Ալեքսանտր Գրիգորեան
Ալեքսանտր Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 8 Հոկտեմբեր 1927[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 31 Հոկտեմբեր 2008 (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Կայսերական Արուեստի Ակադեմիա Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Տեսակ | դիմապատկեր |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Ամուսին | Արփենիկ Ղափանցեան |
Կայքէջ | alexandergrigoryan.am |
Ալեքսանտր Յովակիմի Գրիգորեան (8 Հոկտեմբեր 1927[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 31 Հոկտեմբեր 2008, Երեւան, Հայաստան[2], Երեւան), ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1970)։
Նկարչուհի Արփենիկ Ղափանցեանի ամուսինն է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1940-1942 ուսանած է Լենինականի Սերգէյ Մերկուրովի անուան գեղարուեստի դպրոցէն ներս
- 1942 -1947 Երեւանի Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանէն ներս (գեղանկարչութեան դասատու՝ Մարիամ Ասլամազեան)
- 1947-ին ընդունուած է Երեւանի գեղարուեստի ինստիտուտի գեղանկարչութեան բաժինը
- 1949-1950 ուսանած է Լենինկրատի Ռեպինի անուան գեղանկարչութեան, ճարտարապետութեան եւ քանդակագործութեան ինստիտուտին մէջ (գեղանկարչութեան դասատու՝ Եուրի Նեպրիմցեւ)
- 1950-1953 շարունակած է կրթութիւնը Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտէն ներս
- 1953-էն սկսեալ մասնակցած է հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդէսներու
- 1959-էն սկսեալ Հայաստանի նկարիչներու միութեան անդամ
- 1973-ին սկսեալ Հայաստանի նկարիչներու միութեան 10-րդ համագումարին ընտրուած է նախագահութեան անդամ
- 1998-ին լոյս տեսած է բանաստեղծութիւններու ժողովածուն
Ալեքսանտր Գրիգորեանի աշխատանքները կը գտնուին Թրեթեակովեան պատկերասրահին մէջ (Մոսկուա), Արեւելեան ժողովուրդներու պատկերասրահին մէջ (Մոսկուա), Հայաստանի ազգային պատկերասրահին, Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի թանգարաններուն, Լիտուիոյ, տոնեցկի (Ուքրանիա), Ղազախստանի տարբեր պատկերասրահներու մէջ, Մոսկուայի, Լոս Անճելըսի, Պէյրութի, Փարիզի, Մատրիտի, Թորոնթոյի, Լոնտոնի, Նիւ Եորքի, Սան Փաուլոյի եւ այլ սեփական հաւաքածոներու մէջ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1961-ին Յովհաննէս Թումանեանի «Սուտլիկ որսկանը» գիրքի նկարազարդումներու համար ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի պրոնզէ մետալ:
- Կոմսոմոլի Կենտկոմի կողմէ կազմակերպուած «Հայաստանի երիտասարդները» ցուցահանդէսի պատուոգիր:
- Աւետիք Իսահակեանի «Լեգենդներ եւ հեքիաթներ» գիրքի նկարազարդման համար Մոսկուայի մէջ արժանացած է պրոնզէ մետալի:
- 1967-ին Հայաստանի ՀԿԽՄՄ պատուոգիր:
- 1977-ին հանրապետական գծագրական ցուցահանդէսին ստացած է երրորդ մրցանակը (Արփենիկ Ղափանցեան, Մինաս Աւետիսեան, Հենրիկ Իգիթեան)՝ իր դիմանկարներուն համար:
- Վիսպատէնի պատուաւոր մետալ՝ շնորհուած քաղաքապետին կողմէ (Գերմանիա):
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1968, Հայաստանի նկարիչներու տուն, Երեւան, Էջմիածին, Դիլիջան
- 1977, Արուեստի աշխատողներու կեդրոնական տուն, Մոսկուա
- Պաքու (նկարիչ Հ. Մամեանի հետ համատեղ)
- 1980, «Ալփայն» պատկերասրահ եւ Անգլիա, ԽՍՀՄ բարեկամութեան տուն, Լոնտոն
- 1984, Քասել՝ նկարիչ Յակոբ Յակոբեանի հետ համատեղ
- 1985, Հայաստանի նկարիչներու տուն
- 1987, Զաղրէպ («Հայ կուլտուրայի օրեր»)
- Զափարոժնիէ, Տոնէցք
- 1988, Վորոշիլովկրատ, Սթախանով
- 1990, «Նասլետիէ» գալերեիա, Լենինկրատ
- 1995, Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան, նկարազարդումներ եւ Իսահակեանի դիմանկարը, Երեւան
- 1996, Հայ նկարիչներու ցուցահանդէս Փարիզի մէջ (Ֆրանսայի մէջ Հայաստանի դեսպանատուն)
- 1996, Անհատական ցուցահանդէս Երեւանի մէջ՝ նուիրուած Ֆրանսայի, Իրանի, Թուրքմենիայի եւ Յունաստանի
- 2000, Անհատական ցուցահանդէս-վաճառք Թորոնթոյի մէջ, Քանատա
- 2001-2005, Անհատական ցուցահանդէս ԱՕՔՍ-ի ցուցասրահին մէջ
Խմբակային ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1962-ին կը մասնակցի Հայաստանի նկարիչներու տան մէջ կազմակերպուած «Հայաստանի հինգ նկարիչները» խմբակային ցուցահանդէսին (Արփենիկ Ղափանցեան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքեան, Հենրիկ Սիրաւեան, Մինաս Աւետիսեան, Ալեքսանտր Գրիգորեան)
- 1967-ին «Հայ նկարիչներ» ցուցահանդէս Մոնրէալ, Քանատա
- 1968-ին «Հայ արուեստի օրեր» Քանատայի եւ Պուխարեստի մէջ
- 1969-ին «Հայաստանի վեց նկարիչները» ցուցահանդէս Մոսկուայի, Վոլկոկրադի, Ալմա-Աթայի մէջ (Ալեքսանդր Գրիգորեան, Յակոբ Յակոբեան, Մինաս Աւետիսեան, Գրիգոր Աղասեան, Վ. Կարապետեան, Գ. Գոջաբաշեան)
- 1970-ին Փարիզի Հայկական արուեստի ցուցահանդէս
- 1976-ին Պուէնոս Այրես եւ Ուլան Բատոր, հայկական ցուցահանդէսներ
- 1978-ին Ժամանակակից հայ գեղանկարիչներու ցուցահանդէս Փորթուկալի մէջ (Լիզպոն) Կիւլպէնկեան պատկերասրահ
- 1978-1980 տարիներուն Յիշատակի որմնանկարներ՝ «Պուշկինը Հայաստանում», «Դաւիթ Բէկ», «Զօրավար Անդրանիկ» (Գրիգոր Ազիզեանի հետ)
- 1979-ին «Հայկական արուեստ» ցուցահանդէս Զաղրէպի մէջ
- 1993-ին Պէյրութ
- 1994-ին Արաբական Միացեալ Էմիրութիւններ
- 1998 թ. Հայ նկարիչներու ցուցահանդէս վաճառք Թորոնթոյի մէջ
Մէջբերումներ Ալեքսանտր Գրիգորեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Այն, որ Ալեքսանտր Գրիգորեանը ծնուել է նկարիչ, հաստատուած է երկար տարիների նրա եռանդուն ու բեղմնաւոր գործունէութեամբ։ Նա ունի հիւթեղ եւ պայծառ ներկապնակ, կենսուրախ ու պայծառ ուժ, որը ոչ միայն իրենն է, այլ կազմում է նաեւ արդի հայ կերպարուեստի անբաժան մասը»։