Վիեննա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիեննա | |||||
գերմաներէն՝ Wien | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Ներքին Քաղաք?[2], Լեոպոլդշտադտ?[2], Լանդշտրասսե?[2], Վիդեն?[2], Մարգարետեն?[2], Մարիահիլֆ?[2], Նոյբաու?[2], Յոզեֆշտադտ?[2], Ալզերգրունդ?, Ֆավորիտեն?, Զիմմերինգ?, Մայդլինգ?, Հիտցինգ?, Պենցինգ?, Ռուդոլֆսհայմ-Ֆյունֆհաուս?, Օտտակրինգ?, Հերնալս?, Վերինգ?, Դյոբլինգ?, Բրիգիտտենաու?, Ֆլորիդսդորֆ?, Դոնաուշտադտ? եւ Լիզինգ? | ||||
mayor of Vienna? | Michael Ludwig? | ||||
Օրէնսդրական մարմին | Landtag and City Council of Vienna? | ||||
Հիմնադրուած է՝ | ՔԱ 1-ին դար | ||||
Առաջին յիշատակում | 1. century BCE | ||||
Տարածութիւն | 414,78 քմ² | ||||
ԲԾՄ | 151 մեթր, 542 մեթր | ||||
Բնակչութիւն | 1 840 573 մարդ (1 Յունուար 2016) | ||||
Կը գտնուի ափին | Տանուպ, Wien?, Liesing? եւ Donaukanal? | ||||
Ժամային գօտի | UTC+1, UTC+2? եւ ԿԵԺ | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 01 | ||||
Փոստային ցուցանիշ | 1000–1239, 1400, 1402, 1251–1255[3], 1300–1301[3], 1421, 1423, 1500, 1502–1503, 1600–1601, 1810 եւ 1901 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | W | ||||
Պարգեւներ | European City of the Reformation? | ||||
Անուանուած է | Wien? | ||||
Հիմնադիր | Հին Հռոմէացիներ | ||||
Պաշտօնական կայքէջ | wien.gv.at(գերմ.) | ||||
Վիեննա[4] (գերմաներէն՝ Wien), Աւստրիոյ մայրաքաղաքն է։ Կը գտնուի Տանուպի ափին, Ալպեան լեռներու Վիեննական անտառ լեռնազանգուածի ստորոտին։ Փոխադրամիջոցային խոշոր հանգոյց, գետային նաւահանգիստ, միջազգային օդակայան (Շուախտ)։ Մեքենաշինութեան, նաւթի վերամշակման, քիմիական, թեքսթիլ, սնունդի արդիւնաբերական կեդրոն։ Կը հանդիսանայ միջազգային բազմաթիւ կազմակերպութիւններու նստավայր, ինչպէս նաեւ միջազգային հանդիպումներու, բանակցութիւններու վայր։
Ստուգաբանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մ.թ.ա. IV դար]]ուն այժմեան Վիեննայի տեղը կելտական ցեղերը հիմնած են գիւղակ եւ այն անուանած Վինտոպոնա, որ առաջին բնակիչներու լեզուով կը նշանակէր «սպիտակ դաշտ»։ Մ.թ.ա. I դարէն այն եղած է հռոմէական ճամբար նոյն Vindobona անունով։ Այս անուանումը ժամանակի ընթացքին հնչիւնափոխութիւններու հետեւանքով դարձած է Վիեննա (գերմ. Wien)։
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
|
|
|
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
19-20-րդ դարեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
18-20-րդ դարերուն Վիեննան կը դառնայ համաշխարհային երաժշտական մշակոյթի կեդրոն:
1805 եւ 1809 թուականներուն Վիեննա կը մտնեն Նափոլէոնի զօրքերը: 1814 թուականին քաղաքին մէջ տեղի կ'ունենայ Վիեննայի վեհաժողովը, որ կը ստիպէ վերանայիլ Եւրոպայի քարտէսը:
19-րդ դարու առաջին կիսուն ի յայտ կու գայ պիտերմայեր ոճը, որու հիմնադիրները եղած են վիեննացի նշանաւոր նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ: Վիեննան կը դառնայ համաեւրոպական մշակոյթի կեդրոն: Պիտերմայեր ոճի դարաշրջանը կ'աւարտի 1848 թուականի յեղափոխութեամբ, որուն քաղաքի բնակիչները աշխոյժ մասնակցութիւն կ'ունենան:
19-րդ դարու վերջը մշակոյթը, գիտութիւնն ու կրթութիւնը Վիեննայի մէջ կը շարունակեն զարգանալ: Համաշխարհային համբաւ ձեռք կը բերեն Վիեննայի համալսարանն ու գիտութիւններու ակադեմիան:
20-րդ դարու սկիզբը Վիեննան աւելի քան 2 միլիոն բնակչութեամբ կը դառնայ Եւրոպայի խոշորագոյն բնակավայրերէն մէկը: Սակայն Առաջին աշխարհամարտին Աւստրո-Հունգարիայի պարտութենէն յետոյ Վիեննան կը կորսնցնէ իր ազդեցութիւնը: Ատոր կը նպաստեն նաեւ գնաճը եւ ընկերվարականներու (socialists) ու պահպանողականներու պայքարը: Քաղաքապետարանը, փորձելով պահպանել ֆինանսներու եւ լայն զանգուածներու հաւասարակշռութիւնը, մատչելի բնակարանաշինութեան ծրագիր կը սկսի, սակայն չի կրնար կանխել կուսակցութիւններու բախումը. 1927 թուականին Վիեննայի մէջ կը սկսին զանգուածային անկարգութիւններ, որու հետեւանքով 89 մարդ կը զոհուի:
1934 թուականին իշխանութեան գլուխ եկած ազգայնական-ընկերվարական ուժերը չեն կրնար պահպանել երկրի անկախութիւնը. Մարտ 11-ի լոյս 12-ի գիշերը 1938 թուականին Վիեննա կը մտնեն գերմանական զօրքերը:
13 Ապրիլ 1945 թուականին Վիեննա կը մտնեն խորհրդային զօրքերը: Անգլո-ամերիկեան ռմբակոծութիւններէն, ապա նաեւ փողոցային մարտերէն քաղաքը խիստ կը տուժէ, սակայն քաղաքի պատմական կեդրոնը գլխաւորապէս անվնաս կը մնայ: 1960 թուականին կ'աւարտի Սուրբ Ստեփանոսի տաճարի վերականգնումը: 1955 թուականին կը վերաբացուին օփերային թատրոնն ու «Պուրկթատրոնը» (Burgtheater):
1945 թուականի Յուլիսին կը ստորագրուի քաղաքի գրաւման պայմանանագիրը, որու համաձայն քաղաքը կը բաժնուի չորս տիրապետութիւններու` խորհրդային, ամերիկեան, անգլիական եւ ֆրանսական: Քառլ Ռեները կը ստեղծէ աւստրիական ժամանակաւոր կառավարութիւն, որ կը ղեկավարէր Գերմանիայի բաժանմունքէն: Քաղաքը բաժնած խորհրդային եւ դաշնակից զօրքերը Վիեննան կը լքեն 1955 թուականին, երբ Աւստրիան կը հռչակուի անկախ եւ չէզոք երկիր:
1950-ական թուականներու երկրորդ կիսուն Վիեննայի մէջ դարձեալ կը սկսի զարգանալ բնակարանաշինութիւնը: 1970-1980 թուականներուն լրջօրէն կը վերակառուցուի քաղաքի կեդրոնը, որու շնորհիւ քաղաքը կը փրկուի (ֆր.՝ Bruxellisation),պրիւսքսէլիզացիայէն կամ (անգլ.՝ Brusselsization): Ժամանակակից Վիեննայի մէջ իրենց կեդրոնները ունին Հիւլէական ուժի միջազգային գործակալութիւնը, ՄԱԿ-ի արդիւնաբերական զարգացման կազմակերպութիւնը, Նաւթ արտահանող երկիրներու կազմակերպութիւնը եւ միջազգային շարք մը այլ կազմակերպութիւններ:
- Վիեննա - Wien
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.wien.gv.at/bezirke/
- ↑ 3,0 3,1 https://www.post.at/downloads/PLZ_Verzeichnis_JAN16.xls — 1999.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 48։ ISBN 99941-56-03-9
- ↑ Bevölkerung am 1.1.2020 nach detaillierter Staatsangehörigkeit und Bundesland — Statistics Austria.
|