Փարոս (կղզի)
Կղզի | |
---|---|
Փարոս | |
յուն․՝ Πάρος | |
Փարոս կղզին | |
Երկիր | Յունաստան[1] |
Տարածութիւն | 194,5 քմ² |
ԲԾՄ | 724 մեթր |
Բնակչութիւն | 13 715 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 844 00 |
Փարոս (յուն․՝ Πάρος), կը պատկանի Քիքլատես կղզեխումբին (Էգէական ծով, Յունաստան) եւ մեծութեամբ երրորդ կղզին է․ անոր արեւմուտքը գտնուող Նաքսոս կղզիէն զայն կը բաժնէ 5 ծովային մղոն լայնքով նեղուց մը։ Աշխարհագրական դիրքը զայն կեդրոնական Էգէականի խաչմերուկի վերածած է։ Բարգաւաճ կղզի․ զարգացած են գիւղատնտեսութիւնը, ձկնորսութիւնը եւ զբօսաշրջիկութիւնը։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնը 193,308 քռ․քմ․ է։ Ծովեզրն է 118,5 քմ․։ Կղզիին արեւելեան ափերը բնական նաւակայքեր եւ գեղեցիկ ծովափներ կը կազմեն, անոնցմէ մի քանին ժայռոտ ու դարվար են։ Ունի բազմաթիւ հրուանդաններ, ինչպէս օրինակ՝ Այիոս Ֆոքաս իր համանուն փարոսով (Փարիքիա), Քորաքաս (հիւսիսը)՝ քարաշէն փարոսով կառուցուած 1887-ին, Թուրհոս (արեւելքը), Աղրիա (հիւսիս-արեւելեան ծայրամասը)՝ Նաքոսին դիմացը, Սթաֆիտա, Վիղլա եւ Փիրղոս (արեւելեան – հարաւարեւելեան մաս) եւ Մավրոս (հարաւային ծայրամասը)։
Գլխաւոր նաւահանգիստներերն են Նաուսա (հիւսիսը), Փարիքիա (արեւմուտքը) եւ Տրիոս (հարաւը)։
Փարոս քաղաքապետութիւնը կ՛ընդգրկէ անոր հարաւ-արեւմուտքը գտնուող Անտիփարոս կղզին։ Կղզին շրջապատուած է բազմաթիւ անբնակելի կղզիակներէ եւ ժայռագօտիներէ․ Փորթես Փարու, Այիոս Սփիրիտոնա, Տրոսոնիսի, Մաքրոնիսի, Ղլարոփոտա, Փաթերոնիսի, Ֆիծի եւ Վրիոքասթրօ։
Կղզին հիսիսէն հարաւ կը ճեղքեն 4 լեռներ, որոնց գլխաւոր գագաթներն են՝ Փրոֆիթիս Իլիաս (776 մ․), Մարփիսա եւ Սթրուպուլաս (730 մ․)։
Փարոսի մարմարը հնադարէն համբաւ ունեցած է․ Յունաստանի լաւագոյնն է։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծառերու եւ թուփերու բազմազանութիւնը կը կազմեն կղզիին հարուստ բուսականութիւնը։ Գիւղատնտեսութիւնը բաւական զարգացած է․ Փարոս կ՛ արտադրէ ձէթ, գետնախնձոր, գինի, պտուղներու տեսակներ, արմտեղէն, բանջարեղէն։ Գինին հանրածանօթ է։
Փարոս կենսական կայան դարձած է գաղթող թռչուններու համար։ Կղզին կը պատսպարէ 200-է աւելի թռչուններու տեսակ։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիին կանանչապատ հովիտին՝ Փսիհոփիանա շրջան, ամրան ամիսներուն կը հանդիպինք թիթեռնիկի հազուագիւտ տեսակի մը․ ցերեկը ժայռերուն եւ ծառերուն բուներուն վրայ անշարժ կը մնայ, իսկ կէսօրէ ետքերը տերեւներուն վրայ կ՛ ելլէ։ Սեպտեմբերին իգական թիթեռները հովիտը կը լքեն եւ միայն իրիկունները ճամբորդելով կ՛ այցելեն ցած