Ափրիկէ

Ափրիկէի քարտէսը

Ափրիկէ, աշխարհի երկրորդ մեծագոյն ցամաքամասն է իր տարածութեամբ եւ կը բաղկանայ 53 երկիրներէ։

Ափրիկէի մեծագոյն մասը ծածկուած է տափաստաններով եւ անապատներով ( Սահարա, Քալահարի, եւլն )։

Սահարա, Ափրիկէի հիւսիսակողմը, աշխարհի ամենատաք շրջանն է։ Հասարակածը կ'անցնի Ափրիկէի մէջէն Կապոնէն մինչեւ Քենիա:

Հասարակածային գօտիին մօտիկ կը տարածուին շատ խիտ անտառներ, մինչ հարուստ դաշտագետինները կը ծածկեն արեւելքի եւ հարաւի մեծ մասը։ Հոն կ'ապրին կենդանիներու մեծ խումբեր (վագերաձի, յամոյր, իմփալա, ընձուղտ, եւ փիղ որոնք որսն են միւս կենդանիներուն առիւծի, բորենիի, ընձառիւծի

Հիւսիսային Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռամզէս II փարաւոնի տաճարը Ապու Սիմպլին մէջ, Եգիպտոս

Հիւսիսային Ափրիկէ մեծ մասով ծածկուած է Սահարայի անապատով։ Հոն հազուադէպորէն կ'անձրեւէ։ Ջուր դժուար է գտնել հոն, բացառեալ ովասիսները, ուր հողին մակերերեսը հազիւ կը թրջուի։ Հիւսիսային Ափրիկէ բնակուած է արաբներէ եւ սպիտակ ցեղի պերպերներէ։ Պերպեր ցեղերու կողքին ներկայ են թուարէկներ եւ մաւեր (սերած արաբ եւ պերպեր ցեղերու խառնուրդէն)։ Թուարէկները Սարահայի մէջ բնակող վաչկատուն հովիւներ են։ Կը պահեն արաբական ուղտերու կարեւոր խումբեր եւ այծեր։ Ափրիկէի հիւսիսը բաղկացած է գլխաւորապէս Մաղրիպէ (Ալճերիա, Թունիզ, Մարոք), Լիպիայէ, Եգիպտոսէ, Մաւրիտանեայէ։ Հիւսիսային Ափրիկէ կը հատկանշուի իսլամական կրօնքով։

Արեւմտեան Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սբ. Գէորգ եկեղեցին Լալիպելային մէջ, Եթովպիա

Արեւմտեան Ափրիկէ երկիրներէն ոմանք, ինչպէս՝ Սենեկալ, Ղանա եւ Նիկերիա տարածուն են, իսկ ուրիշներ, ինչպէս՝ Թոկօ եւ Կամպիա, փոքրատարած։ Իրենց բարեբեր հողին վրայ կը մշակուին սուրճ, քաքաօ, ձգախէժ եւ արամաւի իւղ։ Նիկերիա Ափրիկէի ամենախիտ բնակչութիւն ունեցող երկիրն է, ուր քարիւղ կայ։ Շնորհիւ իր քարիւղին՝ Նիկերիա դարձած է ճարտարարուեստական երկիր մը։ Ունի սննդեղէնի, զգեստեղէնի ու պողպանի արտադրութիւն եւ ինքնաշարժի ճարտարարուեստ։

Կեդրոնական Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կեդրոնական Ափրիկեան Հանրապետութիւն, Քամերուն եւ Գոնկօ մաս կը կազմեն կեդրոնական Ափրիկէին։ Գոնկո (կամ Զայիր) գետի ափին կը տարածուի արեւադարձային խիտ անտառը։ Գետին վրայ կը տեղափոխուին նաւով կամ մակոյկով՝ շինուած անտառի փայտէն։ Նաւու մը վրայ կայ շուկայ, դեղարան եւ ոստիկանութիւն՝ նմանելով գետին վրայ տեղափոխւող քաղաքի մը։

Արեւելեան Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արեւելեան Ափրիկէ կը բաղկանայ 7 երկիրներէ, որոնց շարքին են Եթովպիա, Սոմալիա եւ Թանզանիա: Հոն կլիման աւելի զով է, քան մոտակայ ուրիշ շրջանները։ Արդարեւ, հոն կը տիրապետեն լեռներն ու բարձրաւանդակները։ Ափրիկէի մեծ մասը ծածկուած է բարձրահասակ խոտերով եւ ծառերով։ Այս շրջանները կը կոչուին սաւաննա։ Արեւելեան Ափրիկէ ունի հսկայ տարածութիւններ, ուր կը պաշպանուին վայրի կենդանիներ, ինչպէս՝ առիւծներ, վագրեր, գետաձիեր, ընձուղտներ եւ փիղեր:

