Թրիզինա
Գիւղ | |
---|---|
Թրիզինա | |
Τροιζήνα | |
Թրիզինա | |
Երկիր | հիւսիս-արեւելեան Պելոպոնես, Յունաստան |
Տարածութիւն | 40,597 քմ² |
ԲԾՄ | 64 մեթր |
Բնակչութիւն | 673 մարդ (2011) |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Հեռախօսային ցուցանիշ | 2298 |
Փոստային ցուցանիշ | 180 20 |
Պաշտօնական կայքէջ | web.archive.org/web/2006… |
Թրիզինա (յուն․՝ Τροιζήνα, Τροιζήν)․ Ատիկէ նահանգ, հիւսիս-արեւելեան Պելոպոնես, Յունաստան։ Եղած է հնադարեան քաղաք, այժմ՝ գիւղ, վարչականօրէն կը պատկանի Թրիզինիա-Մեթանա քաղաքապետութեան Թրիզինա համայնքին։ Կը հաշուէ 673 բնակիչ, ըստ 2011-ի մարդահամարի։
Հակիրճ պատմական ակնարկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Միկինեան ժամանակաշրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թրիզինա եղած է հնադարեան քաղաք։ Իբրեւ առաջին թագաւոր կը նշուի Օրոս։ Ըստ առասպելին, անունը առած է Փելոփասի 25 զաւակներէն մէկուն անունէն՝ Թրիզինայէն, երբ Փիթէաս (Փելոփասին զաւակներէն) կը թագաւորէր։ Փիթէասի դուստրը Էթրան էր, Թիսէասին մայրը։
Հնադար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թրիզինա եւ մնացեալ Արղոլիքի թերակղզին կ՛իշխեն Դորեացիները։ Բնակիչներէն շատեր կ՛արտագաղթեն եւ կը հիմնեն Ալիքարնասոս (Փոքր Ասիոյ արեւմտեան ծովափներ) եւ Քալաւրիայի Դաշնաժողովին պատկանող Թրիզինա գաղթօճախները (Իտալիոյ հարաւը, Մեծ Յունաստան Magna Graecia)։

Մինչեւ Յունական Ապստամբութեան շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թրիզինա Պելոպոնեսի առաջին քաղաքներէն եղած է որ Խաչակիրները կը գրաւեն։ ԺԳ․ դարուն Բիւզանդացիներուն ձեռքը կ՛անցնի, իսկ 1484 - 1715 Վենետիկցիները կ՛իշխեն։
Նորագոյն շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յունական 1821-ի Ապստամբութեան շրջանին, Թրիզինա տեղի կ՛ունենայ Գ․ Ազգային ժողովը (1827), ուր Իոանիս Քափոտիսթրիաս կ՛ընտրուի Յունաստանի կառավարիչ։
Ժամանակակից շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԻԱ․ դարուն, Թրիզինա բարգաւաճ գիւղ մըն է՝ կապ-կանաչ բլուր մը անհամար լիմոնի եւ նարինջի ծառերով եւ բազմաթիւ հնաբանական վայրերով, իսկ անոր ծովեզերեայ շրջանը, որ նաեւ կեդրոնն է Թրիզինա քաղաքապետութեան՝ Ղալաթաս (2 195 բնակիչ), կը գտնուի Փորոս կղզիին դիմացը, հազիւ 400 մ․ հեռու։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Փորոսի բլուրէն նկարուած․ դիմացը՝ Թրիզինա
Թրիզինա․ Էրմիս աստուծոյ արձանը։ Կը հիւրասիրուի Աթէնքի Հնաբանական Ազգային թանգարանը
Թրիզինա․ Թիսէասի պալատի աւերակները (վերաշինութեան փորձ եղած է հելենիստական շրջանին)
Թրիզինա․ Թիսէասի պալատին մուտքը
Թրիզինա․ Թիսէասի քարը
Թրիզինա․ Երկրաչափական դարաշրջանի ամֆորէա (Ք․Ա․8-րդ դար)
Ք․Ա․ 2-րդ հազարամեակ - Միկինեան ժամանակաշրջան