Իրոտոթոս
Իրոտոթոս հին յուն․՝ Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς | |
---|---|
Իրոտոթոսի կիսադրին, գործ՝ Ք․Ա․ 4-րդ դար | |
Ծնած է | մօտաւորապէս Ք․Ա․484 |
Ծննդավայր | Ալիքարնասոս, Փոքր Ասիա |
Մահացած է | մօտաւորապէս Ք․Ա․425 |
Մահուան վայր | Թուրյի, Սիպարկ, Քազանօ ալօ Իոնիօ, Քոզենցա շրջան, Քալաւրիա, Իտալիա |
Քաղաքացիութիւն | Ալիքարնասոս |
Ազգութիւն | յոյն |
Երկեր/Գլխաւոր գործ | Իսթորիէ |
Մասնագիտութիւն | պատմաբան, աշխարհագէտ, քաղաքագէտ,գրագէտ |
Իրոտոթոս (յուն․՝ Ηρόδοτος)․ յոյն պատմաբան, ճանապարհորդ եւ աշխարհագէտ (Ք․Ա․484 - Ք․Ա․424)։ Պատմագիտութեան հիմնադիրը կը սեպուի։ Հեղինակն է «Իսթորիէ» (հին յուն․՝ Ἱστορίαι Պատմութիւն) գործին։
Կենսագրական հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրոտոթոս (կամ Իրոտոթոս Ալիքարնասեցին) ծնած է Ալիքարնասոս (Փոքր Ասիոյ հարաւ-արեւմտեան ափերուն յունական գաղթօճախ․ այսօրուան՝ Պոտրում)։ Բարեկեցիկ ընտանիքի զաւակ եղած է եւ դաստիարակուած է Հոմերոսի եւ յունական դիցաբանութեան շունչով։ Հայրն էր Լիքսիս եւ մայրը՝ Ռիօ (ան Թրիզինայէն Յոնիա հասած առաջին յոյն գաղթողներու սերունդէն էր), իսկ զարմիկն էր Փանիասիս (Ք․Ա․ 5-րդ դարու յոյն դիւցազներգակ բանաստեղծ)։
Ան երիտասարդ տարիքին կը մասնակցի Ալիքարնասոսի բռնակալ Լիղտամիսին տապալումի անյաջող փորձին։ Ընտանիքին հետ Սամոս կ՛աքսորուի Ք․Ա․468 եւ կամ՝ Ք․Ա․467-ին։
Ք․Ա․ 455 մինչեւ Ք․Ա․ 443 կը ճաբորդէ միաժամանակ ուսումնասիրութիւններ մը կատարէ․ Սքիթիա*, Փոքր Ասիոյ խորերը, Պոնտոս, Խրիմ, Կիպրոս եւ մինչեւ Սուրիա, Բաբելոն, Եգիպտոս (որ կ՛անուանէ «Նեղոսի նուէրը»), ինչպէս նաեւ ամբողջ Յունաստանը։
Սքիթիա․ հին արձանագրութիւններու մէջ անոր սահմանները կը բնորոշուին Ռումանիայէն մինչեւ Փամիրի լեռնադաշտը, Եւրասիայի ընթարձակ շրջանը ուր վաչկատուն ցեղեր կ՛ապրէին եւ Իրանական լեզուներ կը խօսէին։ Չինացիները զանոնք իբրեւ Սաքես կը ճանչնային (Ասիացի Սքիթես) եւ «Սայ» կ՛անուանէին (չին․՝塞)։
Բաւական տարիներ Աթէնք կը մնայ եւ բարեկամական կապեր կը հաստատէ այդ ժամանակի կարեւոր անձնաւորութիւններու հետ, ինչպէս օրինակ՝ Փերիքլիս եւ Սոֆոքլիս։ Ք․Ա․443-ին, Փրոթաղորասին (իմաստասէր եւ ուսուցիչ, Ք․Ա․490 - Ք․Ա․420) հետ հարաւային Իտալիա (Մեծ Յունաստան) կը հիմնեն Թուրյի գաղթօճախը։ Իրոտոթոս հոն կ՛անցընէ կեանքին ամենամեծ շրջանը, այդ պատճառով լատինները անոր «Թուրիոս» անունը տուած են։
Իրոտոթոս աշխարհագէտը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրոտոթոս շրջած է բազմաթիւ տեղեր։ Նկարագրած է ժողովուրդներ, որոնք ապրած են այդ ժամանակի ծանօթ աշխարհին տարբեր շրջաններու մէջ (Եգիպտացիներ՝ Եգիպտոս այցելած է Ք․Ա․ 449-ին, Սքիթացիներ, Միջագետքի բնակիչներ)։
Գլխաւոր ճամբորդութիւններուն ընթացքին արձանագրած է կլիմայական պայմանները։ Հանդիպած է ժողովուրդներու կառավարման տարբեր վարչաձեւեր եւ նկարագրած է անոնց մշակոյթները։
Գլխաւոր ճամբորդութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սարտիս, Զմիւռնիա եւ Էֆեսոս,
- Նաւով՝ արեւմուտքէն դէպի Պոնտոսի արեւելքը մինչեւ Քոլհիտա․
- Արեւելեան Թրակիա․
- Եփրատ գետի վրայով՝ Բաբելոն եւ Սուսա․
- Էգէական ծովու կղզիները․ Սքիաթոս, Տիլոս, Փարոս, Էվիա, Սալամինա, Էղինա եւ Քիթիրա․
- Յունաստանի մայր ցամաքամասը․
- Պելոպոնես․
- Քերքիրա, Տոտոնի, Ամվրաքիա, Սիչիլիա եւ Հարաւային Իտալիոյ (Մեծ Յունաստան) Մեթափոնտիոն եւ Քրոթոնա շրջանները։
Իրոտոթոսին ի պատիւ անուանումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «3092 Իրոտոթոս» աստղակերպը՝ յայտնաբերուած 1960-ին,
- Երկիրէն տեսանելի Լուսընկայի շրջանը՝ «Իրոտոթոս հրաբերան»,
- Կրետէի Նոր Ալիքարնասոս քաղաքին «Իրոտոթոս» մարզական միութիւնը։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ֆոթոտենտրօ․ Իրոտթոսի կեանքն ու գործը - Յունաստանի կրթական նախարարութիւն․ միջնակարգի պատմութեան դասագիրք(յունարէն)
- ↑ Իրոտոթոս, Իսթորիէ - առցանց գրադարան, Α. Γ. Σκαλίδου(յունարէն)
- ↑ Իրոտոթոս․ Կենսագրական բառարան, հատոր 4․ Աթենեան հրատարակչատուն(յունարէն)
- ↑ Իրոտոթոս - 2017-10-07(յունարէն)
- ↑ Իրոտոթոս,«Իսթորիէ»(անգլերէն)
- ↑ Օքսֆորտի համալսարան․ դասական աշխարհի պատմութիւն - Իրոտոթոս(անգլերէն)
- ↑ Փոլիթիա գրատուն - Իրոտոթոս․ Δ. Ν. ΜΑΡΩΝΙΤΗΣ(յունարէն)
- ↑ Փերի․․ղրաֆիս․ Իրոտոթոս՝ Պատմութեան-Աշխարհագրութեան հայրը(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իսթորիէ, Իրոտոթոս(անգլերէն)