Մետաքսէ

Jump to navigation Jump to search
Մետաքսէ Պօղոսեան
267x400px
Ծնած է 23 Դեկտեմբեր 1926
Ծննդավայր Արեւշատ
Վախճանած է 10 Օգոստոս 2014 (88 տարեկանին)
Վախճանի վայրը Երեւան
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն հայ
Կրթութիւն Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտութիւն Գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
Պարգեւներ և
մրցանակներ
Մովսէս Խորենացիի մետալ
Անդամություն Հայաստանի գրողների միություն
Կուսակցութիուն ԽՄԿԿ

Մետաքսէ (Մետաքսէ Պօղոսեան, 23 Դեկտեմբեր 1926, Արեւշատ - 10 Օգոստոս 2014, Երեւան), հայ գրող[1], բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ եւ հասարակական գործիչ, Հայաստանի գրողներու միութեան անդամ, արցախեան շարժման աշխուժ մասնակից[2]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կանուխէն որբացած Մետաքսէ, 1952 թուականին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական, այնուհետեւ՝ Գրողներու միութեան կից Մոսկուայի Կորքիի անուան գրականութեան հաստատութիւնները[3]:

Որպէս նաւաստի աշխատած է «Լիպեցկ» շոգենաւին մէջ, ինչով եղած է Եգիպտոս եւ Ալպանիա։ 1963-էն Հայաստանի Գրողներու միութեան անդամ էր: 1989-91-ին եղած է Հայաստանի Մայրութեան հիմնադրամի փոխ-նախագահը, 1992-95-ին՝ արցախեան պատերազմի զինուորներու աջակցութեան յանձնաժողովի նախագահը:

Հեղինակած գիրքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակ է աւելի քան երեք տասնեակ գիրքերու՝

  • «Զգոյշ, Սիրտ Է»
  • «Սէրը Հաւատ Է»
  • «Արցունքները Չեն Ծերանում»,
  • «Հազար Ու Մի Սէր»,
  • «Երբ Ես Գալու, Տէր» եւ այլ գիրքեր:

1995-ին հրատարակած է «Շամիրամ» բանաստեղծութիւնը: Ունի մանկական, ինչպէս նաեւ ռուսերէնով գիրքեր։

Յուշագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2002-ին՝ «Յովհաննէս Շիրազը Իմ Յուշերում»
  • 2004-ին՝ «Պարոյր Սեւակը Իմ Կեանքում»

Թարգմաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թարգմանած է՝

  • ռուս բանաստեղծ Ախմատուլինայի «Բանաստեղծութիւններ»ը
  • սլովաք Միրոսլաւ Վալեքի «Հեռաւոր Հանդիպում»
  • ռումանացի դասական Թուտոր Արկեզիի «Խորհրդաւոր Սաղմոս» բանաստեղծական գիրքերը եւ այլն։

Բանաստեղծութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1985-ին գրած է՝

  • «Ամենափրկիչ»
  • «Յովհաննէս Մկրտիչ»
  • «Աստծոյ Տեսիլք» բաանստեղծութիւնները, որոնք առանձին գիրքերով հրատարակուած են հայերէն եւ անգլերէն լեզուներով:

Մասնակցած է միջազգային բանաստեղծութեան փառատօներու:

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1998-ին արժանացած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ոսկի «Զօրավար Անդրանիկ» մետալին
  • 2004-ին՝ ոսկի մետալի՝ Արցախի ազատագրման գործին մէջ ունեցած աւանդին համար
  • 2008-ին արժանացած է «Մովսէս Խորենացի» մետալին

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]