Ալեքսանտր Սարուխան
Ալեքսանտր Սարուխան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1 Հոկտեմբեր 1898 կամ 1898 |
Ծննդավայր | Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1 Յունուար 1977[1] կամ 1977 |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Մասնագիտութիւն | կոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ, գեղանկարիչ |
Alexander Sarukhan Ուիքիպահեստին մէջ |
Ալեքսանտր Սարուխան (Սարուխանեան, 1 Հոկտեմբեր 1898 կամ 1898, Ռուսական Կայսրութիւն - 1 Յունուար 1977[1] կամ 1977, Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ երգիծանկարիչ։
Սարուխան ծնած է Արտանուշ, ապա անցած է Պաթում, ուր հասակ առած է․ ապա անցած է Պոլիս` ուսանելու համար, կրտսեր եղբօր հետ ընդունուած է Մխիթարեան միաբանութիւն վարժարան։
1910-1912 թուականներուն՝ Պոլսոյ մէջ, Սարուխան եղբայրները տան մէջ պատրաստած են չորս էջանոց «Ղուղիկօ» շաբաթաթերթը, ամբողջովին ձեռագիր։ Լեւոն յօդուածներ գրած եւ խմբագրած է, իսկ Ալեքսանտրը ծաղրանկարները գծած է։ Հետագային՝ Մեծ Եղեռնի տարիներուն, հակաթուրքական ուղղուածութիւն ունեցող այս ձեռագիր շաբաթաթերթը եղբայրները այրած են։ Այս փորձը ընդհատեցաւ, քանի որ 1912 թուականին հայրը որոշեց Պաթում վերադառնալ՝ առեւտրական ծրագիրներուն ձախողութեան պատճառով։ Եղբայրները մնացին Պոլիս՝ ուսումը շարունակելու։
Պոլսոյ Մխիթարեան վարժարանը աւարտելէ ետք գացած է Վիեննա` կատարելագործելու համար իր գծագրական տաղանդը:
Վիեննայի մէջ հանդիպած է արաբ գործարարի մը, որ զինք Եգիպտոս երթալու համոզած է, ուր իրեն համար ասպարէզային մեծ հնարաւորութիւններ կրնան ստեղծուիլ[3]։
Անհատական ցուցահանդէսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նկարչական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երգիծական ժողովածուներ՝
- «Այս Պատերազմը» 1945,
- «Մենք մեր ակնոցով» 1962,
Գիրքի ձեիաւորումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Երուանդ Օտեանի «Ընկեր Փանջունի»ն, հրատ. 1938,
- Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», հրատ. 1962։
Սարուխանի քառասուն հազարէն աւելի գործերը (ներառեալ «Մարդկային կատակերգութիւն» նկարաշարը, ընկերական շարժեր եւ այլն) հրապարակուած են տարբեր երկիրներու մամլոյ էջերուն մէջ։ 14 ընկերական շարժ, «Մեծապատիվ մուրացկանները» գիրքին պատկերազարդումները (9 պատկեր), «Մարդկային կատակերգութիւն» շարքէվ մէկ երգիծանկար եւ այլ աշխատանքներ կը գտնուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128863439 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Սատարել Հայ Մշակոյթին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-03-30։ արտագրուած է՝ 2022-03-03