Հրաչեայ Սարուխան
| Հրաչեայ Սարուխան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Յունուար 1947 կամ 1947[1] |
| Ծննդավայր | Մարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 8 Ապրիլ 2016 |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և թարգմանիչ |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Հրաչեայ Սարուխան (1 Յունուար 1947 կամ 1947[1], Մարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 8 Ապրիլ 2016), բանաստեղծ, թարգմանիչ, մշակոյթի վաստակաւոր գործիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լոռիի մարզի Համզաչիման, այժմ` Մարգահովիտ գիւղը:
Աւարտած է Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանի, այժմ` քոլեճ, գեղանկարչութեան բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական հիմնարկի լեզուագիտութեան բաժանմունքը:
1983-ին աւարտած է Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկի երկամեայ դասընթացքները:
Հայաստանի Գրողներու միութեան անդամ է 1978 թուականէն:
1990-ին եղած է միութեան Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետեւ նշանակուած Ստեփան Զօրեանի տուն-թանգարանի տնօրէն:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է բանաստեղծական շարք մը ժողովածուներու`
- «Եզրագծեր» (1977),
- «Հրաշք օրեր» (1981),
- «Վկայութիւններ» (1989),
- «Աստծոյ առաւօտ» (1999),
- «Ի տրիտուր» (2005) եւ այլն:
Անուրանալի է անոր վաստակը նաեւ թարգմանութեան ոլորտին մէջ: Թարգմանութեան ասպարէզին մէջ նշանակալի աւանդին համար 2015-ին արժանացած է Գրողներու միութեան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինի «Կանթեղ» մրցանակին:
Իր հերթին անոր բանաստեղծութիւնները թարգմանուած են անգլերէնի, ֆրանսերէնի, ռուսերէնի, գերմաներէնի եւ բազմաթիւ այլ լեզուներու[2]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւատրուած է «Մովսէս Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անուան «Գրական վաստակի համար», Հայաստանի մշակոյթի նախարարութեան ոսկի մետալներով:
2011-ին արժանացած է Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչի կոչման[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1029344663 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Հայրենի Կեանք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-09-14
- ↑ Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին