Եւրօ 2020
ՈւԵՖԱ-ի 2020-ի Եւրոպայի Ոտնագնդակի առաջնութիւն (Եւրո-2020)` սովորաբար կը կոչուի նաեւ ՈՒԵՖԱ Եւրօ 2020 կամ պարզապէս Եւրօ-2020, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 16-րդ առաջնութիւնը, որ կազմակերպուած է Եւրոպական Ոտնագնդակի Զուգորդութիւններու Միութեան (ԵՈԶՄ, աւելի յայտնի իբրեւ՝ ՈւԵՖԱ) կողմէ[1]։ Տեղի ունեցաւ 12 քաղաքներու մէջ 2021 Յունիս 12-էն մինչեւ Յուլիս 12:
Մրցաշարքը նախատեսուած էր տեղի ունենալ ՈւԵՖԱ-ի 12 երկիրներու 12 քաղաքներու մէջ ` 2020-ին Յունիս 12-էն մինչեւ Յուլիս 12-ը, սակայն 2020 Մարտ 17-ին ՈՒԵՖԱ-ն որոշեց մրցաշարքը 1 տարի հետաձգել 2020 թուականի Պսակաձեւ Ժահրի (Քովիտ-19) համաճարակի պատճառով[2]։
Առաջին անգամ ըլլալով այս մրցաշարքին օգտագործուեցան տեսերիզի օգնական իրաւարարներ (ՏՕԻ, Անգլ.՝ Video assisstant referee: VAR)[3]։
Մրցաշարքի 60-ամեակը տօնելու համար, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Փլաթինիի առաջարկով մրցաշարքը տեղի ունեցաւ քանի մը երկրներու մէջ[4]։ Բացման խաղը տեղի ունեցաւ Հռոմի «Ստատիօ Օլիմփիքօ» Թուրքիայի եւ Իտալիոյ ազգային խումբերուն միչեւ, իսկ եզրափակիչ խաղը՝ Լոնտոնի «Ուեմպլէյ» մարզադաշտը:
Մրցաշարքի վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2014 Սեպտեմբեր 19-ին յայտարարուեցան ընտրուած 13 սկզբնական մարզադաշտերը[5]։ ՈւԵՖԱ-ի յատուկ յանձնաժողովը 2017 Դեկտեմբեր 7-ին Պրիւքսէլը դուրս ձգեց իբրեւ հիւրընկալող, որովհետեւ մարզադաշտի կառուցումը երկար կը տեւէր։ Չորս հանդիպում, որոնք տեղի պիտի ունենային Պրիւքսէլի մէջ, փոխադրուեցան Լոնտոնի Ուեմպլէյ մարզադաշտը։ 2021 ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ն յայտարարեց թէ համաճարակի պատճառով Տապլինի Ավիվա մարզադաշտի մէջ տեղի ունենալիք խաղերը վերաբաշխուեցան Սեն Փեթերպուրկի Կազպրոմ Արենա եւ Ուեմպլէյ մարզադաշտերուն միչեւ։ Նոյն պատճառով ՈՒԵՖԱ-ին Սպանիա, Պիլպաօ քաղաքին փոխարէն հիւրընկալողը դարձաւ Սեւիլիան։
Կաղապար:Country data Անգլիա Լոնդոն | Իտալիա Հռոմ | Գերմանիա Մյունխեն | ||
---|---|---|---|---|
Ուեմպլէյ մարզադաշտ | Ողիմպիական մարզադաշտ | Ալյանց Արենա | ||
Տարողութիւն՝ 90,000 | Տարողութիւն՝ 70,634 | Տարողութիւն՝ 70,000 | ||
Կաղապար:Country data Ադրբեջան Բաքու | Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ | Հունգարիա Բուդապեշտ | ||
Օլիմպիական մարզադաշտ | Գազպրոմ Արենա | Պուշկաշ մարզադաշտ | ||
Տարողութիւն՝ 68,700 | Տարողութիւն՝ 68,134 | Տարողութիւն՝ 67,215 | ||
Իսպանիա Սևիլյա | Ռումինիա Բուխարեստ | Կաղապար:Country data Նիդերլանդներ Ամստերդամ | Կաղապար:Country data Շոտլանդիա Գլազգո | Դանիա Կոպենհագեն |
Լա Կարտուխա | Ազգային մարզադաշտ | Ամստերդամ Արենա | Հեմպդեն Պարկ | Պարկեն մարզադաշտ |
Տարողութիւն՝ 60,000 | Տարողութիւն՝ 55,600 | Տարողութիւն՝ 54,990 | Տարողութիւն՝ 51,866 | Տարողութիւն՝ 38,065 |
Որակաւորում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որակաւորման համար չկայ ինքնաբերաբար հնարաւորութիւն: Բոլոր 55 ազգային հաւաքականները, ներառեալ այն 12 հաւաքականները, որոնց երկրներու մէջ նախատեսուած են հաւաքականներու հանդիպումները, պէտք է մրցեն 24 տեղերու համար տեղի ունեցող ընտրական խաղերուն մէջ։ Քանի որ ՈւԵՖԱ-ն հիւրընկալող քաղաքներու ցանկը սեպտեմբեր 2014-ին արդեն որոշած էր, ընտրական փուլից առաջ, հնարաւոր է, որ հիւրընկալող քաղաքներու ազգային հաւաքականները չկարողանան յառաջանան եզրափակիչի մրցաշարքէն։
ՈՒԵՖԱ-ի Եւրօ-2020-ի ընտրական վիճակահանութիւնը տեղի ունեցաւ 2018 դեկտեմբեր 2-ին, Իռլանդայի Հանրապետութեան Տապլին քաղաքի մէջ գտնուող «Ավիվա» մարզադաշտի մէջ։
Որակաւորումը 2018-ի ոտնագնդակի համաշխարհային ախոյեանութենէ անմիջապէս յետոյ՝ սեպտեմբերին սկսելու փոխառեն, հետաձգուեցաւ 2019-ի մարտին եւ աւարտեցաւ նոյն թուականի նոյեմբերին:
Որակաւորման ձեւը մնաց նոյնը։ 2016-ի մայիսին, Քոսովոյի ՈւԵՖԱ-ի ընդունելութենէ ետք, յայտարարուեցաւ, թէ - այդ պահին - 55 անդամները կը բաժանուին տասը կոյտերու (հինգ կոյտեր մէջը հինգ խումբեր եւ հինգ կոյտեր մէջը վեց խումբեր: ՈՒԵՖԱ-ի Ազգերի մարզադասի (UEFA Nations League) եզրափակչի չորս մասնակիցներու ամեն մէկուն երաշխաւորած էր հինգ խումբերէ բաղկացած կոյտի մէջ վիճակահանութիւնը), որոնցմէ լաւագոյն երկու խումբերը կ'անցնին յաջորդ հանգրուանին։ Որակաւորման խաղերը տեղի ունեցան 2019-ի մարտին, յունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին։
Որակաւորուած խումբեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խումբ | Որակաւորուած որպէս | Որակաւորման թուական | Նախորդ մասնակցութիւններու թուականներ |
---|---|---|---|
Պելճիքա | I կոյտի յաղթող | 10 Հոկտեմբեր 2019 | 5 (1972, 1980, 1984, 2000, 2016) |
Իտալիա | J կոյտի յաղթող | 12 Հոկտեմբեր 2019 | 9 (1968, 1980, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ռուսիա | I կոյտի երկրորդ | 13 Հոկտեմբեր 2019 | 11 (1960, 1964, 1968, 1972, 1988, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016) |
Փոլոնիա | G կոյտի յաղթող | 13 Հոկտեմբեր 2019 | 3 (2008, 2012, 2016) |
Ուքրանիա | B կոյտի յաղթող | 14 Հոկտեմբեր 2019 | 2 (2012, 2016) |
Սպանիա | F կոյտի յաղթող | 15 Հոկտեմբեր 2019 | 10 (1964, 1980, 1984, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ֆրանսա | H կոյտի յաղթող | 14 Նոյեմբեր 2019 | 9 (1960, 1984, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Թուրքիա | H կոյտի երկրորդ | 14 Նոյեմբեր 2019 | 4 (1996, 2000, 2008, 2016) |
Անգլիա | A կոյտի յաղթող | 14 Նոյեմբեր 2019 | 9 (1968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012, 2016) |
Չեխիա | A կոյտի երկրորդ | 14 Նոյեմբեր 2019 | 9 (1960, 1976, 1980, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ֆինլանտա | J կոյտի երկրորդ | 15 Նոյեմբեր 2019 | 0 (debut) |
Շուէտ | F կոյտի երկրորդ | 15 Նոյեմբեր 2019 | 6 (1992, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Գրուաթիա | E կոյտի յաղթող | 16 Նոյեմբեր 2019 | 5 (1996, 2004, 2008, 2012, 2016) |
Աւստրիա | G կոյտի երկրորդ | 16 Նոյեմբեր 2019 | 2 (2008, 2016) |
Նիտըրլենտ | C կոյտի երկրորդ | 16 Նոյեմբեր 2019 | 9 (1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Գերմանիա | C կոյտի յաղթող | 16 Նոյեմբեր 2019 | 12 (1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Փորթուկալ | B կոյտի երկրորդ | 17 Նոյեմբեր 2019 | 7 (1984, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Զուիցերիա | D կոյտի յաղթող | 18 Նոյեմբեր 2019 | 4 (1996, 2004, 2008, 2016) |
Տենմարք | D կոյտի երկրորդ | 18 Նոյեմբեր 2019 | 8 (1964, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012) |
Ուէյլզ | E կոյտի երկրորդ | 19 Նոյեմբեր 2019 | 1 (2016) |
Հիւսիսային Մաքէտօնիա | D կոյտի վճռական խաղի յաղթող | 12 Նոյեմբեր 2020 | 0 (debut) |
Հունգարիա | A կոյտի վճռական խաղի յաղթող | 12 Նոյեմբեր 2020 | 3 (1964, 1972, 2016) |
Սլովաքիա | B կոյտի վճռական խաղի յաղթող | 12 Նոյեմբեր 2020 | 1 (2016) |
Սքոթլանտա | C կոյտի վճռական խաղի յաղթող | 12 Նոյեմբեր 2020 | 2 (1992, 1996) |
- ^ Շեղատառ նշուած են 12 ընդունող երկիրները
- ^ Թավատառ նշուած են այդ տարուայ յաղթող երկիրները
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Regulations of the UEFA European Football Championship 2018–20»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մարտի 9, 2018։ արտագրուած է՝ մարտի 13, 2018
- ↑ «Euro 2020 postponed until next summer, says the Norwegian FA»։ bbc.co.uk (BBC News)։ Մարտ 17, 2020։ Արտագրուած է 03-07-2021
- ↑ «VAR to be introduced in 2019/20 UEFA Champions League»։ UEFA.com (Union of European Football Associations)։ սեպտեմբերի 27, 2018։ արտագրուած է՝ սեպտեմբերի 27, 2018
- ↑ Samuel Martin (մայիսի 24, 2013)։ «Martin Samuel meets Michel Platini – read the FULL transcript from Sportsmail's exclusive interview with UEFA's president»։ Daily Mail։ արտագրուած է՝ մայիսի 25, 2013
- ↑ «Wembley to stage UEFA EURO 2020 final»։ UEFA.com։ 19 September 2014