Մեթանա
Թերակղզի | |
---|---|
Մեթանա | |
Μέθανα | |
Մեթանա թերակղզի | |
Երկիր | Յունաստան[1] |
Երկրամաս | [[Պելոպոնես, Յունաստան]] |
Բնակչութիւն | 1 967 մարդ |
Կը գտնուի ափին | Սարոնիքոս ծոցին |
Պաշտօնական կայքէջ | methana.gr |
Մեթանա (յուն․՝ Μέθανα), Մեթանա թերակղզին կը գտնուի Պելոպոնեսի հիւսիս-արեւելեան մասը, Սարոնիքոսի ափին։ Թերակղզին ծանօթ է իր ջերմային լոգարաններով եւ Քամենի Հորա գիւղը գտնուող Քամենի Վունօ հրաբուխով։ Բնակչութեան թիւն է 1 967։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնն է 44 քլ․²։ Պելոպոնեսին կապուած է 300 մեթր լայնք ունեցող նեղուցով մը։ Համաչափ եռանկիւնի նմանող բոլորաձեւ թերակղզի է։ Անոր երեք ծայրամասերուն կը գտնուին յաջորդաբար Փանաղիա կամ Քրասոփանաղիա հրուանդանը (արեւմուտք), Այիոս Եորղոս հրուանդանը (հիւսիս-արեւելք) եւ Փունտա հրուանդան (հարաւ-արեւմտեան)։
Մեթանային բարձրագոյն գագաթն է Հելոնա (740 մ․) եւ շրջապատուած է համապատասխան բարձրութեամբ գագաթներով՝ 713 մ․, 700 մ․ եւ 692 մ․։
Հրաբխային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեթանան կը գտնուի Էգէականի հրաբխային գօտիին հիւսիս-արեւմտեան ծայրը եւ Սուսաքիին, Էղինային ու Փորոսին հետ կը կազմեն Սարոնիքոսի հրաբխային խումբը։ Մեթանան կը բաղկանայ 32 հրաբխային գմբեթներով։
Անոր ընդծովեայ հիւսիս-արեւմեան մասին՝ 1,5 - 2 քլ․ հեռաւորութեամբ եւ 143 մ․ խորութեամբ, 1987-ին յայտնաբերուած է Փաֆսանիաս հրաբուխը (12քլ²․ տարածութիւն) 6 հրաբխային գմբեթներով։ Հրաբերանի խորութիւնն է 300 մ․։ Փաֆսանիաս եւ Մեթանա թերակղզիին միջեւ 62 մ․ խորութեամբ կը գտնուի փոքրիկ հրաբխային գմբեթ մը։
Ջրաջերմական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեթանայի հրաբխային գործունէութեան հետեւանքն է ներկայիս թերակղզիին տարածքին երեք ծրջաններու մէջ գտնուին երկրաջերմական ջերմուժի աղբիւրներ․ առաջինը՝ Լութրա (հարաւ), երկրորդը՝ Այիոս Նիքոլաոս (հիւսիս) եւ երրորդը՝ Լութրա դու Փաֆսանիա կամ Փալէա Լութրա (հիւսիս-արեւելք)։
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վայրի թերակղզի է, ցիր ու ցան ծառերով, գլխաւորաբար՝ շոճիներ, մաթուզենիներ, կանանչ կաղնիներ ու մացառներ։ Քամենի Հորա (այսինքն՝ այրած քաղաք) գիւղին սրճագոյն հրաբխային ժայռերը գրեթէ ամբողջութեամբ մերկ են, տեղ տեղ միայն կը գտնուին հալեպեան եղեւնիի խումբեր եւ քանի մը ծառեր։
Թերակղզիին վրայ արձանագրուած են 620 բոյսի տեսակ, որոնցմէ 30-ը Յունաստանի տեղայատուկ են։
Մեթանայի տարածքին կը մշակուին ձիթենի, որթատունկ եւ նշենի։
