Jump to content

Իտալերէն

Իտալերէն
Իտալերէն փաստաթուղթի նմուշ
Տեսակ Բնական
Ենթադաս Italo-Romance? և հարավեվրոպական լեզուներ?
Երկիրներ  Իտալիա[1],  Սան Մարինո[2],  Զուիցերիա[3] և  Վատիկան[4]
Խօսողներու քանակ 64 800 000 մարդ (2019)[5]
Վերահսկող կազմակերպութիւն Ակադեմիա դելա Կրուսկա?
ԵՈՒՆԵՍՔՕ-ի լեզուի կարգավիճակ անվտանգ[6]
Դասակարգում
  • Հնդեւրոպական
    • Ռոմանական
      • Իտալերէն
Գիրերու համակարգ Իտալերեն այբուբեն? և Italian Braille?
IETF it
ԳՕՍՏ 7.75–97 ита 235
ISO 639-1 it
ISO 639-2 ita
ISO 639-3 ita
Italian language Ուիքիպահեստին մէջ

Իտալերէնը (իտալ.՝ Italiano  Լսել [իթալեանօ] ) կը պատկանի Հնդեւրոպական լեզուներու ընտանիքի ռոմանական լեզուներու արեւմտաիտալական լեզուախումբին։ Իտալերէն կը խօսին աշխարհի վրայ 61 միլիոն մարդ[7]։ Իտալերէնը պետական լեզուն է Իտալիոյ, Զուիցերիոյ, Սան Մարինոյի, Սլովենիոյ, Վատիկանի եւ Իսթրիա կոմսութեան մէջ (Խրուաթիա)։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման՝ իտալերէնը 21-րդն է[7]։

Այբուբենը Եւ Գիրը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թէեւ իտալերէնի այբուբենը ունի 21 տառ՝ 16 բաղաձայն եւ 5 ձայնաւոր, սակայն կը ցուցադրուի 26 տառ, որոնցմէ վերջին 5-ը կ'օգտագործուին արտասահմանեան ծագում ունեցող բառերուն մէջ եւ չեն պատկանիր իտալերէն լեզուի այբուբենին։

ՏառԱրտասանութիւնԻտալերէն անուանումՀայերէն անուանում
A a{a}aա
B b{b}biպի
C c{k} {tʃ}ciչի
D d{d}diտի
E e{e}eէ
F f{f}effeէֆֆէ
G g{g} {dj}giճի
H hչ'արտասանուիրaccaակկա
I i{i}iի
L l{l}elleէլլէ
M m{m}emmeէմմէ
N n{n}enneէննէ
O o{o}oօ
P p{p}piփի
Q qմիայն {qu] տառակապակցութեան պարագային {ku}cuքու
R r{r}erreէռռէ
S s{s} {z}esseէսսէ
T t{t}tiթի
U u{u}uու
V v{v}viվի
Z z{dz} {ts}zetaձետա
Միայն օտար ծագումով բառերու պարագային
W w{v}doppia viտոփփիա վի
X x{ks}icsիքս
Y y{i} {j}i grecaի կրեքա
K k{k}kappaքափփա
J j{j}i lungaի լունկա
Գրեք ձեռքով իտալական դպրոցում

Իտալերէն լեզուին մէջ ձայնավորները 5 հատ են՝

ՏառԱրտասանությիւնՀայերէն արտասանութիւն
a{a}ա
e{e}է
i{i}ի
o{o}օ
u{u}ու

Իտալերէն լեզուին մէջ բաղաձայնները թիւով 16 են՝

B, C, D, F, G, H, L, M, N, P, Q, R, S, T, V, Z.

C տառը՝ a, o, u ձայնաւորներէն եւ բաղաձայններէն առաջ կ'արտասանուի {k}(կ

Օրինակ՝

cane {քանէ} (շուն),

colore {քոլորէ} (գոյն),

cuore {քուորէ} (սիրտ),

clamore {քլամորէ} (աղմուկ, աղաղակ),

crudele {քրուտելէ} (դաժան

C տառը՝ i, e ձայնաւորներէն առաջ կ'արտասանուի {} (չ

Օրինակ՝

cielo {չիելօ} (երկինք),

dolce {տոլչէ} (քաղցր),

cena {չենա} (ընթրիք),

facile {ֆաչիլէ} (հեշտ),

cinema {չինեմա} (շարժապատկեր

G տառը՝ a, o, u ձայնաւորներէն եւ բաղաձայններէն առաջ կ'արտասանուի {g}(կ

Օրինակ՝

gatto {կաթթօ} (կատու),

gola {կոլա} (կոկորդ),

gusto {կուսթօ} (համ),

greco {կրեքօ} (յոյն),

grigio {կրիճիօ} (մոխրագոյն)։

G տառը՝ e, i ձայնաւորներէն առաջ կ'արտասանուի {dj}(ճ

Օրինակ՝

gelato {ճելաթօ} (պաղպաղակ),

giorno {ճիորնօ} (օր),

giallo {ճիալլօ} (դեղին),

gente {ճենթէ} (ժողովուրդ, մարդիկ

GN տառակապակցութիւնը կ'արտասանուի {նի

Օրինակ՝

gnomo {նիոմօ} (գաճաճ),

agnello {անիելլօ} (գառ),

ogni {օնիի} (իւրաքանչիւր),

sogno {սոնիօ} (քուն

GLI տառակապակցութիւնը կ'արտասանուի {լի

Օրինակ՝

figlio {ֆիլիօ} (որդի),

voglia {վոլիա} (ցանկութիւն),

aglio {ալիօ} (սխտոր),

biglietto {բիլիեթթօ} (տոմս

Իտալերէնին մէջ H տառը չունի հնչիւն, երբ h տառը կը գրուի c կամ g տառէն ետք, որուն կը յաջորդէ e կամ i ձայնաւորը ապա c կամ g տառը կ'արտասանուի {ք}, {կ

Օրինակ՝

chilo {քիլօ} (քիլօկրամ),

ghiaccio {կիաչչիօ} (սառոյց

H տառը կ'օգտագործուի նաեւ avere - ունենալ օժանդակ բայի ներկայ ժամանակի մէջ խոնարհուած որոշ դէմքերու մէջ։

ho {օ} ես ունիմ,

hai {այ} դուն ունիս,

ha {ա} ան ունի,

hanno {աննօ} մենք ունինք։

SC տառակապակցութիւնը a, o, u ձայնաւորներէն առաջ կ'արտասանուի {սք

Օրինակ՝

scala {սքալա} (աստիճան),

scuola {սքուոլա} (դպրոց),

scopo {սքոփօ} (նպատակ

SC տառակապակցութիւնը e, i ձայնաւորներէն առաջ կ'արտասանուի {շ

Օրինակ՝

scegliere {շելիերէ} (ընտրել),

scienza {շենցա} (գիտութիւն

S տառը երբ կը գտնուի երկու ձայնաւորներու միջեւ կ'արտասանուի {զ}, սակայն երբ երկու ձայնաւորներու միջեւ կը գրուի երկու SS կ'արտասանուի {ս

Օրինակ՝

casa {քազա} (տուն),

cosa {քոզա} (ինչ

passare {փասսարէ} (անցնել),

bassare {պասսարէ} (իջեցնել

S տառը հետեւեալ բաղաձայններէն առաջ b, d, g, l, m, n, r, v նոյնպէս կ'արտասանուի {զ

Օրինակ՝

sdegno {զտենիօ} (զայրոյթ),

snello {զնելլօ} (բարակ),

svago {զվակօ} (զուարճանք

Քերականութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իտալերէն լեզուն ունի 2 սեռ՝ արական եւ իգական, 2 յօդ՝ անորոշ եւ որոշեալ, 15 ժամանակաձեւ՝ սահմանական եղանակ 8 ( indicativo ), ստորադասական եղանակ 4 ( congiuntivo ), պայմանական եղանակ 2 ( condizionale ), հրամայական եղանակ 1 ( imperativo )։

Անկատար Ներկայ / Presente Indicativo

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անկատար ներկայ (սահմանական ներկայ) ժամանակը ցոյց կու տայ խօսելու ժամանակ կատարուող գործողութիւնը։

Իտալերէն լեզուին մէջ բայերը կը բաժնուին 3 խումբի.-

I խումբորոնք ունին - are վերջաւորութիւնparlare - խօսիլ
II խումբորոնք ունին - ere վերջաւորութիւնcredere - հաւատալ
III խումբորոնք ունին - ire վերջաւորութիւնsentire - լսել, զգալ

Սահմանական ներկայ ժամանակը կանոնաւոր բայերու պարագային կը կազմուի աւելցնելով բայի արմատին հետեւեալ վերջաւորութիւնները՝

AREEREIRE
PARLARECREDERESENTIRE
parlo - կը խօսիմcredo - կը հաւատամsento - կը լսեմ
parli - կը խօսիսcredi - կը հաւատասsenti - կը լսես
parla - կը խօսիcrede - կը հաւատայsente - կը լսէ
parliamo - կը խօսինքcrediamo - կը հաւատանքsentiamo - կը լսենք
parlate - կը խօսիքcredete - կը հաւատաքsentite - կը լսէք
parlano - կը խօսինcredono - կը հաւատանsentono - կը լսեն

Սահմանական Անցեալ Passato Prossimo

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սահմանական անցեալ ժամանակը ցոյց կու տայ ներկայ ժամանակակէտէ մը առաջ կատարուած, աւարտած գործողութիւն։ Կը կազմուի avere կամ essere օժանդակ բայի ներկայ ձեւով եւ վաղակատար դերբայով ( parl - ato, cred - uto, sent - ito

Անկատար Անցեալ / Imperfetto

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անկատար անցեալ ժամանակը ցոյց կու տայ անցեալ ժամանակի մէջ կատարուող, ընթացքի մէջ եղող գործողութիւն մը։

Ապակատար Ներկայ Futuro semplice

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ապակատար ներկայ (սահմանական ապառնի) ժամանակը ցոյց կու տայ խօսելու պահէն ետք կատարուելիք գործողութիւն մը։

Հանրայայտ Ասացուածքները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

" Una buona mamma vale cento maestre " - Լաւ մայրը հարիւր ուսուցիչ կ'արժէ։

" Prima i denti, poi i parenti " - Սկիզբը դուն եւ քու ընտանիքդ, այնուհետեւ բարեկամներդ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ScriptSource - Italy
  2. ScriptSource - San Marino
  3. ScriptSource - Switzerland
  4. ScriptSource - Vatican State
  5. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL, 1951. — ISSN 1946-9675
  6. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլասԵՈՒՆԵՍՔՕ.
  7. 1 2 , Աշխարհի 30 ամենաշատ խօսուած լեզուները

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Եւրամիութեան պաշտօնական լեզուներ