Սերգէյ Մերկելեան
| Սերգէյ Մերկելեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 19 Մայիս 1928 |
| Ծննդավայր | Սիմֆերոփոլ |
| Մահացած է | 20 Օգոստոս 2008 |
| Մահուան վայր | Լոս Անճելըս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Կոչում | փրոֆէսոր[2] |
| Մասնագիտութիւն | թուաբանութիւն |
| Աշխատավայր | Մոսկուայի պետական համալսարան[3], Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ?[4], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ?, Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիա և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[5] |
| Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[6], Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[7] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[6][8] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Սերգէյ Մերկելեան (19 Մայիս 1928, Սիմֆերոփոլ — 20 Օգոստոս 2008, Լոս Անճելըս), հայ թուաբանագէտ, գիտութեան եւ կրթութեան ականաւոր գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1928 թուականին Սիմֆերոփոլի մէջ։ Թեկնածուական թէզը կ'առնչուէր գործառնութեան մօտաւորութեան տեսութեան։ 1951 թուականին Մերկելեանը ապացուցած է բազմանդամային մօտաւորութեան հայեցողութիւնը։ 19 տարեկանին էքստըրը աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի բնագիտութեան եւ թուաբանութեան դպրոցը։ 21 տարեկան հասակին Մերկելեանը կը դառնայ գիտութիւններու դոկտոր, 25 տարեկանին կ'ընտրուի ԽՍՀՄ եւ ՀՍԽՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանին՝ Հայաստանի գիտութիւններու ակադեմիայի ակադեմիկոս։ Ան եղած է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անուան Թուաբանութեան հաստատութեան բարդ վերլուծութեան բաժինի հիմնադիրը եւ ղեկավարը։ Հետագային Հայաստանի մէջ հիմնած է թուաբանական մեքենաներու Երեւանի գիտահետազօտական հաստատութիւնը, իսկ հետագային նաեւ արտադրական ձեռնարկներ։ Այդպիսով սկիզբ դրուած է ժամանակակից հաշուիչ մեքենաներու արտադրութեան ստեղծման Հայաստանի մէջ։ Շնորհիւ Մերկելեանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձաւ այդ ուղղութեամբ ԽՍՀՄ հիմնական կեդրոններէն մէկը։ Հատատութեան տնօրէնը եղած է 1956-1960 թուականներուն։ Մերկելեանը ԽՍՀՄ տարիներուն արժանացած է Սթալինեան մրցանակի, իսկ Հայաստանի Հանրապետութեան նախագահի 26 Մայիս 2008-ի հրամանագիրով պարգեւատրուած է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[9]։ Շքանշանը անոր յանձնուած է Լոս Անճելըսի մէջ, քանի որ այդ ժամանակ Մերկելեանը մշտական բնակութիւն հաստատած էր ԱՄՆ-ու մէջ։ Մերկելեանը մահացած է 2008 թուականին Լոս Անճելըսի մէջ՝ երկարատեւ հիւանդութունէ ետք։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշոտ Արզումանեան, Հրաշալի էստաֆետը, Երեւան, «Հայաստան», 1971, 207 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Страницы истории отечественных ИТ. Том 2 // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2016. — Т. 2. — С. 67. — 234 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Страницы истории отечественных ИТ. Том 2 // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2016. — Т. 2. — С. 63, 65. — 234 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение — Ереван: 2025. — С. 137. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Страницы истории отечественных ИТ. Том 2 // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2016. — Т. 2. — С. 66. — 234 с. — ISBN 978-5-9614-5218-1
- 1 2 Страницы истории отечественных ИТ. Том 2 // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2016. — Т. 2. — С. 63. — 234 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ Страницы истории отечественных ИТ. Том 2 // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2016. — Т. 2. — С. 61. — 234 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին[permanent dead link]
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յօդուած «Ազգ» օրաթերթին մէջ Սերգէյ Մերկելեանի մասին։
- Սերգէյ Մերկելեանի կենսագրութիւնը
- Սերգէյ Մերկելեանը www.people.am կայքէջին վրայ Archived 2016-03-07 at the Wayback Machine.
- Ռեզյումեն ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի կայքէջին վրայ։
- Սերգէյ Մերկելեանը թուաբանական տոհմածառ նախագիծին մէջ
- Սերգէյ Մերկելեանի մասին «Նոյեան տապանի» յիշարժան տարեթիւերուն մէջ։
- Լոս Անճելըս մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- 1928 ծնունդներ
- 2008 մահեր
- Սիմֆերոպոլ ծնունդներ
- Հայ թուաբանագէտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանի ասպետներ
- 19 Մայիսի ծնունդներ
- 20 Օգոստոսի մահեր
- ԵՊՀ շրջանաւարտներ