Վարդգէս Պետրոսեան
Վարդգէս Պետրոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 9 Օգոստոս 1932[1] |
Ծննդավայր | Աշտարակ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 15 Ապրիլ 1994 (61 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Ապրած և չապրած տարիներ?, Վերջին ուսուցիչը?, Հայկական էսքիզներ?, Մենավոր ընկուզենի?, Կրակե շապիկ? եւ Կրակե շապիկ? |
Մասնագիտութիւն | արձակագիր, հրապարակախօս, հանրային գործիչ |
Աշխատավայր |
«Սովետական Հայաստան»[1] Աւանկարտ[1] Պիոներ կանչ?[1] Գարուն?[1] Հայաստանի Գրողներու Միութիւն[1] |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Վարդգէս Պետրոսեան (9 Օգոստոս 1932, Աշտարակ - 15 Ապրիլ 1994, Երեւան), հայ արձակագիր, հրապարակախօս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինեան կոմերիտմիութեան դափնեկիր (1969) է ու Խորհրդային Հայաստանի 1979-ի պետական մրցանակի դափնեկիր՝ «Հայկական էսքիզներ» վիպակի եւ «Վերջին ուսուցիչը» վիպակի համար: Սովետական Միութեան գրողներու միութեան անդամ 1959-էն ի վեր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Աշտարակ, 9 Օգոստոս 1932-ին։ ՍՄԿԿ-ի անդամ է 1952-էն ի վեր։ 1954-ին կ'աւարտէ Երեւանի համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան ճիւղը։ 1954-էն 1955 կ'աշխատի Նոր Պայազիտի (այժմ՝ Գաւառ) շրջանային թերթին մէջ՝ իբրեւ պատասխանատու քարտուղար, 1955-էն 1957` «Սովետական Հայաստան» օրաթերթ՝ իբրեւ գրական աշխատող, 1957-էն 1961` «Աւանգարդ» թերթին մէջ՝ իբրեւ պատասխանատու քարտուղար, ապա խմբագիրի տեղակալ։ 1961-էն 1966 կը ստանձնէ «Պիոներ կանչ» թերթի խմբագիրի պաշտօնը, իսկ 1966-էն 1975` «Գարուն» ամսագիրի գլխաւոր խմբագիրի պաշտօնը։ 1975-էն 1981` կը դառնայ Հայաստանի գրողներու միութեան վարչութեան առաջին քարտուղար, 1981-էն 1988` նախագահ, 1988-էն 1994` Հայաստանի մշակոյթի ֆոնտի նախագահ, 1994-ին` «Երկիր Նայիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
Ստեղծագործական Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկիզբը հանդէս կու գայ իբրեւ բանաստեղծ, ապա կ'անցնի է արձակի։ Անոր առաջին բանաստեղծութիւնը լոյս կը տեսնէ 1947-ին, «Փիոներ կանչ» թերթին մէջ։ Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործութիւններու հիմնական թեման երիտասարդութիւնն է։
Վարդգէս Պետրոսեանը գրականութեան աշխարհ կը մտնէ բանաստեղծութիւններով «Պալլատ Մարդու Մասին», 1958-ի ժողովածուով, այնուհետեւ կ'անցնի արձակի՝ գրելով «Նամակներ Մանկութեան Կայարաններից» պատմուածքներու շարքե, «Ապրած Եւ Չապրած Տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները եւ այլ գործեր։ Սովետական Հայաստանի եւ սփիւռքահայութեան կեանքի ու պատմութեան իմաստաւորման տեսանկիւնէն կը գրէ «Հայկական էսքիզներ» (1969, 1982) շարադրութիւնը։
Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործութիւններուն մեծ մասը նուիրուած է երիտասարդութեան հոգեբանութեան բացայայտման. այդ գործերէն կարելի է յիշել «Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) եւ այլն։ Հայաստանի լեռնային գիւղերու ճակատագրին եւ արդիական խնդիրներուն նուիրուած է «Մենաւոր Ընկուզենին» (1981) վէպը (շարժապատկերի ժապաւէնի վերածուած՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախօսական, ուղեգրական, գրաքննադատական նիւթերը ի մի կը բերուին «Հաւասարում Բազմաթիւ Անյայտներով» (1977) գիրքին մէջ։ Հայոց ցեղասպանութեան մասին է անոր «Կրակէ Շապիկ» վէպը։ Կը բեմադրուի Վարդգէս Պետրոսեանի «Ծանր է Հիպոկրատի Գլխարկը» (1975) թատերգութիւնը, կը բեմականացուին «Վերջին Ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» 1980, «Ապրած Եւ Չապրած Տարիներ» (1982) գործերը։ Անոր երկերը կը թարգմանուին զանազան լեզուներով։ Հայաստանի լենինեան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966-էն ի վեր։ ՀԽՍՀ IX-X գումարումներու կը մասնակցի իբրեւ Գերագոյն սովետի ներկայացուցիչ։ Կը պարգեւատրուի Հոկտեմբերեան յեղափոխութեան եւ «Պատւոյ նշան» շքանշաններով[2]։
Կը սպաննուի 1994-ին՝ իր տան շքամուտքին։
2000-ին Երեւանի թիւ 51 դպրոցը կ'անուանակոչուի Վարդգէս Պետրոսեանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսաւոր բացումը կը կատարուի 2006-ին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկեան) :
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պալլատ Մարդու Մասին (բանաստեղծութիւններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ։
- Վերջին Գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ։
- Անաւարտ Դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ։
- Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
- Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
- Հայաստանի 8 Երիտասարդ Արձակագիրներ (գիրքին մէջ տպուած են Վարդգէս Պետրոսեանի լուսանկարը, համառօտ կենսագրութիւնը եւ հատուած մը «Հայկական էսքիզներ»-էն), Պէյրութ, տպարան «Սեւան», 1969, 311 էջ։
- Ապրած Եւ Չապրած Տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ։
- Դեղատուն «Անի»։ Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ։
- Հաւասարում Բազմաթիւ Անյայտներով (հրապարակախօսութիւն, վաւերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ։
- Վերածնունդ (ժողովածուին մէջ տեղ կը գտնեն «Մեհրապի Աղբիւրը» եւ «Կոմբայնավարը այնպէս, ինչպես որ կայ» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Վերջին Ուսուցիչը (վիպակներ եւ պատմուածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ։
- Մենաւոր Ընկուզենի (վէպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ։
- Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորին մէջ կ'ամփոփուին պատմուածքներու ընտրանին, «Նամակներ Մանկութեան Կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» շարադրութիւնը եւ «Աշխարհի Ճանապարհներին» ուղեգրութիւնները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ։
- Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վէպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ։
- Հայկական էսքիզներ, Պէյրութ, 1983, 304 էջ:
- Հայկական էսքիզներ (վիպակ-շարադրութիւն), առաջին եւ երկրորդ գիրքեր, Երեւան, 1984, 305 էջ:
- Հայկական էսքիզներ, գիրք Ա–Բ, Թեհրան, 1984:
- Ապրած Եւ Չապրած Տարիներ (վիպակ), Թեհրան, 1985, 169 էջ:
- Վերջին Ուսուցիչը (վիպակ), Թեհրան, 1985, 160 էջ:
- Կրակէ Շապիկ (վէպ), Երեւան, 1986, 592 էջ:
- Չորս Վիպակ, Երեւան, 1990, 388 էջ:
- Մենաւոր Ընկուզենին, Պէյրութ, 1990, 211 էջ:
- Մեր Ժողովուրդը Իմն է, Ինչպէս …իմ վիշտը (յօդուածներ), Երեւան, 2003, 212 էջ:
- Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը (հրապարակախօսական ելոյթներ Սփիւռքի մէջ), Ե., «Լուսաբաց», 2012, 310 էջ:
- Հայկական էսքիզներ, Երեւան, 2013, 256 էջ:
- Ապրած Եւ Չապրած Տարիներ (վիպակ, պատմուածքներ), Ե., Դարակ, 2017, 234 էջ:
Մամուլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական էսքիզներ: «Գարուն», 1967, № 2, էջ 11-33։
- Երկնքում են Մեռնում Արծիւները (Արտիուշա Օհանջանեանի մասին): «Գարուն», 1967, № 7, էջ 2-15։ Archived 2019-06-23 at the Wayback Machine.