Մեթանա քաղաքապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեթանայի քաղաքապետութիւնը բաժնուած է չորս համայնքներու․ համապատասխան գիւղերով-
- Քունուփիցա (Քունուփիցա, Այիոս Եորղոս, Այիոս Նիքոլաոս, Մաքրիլոնկոս, Փալէա Լութրա)
- Քիփսելի (Քիփսելի, Այի Թէոտորի)
- Լութրոփոլի Մեթանոն (Մեթանա, Տրիցայիքա)
- Մեղալոհորի (Մեղալոհորի, Վաթի, Քամենի Հորա, Մեղալօ Փոթամի)
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թերակղզին առաջին բնակավայրը՝ Վաթի գիւղին մօտերը, ստեղծուած է Ք․Ա․ 1500 - 1300։ Յայտնաբերուած են բաւական հնագիտական յուշարձաններ եւ իրեր, ինչպէս օրինակ՝ Փալէոքասթրօ Աքրոփոլիս եւ լայն գահ մը։ Ք․Ա․ 4-րդ դարավերջին, Մեթանա ունեցած է իր դրամը։ Ք․Ա․ 425-ին Պելոպոնեսեան Պատերազմին ընթացքին, Աթէնք թերակղզին կը գրաւէ եւ անոր նեղուցը կը պարսպապատէ։ Ք․Ա․ 3-րդ դարուն Մեթանա կը գտնուի Սփարթիին հովանին տակ։ Այնուհետեւ թերակղզիին պատմութիւնը կը հետեւի Պելոպոնեսի պատմութեան։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հրաբխային գմբեթ
-
Աքրոփոլի Փալէոքասթրօ
-
Աքրոփոլի Փալէոքասթրօ
-
Աքրոփոլիս Փալէոքասթրօ, Այիոս Նիքոլաոս՝ ԺԱ․ դար
-
Փալէոքասթրօ
-
Միկենեան շրջանի տաճարի աւերակներ եւ Այիոս Կոստանտինոս մատուռը
-
Մեղալոհորի
-
Մեթանա
-
Վաթի
-
Քիփսելի
-
Մեթանա․ նկարուած Էղինայի Փերտիքա շրջանէն
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ [etaa.gr/metaboles/apografes/apografi_2011_monimos.pdf 2011-ի մարդահամար]
- ↑ Մեթանայի ջրաջերմական պատմականը, 14-1-2015
- ↑ sciencedirect - Մեթանա․ Հարաւային Էգէականի հրաբխային արեւմտեան ծայրամասը, 30-12-2008, D'Alessandro, W.; Brusca, L.; Kyriakopoulos, K.; Michas, G.; Papadakis, G.(2008-12)
- ↑ tovima - Մեթանա, աշխուժ հրաբուխ Աթէնքէն քանի մը քիլոմեթր հեռու, 23-9-2019
- ↑ Մեթանայի բնութիւնը, բուսականութիւնը, Kougioumoutzis, K.; Tiniakou, A.; Georgiadis, T.; Georgiou, O. (2012-02-16)
- ↑ [ciencedirect.com/science/article/abs/pii/S004019511200635X?via%3Dihub Մեթանայի ընդծովիայ հրաբուխները, Nomikou, Paraskevi; Papanikolaou, Dimitrios; Alexandri, Matina; Sakellariou, Dimitris; Rousakis, Grigoris (2013-06)]
- ↑ Մեթանա, Փաֆսանիաս ընդծովիայ հրաբուխը Foutrakis, Panagiotis M.; Anastasakis, George (2018-11-13)
- ↑ Հնագիտութիւն, Միկինեան քաղաքակրթութիւնը Մեթանա, Konsolaki - Yannopoulou, Eleni (2004)
- ↑ troizinia-methana․ Թրիզինիա, Մեթանա
- ↑ filotis - Յունաստանի բնութիւն, Մեթանա