Գէորգ Խրլոբեան
| Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
| Գէորգ Խրլոբեան | |
|---|---|
| Ծնած է | 18 Օգոստոս 1927[1] |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա[1] |
| Մահացած է | 31 Յունուար 2010[2] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1] |
| Մասնագիտութիւն | փիլիսոփայ |
| Աշխատավայր | Հայկազեան Համալսարան[1], Դել Սալվադոր համալսարան?[1], Ուէյն Սթէյթ Համալսարան[1], Երեւանի Պետական Համալսարան[1] և Վանաձորի պետական համալսարան?[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Ծնողներ | հայր՝ Տիգրան Խրլոբեան[1] |
Գէորգ Խրլոպեան (18 Օգոստոս 1927[1], Հալէպ, Սուրիա[1] - 31 Յունուար 2010[2], Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ փիլիսոփայ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Խրլոպեան ծնած է 19 Օգոստոս 1927-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքը: Որդին է Պէյրութի Հայկազեան Համալսարանի Հայագիտութեան Բաժանմունքի հիմնադիր վարիչ, հայագէտ Վեր. Տիգրան Գէորգ Խրլոպեանի:
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը ստացած է Հալէպի Էմմանուէլ Վարժարանէն ներս վեցամեայ կրթութեամբ, որ աւարտած է 1940-ին: Ապա, աւարտած է Հալէպի Ալեփփօ Գոլէճը 1946-ին: 1951 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի Հայոց Լեզուի, հոգեբանութեան եւ Տրամաբանութեան բաժինը, աւարտաճառ ներկայացնելով Անտոն Գարագաշեանի ժառանգութիւնը:
Արժանացած է գիտական աստիճաններու՝ գիտութիւններու թեկնածու, Հայ Փիլիսփայութեան պատմութեան գծով, 1960-ին, աւարտաճառ ներկայացնելով՝ Անանիա Շիրակացիի Աշխարհայեացքը, գիտական ղեկավար ունենալով՝ ակադեմիկոս Վազգէն Չալոյեանը: Գիտութիւններու դոկտոր, 1974-ին, աւարտաճառ ներկայացնելով՝ Հայ Սոցեալական (Ընկերային) իմաստասիրութեան պատմութիւնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ղեկավարութեամբ ուսումնասիրած է հայ աստուածաբանութեան պատմութիւնը, 1965-1985 տարիներուն: Աստուածաբանութեան դոկտորական ստացած է 1998-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ, աւարտաճառ ներկայացնելով՝ Վաղ Քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ:
Մասնագիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Խրլոպեան իբրեւ ուսուցչապետ (փրոֆեսոր) աշխատած է Երեւանի Պետական, Պէյրութի Հայկազեան, Պուէնոս Այրէսի Էլ Սալւատոր (Արժանթին), Տիթրոյթի Ուէյն (ԱՄՆ), Լա Վերնի (ԱՄՆ) համալսարաններուն մէջ:
Ան եղած է Երեւանի Պետական Համալսարանի եւ Լա Վերն Համալսարանի Հայագիտութեան Ամպիոնի վարիչ: Վարած է Կիրովականի (Վանաձոր) Մանկավարժական Հիմնարկի նախագահի պաշտօնը:
1968-1969 տարիներուն, ան եղած է ՊԷյրութի Հայկազեան Համալսարանի Հայագիտական ամպիոնի վարիչ։ 1979-ին Կիրովականի մանկավարժական համալսարանի վերատեսուչ։
Մասնակցած է բազմաթիւ համաշխարհային, միութենական, համաամերիկեան, շրջանային եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու գիտաժողովներուն:
Ան ուսումնասիրած է հայ փիլիսոփայութեան պատմութեան եւ ընկերային խնդիրները։
Գիտական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եղած է ռահվիրան հայ ընկերային եւ աստուածաբանական մտքի պատմութեան հետազօտման, Հայաստանի մէջ Կիրառական Ընկերաբանութեան Հետազօտական կեդրոններու ստեղծման, Հայոց Ցեղասպանութեան մասնագիտական ուսումնասիրութեան: Ան հայ իմացական ու հոգեւոր արժէքները տարածած է աշխարհով մէկ:
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մենագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անանիա Շիրակացիի Աշխարհայեացքը (200 էջ)
- Հայ Ընկերային Իմաստասիրութեան Պատմութիւնը (550 էջ)
- Գրիգոր Նարեկացիի Համունիզմը (86 էջ)
- Դպրոցի Կոմպլեքսային Դաստիարակութեան Հարցեր (150 էջ)
- Բուհական Դաստիարակութեան Սոցեալ-Հոգեբանական Հարցեր (160 էջ)
- Դաստիարակութեան Արդի Պատկերացումները (150 էջ)
- Տէրունական Աղօթքի Մեկնութիւն (430 էջ)
- Եհովայի Վկաների Վարդապետութեան Քննական Վերլուծութիւն (170 էջ)
- Վաղ Քրիստոնէութիւնը Հայաստանում (200 էջ)
- Քարոզների Ժողովածու (250 էջ)
- Ցեղասպանագիտութիւն (400 էջ) [3]
Լոյս ընծայած է նաեւ քսան գրքոյկներ եւ շուրջ չորս հարիւր գիտական յօդուածներ հայագիտական, կրօնագիտական եւ Ընկերաբանական հարցերի նուիրուած:
Պարգեւատրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ շքանշան՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ
- Պատուաւոր Դոկտորայի կոչում Լա Վերնի համալսարանի կողմէ
- Գնահատագիր Նորին Վսեմութիւն ԱՄՆ-ի նախագահ Ու. Գլինթընի կողմէ
- Արծաթ մետալ Երեւանի Համալսարանի, Մխիթար Սեբաստացի Մետալ Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան
- Գնահատագիր Ամերիկայի Հայ Աւետարանակչական Ընկերակցութեան կողմէ
- Պատուոյ գիրեր Հայաստանի Բուհերու (Բարձրագոյն Ուսումնական Հաստատութիւններու), մշակոյթի նախարարութիւններու, Ամերիկայի Հոգեբաններու Ընկերակցութեան, Խորհրդային Միութեան Ընկերաբաններու Համամիութենական Ընկերութեան նախագահութեան, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտորատի եւ այլ ազգային եւ օտար կազմակերպութիւններու կողմէ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ցեղասպանագիտութիւն», Փրոֆ. Դոկտ. Գէորգ Տ. Խրլոպեան, Պէյրութ, 2006
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://arar.sci.am/dlibra/publication/276350/edition/253511/content