Գարուն (ամսագիր, Երեւան)
Գարուն | |
---|---|
Պատկեր:Գարուն (ամսագիր, Երևան).jpg | |
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | հայերեն |
Խմբագիր | Աշոտ Գաբրիելյան |
Երկիր | Երևան |
Գրասենեակ | Երեւան, Հայաստան |
Տպաքանակ | 500 |
Հայկական ԱԳ | 0 |
ISSN | [1] 0257-9901[1] |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
Թեմատիկ դասիչ | 77719 |
OCLC | 8338804[1] |
«Գարուն», գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիր։ Կը տպագրուի Երեւանի մէջ 1967 թուականէն։ Կը տպագրէ հայ անուանի եւ երիտասարդ գրողներու ստեղծագործութիւնները, ակնարկներով, յօդուածներով եւ հարցազրոյցներով կը բարձրացնէ ու կը լուսաբանէ հասարակական, տնտեսական, բարոյախօսական, գիտական, դաստիարակչական հարցեր։ Մինչեւ 1991 եղած է ՀԼԿԵՄ Կենտկոմի, Հայաստանի Գրողների Միութեան հրատարակութիւնը, այնուհետեւ եղած է անկախ պարբերական։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամսագրի առաջին համարին մէջ կը հրապարակուին Բորիս Պոլեւոյի, Յովհաննես Բաղրամեանի, Սերգէյ Սմիռնովի, Մարիետա Շահինեանի, Արամ Խաչատրեանի, Սերգէյ Մերկելեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերը ամսագրի լոյսընծայման կապակցութեամբ։ Անդրանիկ համարի խմբագրականին մէջ գրուած է.
1967-1975 խմբագրակազամը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 թուականներուն ամսագրի գլխաւոր խմբագիրն էր Վարդգէս Պետրոսեանը։ Այս տարիներուն խմբագրական աշխատակազմի անդամ եղած են Էմին Արիստակէսեանը, Մինաս Աւետիսեանը, Էտուարտ Արեւշատեանը, Էմիլ Գաբրիէլեանը, Խաժակ Գիւլնազարեանը, Ֆրունզէ Դովլաթեանը, Գէորգ Էմինը, Գէորգ Խրլոբեանը, Անժիկ Յակոբեանը (պատասխանատու քարտուղար), Նորա Յակոբեանը։ Գեղարուեստական խմբագիր եղած է Ալեքսանտր Գրիգորեանը։ Խմբագրութիւնը գտնուած է Իսահակեան 28 հասցէին վրայ։
1967-1975 պոեզիան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 ամսագրին մէջ տպագրուած են Պարոյր Սեւակի, Հրաչեայ Սարուխանի, Վահագն Դաւթեանի, Հենրիկ Էտոյեանի, Դաւիթ Յովհաննէսի, Արտակ Ոսկանեանի, Գէորգ Էմինի, Ալեք Խաչունցի, Յովհաննէս Գրիգորեանի, Կարօ Մելիքսեթեանի, Արամայիս Սահակեանի, Արեւշատ Աւագեանի, Համօ Սահեանի, Թաթուլ Բոլորչեան եւ ուրիշներու բանաստեղծական շարքերը։
1967-1975 գեղարուեստական արձակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 ամսագրին մէջ արձակ ստեղծագործութիւններով հանդէս եկած են Յովհաննէս Մելքոնեանը, Գրիգոր Ջանիկեանը, Մկրտիչ Սարգսեանը, Վարդգէս Պետրոսեանը, Արնոլտ Աղաբաբեանը, Հրաչեայ Մաթեւոսեանը, Հենրիկ Բադալեանը, Մուշեղ Գալշոյեանը, Խաժակ Գիւլնազարեանը, Ռուտոլֆ Մարտիրոսեան եւ ուրիշներ։
1967-1975 հարցազրոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 հարցազրոյցներ ըրած են Հանրապետութեան նախարարներու խորհուրդի նախագահ Բադալ Մուրադեանի, կապի նախարար Թ. Ս. Մինասեանցի, կինոռեժիսոր, Հայաստանի կինոմատոգրաֆիայի միութեան առաջին քարտուղար Ֆրունզէ Դովլաթեանի, հասարակական կարգի պահպանութեան նախարարի տեղակալ Սուրէն Ոսկանեանի եւ ուրիշներու հետ։
Թորոս Թորանեանը հարցազրոյցներ վարած է Սփիւռքի մէջ գտնուող հայ արուեստագէտներու՝ Վահէ Քաչայի, Գառզուի, Ալեքսանտր Սարուխանի հետ։
Հարցազրոյցներ ներկայացուցած են նաեւ թարգմանուած արտասահմանեան մամուլէն (Լուի Արագոն (բելգրական «Լը պուան») եւ այլն)։
1967-1975 թարգմանութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 ամսագրի էջերուն մէջ թարգմանաբար ներկայացուած են Ալեքսանդր Գորբովսկին, Փօլ Էլյուարը, Ռէյ Բրեդբերին, Թադէուշ Ռուժեւիչը, Ճորճ Տիուամելը, Լորինա Դիմովան, Վլատիմիր Բաշեւը, Նեդիալկօ Յօրդանովը, Նատիա Կեխլիբարովան, Քարլոս Աուգուստօ Լեոնը, Տրիստան Ցարան, Վոլֆգանգ Բորխերտ եւ ուրիշներ։ Թարգմանութիւնները կատարած են Աբրահամ Ալիքեանը, Կարէն Սիմոնեանը, Համօ Սահեանը, Լեւոն Միրիջանեանը, Վահագն Կարէնցը, Մետաքսէն, Հենրիկ Սեւանը եւ ուրիշներ։
Թարգմանութիւններ եղած են նաեւ ժամանակակից արտասահմանեան մամուլէն։
1967-1975 գրախօսութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիտութիւնը 1967-1975 հրապարակումներուն մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-75 գիտական հրապարակումներով հանդէս եկած են աստղագէտներ Վիքտոր Համբարձումեանը, Էլմա Պարսամեանը, պատմաբաններ՝ Վարդան Գրիգորեանը, Արամայիս Մնացականեանը, Հայկ Հայրապետեանը, Համբարձում Կարապետեանը, փիլիսոփայ Գէորգ Խրլոպեանը, բժիշկ-պատմաբան Արծրուն Կծոյեանը եւ ուրիշներ։
Արուեստը 1965-1975 հրապարակումներուն մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1975 արուեստաբանական նիւթեր հրապարակած են Հենրիկ Իգիթեանը, Արտօ Չաքմաքչեանը, Մանիա Ղազարեանը, Արմէն Զարեանը, Սուրէն Յասմիկեանը եւ ուրիշներ։
Սպորտը 1967-1975 հրապարակումներուն մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարզական թեմաներով ակնարկներ գրած են Յովհաննէս Մարտիրոսեանը (Սերգօ Համբարձումեանի եւ ուրիշներու մասին), Վանիկ Զաքարեանը (Չարլզ Մորֆիի եւ ուրիշներու մասին)։
1967-1975 տպաքանակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անդրանիկ համարը ունէր 14.867 տպաքանակ, երկրորդը՝ 18300. երրորդը՝ 18494, չորրորդը՝ 13.000:
1976-1986
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1986-1990
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1990-2001
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2002-2015
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016 թուականէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վարդգէս Պետրոսեան (1967-1975)
- Անժիկ Յակոբեան (1976-1986)
- Մերուժան Տէր-Գուլանեան (1986-1990)
- Լեւոն Անանեան (1990-2001)
- Վարուժան Այվազեան (2002-2015)
- Աշոտ Գաբրիէլեան (2016-2018)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Գարուն ամսագրի մատենագիտութիւն» (1967-2000 թթ.): Կազմող՝ Լեւոն Անանեան, Ե., «Ապոլոն», 2011, 512 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Armenian periodicals»։ worldcat.org։ արտագրուած է՝ 30 Հոկտեմբեր 2016
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ամսագրի Ֆեյսպուքեան էջը
- Գիտական տեղեկատուական վերլուծութեան եւ մոնիթորինգի կեդրոն, Հայաստանի մէջ հրատարակուող գիտական պարբերականներու ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine.