Էվրիփիտիս
Էվրիփիտիս հին յուն․՝ Εὐριπίδης | |
---|---|
Էվրիփիտիսի արձանը, Վատիկանի թանգարան, Հռոմ։ | |
Ծնած է | Ք․Ա․ 480 |
Ծննդավայր | Սալամինա, Յունաստան |
Մահացած է | Ք․Ա․ 405 |
Մահուան վայր | Փելա, Փելայի քաղաքապետութիւն, Pella Regional Unit, Յունաստանի Կեդրոնական Մակետոնիոյ Շրջան․, Յունաստանի՝ Մակետոնիոյ եւ Թրակիոյ Ապակեդրոնացած վարչատարածք․, Յունաստան[1][2][3] |
Քաղաքացիութիւն | Հին Աթէնք |
Ազգութիւն | յոյն |
Երկեր/Գլխաւոր գործ | Ալքիստիս, Անտրոմահի, Վաքհէ, Էքաւի, Էլենի, Իլեքթրա, Իրաքլիս, Իրաքլիս, Իքեթիտես, Իփոլիթոս, Իֆիղենիա էն Աւլիտա, Իֆիղենիա էն Թաւրիս, Իոն, Քիքլոփս, Միտիա, Օրեսթիս, Ռիսոս, Թրոատես եւ Ֆինիսէ |
Տեսակ | յունական ողբերգութիւն |
Մասնագիտութիւն | ողբերգակ, թատերագիր, գրագէտ, բանաստեղծ, փիլիսոփայ |
Ծնողներ | հայր՝ Mnesarchus?[4], մայր՝ Cleito?[4] |
Երեխաներ | Մնիսարհիտիս, Մնիսիլոհոս, Էվրիփիտի կրտսեր եւ Քսենոֆոն |
Էվրիփիտիս (յուն․՝ Ευριπίδης - հին յուն․՝ Εὐριπίδης), Ք․Ա․ 480 Սալամինա – Ք․Ա․ 405 Արեթուսա (հիւսիսային Յունաստան, Սելանիկի նահանգ)։ Դասական շրջանի հանրածանօթ հին յոյն ողբերգակ։ Էսհիլոսի եւ Սոֆոքլիսին հետ Յունաստանի երեք մեծագոյն հին ողբերգակներն են։
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվրիփիտիս ծնած է Սալամինա, իսկ ծագումն է Ֆլիա շրջանի Քեքրոփիա քաղաքէն՝ այժմ Հալանտրի, Աթէնքի արուարձան։ Կ՛ ենթադրուի թէ ան ծնած է Սալամինայի նաւամարտին օրը, երբ՝ Էսհիլոս նաւամարտին կը մասնակցէր եւ Սոֆոքլիս նաւամարտի յաղթանակի տօնին կը պարէր։
Ծնողքը բանջարավաճառներ եղած են (ըստ Արիսթոֆանիսի. գիրք Ահարնէ 480, գլ․ 19)։ Էվրիփիտիս երիտասարդութիւնը ապրած է Փերիքլիսին ժամանակ (Աթէնքի Ոսկեդարը), սակայն ծերութիւնը՝ Պելոպոնեսեան Պատերազմի ընթացքին, ուր զոհուած է իր մանչերէն մէկը։
Ունեցած է երկու աղիտալի ամուսնութիւններ․ երկու կողակիցներն ալ անհաւատարիմ եղած են։ Ան առանձնացած եւ մենակեաց կեանք մը ապրած է Սալամինա, քարայրի մը մէջ՝ Էվրիփիտիս քարայր։ Մահէն ետք, քարայրը պաշտամունքի վայր դարձած է։
Վերջին տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվրիփիտիս վերջին տարիները Մակեդոնիա Արեթուսա անցուցած է․ երաժշտասէր Արհելաոս թագաւորին հիւրը եղած է։ Հոն գրած է «Արհելաոս» եւ «Վաքհէ» ողբերգութիւնները։
Արեթուսա, վայրի շուներ զայն կը խածնեն։ Էվրիփիտիս կ՛ ընկճի վէրքերուն եւ կը մահանայ Ք․Ա․ 406-ին։ Արհելաոս կը սգայ բարեկամին մահը։ Կը մերժէ Էվրիփիտիսին աճիւնները Աթէնքին յանձնել։ Կառուցել կու տայ հսկայ դամբան մը եւ մեծ պատիւներով զայն կը թաղէ։ Նաեւ Էվրիփիտիսի յիշատակին պարապ դամբան մը կառուցել կու տայ Փելա՝ Մակեդոնիոյ մայրաքաղաքը։ Աթենացիներն ալ Էվրիփիտիսի մահը իմանալով, կը սգան եւ Արհելաոսէն կ՛ ուզեն անոր աճիւնները։ Վերջինին մերժումէն ետք, Փիրէա տանող ճանապարհին կը կառուցեն հսկայ պարապ դամբան մը, Թուքիտիտիսի վերտառութեամբ՝ «Ամբողջ Յունաստանը կը սգայ Էվրիփիտիսին մահը, հակառակ թէ անոր աճիւնները Մակետոնիա կը գտնուին։ Աթէնքն է անոր հայրենիքը, Յունաստանին Յունաստանը»։
μνῆμα μὲν Ἑλλὰς ἅπασ'
Εὐριπίδου, ὀστέαδ' ἴσχει
γῆ Μακεδών, ᾗπερ δέξατο τέρμα βίου,.
πατρὶς δ' Ἑλλάδος Ἑλλὰς Ἀθῆναι, πλεῖστα δὲ Μούσαις
τέρψας ἐκ πολλῶν καὶ τὸν ἔπαινον ἔχει[5]
Նաեւ, աթենացիները Տիոնիսոսի թատրոնին մէջ Էվրիփիտիսի կիսանդրին կը զետեղեն։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվրիփիտիս անձնական կեանքին մէջ դժբախտ եղած է։ Առաջին երկու կիներէն՝ Հիրինիէն եւ Մելիթոյէն, կ' ամուսնալուծուի. անոնք անհաւատարիմ եղած են եւ անառակութեամբ ամբաստանուած։ Երկու ամուսնութիւններէն չորս մանչ զաւակներով կը բախտաւորուի՝ Մնիսարհիտիս (վաճառական), Մնիսիլոհոս (կեղծող), Էվրիփիտի կրտսեր (իր նախաձեռնութեամբ հօրը մահէն ետք, անոր գործերը թատրոնի բեմերէն կը խաղարկուին) եւ Քսենոֆոն (Աթէնքի բանակին զօրավարներէն, կը սպաննուի Պելոպոնեսեան պատերազմին ընթացքին՝ Ք․Ա․428, երբ հայրը «Իփոլիթոս» գործին համար յատուկ պատիւի կ՛ արժանանայ)։
Գործը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է 92 ողբերգութիւններ, սակայն իր կենսագիրներուն տարիներուն փրկուած էին 78 գործեր, որոնցմէ 8-ն երգիծական էին։ Արդի ժամանակներուն, ծանօթ են Էվրիփիտիսի 81 գործերը, որոնցմէ ամբողջութեամբ փրկուած են 19։
Իմաստակներուն (սոփեստ σοφιστές) գործերը, ինչպէս նաեւ ընդհանրապէս նոր միտքեր եւ հարցեր կ՛ էակցին էվրիփիտիսի գործերուն մէջ։ Կը մասնակցի զանազան մարզական եղելութիւններու՝ Փանաթինէա (մարզական խաղեր նուիրուած Աթինա աստուածուհիին), «փակրաթիօ» (ըմբշամարտի եւ բռնցքամարտի բաղադրութիւն մը) եւ «փիղմին» (հին յունական բռնցքամարտ)։ Հետեւանքն է որ ան մերժէ մարզանքը եւ ատէ մարզիկները․- «Յունաստանի մէջ վատը մեծ է, սակայն մարզիկներուն սեռէն աւելի վատ բան չկայ» (κακῶν γὰρ μυρίων ὄντων καθ΄Ἑλλάδα, οὐδὲν κάκιό νἐστιν ἀθλητῶν γένος)։
Էվրիփիտիս կը զբաղի նկարչութեամբ եւ գործերը կը ցուցադրուին Մեղարա․ գործեր, որոնք կը պատկերազարդեն իր ողբերգութիւնները։ Կարճ ժամանակի մը համար կը զբաղի փիլիսոփայութեամբ, բանաստեղծութեամբ եւ երաժշտութեամբ։
Ծովուն հանդէպ ունեցած սէրը յայտնի է իր ամբողջ գործին մէջ։ Ան հակաընկերական, ինքնամփոփ, մելամաղձոտ եւ անհպելի անձ մը եղած է։ Քաղաքականութիւնը եւ ընկերային կեանքը զայն չեն հետաքրքրած, սակայն իր կարծիքը յայտնած է իր գործերուն մէջ։ Ան աշխուժօրէն մասնակցած է լուսաւորութեան մտաւորական շարժման։ Էվրիփիտիս Անաքսաղորասի, Փրոտիքոսի, Փրոթաղորասի եւ Սոկրատի ունկնդրող եղած է․ վերջին եկրուքին հետ սերտ կապ ունեցած է։
Գործերը թարգմանուած են բազաթիւ օտար լեզուներու։
Ամբողջական գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվրիփիտիսի 81 ծանօթ գործերէն փրկուած 19 ամբողջական գործերուն ցանկը․-
- Ալքիսթիս, Ք․Ա․ 438
- Անտրոմահի, Ք․Ա․ 420
- Վաքհէ, Ք․Ա․407, շահած է ա․ մրցանակ
- Էքաւի, Ք․Ա․ 425
- Էլենի, Ք․Ա․412
