Փորոս
Կղզի | |
---|---|
Փորոս | |
Πόρος | |
Փորոս | |
Երկիր | Սարոնիքոս ծոց, Յունաստան |
Տարածութիւն | 22,841 քմ² |
ԲԾՄ | 358 մեթր |
Բնակչութիւն | 3 993 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Սարոնիքոս ծոց |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 180 20 |
Պաշտօնական կայքէջ | poros.gr |
Փորոս (յուն․՝ Πόρος), Սարոնիքոս ծոցի կղզի։ Հին անունն է Քալավրիա։ Կը գտնուի Պելոպոնեսի ափերուն շտա մօտ, Թրիզինիայի Ղալաթա գիւղին դիմացը։ Բնակչութեան թիւն է 3 993։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորոս կը բաղկանայ երկու կղզիներէ՝ Սֆերիա եւ Քալավրիա, որոնք իրարմէ կը բաժնուին ծովու փոքրիկ ջրանցքէ մը։ Քալավրիա կրաքարէ եւ հերձաքարէ կազմուած է, իսկ Սֆերիա հրաբխային է․ կազմուած է Մեթանայի հրաբուխի ժայթքումէն ետք։ Փորոս քաղաքը կառուցուած է հրաբերանին վրայ։
Փորոս կը յատկանշէ «Ժամացոյցի Աշտարակ»ը, կառուցուած Սֆերիայի բլուրին վրայ։ Քալավրիային հարաւ-արեւելեան մասը կը գտնուի Քալավրիա պատմական վանքը (կամ Փորոսի Զո՜տոհու Փիղիս), կառուցուած 1713-ին։
Յունաստանի Ապստամբութենէն ետք 1821, կը հիմնուի Ռազմական Ծովուժին Նաւային մթերանոցը։
Փորոսի քաղաքապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորոսի քաղաքապետութիւնը կ՛ ընդգրկէ Այիոս Նեքթարիոս, Քիանի Աքթի (դիմացի Պելոպոնեսի ափին՝ 200 մ․ հեռաւորութեամբ, Թրիզինայի մօտ), Մոնի Զո՜տոհու Փիղիս Քալավրիաս, Փորոս բնակավայրերը։ Անոր կը պատկանին նաեւ Փորոսին կրկնակ կղզին եւ շուրջի մօտիկ կղզիակները։ Քաղաքապետութիւնը կազմուած է 1941-ին[1] ։
Ծովափներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնասթիրի, Ասքելի, Նէորիօ, Սէրի նաւակայք, Ռուսական Նաւային Մթերանոց եւ Փլազ Քալավրիա եւ Սֆերիա կղզիները միացնող կամրջակին կից։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փորոս․ Փոքրիկ կղզեակ
-
Փորոս․ կանանչ ծովափ
-
Ասքելի ծովափ
-
Նէորիօ
-
Վաղիոնիա
-
Ալիքի ծովափ
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնագիտական պեղումները յայտնաբերած են թէ կղզին Պղնձադարէն բնակուած է։ Գտնուած դամբանները Միկինեան շրջանէն են եւ կառոյցները Ք․Ա․1000-ին։
Քալավրիա հին քաղաքին՝ բլուրի մը գագաթին, 1894-ին կատարուած պեղումներէն կը յայտնաբերուին Փոսիտոնաս աստուծոյ տաճարին աւերակները։ Իսկ Քալավրիայի հիւսիսային ծովափը՝ Վաղիոնիա, յայտնաբերուած է ծովուն սուզուած հին նաւահանգիստը։
Բիւզանդական շրջանին ծովահէններու դիրախ կը դառնայ, իսկ օսմանեան ժամանակաշրջանին կը պահպանէ անկախութիւնը։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փորոս քաղաքը․ կառուցուած բլուրի մը լանջին։
- Փորոս քաղաքին Ժամացոյցի Աշտարակը։
- Հնագիտական Թանգարանը․ կը հիւրասիրէ Փոսիտոնաս տաճարէն, հին Թրիղինիայէն եւ ուրիշ մօտակայ հնավայրերէ հնագիտական իրեր։
- Փորոս Խեցիի Թանգարանը․ հիմնուած 2006-ին։
- Կղզիին հիւսիսային մասին Քալավրիա գտնուող Տորեան ոճի Փոսիտոնաս տաճարին աւերակները Ք․Ա․ մօտաւորապէս 520-ին։
- Զո՜տոսհու Փիղիս վանք․ Մոնասթիրի
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փորոս, նկարուած Պելոպոնեսի Ղալաթաս դիմացի ափէն
-
Փորոս նաւահանգիստը
-
Փորոս․ Յունաստանի Ծովուժի նոր զինուորագրեալներու կեդրոնը
-
Ժամացոյցի աշտարակը
-
Փորոս․ Պուրծի
-
Տանաս փարոսը
-
Զո՜ոտոհու Փիղիս վանք
-
Փորոսի Հնագիտական Թանգարանը
-
Փորոս, նաւահանգիստ․ Յունաստանի Ապստամբութեան նուիրուած յուշարձանը
-
Փորոս, դիտուած Մեթանայէն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (ΦΕΚ 257Α - 31/07/1941) https://www.eetaa.gr/metaboles/fek/1941/fek_257a_1941.pdf
- ↑ «2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-03-02
- ↑ Յունաստանի ծովուժ(յունարէն)
- ↑ Փորոս(յունարէն)
- ↑ Փորոս․ Քալավրիայի հնագիտական պեղումներ(յունարէն)
- ↑ Փորոս - Բրիտանական Թանգարան(անգլերէն)
- ↑ Փորոս քաղաքապետութեան կայքէջ(յունարէն)
- ↑ ΕΡΤ – Փորոս, Եորղոս Սեֆերիս