բուսականութեամբ վայրեր ուր իրենց հաւկիթները կ՛ ածեն ու ապա կը մեռնին։ Այս շրջանը՝ 1,02 քռ․քլ․, ծանօթ է իբրեւ «Փարոսին թիթեռնիկները» եւ պահպանուած է Նաթուրա 2000[2] GR4220016 անցաբառով։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան թիւն է՝ 13 710 (2011-ի մարդահամար, իսկ 2001-ին՝ 12 853)։ Բնակիչները գլխաւորաբար կը զբաղին գիւղատնտեսութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնադարին կղզին պատմաբաններէն արձանագրուած կամ նշուած է զանազան անուններով․ Փարոս՝ Օմիրոս (Հոմերոս) եւ Արիստոթելիս, Փաքթիա՝ (Ստեփան Բիւզանդացի), Տիմիթրիաս (Օմիրոս, Իրոտոդոս եւ Փաֆսանիաս), Զագինթոս՝ (Զաքինթոս կղզիէն եկած գաղթականներէն նախապատմական շրջան), Իրիա՝ (Ստեփան Բիւզանդացի), Իլիեսա՝ (Նիքանորաս Ղրամաթիքոս)։
Փարոս բնակուած է Ք․Ա․ 5-րդ հազարամեակին։ Ք․Ա․ 5-րդ դարուն, ըլլալով Քիքլատեսի ամենահարուստ կղզին տնետեսական մեծ ներդրում կ՛ ունենայ Աթէնեան Դաշինքին։ Պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[3]։
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փարոսի Հնագիտական Թանգարան
- Քանդակագործութեան Թանգարան
Հնագիտական իրերու պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ք․Ա․ 3-րդ հազարամեակ
-
Ք․Ա․ 8-րդ դար
-
Ծովանոյշի արձանիկ, Ք․Ա․ 5-րդ դար
-
Ք․Ա․ 500
-
Նիքի․ շինուած Փարոսի մարմարով, Ք․Ա․480
-
Խճանկար․ կը պատկերացնէ Իրաքլիս
-
Տիլիոն հնավայր, Փարոս
-
Ասքլիփիոն, Փարոս
-
Հելենիստական շրջան
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լեֆքես, լեռնային կղզին
-
Ջաղացք
-
Մոլոս
-
Փարիքիա
-
Քանդակագործութեան թանգարան, Մարփիսա
-
Փարոսին նաւակայքը
-
Ցուքալիա ծովափ
-
Նաուսա․ Քոլիմպիթրես
-
Փարիքիա
-
Այիոս Իոանիս
-
Փարիքիա
-
Տիլիոս
-
Տրիոս
-
Նաուսա, բերդը
-
Նաուսա
-
Նաուսա․ նաւակայքերէն մին
-
Փիսօ Լիվատի
-
Այիաս Մարիաս
-
Փարիքիա
-
Փարիքիա
-
Այիոս Գոստանտինոս
-
Լեֆքես
[4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Natura_2000
- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Այիոս Ֆոքաս փարոսը, Փարոս(յունարէն)
- ↑ Քորաքաս փարոսը, Փարոս(յունարէն)
- ↑ «natura 2000, բնապահպանման տարածքներ(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-08-ին։ արտագրուած է՝ 2022-02-07
- ↑ Փարոս, թիթեռնիկները(յունարէն)
- ↑ Յունաստանի թիթեռնիկները, Փարոս(յունարէն)
- ↑ Փարոսի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ ΕΡΤ տեսերիզ․ Փարոս(յունարէն)
- ↑ ΕΡΤ տեսերիզ․ Քիքլատես դարերուն ընդմեջէն՝ Փարոս(յունարէն)
- ↑ Փարոս․ Սզբօսաշրջիկին ուղեցոյցը(յունարէն)
- ↑ Փարոսին տեսարժան վայրերը(յունարէն)