Հենրիկ Իգիթեան
Հենրիկ Իգիթեան | |
---|---|
| |
Ծնած է | 5 Մարտ 1932 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 11 Մայիս 2009[1] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն[2] Հայաստան |
Ուսումնավայր |
Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի |
Մասնագիտութիւն | Քաղաքական արուեստի քննադատ, գրագէտ, հեղինակ |
Աշխատավայր |
Հայաստանի Ազգային Պատկերասրահ Ժամանակակից Արուեստի Թանգարան (Երեւան) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն? |
Ամուսին | Ժաննա Աղամիրեան |
Հենրիկ Իգիթեան (5 Մարտ 1932, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] - 11 Մայիս 2009[1], Երեւան, Հայաստան[1]), հայ գեղանկարիչ, արուեստաբան, Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ (1980)։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Ընտանիքը յետագային տեղափոխուած է Երեւան, ուր ստացած է միջնակարգ կրթութիւնը Կիրովի անուան դպրոցին մէջ։ Դպրոցը աւարտելէ ետք, ընդունուած է Երեւանի Պրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու հիմնարկի բանասիրական ճիւղը, զոր աւարտած է 1956-ին։
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1954-1961 թուականներուն աշխատած է Երեւանի Չայքովսկիի անուան տասնամեայ երաժշտական դպրոցին մէջ, իսկ 1960-ին աշխատանքի անցած է Հայաստանի ազգային պատկերասրահի հայ արուեստի բաժնին մէջ։ Այնուհետեւ ընդունուած է Լենինկրատի (այժմ՝ Ս. Փեթերպուրկ) գեղարուեսի ակադեմիայի արուեստաբանական ճիւղը, զոր աւարտած է 1963-ին։ Շարունակած է աշխատիլ պատկերասրահին մէջ մինչեւ 1971։
Մանկական պատկերասրահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970 թուականին կնոջ՝ Ժաննա Աղամիրեանի հետ, Հենրիկ Իգիթեան Երեւանի մէջ հիմնած է աննախադէպ մանկական պատկերասրահը, հաւաքելով եւ ներկայացնելով տաղանդաւոր մանուկներու ստեղծագործութիւնները։
Իգիթեան եւ Աղամիրեան հայ մանուկներու արեւոտ ու պայծառ զգացողութիւններով ստեղծուած աշխատանքները ցուցադրեցին աշխարհի տարբեր երկիրներու մէջ, ինչպես նաեւ Երեւան բերին տարբեր երկիրներ ապրող մանուկներու ստեղծագործութիւններ, ձեւաւորելով քաղաքակրթութիւններու փոխանակում։
Այս պատկերասրահը առանցք դարձնելով, 1978-ին Իգիթեան հիմնած է «Գեղագիտական Դաստիարակութեան Կենտրոն»ը, որ ներկայիս կը կոչուի «Գեղագիտութեան Ազգային Կենտրոն» եւ կը կրէ անոր անունը։
Հանրապետութեան մէջ հիմնուած են «Կենտրոն»ի մասնաճիւղեր (Գիւմրի, Վանաձոր, Ապարան, Գորիս, Մեղրի, Իջեւան եւ Գառնի)։
Ժամանակակից արուեստի թանգարանի հիմնադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունիս 1972-ին՝ Երեւանի մէջ երբ բացուեցաւ Ժամանակակից Արուեստի Թանգարանը, թանգարանի հիմնադրութեան թոյլտուութիւնը ստանալու համար, Իգիթեան շատ մեծ ջանք գործադրած է՝ խորհրդային վարչակարգի եւ արուեստի մէջ արմատացած պատնէշները փորձելով յաղթահարելով։ Թանգարանի ստեղծման գործին մէջ հսկայական աջակցութիւն եւ ըմբռնում ցուցաբերած է 1970ական թուականներու քաղաքապետ Գրիգոր Հասրաթեանը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հենրիկ Իգիթեան հրատարակած է աւելի քան 50 աշխատութիւններ, պատկերագիրքեր եւ նկարներու ցուցակներ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստացած է բազմաթիւ պարգեւներ, որոնց շարքին՝
- «Մովսէս Խորենացի» (1999),
- «Խաչատուր Աբովեան» (2007) մետալները Հայաստանի Հանրապետութեան կողմէ,
- «Մխիթար Գօշ» (2001) մետալը՝ Արցախի Հանրապետութեան կողմէ։
2004-ին Երեւանի պատուաւոր քաղաքացի դարձած է[3]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հենրիկ Իգիթեանը եւ Ժաննա Աղամիրեանը Երեւանի «Գեղագիտութեան Ազգային Կենտրոն»ի բացման արարողութեան ատեն։
-
Հենրիկ Իգիթեանին նուիրուած յուշատախտակ, Երեւանի։
-
Երիտասարդ հայ նակրիչները Հենրիկ Իգիթեանի շուրջ։
-
Կարէն Դեմիրճեանը՝ մանկական ստեղծագործութեան թանգարանին մէջ։
-
1990-ին, Կորպաչովի կողմէն Ղարաբաղի մէջ սահմանադրական իշխանութեան լուծարման դէմ, Մոսկուայի մէջ յայտարարուած հացադուլի մասնակիցներ Սօս Սարգսեանի, Զօրի Բալայեանի եւ Հենրիկ Իգիթեանի զրոյցը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա․-ի հետ։
-
Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարեանն ու Հենրիկ Իգիթեանը։
-
Ականաւոր քանդակագործ Երուանդ Քոչարը եւ Հենրիկ Իգիթեանը։
-
Հետաքրքիր զրոյց հանրայայտ ժապաւէնի բեմադրիչ Սերգէյ Փարաջանովի հետ։
-
Հայ նկարիչներ Մինաս Աւետիսեանը, Յակոբ Յակոբեանը եւ արուեստագէտ Հենրիկ Իգիթեանը։
-
Հենրիկ Իգիթեանը իր ընկերոջ, դաշնակահար Եակով Զարգարեանի հետ՝ Մանկական ստեղծագործութեան թանգարանը։
-
Հենրիկ Իգիթեանը՝ նորաստեղծ Ժամանակակից արուեստի թանգարանիը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #1179464567 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹԵԱՆ (մահ՝ 10 Մայիս, 2009)»։ Armenian Prelacy (en-US)։ 2022-05-05։ արտագրուած է՝ 2022-11-18