- Իլեքթրա, Ք․Ա․ 413
- Իրաքլիտէ, Ք․Ա․417
- Իրաքլիս մենոմենոս, Ք․Ա․ 424
- Իքեթիտես, Ք․Ա․ 420
- Իփոլիթոս, Ք․Ա․ 428
- Իֆիղենիա էն Աւլիտի, շահած է ա․ մրցանակ
- Իգիղենիա էն Թաւրիս
- Իոն, Ք․Ա․ 412
- Քիքլոփս (փրկուած միակ երգիծանքը)
- Միտիա, Ք․Ա․ 431
- Օրեսթիս, Ք․Ա․ 408
- Ռիսոս, Ք․Ա․ 453
- Թրոատես, Ք․Ա․ 415
- Ֆինիսէ, Ք․Ա․408
Ուրիշ գործեր մասամբ փրկուած կամ բնաւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փելիատես, Ք․Ա․ 455
- Թիլեֆոս, Ք․Ա․ 438
- Ալքմէոն Փսոֆիտոս, Ք․Ա․438
- Քրիսէ, Ք․Ա․ 435
- Քրիթես, Ք․Ա․ 435
- Ֆիլոքթիթիս, Ք․Ա․ 431
- Տիքթիս, Ք․Ա․ 431
- Թերիսթէ երգիծանք, Ք․Ա․ 431
- Սթենեւիա, Ք․Ա․ 429-էն առաջ
- Վելերոֆոնտիս, Ք․Ա․ 430
- Քրեսֆոնտիս, Ք․Ա․ 425
- Էրեհթէաս, Ք․Ա․ 422
- Ֆաէթոն, Ք․Ա․ 420
- Մելանիփի, Ք․Ա․ 420
- Ալեքսանտրոս, Ք․Ա․ 415
- Փալամիտիս, Ք․Ա․ 415
- Սիսիֆոս․ երգիծանք, Ք․Ա․ 415
- Մելանիփի տեսմեթիս, Ք․Ա․ 412
- Անտրոմետա, Ք․Ա․ 412
- Արհելաոս, Ք․Ա․ 410
- Անտիոփի, Ք․Ա․ 408
- Իփսիփիլի, Ք․Ա․ 408
- Ալքմեոն Կորնթոսցին, Ք․Ա․ 406․ շահած է ա․ մրցանակ
Ուրիշ գործեր մասամբ կամ բնաւ փրկուած, առանց տարեթիւի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էղէաս, Էոլոս, Ալքմինի, Ալոփի կամ Քերքիոն, Անտիղոնի, Աւղի, Աֆթոլիքոս, Վուսիրիս, Տանայի, Էփիոս, էվրիսթէաս, Թիսէաս, Թիեսթիս, Ինօ, Իքսիոն, Իփոլիթոս Քալիփթոմենոս, Քատմոս, Լամիա, Լիքիմնիոս, Մելեաղչոս, Միսի, Իտիփուս, Ինեւս, Ինոմաոս, Փեերիթոս, Փիլեւս, Փլիսթենիս, Փոլիտոս, Փրոթեսիլաոս, Ռատամանթիս, Սքիրի, Սքիրոն, Սիլէաս, Թենիս, Թիմենոս, Թիմենիտէ, Գինիքաս, Ֆրիքսոս Ա․, Ֆրիքսոս Բ․, Հրիսիփոս։
[6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ autori vari Enciclopedia Treccani — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line
- ↑ Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Թուքիտիտիս Էվրիփիտիսի մահուան մասին
- ↑ Թատրոնը եւ Էվրիփիտիս(անգլերէն)
- ↑ Ֆորտհամ համալսարան - հին պատմութիւն․ Էվրիփիտիս(յունարէն)
- ↑ Կիւթընպւրկ․ Էվրիփիտիս, գործերը(յունարէն)
- ↑ Յունական ռատիօ-հեռասփռման պետական կայան – յունական թատրոնին ընթացքը, մաս ա․ Էվրիփիտիս(յունարէն)[permanent dead link]
- ↑ Յունական ռատիօ-հեռասփռման պետական կայան – յունական թատրոնին ընթացքը, մաս բ․ Էվրիփիտիս(յունարէն)[permanent dead link]
- ↑ գրատուն - Էվրիփիտիս(յունարէն)
- ↑ Դասական ժամանակաշրջան․ Էվրիփիտիս(յունարէն)
- ↑ թուային բառարան - Էվրիփիտիս(յունարէն)
- ↑ Էվրիփիտիս ողբերգութիւններ(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տեսերիզ․ Թրոատես, Էվրիփիտիս – Էփիտաւրոսի թատրոն(յունարէն)
- Տեսերիզ․ Միտիա, Էվրիփիտիս(յունարէն)
- Տեսերիզ․ Էքաւի, Էվրիփիտիս(յունարէն)