Jump to content

Դա­ւիթ Յով­հան­նէս

Դա­ւիթ Յով­հան­նէս
Ծնած է 17 Փետրուար 1945(1945-02-17)[1]
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Մահացած է 19 Յուլիս 2016(2016-07-19)[2] (71 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստան և  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց? և Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք
Մասնագիտութիւն բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Աշխատավայր Հայֆիլմ, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութիւն և Նորք
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն
Ծնողներ հայր՝ Հրաչեայ Յովհաննիսեան

Դաւիթ Յովհաննէս (17 Փետրուար 1945(1945-02-17)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն - 19 Յուլիս 2016(2016-07-19)[2], Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ:

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան: Աւարտած է Երեւանի Պետական համալսարանի Բանասիրութեան բաժանմունքը: Աշխատած է Հայաստանի պարբերական մամուլին մէջ, «Հայֆիլմ»ի մէջ։

Հին եւ արտասահմանեան գրականութեան պատմութիւն դասախօսած է Հայաստանի շարք մը համալսարաններուն մէջ: 1975 թուականէն սկսեալ եղած է Հայաստանի Գրողներու միութեան անդամ:

1980-1990 թուականներուն հայկական հեռուստատեսութեան մէջ վարած է «Նորք» ամենամսեայ գրական հանդէսը: Եղած է «Արեւիկ» հրատարակչութեան տնօրէններու խորհուրդի նախագահը, 1999-2003 թուականներուն՝ Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամաւոր:

Յովհաննէս թարգմանած է մերձպալթեան, ռուս, ուքրանացի, ամերիկեան դասական բանաստեղծներու գործեր: Ռուսերէն եւ անգլերէն թարգմանաբար լոյս տեսած են անոր բանաստեղծական երեք ժողովածոները[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 1 2 Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
  3. «ՈՉ ԵՒՍ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ԴԱՒԻԹ ՅՈՎՀԱՆՆԷՍ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-16