսլավիայի Դաշնակից Հանրապետութեան[14] եւ Խորվաթիայի[15] միջեւ։ Ըստ միջազգային դատարանի եզրակացութեան՝ Սերպիան ռազմական եւ ֆինանսական օգնութիւն տուեր է պոսնիական սերպերու զինուած ուժերուն, որոնք բաղկացած էին Եուկոսլավիական ժողովրդական բանակէն, Սերպական Հանրապետութեան բանակէն, Սերպական Հանրապետութեան ներքին գործերու նախարարութիւնէն եւ Սերպական Երկրապահ Ուժերէն։ Խորվաթիան ռազմական օգնութիւն տուեր է պոսնիական խորվաթներուն։ Իսկ Պոսնիայի կառավարութիւնը ղեկավարուեր էր Պոսնիա եւ Հերցեկովինայի հանրապետութեան բանակով[16]։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքին քանի մը անգամ փոխեր են իրենց նպատակներն ու կողմնորոշումը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. https://www.cia.gov/the-world-factbook/countries/bosnia-and-herzegovina/summaries
  2. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  3. Constantine VIIPorphyrogenitus (1993)։ De Administrando Imperio (Moravcsik, Gyula հրտրկթն․)։ Washington D.C.: Dumbarton Oaks Center for Byzantine Studies։ էջեր 153–55 
  4. Об управлении империей: текст, перевод, комментарий. — Наука, 1989. — С. 382.
  5. Дуличенко, А. Д. Введение в славянскую филологию. — Litres, 2015. — С. 214.
  6. William Miller (1921)։ Essays on the Latin Orient։ Cambridge։ էջ 464 
  7. 7,0 7,1 Страны мира: полный универсальный информационный справочник. — М.: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 32.
  8. Писарев, Ю. А. Освободительная борьба народов Боснии и Герцеговины и Россия: документы. 1865-1875. — Наука, 1988. — С. 193.
  9. Եուկոսլավիայի պատմութիւն, 1963, էջ 135
  10. Եուկոսլավիայի պատմութիւն, 1963, էջ 363
  11. Եուկոսլավիայի պատմութիւն, 1963, էջ 11, 13
  12. «ICTY: Naletilić and Martinović verdict – A. Historical background»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-26-ին 
  13. Silber, L (1997), Yugoslavia: Death of a Nation. Penguin Books, p.185
  14. «ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia» 
  15. «ICTY: Conflict between Bosnia and Croatia» 
  16. «ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-03-01-ին։ արտագրուած է՝ 2020-06-29