Արամայիս Սահակեան
| Արամայիս Սահակեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Մայիս 1936[1] |
| Ծննդավայր | Արծուաշէն |
| Մահացած է | 14 Մարտ 2013[2] (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և Մաքսիմ Կորքիի Անուան Գրականութեան Հիմնարկ |
| Տեսակ | բանաստեղծութիւն, Երգիծանք և հրապարակախօսութիւն |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, հրապարակախօս, երգիծաբան, արձակագիր, թարգմանիչ և Խմբագիր |
| Աշխատավայր | Աւանկարտ, Գարուն (ամսագիր, Երեւան), «Ոզնի» և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութիւն |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
| Երեխաներ | Վահրամ Սահակեան |
Արամայիս Ադամի Սահակեան (24 Մայիս 1936[1], Արծուաշէն - 14 Մարտ 2013[2], Երեւան, Հայաստան), հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախօս։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Խ.Աբովեանի անուան պետական մանկավարժական հիմնարկի պատմալեզուական բաժանմունքը։ Նաեւ մասնակցած է Մոսկուայի Մաքսիմ Կորգու անուան գրականութեան հիմնարկի գրական բարձրագոյն դասընթացներուն 1967 թուականին։ Աշխատած է «Աւանգարդ» թերթին մէջ (1960-1965), «Գարուն» գրական ամսագիրին մէջ (1967-1970), ՀԼԿԵՄ Կեդրոնին մէջ (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսութեան եւ ռատիոհաղորդումներու պետական կոմիտէին մէջ (1971-1977)։ 1982-2013 թուականներուն եղած է «Ոզնի» երգիծական հանդէսի գլխաւոր խմբագիրը։
Նրա գիրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրոյ հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել եւ սիրել» (1968; այս գիրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թուականին), «Երջանիկ եղէք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), Զուարճալի հարցազրոյցներ» (1985), «Ես քո զաւակն եմ, Հայաստան» (1986), «Խորհրդաւոր խորհրդարան» (1992) եւայլն։ Դարձել է համամիութենական երաժշտական մրցոյթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծութիւնները թարգմանուել են ՍՍՀՄ եւ արտասահմանեան բազմաթիւ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Սահակեանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդէսը, նաեւ աշխատել է Հանրային հեռուստընկերութիւնում։ Ընտրուել է նաեւ ՀՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիրոյ հասակ, Երեւան, 1959, 155 էջ:
- Ապրել եւ սիրել, Երեւան, 1968, 188 էջ:
- Երջանիկ եղէք, Երեւան, 1972, 164 էջ:
- Ես սիրում եմ ձեզ, Երեւան, 1975, 236 էջ:
- Բարի խօսք, Երեւան, 1980, 284 էջ:
- Մարդը մարդով է մարդ, Երեւան, 1982, 200 էջ:
- Զուարճալի հարցազրոյցներ, Երեւան, 1984, 168 էջ:
- Զուարճալի հարցազրոյցներ, Երեւան, 1985, 168 էջ:
- Ես քո զաւակն եմ, Հայաստան, Երեւան, 1986, 432 էջ:
- Խորհրդաւոր խորհրդարան, Երեւան, 1992, 304 էջ:
- Խաչ եւ սուր, Երեւան, 1995, 112 էջ:
- Ընտրանի, Երեւան, 2004:
- Հատընտիր, Երեւան, 2016, 118 էջ:
Թարգմանութիւններ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս հեղինակին կատարած թարգմանութիւններուն ցանկը կրնաք փնտռել «Թարգմանչաց արուեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժինին մէջ։
- Սովետական Ուզպեքիստանի Բանաստեղծները (ժողովածուի մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, Հայպետհրատ, 1961, 174 էջ, տպ. 3000։
- Իսաեւ Եգոր, Յիշողութեան Դատը (պոէմ), Երեւան, «Հայաստան», 1966, 121 էջ, տպ. 5000։
- Միշտաքին Եուրի, Երեք Պատմուածք Լենինի Մասին, Երեւան, «Հայաստան», 1970, 21 էջ, տպ. 20000։
- Սիրոյ Եւ Պայքարի Երգեր (վիեթնամական բանաստեղծութիւններ), Երեւան, «Հայաստան», 1971, 71 էջ, տպ. 3000։
- Տաճիկական Քնար (մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը) Երեւան, «Հայաստան», 1973, 370 էջ, տպ. 3000։
- Ոսկի Դարպասներ։ Ուքրայնական Քնարերգութիւն (մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, «Սովետական գրող», 1977, 413 էջ, տպ. 3000։
- Օլեյնիք Պորիս, Կանգնած Եմ Հողին (բանաստեղծութիւններ), Երեւան, «Սովետական գրող», 1977, 54 էջ, տպ. 5000։
- Շեսթինսքի Օլեգ, Իմ Հայաստան (ժողովածուի մէջ մտնող 2 պոէմ թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, «Սովետական գրող», 1979, 162 էջ, տպ. 3000։
- Իսակովսքի Միխայիլ, Քաթիւշա, Երեւան, «Սովետական գրող», 1980, 80 էջ, տպ. 5000։
- Դրաչ Իւան, Դէպի Ակունքներ։ Բանաստեղծութիւններ (թարգմանութեան հեղինակը Ռ. Դաւոյեան), Երեւան, «Սովետական գրող», 1981, 79 էջ, տպ. 3000։
- Ծիածան։ Բանաստեղծութիւններու Ժողովածուն կը ներառէ 15 հանրապետութիւններու մանկագիրներու լաւագոյն գործերը (գիրքի մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, «Սովետական գրող», 1982, 184 էջ, տպ. 10.000։
- Խաղաղ Դոնի Բանաստեղծները (ժողովածուի մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, «Սովետական գրող», 1983, 140 էջ, տպ. 10.000։
- Քնար Եղբայրութեան։ Ուքրայնայի Բանաստեղծները Հայաստանի Մասին (ժողովածուի մէկ մասը թարգմանած է Ա. Սահակեանը), Երեւան, «Սովետական գրող», 1983, 164 էջ, տպ. 5000։
- Իսաեւ Եգոր, Յիշողութեան Հեռաստան։ Յիշողութեան Դատը (պոէմներ), Երեւան, «Սովետական գրող», 1984, 168 էջ, տպ. 5000։
Մամուլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշնան անտառում; Նշանդրէք; «Հէքիաթ այգում չես, սիրելի՛ս, մնում...»; «Մենք բաժանուած ենք...»; «Ինքնաթիռն յանկարծ չլռի՞ օդում...» (բանաստեղծութիւններ): «Գարուն», 1967, № 4, էջ 12-13։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր (1970, «Ապրել եւ սիրել» բանաստեղծութիւնների գիրքի, «Անմահութիւնից մէկ ժամ առաջ» եւ Յաւերժ երիտասարդ» պոէմների համար)[4]:
- Պարգեւատրուել է ՀՀ վարչապետի յուշամետալով (2011)։
Մէջբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նրա ստեղծագործութիւններից եւ մտքերից.
| Եթէ դու չունէս սեփական Կարծիք, ուրիշի ձեռքին
Կը դառնաս գործիք։ |
Ես իմ անուշ Հայաստանի Չարենցահամ բառն եմ սիրում, |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/3qAuMi1
- ↑ 2,0 2,1 2,2 Poet and satirist Aramais Sahakyan passed away
- ↑ (հայերեն) Արամայիս Սահակյան, 2025-11-11, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD_%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10602764, վերցված է 2025-11-21
- ↑ «Գարուն», 1970, № 7, էջ 2։