Jump to content

Կարէն Սիմոնեան

Կարէն Սիմոնեան
Ծնած է 17 Մարտ 1936(1936-03-17)[1][2]
Ծննդավայր Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2]
Մահացած է 9 Յուլիս 2018(2018-07-09)[3] (82 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[2]
Ուսումնավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[2]
Տեսակ վիպակ
Մասնագիտութիւն արձակագիր, թարգմանիչ, թատերագիր, Գիտաերեւակայական ժապաւէն գրող, հեղինակ և վիպասան
Աշխատավայր «Հայաստան» Հրատարակչութիւն[2] և Լիտերատուրնայա Արմենիա?[2]
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2]

Կարէն Սիմոնեան (17 Մարտ 1936(1936-03-17)[1][2], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2] - 9 Յուլիս 2018(2018-07-09)[3], Փարիզ), հայ խորհրդային գրող, բանաստեղծ։

Ծնած է Երեւան։ Ուսում ստացած է Երեւանի Բազմարուեստային վարժարանէն ներս ու աւարտած 1958-ին։ Անցած՝ լրագրական ասպարէզ (միանգամայն՝ գրական փորձեր)։

Ստանցնած է պատասխանատու պաշտօններ («Պիոներ», «Լիտերատուրնաիա Արմենիա» թերթեր, վարչահրատարակչական, ռատիօ, հեռատեսիլ, եւ այլն)։

Լոյս ընծայած է գիտա-երեւակայական յաջորդական երկեր-պատմուածքներ, ապա վէպեր. «Կապարէ Մարդկանց Գաղտնիքը», «Թափառող Մոլորակը», «Կանչող, Կանչող Մի Աշխարհ»։

Մարդկային-ընկերային նիւթով, իրական կեանքէ՝ «Սիցիլիական Պաշտպանութիւն»։ Ունի թարգմանական գործեր։ Սիմոնեանի ստեղծագործութիւնները թարգմանուած են ռուսերէնի եւ այլ լեզուներովւ։

1990-ականներուն Հայաստանէն մեկնած՝ ի վերջոյ հաստատուած է Ֆրանսա։

Մատենագիտութիւն[4]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մարսեցիները, Երեւան, 1957, 88 էջ։
  • Մետուզայի Շոշափուկներուն Մէջ, Երեւան, 1958, 128 էջ։
  • Կապարէ Մարդոց Գաղտնիքը, Երեւան, 1959, 424 էջ։
  • Թափառող Մոլորակը, Երեւան, 1961, 308 էջ։
  • Երկրորդ Արեւը։ Փոքր Առիւծի Ադամը։ Վալթըր Պուշ, Երեւան, 1962, 264 էջ։
  • Մենք Խաղալ Էինք Ուզում, Երեւան, 1963, 108 էջ։
  • Ժպիտը (պատմուածքներ), Երեւան, 1964, 72 էջ։
  • Սիցիլիական Պաշտպանութիւնը, Երեւան, 1965, 300 էջ։
  • Մարգագետին (պատմուածքներ), Երեւան, 1967, 108 էջ։
  • Ներսէս Մաժան Դեղագործը, Երեւան, 1974, 360 էջ։
  • Ցտեսութիւն, Նաթանայէլ, Երեւան, 1975, 240 էջ։
  • Մոգական Պատմութիւն, Երեւան, 1980, 292 էջ։
  • Կանչող, Կանչող Մի Աշխարհ, Երեւան, 1983, 544 էջ։
  • Երկիր Են Վերադառնալու Երեքը, Երեւան, 1987, 624 էջ։
  • Քարանձաւային Պատմութիւններ Կամ 1993, Երեւան, 1996, 128 էջ։
  • Homo dei Կամ Բիբլիական Պատմութիւն, Երեւան, 1996, 112 էջ։
  • Վարք Խաչատուր Աբովեանի, Երեւան, 2002, 124 էջ։
  • Կաւ Եւ Կեանք Կամ Peccatum originale (թատերգութիւն), Պէյրութ, 2004, 103 էջ։
  • Գիտա-Ֆանթասթիք Երկու Պատմուածք (գիրքին մէջ տեղ գտած են Լեհ գրող Սթանիսլաւ Լեմի «Գոյութիւն Ունիք, Արդեօք, Միսթըր Ճոնս» եւ Ամերիկացի գրող Ալան Իննեսի «Ճանապարհորդութիւնը Երկարատեւ Կ'Ըլլայ» պատմուածքները), Երեւան, Հայպետհրատ, 1962, 47 էջ։
  • Ջերոմ Դ. Սելինճըր, Եւ Այդ Շուրթերը, Աչքերը Կանաչ..., Երեւան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
  • Բրետպըրի Ռէյ, Տիեզերագնացը, Երեւան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Սթայնպէք Ճոն, Արջ-Ճոյի Արկածները, Երեւան, Հայպետհրատ, 1964։
  • Ռիտ Վիքթոր, Ընձառիւծը, Երեւան, 1964։
  • Մանֆրէտ Գրէկոր, Կամուրջը, Երեւան, Հայպետհրատ, 1964։
  • Լոնտոն Ճեք, Երկեր 12 Հատորով, հ. 2 (հատորին մէջ մտնող «Ձիւներու Դուստրը» վէպը թարգմանած է Կ. Սիմոնեանը), Երեւան, «Հայաստան», 1965, 834 էջ։
  • Ռէյ Բրետպըրի, Գեղատեսիլ։ «Գարուն», 1967, Թիւ 1։
  • Լոնտոն Ճեք, Երկեր 12 Հատորով, հ. 9 (հատորին մէջ մտնող «Խրամատէն Այն Կողմ» եւ «Տեփսի Երազանքը» պատմուածքները թարգմանած է Կ. Սիմոնեանը), Երեւան, «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Լոնտոն Ճեք, Երկեր 12 Հատորով, հ. 10 (հատորին մէջ մտնող «Զսպաշապիկ» եւ «Մեծ Տան Փոքրիկ Տիրուհին» վէպերը թարգմանած է Կ. Սիմոնեանը), Երեւան, «Հայաստան», 1970, 751 էջ։
  • Տոնալտ Պիսսեթ, Մոռացուած Ծննդեան Օրը, Երեւան, «Հայաստան», 1973, 344 էջ։
  • Սթայնպէք Ճոն, Մեր Հոգսերուն Ձմեռը։ Մկներու Ու Մարդոց Մասին (վէպ եւ վիպակ), Երեւան, «Սովետական Գրող», 1978, 479 էջ։
  • Հերման Մելվիլ, Մոպի Տիք Կամ Ճերմակ Կէտը, Երեւան, «Սովետական Գրող», 1979։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 376–377.
  3. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. (հայերեն) Կարեն Սիմոնյան (արձակագիր), 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6_%D5%8D%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)&oldid=10536765, վերցված է 2025-11-21