Կոստան Զարեան
Կոստան Զարեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Կոստանդին Քրիստափորի Եղիազարյան |
Ծնած է | 2 Փետրուար 1885[1][2] |
Ծննդավայր | Շամախի Քաղաք, Ռուսական Կայսրութիւն[2] |
Մահացած է | 11 Դեկտեմբեր 1969[3] (84 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Ս. Ղազար կղզի |
Երկեր/Գլխաւոր գործ | Q3220357? |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, գրագէտ, լրագրող, բանաստեղծ, վիպասան |
Աշխատավայր |
Բարձրավանք Երեւանի Պետական Համալսարան Պէյրութի Ամերիկեան Համալսարան Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան Քալիֆորնիոյ Համալսարան, Պըրքլի |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ամուսին | Թագուհի Շահնազարեան |
Երեխաներ | Նուարդ Զարեան եւ Արմէն Զարեան |
Կոստան Զարեան (Եղիազարեան, 2 Փետրուար 1885[1][2], Շամախի Քաղաք, Ռուսական Կայսրութիւն[2] - 11 Դեկտեմբեր 1969[3], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ գրող։
Ծնած՝ Պաքուի մօտ, Շամախի մէջ։ Դեռ մանուկ, կը կորսնցնէ հայրը՝ բարձրաստիճան զինուորական ռուսական բանակին մէջ։ Կը տարուի Պաքու, ապա՝ Փարիզ, ուր կը սորվի ռուսերէն եւ ֆրանսերէն։ Գրական առաջին էջերը լոյս կ՛ընծայէ ֆրանսերէն լեզուով։ Կը գրէ նաեւ իտալերէն, որուն կը տիրապետէր։ 1910 թուականին կ՛երթայ Ս․ Ղազար կղզի, գրական հայերէն սորվելու բուռն փափաքով։
1914 թուականին կ՛անցնի Պոլիս, ուր կը մնայ մինչեւ 1915, գրական կեանքին մասնակցելով։ Դ. Վարուժանի եւ Յակոբ Օշականի հետ կը հրատարակէ «Մեհեան» գրական պարբերաթերթը։ Ապա կ՛անցնի Պուլկարիա, ուր կը մնայ վեց ամիս, ետքը Զարեաններուն ընտանիքը կը մեկնի Իտալիա, Քափրի, Հռոմ եւ 1916 թուականին` Ֆիրենցէ[4]: Պատերազմի սկիզբը կը մեկնի Եւրոպա, ուր որոշ մասնակցութիւն կը բերէ հայկական հարցի քարոզչութեան։ 1919 թուականին կրկին Պոլիս է, ուր՝ մինչեւ 1922 թուական, վերջնական մեկնումը կ՛ունենայ գրական-հրապարակագրական գործունէութեան, Վահան Թէքէեանի եւ ուրիշ գրագէտներու հետ միասին հիմնելով ու խմբագրելով «Բարձրավանք» թերթը։ Կ՛արտադրէ յատկապէս բանաստեղծութիւններ։
Պոլիսէն Խորհրդային Հայաստան անցած՝ քանի մը տարի կը դասախօսէ Երեւանի համալսարանին մէջ։ 1925 թուականին կը մեկնի Ֆրանսա, ապա Միացեալ Նահանգներ։ Հոս կը հրատարակէ իր մեծ վէպերը եւ տպաւորոկան-մտածողական ծաւալուն փորձերը, գլխաւորաբար՝ «Հայրենիք» ամսագիրին մէջ, մինչ «Հայրենիք»ի հրատարակչականէն լոյս կը տեսնէր իր «Նաւը Լերան Վրայ» վէպը։
Մինչեւ 1952 թուականը, Զարեան շրջուն գործունէութեան մէջ է՝ Միացեալ Նահանգներ, Միջին Արեւելք ու Եւրոպա։ Կը դասախօսէ «Քոլոմպիա» համալսարանին (Նիւ Եորք) ու Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ։ Կը հիմնէ եւ կամ կը վարէ թերթեր՝ Փարիզ եւ Պոսթըն։
1961 թուականին կը հաստատուի Երեւան, ուր եւ կը մահանայ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օրերու պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ:
- Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ:
- Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ:
- Նավը լեռան վրա, Երեւան, 1963, 544 էջ:
- Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ:
- Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ:
- Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ:
- Երկեր, Երեւան, 1985, 576 էջ:
- Բանկոպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ:
- Երկրներ եւ աստվածներ: Սպանիա, Երեւան, 1999, 378 էջ:
- Նավատոմար, Երեւան, 1999, 670 էջ:
- Դեպի Արարատ, Երեւան, 2001, 417 էջ:
- Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ:
- Միացյալ Նահանգներ: Երկրներ եւ աստվածներ, Երեւան, 2002, 498 էջ:
- Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ:
- Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երեւան, 2009, 686 էջ:
- Անցորդը եւ իր ճամբան, Երեւան, 2010, 620 էջ:
- Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://imslp.org/wiki/Category:Zarian%2C_Kostan
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
- ↑ «Կոստան Զարեանի Արխիւը` Ի Պահ Մատենադարանին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-08-26։ արտագրուած է՝ 2020-07-04
|