Օգոստոս
Օգոստոս նաեւ՝ Աւգոստոս, տարուան ութերորդ ամիսը՝ ըստ Գրիգորեան օրացոյցին, ունի 31 օր։
Օգոստոս բառը կը ծագի Օգոստոս կայսեր անունէն։
Այս ամիսը նախապէս լատիներէն Sextilis կոչուած էր, քանի որ ան Ք.ա. 753-ին ստեղծուած հռոմէական տասնամսեայ օրացոյցին վեցերորդ ամիսը եղած էր, երբ Մարտը կը համարուէր առաջինը: Ք.ա. շուրջ 700-ին անիկա կը դառնայ ութերորդը, երբ Նումա Պոմպիլիուսին կողմէ Մարտէն առաջ Յունուարն ու Փետրուարը կ'աւելացուին: Ք.ա. 45-ին Յուլիոս Կեսար Յուլեան օրացոյցը ստեղծելու ատեն կ'աւելցնէ երկու օր, անոր տալով ներկայի 31 օր երկարութիւնը: Ք.ա. 8-ին անոր կը տրուի Աւգոստոս կայսեր անունը (հակառակ տարածուած կարծիքին, Փետրուար ամիսէն օր չէ վերցուած): Հռոմի Սենատը այս որոշումը կայացուցած է այն պատճառով, որ այս ամիսը եղած է անոր ամէնէն մեծ յաղթանակներու ամիսը, որոնցմէ ամէնէն կարեւորն է՝ Եգիպտոսի նուաճումը:[1]
Պատմական Հայաստանի մէջ Օգոստոսը եղած է տարուան առաջին ամիսը եւ կոչուած՝ Նաւասարդ։
Անունը այլ լեզուներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եւրոպական լեզուներուն մէջ՝ Օգոստոս անունը, հիմնականօրէն, կը համապատասխանէ լատինական աւանդոյթին։ Սակայն կան նաեւ բացառութիւններ. այսպէս՝ ֆիններէն կը կոչուի elokuu՝ «հացի ամիս», արեւելա-սլավոնական լեզուներուն մէջ՝ անունը կապուած է «մանգաղ» նշանակող բառին հետ, Ուքրաներէն՝ серпень, լեհերէն՝ sierpień, չեխերէն՝ srpen։
Oգոստոս Ամսուան կենդանակերպերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մինչեւ 22-ը՝ Առիւծ
- 23-էն ետք՝ Կոյս
Օգոստոս Ամսուան Տօները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 3 Օգոստոս՝
- Նիճերիոյ՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- 5 Օգոստոս՝
- Պուրքինա Ֆասօ՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- 6 Օգոստոս՝
- 7 Օգոստոս՝
- 9 Օգոստոս՝
- Բնիկներու Օր
- 11 Օգոստոս՝
- 12 Օգոստոս՝
- Ճափոն՝ Աուա պարի փառատօնի առաջին Օր, Թոքուշիմա
- Երիտասարդներու Համաշխարհային Օր
- Փիղերու Համաշխարհային Օր
- 13 Օգոստոս՝
- Կեդրոնական-Ափրիկէի Հանրապետութիւն՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- Ձախլիկներու Միջազգային Օր
- 14 Օգոստոս՝
- Փաքիստանի Անկախութեան Օր
- 15 Օգոստոս՝
- Անկախութեան Օր
- Քորէա
- Հիւսիսային Քորէա՝ «Հայրենիքի Ազատագրութեան Օր»
- Հնդկաստան (Պրիթանական Կայսրութենէն, 1947)
- Քոնկոյի Հանրապետութիւն (Ֆրանսայէն, 1960)
- Անկախութեան Օր
- Օգոստոս 17՝
- Օգոստոս 20՝
- Օգոստոս 22՝
- Ռուսիա՝ Դրօշակի Օր
- Օգոստոս 23՝
- Ուքրանիա՝ Ազգային Դրօշակի Օր
- Օգոստոս 24՝
- Լիպերիա՝ Դրօշակի Օր
- Ուրուկուէյ՝ Անկախութեան Օր (Պրազիլէն, 1825)
- Օգոստոս 25՝
- Օգոստոս 27՝
- Մոլտովա՝ Անկախութեան Օր (ԽՍՀՄ-էն, 1991)
- Օգոստոս 31՝
- Խըրխզիստան՝ Անկախութեան Օր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Year of Julius Caesar, A Dictionary of Greek and Roman Antiquities (1890), William Smith, LLD, William Wayte, G. E. Marindin, Ed. http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.04.0063:id
Ուիքիպահեստ նախագիծի Օգոստոս ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |