Jump to content

Փիրկոս

Քաղաք
Փիրկոս
յուն․՝ Πύργος
Երկիր  Յունաստան
Տարածութիւն 170,9 քմ²
ԲԾՄ 33 մեթր
Բնակչութիւն 25 151 մարդ (2021)
Հեռախօսային ցուցանիշ 2621
Փոստային ցուցանիշ 27131 և 27150
Պաշտօնական կայքէջ cityofpyrgos.gr

Փիրկոս (յուն․՝ Πύργος՝ «աշտարակ»), Փելոփոնես թերակղզու հարաւը գտնուող յունական քաղաք, համանուն համայնքի վարչական կեդրոն եւ Արեւմտեան Յունաստանի ծայրամասային միաւոր: Կը գտնուի ծովի մակարդակէն 15 մեթր բարձրութեան վրայ, Քիփարիսիաքոս ծովածոցի (Ionian Sea) Յոնիական ծովի ափէն 4 քմ, Հին Օլիմփիայէն (Olympia) 19 քմ դեպի արեւմուտք, Աթէնքէն 315 քմ դէպի արեւմուտք հեռաւորութեան վրայ: Քաղաքի նաւահանգիստը Քաթաքոլոնն է: Ըստ 2011 թուականի մարդահամարի՝ քաղաքը կը կազմուէր 24359 բնակիչ, մինչդեռ քաղաքային ընդհանուր բնակչութիւնը կը կազմէր 47955 մարդ։ Քաթաքոլոն նաւահանգիստի առկայութիւնը Փիրկոսը դարձուցած է տարածաշրջանի զարգացած առեւտրային կեդրոն:

Քաղաքային շուկայի շէնքը, 1890, ճարտարապետը Էռնսթ Ցիլերն է: 2005 թուականէն՝ Փիրկոսի Հնագիտական թանգարան

Փիրկոսը առաջին անգամ յիշատակուեր է 1778 թուականին: Կը համարուի, որ այն իր անունը ստացեր է 1512 թուականին Կիորկիոս (Յովհաննէս) Ցերնոթասի կառուցած աշտարակէն (Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535(Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535[1])[2]:) 1821 թուականի յեղափոխութեան ժամանակ Փիրկոսը կարեւոր դեր խաղցեր է Յունաստանի անկախութեան համար մղուող ազգային պայքարին մէջ։ Այս առաջին յունական քաղաքն էր, որը աւերուած էր Օսմանեան զաւթիչներէն։

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Փիրկոս» երկաթուղային կայանի շէնքը կառուցուեր է 1880-1890 թուականներուն նիոդասականութեան ոճով, կղմինտրեայ տանիքով[3]:

Քաղաքի կենդրոնը 1890 թուականին Էռնսթ Զիլերի նախագիծով կառուցուած նիոդասականութեան շէնքին մէջ կը գտնուի հնագիտական թանգարանը[4]: Նախապէս շէնքին մէջ կը գտնուէր Քաղաքային շուկան[5]: Թանգարանը բացուեր է 2005 թուականին[6]: Քաղաքի կեդրոնը կը գտնուի նաեւ նիոդասականութեան ոճով «Ափալոն» հանրային թատրոնը, որը կառուցուեր է 19-րդ դարու վերջին քառորդը[7]:

«Փիրկոս» կայանը կը սպասարկէ Քատաքոլոն-Օլիմպիա երկաթուղային գիծը: Փաթրաս-Քիփարիսիա երկաթուղային գիծը փակուեր է 2011 թուականին։

Փիրկոս համայնք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիրկոս համայնքը հիմնադրուեր է 2001 թուականին[8]:

Փիրկոսի տեղական համայնքին մէջ կը մտնէ հինգ բնակավայր։ Ըստ 2011 թուականի մարդահամարի՝ բնակչութեան թիւը կը կազմէ 25180 բնակիչ: Տարածքը 45,483 քմ²:

Բնակավայրեր 2011 թուկանի բնակչութիւնը
Անթոփիրկոս 260
Քավասիլաքիա 111
Փիրկոս 24359
Սինտրիատ 209
Թրականօ 241

Բրոքհաուզի եւ Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր եւ 4 լրացուցիչ հատորներ)։ Սանթ Փեթերսպուրկ։ 1890–1907

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Византийские малые хроники. Пелопонесские хроники. Хроника 33 (Хроника 1423 года)
  2. «Ιστορία» (հունարեն)։ Δήμος Πύργου։ 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-15-ին։ արտագրուած է՝ 2018-06-14 
  3. Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Σιδηροδρομικός Σταθμός Πύργου Ηλείας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14 
  4. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14 
  5. Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Δημοτική Αγορά Πύργου Ηλείας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14 
  6. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Ιστορικό»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14 
  7. Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Δημοτικό Θέατρο Απόλλων στον Πύργο. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14 
  8. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Πύργου (Ηλείας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ արտագրուած է՝ 2018-06-13