Հարաւային Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարաւային Ափրիկէ բաղկացած է հետեւեալ երկիրներէ՝ Անկոլա, Զամպիա, Մալաուի, Նամիպիա, Զիմպապուէ, Մոզապիք, Պոթսուանա, Հարաւին Ափրիկէ եւ Մատակասքար կղզին։ Արեւելեան կողմը կան բարձր տափաստաններ, խորունկ հովիտներ եւ երկու մեծ գետեր՝ Լիմփոփօ եւ Զամպէզի: Արեւմտեան կողմը՝ Ատլանտեանը եզերող շրջանը Քալահարի անապատն է, որ կ'իշխէ։ Այս անապատին մէջ պոշիմանները կ'ապրին որսով, ինչպէս մեղրով եւ պտուղներով։ Հարաւային Ափրիկէի երկիրներուն հողին ընդէրքը կը պարունակէ ադամանդ, ոսկի, երկաթ եւ պղինձ: Հարաւային Ափրիկէ աշխարհի ամենահարուստ երկիրն է ոսկիի եւ ադամանդի հանքերով։

Երկիրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալճերիական բնապատկեր
 
 
Ղպտիներու եկեղեցի, Եգիպտոս
Կեդրոնական Ափրիկեան բնակիչ
Քենիա
Մատակասքար
Որսորդ, Մալի
Մասաի ցեղի կին
Սաւաննա Թանզանիոյ մէջ
Դրօշ Անունը Տարածք
(քմ²)
Բնակչութիւն Մայրաքաղաք
Հիւսիսային Ափրիկէ
Flag of Algeria.svg Ալճերիա 2 381 740 34 178 188 Ալճերիա
Flag of Egypt.svg Եգիպտոս[1] 1 001 450 82 868 000 Գահիրէ
Flag of Libya.svg Լիպիա 1 759 540 6 310 434 Թրիփոլի
Flag of Morocco.svg Մարոք 446 550 34 859 364 Ռապաթ
Flag of Sudan.svg Սուտան 1 861 484 30 894 000 Խարթում
Flag of Tunisia.svg Թունիս 163 610 10 486 339 Թունիս
Flag of the Sahrawi Arab Democratic Republic.svg Արեւմտեան Սահարա[2] 266 000 405 210 Էլ Այիւն
Արեւելեան Ափրիկէ
Flag of Burundi.svg Պուրունտի 27 830 8 988 091 Պուճումպուրայ
Flag of the Comoros.svg Քոմորեան կղզիներ 2 170 752 438 Մորոնի
Flag of Djibouti.svg Ճիպութի 23 000 623 891 Ճիպութի
Flag of Eritrea.svg Երիթրէա 121 320 5 647 168 Ասմերա
Flag of Ethiopia.svg Եթովպիա 1 127 127 84 320 987 Ատիս Ապէպա
Flag of Kenya.svg Քենիա 582 650 39 002 772 Նայրոպի
Flag of Madagascar.svg Մատակասքար 587 040 20 653 556 Անթանանարիվու
Flag of Malawi.svg Մալաուի 118 480 14 268 711 Լիլոնկուէ
Flag of Mauritius.svg Մաւրիկիոս 2 040 1 284 264 Պորթ Լուիս
Flag of Mozambique.svg Մոզամպիք 801 590 21 669 278 Մապութու
Flag of Rwanda.svg Ռուանտա 26 338 10 473 282 Քիկալի
Flag of Seychelles.svg Սէյշելներ 455 87 476 Վիքթորիա
Flag of Somalia.svg Սոմալիա 637 657 9 832 017 Մոկատիշու
Flag of South Sudan.svg Հարաւային Սուտան 619 745 8 260 490 Ճուպա
Flag of Tanzania.svg Թանզանիա 945 087 44 929 002 Տոտոմա
Flag of Uganda.svg Ուկանտա 236 040 32 369 558 Քամփալա
Flag of Zambia.svg Զամպիա 752 614 11 862 740 Լուսաքա
Flag of Zimbabwe.svg Զիմպապուէ 390 580 11 392 629 Հարարէ
Կեդրոնական Ափրիկէ
Flag of Angola.svg Անկոլա 1 246 700 12 799 293 Լուանտա
Flag of Cameroon.svg Քամերուն 475 440 18 879 301 Եաունտէ
Flag of the Central African Republic.svg Կեդրոնական Ափրիկէի
Հանրապետութիւն
622 984 4 511 488 Պանկուի
Flag of Chad.svg Շատ 1 284 000 10 329 208 Ն'Տճամենա
Flag of the Republic of the Congo.svg Քոնկօի Հանրապետութիւն 342 000 4 012 809 Պրազավիլ
Flag of the Democratic Republic of the Congo.svg Քոնկօի Տեմօկրաթական
Հանրապետութիւն
2 345 410 69 575 000 Քինշասա
Flag of Equatorial Guinea.svg Հասարակածային Կուինէա 28 051 633 441 Մալապու
Flag of Gabon.svg Կապոն 267 667 1 514 993 Լիպրէվիլ
Flag of São Tomé and Príncipe.svg Սան Թոմէ եւ Փրինսիփ 1 001 212 679 Սան Թոմէ
Հարաւային Ափրիկէ
Flag of Botswana.svg Պոթսուանա 600 370 1 990 876 Կապորոնէ
Flag of Lesotho.svg Լեսոթոյ 30 355 2 130 819 Մասերու
Flag of Namibia.svg Նամիպիա 825 418 2 108 665 Ուինտհուք
Flag of South Africa.svg Հարաւ-Ափրիկէան
Հանրապետութիւն
1 219 912 51 770 560 Պլումֆոնթէյն,
Քէյփթաուն,
Փրեթորիա[3]
Flag of Eswatini.svg Սուազիլենտ 17 363 1 123 913 Մպապանէ
Արեւմտեան Ափրիկէ
Flag of Benin.svg Պենին 112 620 8 791 832 Փորթօ Նովօ
Flag of Burkina Faso.svg Պուրքինա Ֆասօ 274 200 15 746 232 Ուակատուկու
Flag of Cape Verde.svg Քափու Վերտէ 4 033 429 474 Փրաեա
Flag of The Gambia.svg Կամպիա 11 300 1 782 893 Պանճուլ
Flag of Ghana.svg Ղանա 239 460 23 832 495 Աքքրա
Flag of Guinea.svg Կուինէա 245 857 10 057 975 Քոնաքրի
Flag of Guinea-Bissau.svg Կուինէա Պիսսաու 36 120 1 533 964 Պիսսաու
Flag of Côte d'Ivoire.svg Քոթ տ'Իվուար 322 460 20 617 068 Ապիճան,[4]
Եամուսուքրօ
Flag of Liberia.svg Լիպերիա 111 370 3 441 790 Մոնրովիա
Flag of Mali.svg Մալի 1 240 000 12 666 987 Պամաքօ
Flag of Mauritania (1959–2017).svg Մաւրիթանիա 1 030 700 3 129 486 Նուաքշոթ
Flag of Niger.svg Նիկեր 1 267 000 15 306 252 Նիամէյ
Flag of Nigeria.svg Նայճերիա 923 768 166 629 000 Ապուճա
Flag of Senegal.svg Սենեկալ 196 190 13 711 597 Տաքար
Flag of Sierra Leone.svg Սիերրա Լեօնէ 71 740 6 440 053 Ֆրիթաուն
Flag of Togo.svg Թոկօ 56 785 6 019 877 Լոմէ
Եւրոպական Տէրութիւններու Տարածքներ
Flag of the United Kingdom (3-5).svg Սբ. Հեղինէի, Համբարձման Եւ Թրիսթան տա Քունեայ Կղզիներ 420 7 728
Flag of the United Kingdom (3-5).svg Պրիթանական Տարածք Հնդկական Ովկիանոսին Մէջ 56 3 000
Flag of Spain.svg Քանարեան Կղզիներ[5] 7 492 1 694 477
Flag of Spain.svg Ceuta[6] 20 71 505
Flag of Spain.svg Մելիլեայ[7] 12 66 411
Flag of Portugal.svg Մատէյրա Կղզիներ[8] 797 245 000
Flag of France.svg Մայեօթ 374 223 765
Flag of France.svg Ռեիւնիոն 2 512 743 981
Ընդհանուր 30 368 609 1 001 320 281

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Եգիպտոսի մի մասը տեղակայուած է Արեւմտեան Ասիոյ մէջ, նշուած տարածքը եւ բնակչութիւնը կը վերաբերի միայն ափրիկական տարածքին, Սուէզի ջրանցքէն դէպի արեւմուտք ընկած մասին:
  2. Արեւմտեան Սահարայի տարածքին վրայ կը հաւակնէ Մարոքը:
  3. Պլումֆոնթէյնը Հարաւային Ափրիկէի դատական մայրաքաղաքն է, Փրեթորիանկառավարութեան նստավայրն է, Քէյփթաունը՝ օրենսդիր մարմնի:
  4. Yamoussoukro is the official capital of Côte d'Ivoire, while Abidjan is the de facto seat.
  5. The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
  6. The Spanish exclave of Ceuta is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  7. The Spanish exclave of Melilla is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  8. The Portuguese Madeira Islands are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco; population and area figures are for 2001.

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մշակութային Իմ Առաջին Հանրաքիտարանս, Հրատարակութիւն CCM, էջ 8,9,10,11: