Յարութիւն Քիւրքճեան
Յարութիւն Քիւրքճեան | |
---|---|
Ծնած է | 1943 |
Ծննդավայր | Լիբանան |
Մահացած է | 8 Օգոստոս 2024 |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Սորպոն |
Մասնագիտութիւն | գրագէտ, դասագիրքերու հեղինակ, հասարակական գործիչ |
Յարութիւն Քիւրքճեան (1943, Լիբանան - 8 Օգոստոս 2024), կրթական մշակ, դասախօս, գրագէտ, դասագիրքերու հեղինակ, յօդուածագիր, հասարակական գործիչ։ 1984 թուականէն հաստատուած է Աթէնք, Յունաստան։
Կենսագրական համառօտ գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական եւ երկրորդական կրթութիւնը կը ստանայ Նշան Փալանճեան Ճեմարան, Պէյրութ, 1956-1963։ Ուսումը կը շարունակէ Պէյրութի Ֆրանսական համալսարանին Փիլիսոփայութեան դպրոցին մէջ եւ ապա Փարիզ (Ֆրանսա) անցնելով, կ'աւարտէ Սորպոնի համալսարանը, տիրանալով Փիլիսոփայութեան Մագիստրոսութեան տիտղոսին՝ 1978։
Մասնագիտացած մանկավարժ եւ ուսուցիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումի տարիներուն ընթացքին եւ ետք՝ շուրջ քսան տարիներ 1964-էն 1984, Պէյրութի հայկական կրթական հաստատութիւններու մէջ՝ Նշան Փալանճեան Ճեմարան, Հայկազեան Համալսարան եւ Համազգայինի Հայագիտական Հիմնարկ, կը դասաւանդէ հայերէն՝ իբր մայրենի կամ երկրորդ լեզու, ֆրանսերէն, հայ գրականութիւն եւ փիլիսոփայութիւն։
Կ՛աշխատակցի հայ գրական մամուլին՝ Բագին, Ահեկան, Յառաջ, Ազդակ, եւայլն, զանազան աշխատասիրութիւններով։
Կը հեղինակէ մանկավարժական, դաստիարակչական գիրքեր, կը գործակցի ուրիշ գրագէտներու հետ գրական գործերու հրատարակման, ինչպէս նաեւ կը գործակցի զանազան գրական բնոյթով աշխատանքներու մէջ։
Ունի ծաւալուն հասարակական գործունէութիւն։
Հասարակական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եղած է վարիչ (1979 – 1984) Պէյրութի մէջ լրագրողներու պատրաստութեան հիմնարկի մը եւ Աթէնքի մէջ «Դրօշակ»ի Հրատարակչականին (1984 - 1999)։
Մասնակցած է՝
- 2008 Փետրուարին, Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանին մէջ տեղի ունեցած «Հայեցի կրթութիւն» նիւթով համագումարին՝ ներկայութեամբ լիբանանահայ վարժարաններու տնօրէններու, կրթական մարմիններու ներկայացուցիչներու, հայրենագիտական նիւթեր դասաւանդող ուսուցիչներու, մտաւորականներու, ուսանողական միութիւններու ներկայացուցիչներու, երկրորդական դասարանի աշակերտներու եւ մամլոյ ներկայացուցիչներուՊէյրութ կազմակերպուած էր Համազգայինի Հայ Կրթական եւ Մշակութային միութեան կրթական խորհուրդին կողմէ։
- 2008 Յուլիսին Հայաստանի մէջ կայացած Համահայկական Կրթական Գ. Խորհրդաժողովին․
- Յուլիսի 2010, Ծաղկաձորի մէջ տեղի ունեցած «Արեւմտահայերէնի ուսուցման վիճակը սփիւռքի մէջ» եռօրեայ համահայկական համագումարին․
- Նոյեմբեր 2013, «Իսլամաց(ու)ած հայերու մասին» գիտաժողովին (Պոլիս, Վոսփոր - Պողազիչի համալսարան)։
Գործակից է` Յուշամատեան հանրօգուտ (ոչ-շահաբեր) միութեան, իբր անոր գիտական խորհուրդի անդամ։
Աշխատութիւններ․ հեղինակ եւ հրատարակիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Քիւրքճեան ունի հարուստ մանկավարժական, գրական եւ քաղաքապատմական գործեր։ Բացի իր հեղինակած աշխատանքներէն, ներդրում ունեցած է նաեւ ուրիշ հեղինակներու գրական գործերուն մէջ, իբր սրբագրիչ, թարգմանիչ, եւն․։
Հայերէն իբր մայրենի լեզու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատրաստած եւ բազմիցս հրատարակած է Միջնակարգի եւ Երկրորդականի՝ հայերէն իբր մայրենի լեզու եւ հայ գրականութեան, դասագիրքերու շարքեր․ կը գործածուին Սփիւռքի տարածքին հայկական վարժարաններէն։
- «Հայրենի Աղբիւր» (Պ, 1, 2, 3) դասագիրքերու շարք, Մարօ Գալայճեան-Քիւրքճեանի հետ, (Աթէնք)
- «Նոր քերականութիւն հայերէն լեզուի» (արեւմտահայերէն): «Հայրենի Աղբիւր» դասագիրքերու շարքին զուգահեռ վարժութիւններու տետրակներ՝ Պ, 1, 2, 3։
- «Մեր Լեզուն», (Լոս Անճելըս)
- «Հայ Կեանք եւ Գրականութիւն» 1 եւ 2, Երկրորդականի աշակերտներու համար (Աթէնք – Պէյրութ 2005)
«Հայրենի Աղբիւրի Գրադարան»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատրաստած է պատանիներու ուղղուած, խտացուած վիճակով, հայ գրականութենէն ծանօթ գործերու գրքոյքներու շարք մը։
Հայերէնը իբր երկրորդ լեզու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակած ու բազմիցս հրատարակած է հայերէնի ուսուցման երկլեզու մեթոտներու շարք՝
- «Ձեռնարկ հայերէն լեզուի»․ Ֆրանսախօսներու ուղղուած, հայերէնի ինքնուղոյց դասընթացք (Manuel Pratique de la langue arménienne), (1972, Պէյրութ)։ Այս աշխատութիւնը վերահրատարակուած է՝ «Parev» (Բարեւ) խորագրով (Parev : initiation à l'arménien occidental moderne, հովանաւրութեամբ Փոմփիտու կեդրոնի Bibliotheque publique d information du Centre Pompidou), Փարիզ, (1988, 1992) եւ անգլերէնով՝ «Practical textbook of Western Armenian. Auto-didactic Armenian language method» (Արեւմտահայերէնի գործնական ինքնուսոյց դասընթացք), (1982)։
- Լսողական-գործնական մեթոտ հայերէն լեզուի (Արեւմտահայերէն-Արեւելահայերէն, լրիւ ձայնագրուած) 1990 «L’armenien occidental»։
- «L’Armenien Global» երկլեզու մեթոտ, (Փարիզ, 2020)։
Բառարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Քիւրքճեան հեղինակն է՝
- «Գործնական բառարան ֆրանսերէն-հայերէն» (Dictionnaire pratique français-arménien) բառարանին (1976, 1998)։
- «Գործնական բառարան ֆրանսերէն-հայերէն, հայերէն-Ֆրանսերէն» (Dictionnaire pratique français-arménien, arménien-français) երկլեզու բառարանին (2000, 2010)․ Գրիգոր Շահինեանին հետ գործակցաբար։
Մենագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Փորձ Տարա-Գրութեան մասին - Essai sur l'exil» հաւաքածոյ, (Փարիզ 1978),
- «Սփիւռք եւ Ինքնացում», Մատենաշար ԲԱԳԻՆի, (2022)։
Յարութիւն Քիւրքճեանի այս աշխատասիրութիւնները լոյս տեսած են նաեւ, պարբերական մամուլի մէջ։
Քաղաքական – գաղափարական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յր․ Քիւրքճեան հեղինակած է հետեւեալ քաղաքական աշխատութիւնները․-
- «Ուրուագիծ Հ. Յ. Դ. պատմութեան 1919-1924 հնգամեակի» (Աթէնք՝ 1988)։
- «Գաղափարագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան»: Ա. Հատոր (Աթէնք․ Հրատ. Հ.Յ. Դաշնակցութեան, 1990-1995)։
- «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան». քառահատոր շարք: Հատոր Ա. 1890-1898, Հատոր Բ. 1898-1905, Հատոր Գ. 1906-1918, Հատոր Դ. 1918-1992․ (Հրատ. Հ.Յ.Դ․, 1990-1995)։
- «Քրիստափոր Միքայէլեան: Նահատակութեան 100 ամեակ (1905-2005)»․ (2005, Սոֆիա)։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ծաղկաքաղ սփիւռքահայ գրականութեան» (2009, Պէյրութ, Վահէ Սէթեան տպարան)։
«ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, ՄԱՐԴԸ ԳՈՐԾԻՆ ՄԷՋԷՆ» (Մարտ 2021, ԱՐԱՍ հրատարակչատուն, Պոլիս)
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12][13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] [26]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ kurkjian.info - Հայրենի Աղբիւր Գրադարանը
- ↑ Armenian Philology in the Modern Era: From Manuscript to Digital Text (անգլերէն)
- ↑ dictionnaires-machtotz․ Յարութիւն Քիւրքճեան (ֆր.)
- ↑ brill.com - Յարութիւն ՔԻւրքճեան՝ Հայ Գրականութեան Հրատարակութիւնը 20-րդ դարուն (1920-2000) (անգլերէն)
- ↑ Վեմ հանդէս, Յունուար - Մարտ թիւ 1 (53)
- ↑ [https://akunq.net/am/?p=36175 Ակունք - Արեւմտահայաստանի եւ արեւմտահայութեան Ուսումնասիրութեան կեդրոն, «Ազատ Օր»-ի հարցազրոյցը Յարութիւն Քիւրքճեանի հետ. գիտաժողով` իսլամաց(ու)ած հայերու մասին (Պոլիս, Պողազիչի համալսարան) 2013/12/17 ]
- ↑ [1][permanent dead link]
- ↑ Բագին, ԹԻՒ 2 2019, էջ 2
- ↑ «hayemnews -Յուշամատեանը Աթէնքի մէջ՝ հայու արմատներու որոնումով -Ազատ Օր- 7/12/2019»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-04-12-ին։ արտագրուած է՝ 2020-11-02
- ↑ Ասսպարէզ - «ԱԶԱՏ ՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔՃԵԱՆԻ ՀԵՏ, 10-8-2010
- ↑ Բագին, ԹԻՒ 3–4 2019, էջ 2
- ↑ ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՅԱՒԵԼՈՒԱԾ Ի. ԳԱՀԻՐԷ 2018(էջ 149, 174)
- ↑ Բագին, ԹԻՒ 1–2 2016
- ↑ 05-Գրականագիտություն-2013-2, Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք) ՎԱՒԵՐԱԳՐՈՒՄՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Գրիգոր Պըլտեանի վէպերու վերհրատարակման առթիւ
- ↑ haygirk.nla.am - Ձեռնարկ հայերէն լեզուի : (Արեւմտահայերէն) : Հայերէնի ինքնուսոյց դասընթացք /
- ↑ Գործնական բառարան ֆրանսերէն-հայերէն.
- ↑ books.google.gr - Essai sur l'exil (անգլերէն)
- ↑ [https://vemjournal.org/?p=2878 Վէմ - ՎԱՒԵՐԱԳՐՈՒՄՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ — 2013-2 Գրիգոր Պըլտեանի վէպերու վերհրատարակման առթիւ - Յարութիւն Լ. Քիւրքճեան]
- ↑ amazon.fr Բառարան՝ Ֆրանսերէնէ հայերէն եւ Հայերէնէ ֆրանսերէն, Յր․ Քիւրքճեան, Գր․ Շահինեան
- ↑ ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book, Քիւրքճեան, Յարութիւն
- ↑ Համազգային Գրատուն - Ծաղկաքաղ հայ գրականութեան, խմբագիր՝ Յարութիւն Քիւրքճեան
- ↑ Ասպարէզ - «Հայեցի Կրթութիւն» Համագումարը Յաջողութեամբ Աւարտեց Իր Աշխատանքները, 26-2-2008
- ↑ Հայ Գիրք - Չափածոյ երկեր / հեղ․՝ Սարաֆյան Նիկողոս; Քիւրքճեան Յարութիւն (edt.)
- ↑ Ասպարէզ - Յարութիւն Քիւրքճեան Կ’անդրադառնայ Համահայկական Կրթական Խնդիրներու, 12-8-2008[permanent dead link]
- ↑ Յուշամատեան - Յուշամատեանի Գիտական Խորհուրդը
- ↑ Մարդը գործին մէջէն, Լեռ Կամսար
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- kurkjian.info - Մեր մասին
- Յր․ Քիւրքճեանի հարցազրոյցը՝ Երկլեզութեան եւ երկմշակոյթի․․․ մասին[permanent dead link](ֆր.)
- Ասպարէզ - Յարութիւն Քիւրքճեան Կ’անդրադառնայ Համահայկական Կրթական Խնդիրներու, 12-8-2008[permanent dead link]
- Ազատ Օր, Արխիւ - ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՍԼԱՄԱՑ(ՈՒ)ԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍԻՆ (Պոլիս, Վոսփոր - Պողազիչի համալսարան)«ԱԶԱՏ ՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔՃԵԱՆԻ ՀԵՏ 2-12-2013
- « Innovation en éducation: les défis de l’enseignement de l’arménien occidental au XXIe siècle» Արեւմտահայերէնի Ուսուցման Մարտահրաւէրը․․ - Անի Կարմիրեան(ֆր.)
- Յուշամատեան
- Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարան